Գենետիկա
Տեղեկատվություն աշակերտների՝ ովքեր տառապում են պարբերական հիվանդությամբ, և նրանց ուսուցիչների համար
Ի՞նչ է ընտանեկան միջերկրածովյան տենդ կամ պարբերական հիվանդությունը: Ընտանեկան միջերկրածովյան տենդը, կամ պարբերական հիվանդությունը (ՊՀ) ժառանգական հիվանդություն է, որը տարածված է միջերկրածովյան տարածաշրջանի բնակչության՝ հայերի, արաբների, հրեաների, հույների, թուրքերի, իտալացիների մոտ:
Հիվանդությունը դրսևորվում է պարբերաբար առաջացող նոպաներով, որոնք ուղեկցվում են բարձր ջերմությամբ/տենդով, որովայնի և/կամ կրծքավանդակի շրջանի ցավերով, մկանացավերով, հոդացավերով/հոդաբորբով և տևում են մեկից մինչև մի քանի օր: ՊՀ ախտանշանները նման են վիրուսային վարակների, գրիպի, իսկ ավելի լուրջ դեպքերում՛ որովայնի օրգանների սուր վիրաբուժական հիվանդություններին:
Եթե ՊՀ չախտորոշել ժամանակին և չբուժել, ապա կարող է զարգանալ ՊՀ ծանր բարդություն՝ երիկամային ամիլոիդոզ, երիկամային անբավարարություն, որոնց ժամանակ ցուցված է դիալիզ, երիկամների փոխպատվաստում: Ճիշտ ախտորոշումը, դեղորայքային բուժումը կոխիցին դեղամիջոցով և բժշկի հսկողությունը կօգնեն կանխել երիկամային բարդությունների զարգացումը և հիվանդության կլինիկական դրսևորումները:
Ինչպե՞ս կարող է դրսևորվել ՊՀ նոպան.
Սովորաբար ՊՀ նոպան սկսվում է ընդհանուր թուլությամբ, ախորժակի բացակայությամբ, մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ, որոնք ուղեկցվում են որովայնային և կրծքավանդակի շրջանի սուր ցավերով, հոդացավերով: Այն կարող է սկսել ցանկացած ժամանակ, առանց ակնհայտ պատճառի, և ամեն անգամ տեղի է ունենում տարբեր ձևերով:
Նպաստող գործոնները՝ սթրեսը, քնի պակասը, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:
Երեխան մանկապարտեզում և դպրոցում
Պարբերական հիվանդությամբ տառապող երեխաների մեծամասնությունը կանոնավոր բուժում ստանալու դեպքում վարում է նորմալ կյանք, սակայն որոշ երեխաների մոտ նոպաները կարող են պարբերաբար կրկնվել:
Ծնողները տարբեր կերպ են արձագանքում իրենց երեխայի հիվանդության և կրկնվող նոպաների առկայությանը: Ոմանք, չնայած տենդին, ուղարկում են իրենց երեխաներին դպրոց, մյուսները՝ հիվանդության ախտանիշների աննշան դրսևորման դեպքում նախընտրում են պահել նրանց տանը:
Արդյոք պե՞տք է դեղորայքը տանել դպրոց:
Կարիք չկա: Անհրաժեշտ է կոլխիցինի ամենօրյա ընդունում, և ցանկալի է միևնույն ժամանակ: Տարիների ընթացքում հիվանդները կարողանում են կռահել նոպայի սկիզբը, և հաճախ երեխայի վիճակը թեթևացնելու նպատակով բժիշկները նշանակում են հակաբորբոքային և անալգետիկ դեղամիջոցներ (իբուպրոֆեն, պարացետամոլ): Պետք է տեղեկացնել ուսուցչին երեխայի հիվանդության մասին; եթե երեխայի վիճակը դեղորայք ընդունելուց հետո չի բարելավել, ապա անհրաժեշտ է տեղեկացնել ծնողներին:
Քոլեջում / Ճեմարանում
ՊՀ տառապող հիվանդների մոտ, որոնք ամենօրյա ընդունում են կոլխիցին, և որոնց վիճակը համեմատաբար կայուն է, առանց նոպաների, մի երիտասարդ տարիքում, երբ պայմանները փոփոխվում են, օրինակ, քոլեջ գնալու ֆոնի վրա, հոգնածության կամ գերլարվածության ժամանակ, կարող են զարգանալ նոպաներ: ՊՀ նշանները (որովայնային ցավ, ընդհանուր թուլություն) նման են դպրոցականների վիճակին ստուգողականներից առաջ: Դա փոխում է իրենց վարքը դպրոցում և բերում է սոցիալական մեկուսացման: Նրանց ծնողները պետք է ակտիվորեն շփվեն ուսուցիչների հետ, ապահովելով բարենպաստ պայմաններ սովորողների համար, առանց նրանց բարոյապես ճնշելու:
Արդյոք պետք է հատուկ սննդակարք ՊՀ ժամանակ?
ՊՀ տառապող հիվանդների համար չկան սննդային սահմանափակումներ: Կոլխիցին ընդունելու դեպքում ցանկալի է բացառել գրեյպֆրուտի հյութը :
Կարելի՞ է զբաղվել սպորտով:
ՊՀ ունեցող երեխան կարող է կանոնավոր զբաղվել սպորտով, բայց չափավոր, որոշակի սահմանափակումներով: Ցանկայի չէ խիստ ֆիզիկական ակտիվությունը, որովհետև բարձր ակտիվությունը և լարվածությունը կարող է առաջացնել հոգնածություն, թուլություն, մկանային ցավ: Երեխան պետք է իմանա, որ եթե նա ունի նման ախտանիշներ, ապա պետք է դադարեցնել զբաղվել սպորով, որը թույլ կտա կանխել ՊՀ նոպան:
Ինչպե՞ս օգնել ձեր երեխային չտարբերվել մյուսներից.
Ի տարբերություն ավելի լուրջ հիվանդություններից (շնորհիվ բուժմանը հնարավոր է վարել նորմալ կյանք), ՊՀ.
- գենետիկ հիվանդություն է, որը հնարավոր է ժառանգել ծնողներից
- քրոնիկ հիվանդություն է, որ պահանջում է կոլխիցինի ամենօրյա ընթունում, նույնիսկ նոպաների բացակայության դեպքում
- անկանխատեսելի հիվանդություն է, քանի որ հիվանդը կարող է տարիներ շարունակ չունենալ նոպաներ, որոնք կարող են հանկարծ նորից հայտնվել տարիների ընթացքում:
Ուսուցիչները պետք է պատշաճ կերպով գնահատեն ՊՀ ունեցող երեխայի իրավիճակը , չկարևորելով այն համեմատած մյուս աշակերտների: Ինչպես ցանկացած քրոնիկ հիվանդությամբ տառապող երեխա, ՊՀ ունեցող երեխաները ուզում են, որ նրանց վիճակը մնա գաղտնի, և որ ուսուցիչը չխոսի այս հարցի շուրջ մյուս ախակերտների առջև:
Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն
Հասցե. փող. Աբովյան 34/3
Հեռախոս. +374 10 54 43 65, +374 10 54 43 67
Կարդացեք նաև
Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ հետազոտել կարիոտիպը
Կարիոտիպի ուսումնասիրության համար կան ընդունված ցուցումներ...
Բնածին արատների, անպտղության, կրկնվող վիժումների ախտորոշուման համար նախապատվությունը տրվում է բջջագենետիկական հետազոտություններին, որոնք ներառում են հետևյալ թեստերը...
Ժամանակակից բժշկության մեջ քաղցկեղի ախտորոշման նպատակով կիրառվում են տարաբնույթ եղանակներ, որոնք հնարավորություն են տալիս որոշել հիվանդության առաջընթացի ռիսկը և կանխարգելել նրա զարգացումը...
Պարբերական հիվանդությունը (ՊՀ) աուտոբորբոքային բնույթի ժառանգական հիվանդություն է, բնորոշվում է պարբերաբար առաջացող նոպաներով, որոնք ուղեկցվում են բարձր ջերմությումբ/տենդով...
Ընտանեկան միջերկրածովյան տենդը կամ պարբերական հիվանդությունը (ՊՀ) ժառանգական աուտոբորբոքային հիվանդություն է, որը ժառանգվում է աուտոսոմ- ռեցեսիվ եղանակով և բնութագրվում է պարբերաբար առաջացող...
Բժշկական գենետիկայի արդիական խնդիրներից է հանդիսանում մարդու ժառանգական հիվանդությունների ախտորոշման բարելավումը։ Ներկայումս նկարագրված են մոտ...
Իշախոտի տարբեր տեսակների հիման վրա կանադացի գիտնականները ապացուցել են կենսաբանության կարևորագույն հիպոթեզներից մեկը՝ սեռական բազմացումը ավելի լավ է, քան անսեռ բազմացումը...
Գիտնականները հաստատում են, որ գտել են այն գենը, որը պատասխանատու է պսորիազի առաջացման և զարգացման համար...
Արյունաստեղծման գործընթացում երկաթն ամենաակտիվ մասնակիցներից մեկն է համարվում: Մարդու օրգանիզմում երկաթի մասնակցությամբ տեղի է ունենում կենսաքիմիական գործընթացների մեծ մասը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն