Գենետիկա
Սիմպոզիում՝ նվիրված մուկովիսցիդոզ հիվանդությանն առնչվող խնդիրներին
Մանկական բժիշկների հայկական ասոցիացիան մարտի 23-ին կազմակերպեց Մուկովիսցիդոզ հիվանդությանը նվիրված միջազգային սիմպոզիում: Բացման խոսքով հանդես եկավ Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ, Ազգային ժողովի Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, մանկական վիրաբուժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արա Բաբլոյանը, ով ողջունեց Ստոկհոլմից ժամանած հյուրին եւ կարեւորեց վերջինիս և հայ մասնագետների միջև փորձի ու գիտելիքների փոխանակումը: Արա Բաբլոյանը նշեց՝ թեման, որին անդրադարնալու են, մի կողմից հայտնի է, մյուս կողմից՝ կան շատ հարցեր, որոնք հրատապ են և քննարկման կարիք ունեն՝ ավելի արդյունավետ դարձնելու հիվանդների կյանքի բարելավմանն ուղղված քայլերը:
«Ցավոք, տարիներ շարունակ դժվար է եղել հիվանդության ախտորոշումը Հայաստանում, այս կամ այն բարդությունների պատճառով հիվանդներ ենք կորցրել: Վերջին տարիներին, ստեղծելով նման հիվանդների համար նախատեսված կենտրոն, կարողացել ենք ավելի ու ավելի կենտրոնացնել մեր ուժերն ու մոտեցումները, որպեսզի հնարավոր դառնան հիվանդության վաղ հայտնաբերումն ու կանխարգելումը: Այսօր առաջարկ կբարձրացվի՝ ստեղծել կինեզոթերապիայի կենտրոն՝ հատուկ երեխաների համար, որտեղ նաև կգան կրթվելու տարբեր կենտրոններից մասնագետներ՝ հետագայում նմանատիպ հիվանդներին օգնություն ցուցաբերելու նպատակով»,- մեզ հետ զրույցում նշեց Արա Բաբլոյանը՝ հավելելով, որ դա սիմպոզիումի անցկացման հիմնական նպատակներից է:
Սիմպոզիումի ընթացքում ներկայացվեցին դասախոսություններ՝ «Մուկովիսցիդոզի ախտորոշման, կլինիկական արտահայտման և բուժման առանձնահատկությունները վաղ մանկական հասակում», «Թոքերի ախտահարումը Մուկովիսցիդոզի ժամանակ, վարումը, թոքային սրացումներ, ելքը», «Բուժական սնուցման արդիականությունը Մուկովիսցիդոզի բուժման ժամանակ», «Ֆիզիոթերապիայի դերը Մուկովիսցիդոզի կոմպլեքս բուժման մեջ, նորագույն մոտեցումները», «Դժվար ախտորոշում-կլինիկական դեպքերի ներկայացում» թեմաներով: Մինչ դասախոսությունների ներկայացումը մասնակիցներին Skype-ով ողջունեց Մուկովիսցիդոզի համաշխարհային կազմակերպության գործադիր տնօրեն Քրիստին Նոկ:
Մեզ հետ զրույցում հիվանդությանն անդրադարձավ ու մանրամասներ ներկայացրեց Մուկովիսցիդոզի հանրապետական կենտրոնի տնօրեն Վաչիկ Բաղդասարյանը:
– Ի՞նչ հիվանդություն է Մուկովիսցիդոզը։
– Մուկովիսցիդոզը ժառանգական ծանր հիվանդություն է պոտենցիալ լետալ ելքով. դա նշանակում է, որ հիվանդները քիչ են ապրում՝ մոտավորապես 25-30 տարի:
– Կարելի է ասել, որ բուժում չի՞ ակնկալվում…
– Այո´, կատարվում է ընդամենը վերականգնողական բուժում՝ հիվանդի կյանքի տեւողությունը երկարացնելու համար:
– Կա Մուկովիսցիդոզի հանրապետական կենտրոն. դա խոսում է այն մասին, որ Հայաստանում հիվանդությամբ տառապողների թիվը շա՞տ է:
– Հիվանդները քիչ չեն, կա գրանցված 41 հիվանդ, բոլորը հսկողության տակ են, ստանում են անվճար դեղորայք, եղել է 1 մահվան դեպք: Հարկ եմ համարում նշել, որ հիվանդների 90 տոկոսը տղաներ են:
Կենտրոնը ստեղծվել է յոթ տարի առաջ՝ հիվանդներին օգնելու, վերականգնողական աշխատանքներ կատարելու, մասնավորապես` դիմադրողականությունը բարձրացնելու, շնչառական վարժություններ կատարելու, նրանց կյանքի որակը բարելավելու:
Համագործակցում ենք տարբեր երկրների հետ, կարևորում ենք հատկապես Ռուսաստանի համանուն կենտրոնի հետ համագործակցությունը, որը բերում է ինչպես մեթոդական, այնպես էլ ֆինանսական աջակցություն:
– Հիվանդության տարածվածությունն աշխարհում մե՞ծ է, արդյոք կապ ո՞ւնի ազգային գենոֆոնդը:
– Այո´, այս հիվանդությունն աշխարհում մեծ և չլուծված խնդիր է: Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, կարող եմ փաստել որ մուկովիսցիդոզով հիվանդների թիվը շատ քիչ է Ճապոնիայում, Հնդկաստանում, Արեւելքի այլ երկրներում, և ավելի շատ են եվրոպական երկրներում, որտեղ ամեն 20-րդ եվրոպացին համարվում է գենի կրող:
– Գործու՞մ է պետական ծրագիր:
– Իհարկե´, կա հատուկ մշակված պետական ծրագիր ու հոգածություն՝ հիվանդությունը վաղաժամ ախտորոշելու ու համապատասխան քայլեր ձեռնարկելու համար:
Մեծ է «Աստելլաս» դեղագործական ընկերության դերը մուկովիսցիդոզով հիվանդներին աջակցելու գործում:
Ինչպես նշեց դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Միքայել Թովմասյանը, մուկովիսցիդոզն այն հիվանդություններից է, որի ժամանակ հաճախ են լինում ինֆեկցիոն բարդություններ, որոնք պահանջում են հակաբիոտիկային բուժում: Նման բարդությունների դեպքում օգտագործվում են «Աստելլաս» դեղագործական ընկերության կողմից արտադրված երեք հակաբիոտիկներ՝ Ֆլեմոքսինը, Ֆլեմոկլավը, Վիլպրաֆենը»,- պարզաբանեց Միքայել Թովմասյանը:
Սիմպոզիումի կազմակերպիչներից "Սուրբ Աստվածամայր" բժշկական կենտրոնում մանկաբույժ-կոնսուլտանտ բ.գ.թ. Վադիմ Թևոսյանը կարեւորում է այն փաստը, որ նպատակ է դրված բժիշկների ուշադրությունը հրավիրել խնդրին, նպաստել նրանց տեղեկացված լինելուն, հիվանդության վաղաժամ ախտորոշմանը. «Նմանատիպ սիմպոզիումներ անցած տարի անց է կացվել վեց անգամ և յուրաքանչյուր անգամ ներկայացվել են բժիշկների համար հրատապ թեմաներ»:
Կարդացեք նաև
Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ հետազոտել կարիոտիպը
Կարիոտիպի ուսումնասիրության համար կան ընդունված ցուցումներ...
Բնածին արատների, անպտղության, կրկնվող վիժումների ախտորոշուման համար նախապատվությունը տրվում է բջջագենետիկական հետազոտություններին, որոնք ներառում են հետևյալ թեստերը...
Ժամանակակից բժշկության մեջ քաղցկեղի ախտորոշման նպատակով կիրառվում են տարաբնույթ եղանակներ, որոնք հնարավորություն են տալիս որոշել հիվանդության առաջընթացի ռիսկը և կանխարգելել նրա զարգացումը...
Պարբերական հիվանդությունը (ՊՀ) աուտոբորբոքային բնույթի ժառանգական հիվանդություն է, բնորոշվում է պարբերաբար առաջացող նոպաներով, որոնք ուղեկցվում են բարձր ջերմությումբ/տենդով...
Ընտանեկան միջերկրածովյան տենդը կամ պարբերական հիվանդությունը (ՊՀ) ժառանգական աուտոբորբոքային հիվանդություն է, որը ժառանգվում է աուտոսոմ- ռեցեսիվ եղանակով և բնութագրվում է պարբերաբար առաջացող...
Բժշկական գենետիկայի արդիական խնդիրներից է հանդիսանում մարդու ժառանգական հիվանդությունների ախտորոշման բարելավումը։ Ներկայումս նկարագրված են մոտ...
Իշախոտի տարբեր տեսակների հիման վրա կանադացի գիտնականները ապացուցել են կենսաբանության կարևորագույն հիպոթեզներից մեկը՝ սեռական բազմացումը ավելի լավ է, քան անսեռ բազմացումը...
Գիտնականները հաստատում են, որ գտել են այն գենը, որը պատասխանատու է պսորիազի առաջացման և զարգացման համար...
Արյունաստեղծման գործընթացում երկաթն ամենաակտիվ մասնակիցներից մեկն է համարվում: Մարդու օրգանիզմում երկաթի մասնակցությամբ տեղի է ունենում կենսաքիմիական գործընթացների մեծ մասը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն