Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն

Գաստրոսկոպիա

Գաստրոսկոպիա

Գաստրոսկոպիան (հուն. gaster`«ստամոքս», skopeo`«նայում եմ») կամ էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիան (ԷԳԴՍ) ստամոքսի հետազոտություն է, որի ժամանակ դրա  խոռոչն հետազոտում են հատուկ սարքի` գաստրոսկոպի օգնությամբ, որը բերանից մտնելով հասնում է մինչև կերակրափող:  Այն իրենից ներկայացնում է երկար, բարակ և ճկուն խողովակ, ծայրին ամրացված օբյեկտիվով:

 

Այսօր գաստրոսկոպիան համարվում է հիմնական բարձր տեղեկատվական մեթոդը մարսողական օրգանների հիվանդությունների ախտորոշման համար: Այն օգտագործում են կերակրափողի լորձաթաղանթի,  ստամոքսի և 12-մատնյա աղու խոցային հիվանդությունների, ուռուցքների կասկածի, պոլիպների, նաև գաստրիտների, էզոֆագիտների մանրամասն ուսումնասիրման համար: Գաստրոսկոպիա կատարվում է նաև այլ հիվանդությունների ախտորոշման ճշտման դեպքում (ալերգիա, նևրոզներ):

 

Ինչպես է անցկացվում հետազոտությունը


Կարևորը` քաղցած վիճակում: Բացի այդ,  բուժգործողությունից 8-10 ժամ առաջ չի կարելի ոչ մի տեսակի սնունդ ընդունել, այլապես այն կդժվարացնի ստամոքս-աղիքային համակարգի ախտորոշումը, իսկ դա նշանակում է, որ ճիշտ ախտորոշում չի կատարվի:

 

Գաստրոսկոպիա անցկացնելուց 30 րոպե առաջ պացիենտին միջմկանային սրսկում են կատարում` 1 մլ ատրոպին սուլֆատ,  որից հետո նրան պառկեցնում են թախտին` ձախ կողմի վրա: Սրտխառնոցն ու փսխումը ճնշելու համար կատարվում է տեղային թմրեցում` ցողացրում լիդոկաինով: Գաստրոսկոպի մշակված և ախտահանված ծայրը 70o անկյան տակ է մտցվում, ինչը համապատասխանում է մարդու  կոկորդի անատոմիական կորագծին:  Լորձաթաղանթի անմիջական զննումը կատարվում է բժշկի կողմից առանցքի շուրջը պտտվող շարժումներով: Անհրաժեշտ ախխտորոշումը կատարելուց հետո գաստրոսկոպը դանդաղ հանվում է ստամոքսից, որից հետո պացիենտը 15-20 րոպե հանգստանում է պառկած վիճակում:

 

Ժամանակակից սարքերը, հատկապես տեսաէնդոսկոպները, թույլ են տալիս պահպանել պատկերները (դրանք կարելի է ձայնագրել DVD-ների վրա), մեծացնել առավելագույն չափերով, հետազոտել բոլոր դժվարհասանելի խոռոչները և ստամոքսի նեղացումները, նաև բիոպսիա կատարել: Եթե անհրաժեշտ է, ապա ԷԳԴՍ-ի ժամանակ կարելի բուժգործողություններ անցկացնել, հեռացնել պոլիպները՞՞՞, ներարկել դեղորայքային պատրաստուկներ:

 

Ուշադրություն


Հակացուցումները


ԷԳԴՍ չի կարելի անցկացնել, եթե պացիենտի մոտ առկա են սրտային անբավարարություն, արտահայտված աթերոսկլերոզ, ստենոկարդիա, հոգեկան խանգարումներ, հեմոֆիլիա, ստամոքսի նեղացումներ և որոշ այլ հիվանդություններ:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 8 (546) 05.03.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Միկրոբային պատերազմ ստամոքսում. Helicobacter Pylori
Միկրոբային պատերազմ ստամոքսում. Helicobacter Pylori

Մարդկանց մոտ 80 տոկոսից ավելի դեպքերում օրգանիզմում հայտնաբերվում է Helicobacter Pylori մանրէն. սա գաստրոէնտերոլոգների կողմից ներկայացված վերջին...

Աղիների միկրոֆլորան. armeniamedicalcenter.am
Աղիների միկրոֆլորան. armeniamedicalcenter.am

Աղիների միկրոֆլորան աղեստամոքսային համակարգի առողջության գրավականն է:

Աղիների բակտերիաները սնվում են բջջանքով և սննդային թելիկներով...

Լակտոզայի անընկալություն. armeniamedicalcenter.am
Լակտոզայի անընկալություն. armeniamedicalcenter.am

Լակտոզայի անընկալությունը սննդային անընկալության տեսակ է, որի դեպքում մարդը չի կարողանում մարսել, կամ վատ է ընդունում կաթը և կաթնամթերքը...

Ի՞նչ ախտանշաններով է արտահայտվում ապենդիցիտը. armeniamedicalcenter.am
Ի՞նչ ախտանշաններով է արտահայտվում ապենդիցիտը. armeniamedicalcenter.am

Ապենդիցիտը հիվանդություն է, երբ ապենդիքսը՝ կույր աղու ելունը, որը  գտնվում է որովայնի ստորին աջ շրջանում, բորբոքվում է և այտուցվում։ Ապենդիցիտը կարող է արտահայտվել ցանկացած տարիքում, բայց ավելի հաճախ...

Վիրաբուժություն
Ստամոքսի այրոց, բուժումը. armeniamedicalcenter.am
Ստամոքսի այրոց, բուժումը. armeniamedicalcenter.am

Այրոցը հաճախ դիտվում է ստամոքսի և 12-մատնյա աղու խոցային հիվանդության, քրոնիկ խոլեցիստիտի, լեղաքարային հիվանդության, դիաֆրագմայի կերակրափողային բացվածքի ճողվածքի ժամանակ...

Հիպերբիլիռուբինեմիա. armeniamedicalcenter.am
Հիպերբիլիռուբինեմիա. armeniamedicalcenter.am

Հիպերբիլիռուբինեմիան արյան մեջ բիլիռուբինի մեծ քանակն է, որն արտաքինից արտահայտվում է մաշկի նորմալ գույնի փոփոխությամբ: Նորմայում արյան մեջ այդ պիգմենտի քանակը չպետք է գերազանցի 20,5 մկմոլ/լ-ը...

Ախտորոշում Լաբորատոր հետազոտություններ
Ո՞րն է Բուրխավեի համախտանիշը. կրծքային վիրաբույժ Սուրեն Վարդանյան. armeniamedicalcenter.am
Ո՞րն է Բուրխավեի համախտանիշը. կրծքային վիրաբույժ Սուրեն Վարդանյան. armeniamedicalcenter.am

Կերակրափողի ինքնաբուխ պատռվածքը եզակի հանդիպող հիվանդություն է, որը կլինիկորեն դրսևորվում է Մակլերի տրիադայով...

Վիրաբուժություն
Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս. nairimed.com
Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս. nairimed.com

Ռեֆլյուքս կոչվում է տարբեր հեղուկների հետադարձ հոսքը. տվյալ դեպքում` ստամոքսից կերակրափող։ Գոյություն ունի նաև գազային ռեֆլյուքս  (հետհոսք)՝ ստամոքսի մասսամբ կարծր կամ` հաճախ, հեղուկ պարունակության...

Հելիկոբակտեր պիլորի (Helicobacter pylori). հարցազրույց գաստրոէնտերոլոգ Մարգարիտա Մարգարյանի հետ. armeniamedicalcenter.am
Հելիկոբակտեր պիլորի (Helicobacter pylori). հարցազրույց գաստրոէնտերոլոգ Մարգարիտա Մարգարյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ վարակ է հելիկոբակտեր պիլորին:

Հելիկոբակտեր պիլորին գրամ բացասական միկրոբ է, ունի պարույրաձև տեսք և ապրում է ստամոքսաելքի շրջանում...

Լյարդի ճարպային հեպատոզ. հարցազրույց գաստրոէնտերոլոգ Մարգարիտա Մարգարյանի հետ. armeniamedicalcenter.am
Լյարդի ճարպային հեպատոզ. հարցազրույց գաստրոէնտերոլոգ Մարգարիտա Մարգարյանի հետ. armeniamedicalcenter.am

Լյարդի ճարպային հեպատոզը հիվանդություն է, որի դեպքում լյարդի բջիջներում տեղի է ունենում ճարպի ավելցուկային կուտակում: Դա հավաքական հասկացություն է, և իր մեջ ներառում է երկու ախտաբանական վիճակ...

Կոլոնոսկոպիա. հարցազրույց գաստրոէնտերոլոգ-էնդոսկոպիստ Անդրանիկ Ղազարյանի հետ. armeniamedicalcenter.am
Կոլոնոսկոպիա. հարցազրույց գաստրոէնտերոլոգ-էնդոսկոպիստ Անդրանիկ Ղազարյանի հետ. armeniamedicalcenter.am

Կոլոնոսկոպիան էնդոսկոպիկ հետազոտություն է, որը նախատեսված է հետազոտելու հաստ աղիքային համակարգը՝ հետանցքից մինչև կույր աղու գմբեթ, երբեմն մինչև բարակ աղու վերջին հատված՝ իլեուս...

Ախտորոշում
Լյարդի ցիռոզ. armeniamedicalcenter.am
Լյարդի ցիռոզ. armeniamedicalcenter.am

Լյարդի ցիռոզը լյարդի տարբեր քրոնիկ հիվանդությունների վերջնական փուլն է: Այն ախտորոշվում է, երբ լյարդի բջիջներում (հեպատոցիտներ) փոփոխությունները դառնում են անվերադարձ:  Լյարդի բջիջները քայքայվում են...

Էնդոսկոպիա. հարցազրույց Անդրանիկ Ղազարյանի հետ. armeniamedicalcenter.am
Էնդոսկոպիա. հարցազրույց Անդրանիկ Ղազարյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է հետազոտում էնդոսկոպիան:

Էնդոսկոպիան հետազոտության եղանակ է, որ օգնությամբ հետազոտում են ամբողջ մարսողական համակարգը...

Ախտորոշում
Վտանգավո՞ր է զկռտոցը, ինչպե՞ս վերացնել. nairimed.com
Վտանգավո՞ր է զկռտոցը, ինչպե՞ս վերացնել. nairimed.com

Դարեր շարունակ մարդկանց հետաքրքրել է զկռտոցի պատճառը, նրանք փորձել են բացատրություններ տալ, ոմանք` խելամիտ, ոմանք՝ հորինված...

Որդանման ելուն (ապենդիքս). ավելո՞րդ, թե՞ կարևոր օրգան. nairimed.com
Որդանման ելուն (ապենդիքս). ավելո՞րդ, թե՞ կարևոր օրգան. nairimed.com

Որդանման ելունը կույր աղու թերաճած ելունն է, որն իր ձևով որդ է հիշեցնում: Մինչև վերջերս այն համարվում էր մարդու օրգանիզմի ավելորդ մաս, որից միայն տհաճություններ կարելի էր սպասել։ Հենց այդ պատճառով տարբեր...

Վիրաբուժություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ