Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Սննդակարգը կերակրափողի և ստամոքսի հիվանդությունների ժամանակ
Կերակրափողի հիվանդություններից ավելի հաճախ հանդիպում է նրա բորբոքումը` էզոֆագիտը, որն ունի սուր և խրոնիկական ընթացք: Դրանց բնորոշ են կլման ակտի ժամանակ կրծքավանդակի հետին հատվածի ցավերը, սրտխառնոցը, բխկոցը, այրոցի զգացումը և այլն:
Այս հիվանդության ժամանակ չափազանց կարևոր դեր է խաղում սնուցումը: Կերակրափողի սուր բորբոքման ժամանակ պետք է սնվել «ծայրահեղ խնայող» ռեժիմով: Նախ և առաջ անհրաժեշտ է խմել մեծ քանակությամբ հեղուկներ գոլ վիճակում, այդ թվում` առանց գազի հանքային ջրեր, հյութեր: Վերջիններս պետք է լինեն ոչ թթու` ջրով նոսրացված, որպեսզի կերակրափողի լորձաթաղանթը չգրգռվի: Ցանկալի է օգտագործել խնձորի, դեղձի, գազարի, տանձի հյութեր: Այրոցի դեպքում խորհուրդ չի տրվում ծիրանի, խաղողի հյութ խմել, իսկ կոմպոտներին անհրաժեշտ է ջուր ավելացնել: Կերակրափողի սուր բորբոքման առաջին 7 օրերին նպատակահարմար չէ պինդ կերակուրներ ուտել: Օրվա ընթացքում անհրաժեշտ է փոքր քանակներով օգտագործել կարագ, բուսական (կարելի է նաև չիչխանի) յուղ, թերխաշ ձու, կարագով եփված թեթև ապուր, սննդակարգից բացառելով արգանակը, թարմ հացը, հրուշակեղենը, մածունը, որը գրգռիչ ազդեցություն է թողնում ստամոքսի լորձաթաղանթի վրա: Խորհուրդ է տրվում ուտել ջրիկ շիլաներ (ավելի լավ է սպիտակաձավարի կամ հնդկացորենի), չոր լավաշ (քիչ քանակությամբ), կաթնամթերքից` խմել գոլ կաթ, յոգուրտ, կեֆիր: Կարելի է ուտել նաև փոքր կտոր անալի, անյուղ պանիր, դիետիկ թարմ կաթնաշոռ: Հիշեք, որ ուտելիքը պետք է լավ ծամել: Կերակրափողի բորբոքման սուր շրջանից 10 օր հետո սննդակարգը կարելի է ընդլայնել:
Կերակրափողի խրոնիկական բորբոքումների ժամանակ նույնպես խորհուրդ է տրվում ուտել չգրգռող, ջրիկ կամ կիսաջրիկ կերակուրներ: Կաթնամթերքից (բացառելով մածունը), ջրիկ շիլաներից բացի կարելի է ուտել տավարի կամ հավի ոչ ճարպոտ միս, խաշած ձուկ, շոգեխաշած կոտլետ, բժշկական երշիկ, ոչ ճարպոտ նրբերշիկ:
Խրոնիկական էզոֆագիտ է զարգանում նաև, երբ ստամոքսի պարունակությունը, հատկապես թթու ստամոքսահյութը վերադառնում է կերակրափող: Նման դեպքում նույնպես պետք է խնայող սննդակարգ պահպանել, բացառելով կծու, թթու, աղի կերակուրները: Սննդակարգը պահպանելու հետ մեկտեղ` պետք է պարբերաբար, ուտելուց 25-30 րոպե առաջ և ուտելուց անմիջապես հետո հանքային ջրեր խմել` գոլ վիճակում, օրինակ`«Ջերմուկ» կամ «Բջնի»: Դրանք իջեցնում են ստամոքսահյութի թթվայնությունը և լավացնում կերակրափողի լորձաթաղանթի վիճակը: Շատ կարևոր է, որ նրանք, ում ստամոքսի պարունակությունը հաճախ է վերադառնում կերակրափող, ուտեն փոքր չափաբաժիններով, ուտելուց հետո չպառկեն և քնելուց առաջ չուտեն:
Ստամոքսի բորբոքումը` գաստրիտը (ստամոքսաբորբ), նույնպես լինում է սուր և խրոնիկական ընթացքով: Սուր գաստրիտի ժամանակ սնվելու սկզբունքները նույնն են, ինչ կերակրափողի սուր բորբոքման դեպքում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սուր գաստրիտը հիմնականում սննդային թունավորումների հետևանք է, առաջին շաբաթվա ընթացքում անհրաժեշտ է մեծ քանակությամբ հեղուկներ խմել, այդ թվում` հյութեր, հանքային ջուր` գոլ վիճակում և ուտել չգրգռող կերակուր` փոքր չափաբաժիններով:
Խրոնիկական գաստրիտի դեպքում, երբ թթվայնությունը բարձր է, սննդակարգում պետք է ընդգրկել կաթնամթերք (բացառելով մածունը), շիլաներ (գլխավորապես հնդկացորենի և վարսակի), չոր հաց, ավելի լավ է լավաշ, պաքսիմատ, չորացրած թխվածքաբլիթ (ւսպոՓօ), կարագով կամ բուսական յուղով եփած ապուրներ` առանց տոմատի, սննդակարգից բացառել արգանակները: Կարելի է ուտել տավարի, հավի խաշած միս` առանց համեմունքների, բժշկական երշիկ, նրբերշիկ, խիստ սահմանափակել քաղցրավենիքի և հրուշակեղենի քանակը, քանի որ դրանք ուժեղացնում են այրոցի զգացումը, բխկոցները: Եթե ստամոքսի ցավերն ուժեղ չեն, սննդակարգում կարելի է ներառել թեթև աղցաններ, վինեգրետ` առանց սոխի, սխտորի ու համեմունքների: Ցանկալի չէ խմել սուրճ և թունդ թեյ,«Պեպսի-կոլա» «Ֆանտա», ինչպես նաև ալկոհոլային խմիչքներ:
Քանի որ ծիրանի և խաղողի հյութերը գրգռում են ստամոքսի լորձաթաղանթը և բարձրացնում թթվայնությունը, ուստի դրանք հակացուցված են: Նպատակահարմար է փոքր քանակությամբ և հաճախակի խմել հանքային ջուր` գոլ վիճակում:
Ցածր թթվայնությամբ խրոնիկական ստամոքսաբորբի ժամանակ խնայող սննդակարգի պահպանումը պարտադիր չէ: Միայն պետք է սահմանափակել թարմ հացի և հրուշակեղենի քանակը, որոնք ստամոքսում ծանրության զգացում են առաջացնում: Եթե ստամոքսի բորբոքումը թույլ է արտահայտված, խորհուրդ է տրվում ուտել լիարժեք և բազմազան, վիտամիններով հարուստ սնունդ:
Ստամոքսի խոցային հիվանդության ժամանակ նույնպես մեծ նշանակություն ունի սննդակարգը: Նախ և առաջ պետք է պահպանել սննդի մաս-մաս ընդունման սկզբունքը` օրական 5-6 անգամ: Ի տարբերություն մյուս հիվանդությունների, այս դեպքում թույլատրվում է ուտել երեկոյան ժամերին, քանի որ հիվանդները գիշերային քաղցի զգացում են ունենում, որն ուղեկցվում է ցավերով: Պետք է ուտել խաշած սննդատեսակներ, խմել օրական մինչև 1,5 լ հեղուկ:
Անհրաժեշտ է, որ խոցային հիվանդության սրացման ժամանակ սննդակարգը լինի չափազանց խնայող, նրանում ընդգրկելով թարմ կաթնաշոռ, կաթ` գոլ վիճակում, անալի պանիր, կարագ, թերխաշ ձու, ջրով եփած շիլաներ, առանց տոմատի թեթև ապուր, բացառվում են արգանակը, չոր հացն ու լավաշը: Արգելվում են տապակած և ճարպոտ կերակուրները, թթուները, մարինադները, ապխտած մթերքը, պահածոները, սպանախը, թրթնջուկը, սոխը, սխտորը, սուրճը, թունդ թեյը: Պետք է սահմանափակել քաղցրավենիքի, ալյուրից պատրաստած կերակուրների քանակը:
Չափազանց զգույշ պետք է լինել ստամոքսի արյունահոսող խոցային հիվանդության ժամանակ: Այս դեպքում առաջին 5 օրը անկողնային ռեժիմը պարտադիր է: Խորհուրդ է տրվում խմել միայն սառը հեղուկներ, այդ թվում` առանց գազի հանքային ջրեր, հյութեր, կիսել, ուտել թերխաշ ձու, անալի պանիր, դիետիկ թարմ կաթնաշոռ, վերմիշելով ապուր` տրորած վիճակում, կուլ տալ կարագի փոքր կտոր: Սկսած 5-րդ օրվանից` կարելի է սննդակարգն աստիճանաբար ընդլայնել, սնունդն ընդունել մաս-մաս, ուտել տավարի խաշած միս (ավելի լավ է շոգեխաշած կոտլետ), հավի միս, ձուկ, բժշկական երշիկ, ոչ ճարպոտ նրբերշիկ: Մրգային, հատկապես խնձորի, նռան և բալի հյութերին, ինչպես նաև մասուրի եփուկին պետք է ջուր ավելացնել: Կարելի է խմել ոչ թունդ թեյ` ավելացնելով կաթ կամ սերուցք: Սուրճն արգելվում է:
Ստամոքսի վիրահատությունից հետո սկզբնական շրջանում պետք է խստորեն, չափազանց խնայող սննդակարգ պահպանել, որը հետագայում, ստամոքսի կամ 12- մատնյա աղիքի վիրահատությունից հետո` վերականգնման փուլում կարելի է աստիճանաբար ընդլայնել: Հարկավոր է սնվել օրը 4-6 անգամ: Կերակուրը պետք է պատրաստված լինի շոգեխաշման եղանակով:
Խորհուրդ է տրվում ուտել չոր հաց կամ լավաշ, թխվածքաբլիթներ, չոր բիսկվիտ: Կաթնամթերքից կարելի է օգտագործել կաթ, թթվասեր, դիետիկ կաթնաշոռ, անալի պանիր: Կարելի է ուտել նաև կարագ, թերխաշ ձու, շոգեխաշած կոտլետ, տավարի, հորթի, հավի միս, խաշած ոչ ճարպոտ ձուկ, բժշկական երշիկ, նրբերշիկ: Օգտակար են ձավարեղենով և բանջարեղենով (կարտոֆիլով, գազարով), ոչ ճարպոտ արգանակով պատրաստած ապուրները: Խորհուրդ են տրվում կարագով շիլաներ, խաշած մակարոնեղեն, բնական մեղր, մուրաբաներ` քիչ քանակությամբ, կաթնային և մրգային սոուսներ, կիսել, կաթով ոչ թունդ թեյ, ջրով բացած կոմպոտներ, կիսաքաղցր մրգեր:
Պետք է սահմանափակել կաթնային քաղցր ջրիկ շիլաները (հատկապես սպիտակաձավարով, բրնձով), ինչպես նաև քաղցր կաթը, թեյը, կակաոն, թթխմորով պատրաստած խմորեղենը և խմորից պատրաստած այլ ուտեստները` տաք վիճակում, կանաչեղենից պատրաստած կերակրատեսակները, մսեղենից` ուղեղը, թոքը, երիկամն ու լյարդը: Անհրաժեշտ է սննդակարգից բացառել խոզի, ոչխարի միսը, արգանակները, բանջարեղենային թունդ եփուկները, բորշչը, թթուները, մարինադները, ապխտած մթերքը, պահածոները, տորթերը, պիրոժնին, շոկոլադը, կաղամբը, լոբազգիները, սպանախը, թրթնջուկը, բողկը, սոխը, սխտորը, թթու և շատ քաղցր մրգերը, բալը, հաղարջը, կիտրոնը, գազով ըմպելիքները, ալկոհոլը, թունդ թեյը, սուրճը:
Այս ամենը վկայում է, թե ինչպիսի կարևոր դեր ունի սնունդը կերակրափողի և ստամոքսի հիվանդությունների բուժման հարցում: Այնպես որ, աշխատեք առաջնորդվել նշված խորհուրդներով, և դուք կխուսափեք ստամոքսի հիվանդություններից ու դրանց բարդություններից:
Կարդացեք նաև
Մարդկանց մոտ 80 տոկոսից ավելի դեպքերում օրգանիզմում հայտնաբերվում է Helicobacter Pylori մանրէն. սա գաստրոէնտերոլոգների կողմից ներկայացված վերջին...
Աղիների միկրոֆլորան աղեստամոքսային համակարգի առողջության գրավականն է:
Աղիների բակտերիաները սնվում են բջջանքով և սննդային թելիկներով...
Լակտոզայի անընկալությունը սննդային անընկալության տեսակ է, որի դեպքում մարդը չի կարողանում մարսել, կամ վատ է ընդունում կաթը և կաթնամթերքը...
Ապենդիցիտը հիվանդություն է, երբ ապենդիքսը՝ կույր աղու ելունը, որը գտնվում է որովայնի ստորին աջ շրջանում, բորբոքվում է և այտուցվում։ Ապենդիցիտը կարող է արտահայտվել ցանկացած տարիքում, բայց ավելի հաճախ...
Այրոցը հաճախ դիտվում է ստամոքսի և 12-մատնյա աղու խոցային հիվանդության, քրոնիկ խոլեցիստիտի, լեղաքարային հիվանդության, դիաֆրագմայի կերակրափողային բացվածքի ճողվածքի ժամանակ...
Հիպերբիլիռուբինեմիան արյան մեջ բիլիռուբինի մեծ քանակն է, որն արտաքինից արտահայտվում է մաշկի նորմալ գույնի փոփոխությամբ: Նորմայում արյան մեջ այդ պիգմենտի քանակը չպետք է գերազանցի 20,5 մկմոլ/լ-ը...
Կերակրափողի ինքնաբուխ պատռվածքը եզակի հանդիպող հիվանդություն է, որը կլինիկորեն դրսևորվում է Մակլերի տրիադայով...
Ռեֆլյուքս կոչվում է տարբեր հեղուկների հետադարձ հոսքը. տվյալ դեպքում` ստամոքսից կերակրափող։ Գոյություն ունի նաև գազային ռեֆլյուքս (հետհոսք)՝ ստամոքսի մասսամբ կարծր կամ` հաճախ, հեղուկ պարունակության...
Ի՞նչ վարակ է հելիկոբակտեր պիլորին:
Հելիկոբակտեր պիլորին գրամ բացասական միկրոբ է, ունի պարույրաձև տեսք և ապրում է ստամոքսաելքի շրջանում...
Լյարդի ճարպային հեպատոզը հիվանդություն է, որի դեպքում լյարդի բջիջներում տեղի է ունենում ճարպի ավելցուկային կուտակում: Դա հավաքական հասկացություն է, և իր մեջ ներառում է երկու ախտաբանական վիճակ...
Կոլոնոսկոպիան էնդոսկոպիկ հետազոտություն է, որը նախատեսված է հետազոտելու հաստ աղիքային համակարգը՝ հետանցքից մինչև կույր աղու գմբեթ, երբեմն մինչև բարակ աղու վերջին հատված՝ իլեուս...
Լյարդի ցիռոզը լյարդի տարբեր քրոնիկ հիվանդությունների վերջնական փուլն է: Այն ախտորոշվում է, երբ լյարդի բջիջներում (հեպատոցիտներ) փոփոխությունները դառնում են անվերադարձ: Լյարդի բջիջները քայքայվում են...
Ի՞նչ է հետազոտում էնդոսկոպիան:
Էնդոսկոպիան հետազոտության եղանակ է, որ օգնությամբ հետազոտում են ամբողջ մարսողական համակարգը...
Դարեր շարունակ մարդկանց հետաքրքրել է զկռտոցի պատճառը, նրանք փորձել են բացատրություններ տալ, ոմանք` խելամիտ, ոմանք՝ հորինված...
Որդանման ելունը կույր աղու թերաճած ելունն է, որն իր ձևով որդ է հիշեցնում: Մինչև վերջերս այն համարվում էր մարդու օրգանիզմի ավելորդ մաս, որից միայն տհաճություններ կարելի էր սպասել։ Հենց այդ պատճառով տարբեր...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն