Մաշկաբանություն
Փսորիազ
Փսորիազը (թեփատու որքին) քրոնիկ, ոչ վարակիչ, կրկնվող բնույթով մաշկային հիվանդություն է: Սովորաբար փսորիազն արտահայտվում է կարմիր բծերի տեսքով, որոնք պատված են չոր թեփուկներով (այստեղից էլ դրա ժողովրդական անվանումն է` թեփատու որքին):
Հիվանդության սկզբում դրանք կլորավուն ձև ունեցող հանգույցներ են, որոնք տեղակայվում են ձեռքերի ու ոտքերի ծալվող մասերում, իրանի վրա, գլխի մազածածկ հատվածում: Թեփուկները հեռացնելով` կարելի է տեսնել կարմրավուն ողորկ մակերեսը: Աստիճանաբար այդ ցանը մեծանում է, երբեմն այդ բծերը միաձուլվում են` ստեղծելով տարբեր մեծության վահանիկներ, որոնք որոշ ժամանակ անց կարող են կոշտանալ: Վահանիկները անբավարար կերոտինի պատճառով չհասունացած բջիջներից են գոյանում և ուժեղ քորի պատճառ դառնում: Կարմրությունը, քորը վահանիկների շրջանում կապված են արյան ակտիվ հոսքով, որն անհրաժեշտ է արագ տրոհվող բջիջների սնման համար: Եթե քերենք մեռած թեփուկները, ապա տեսանելի կդառնան լայնացած մազանոթներն, ու անպայման քորից հետո արյան հետք կառաջանա: Հիվանդության տարածման արագությունը կապված է մարդու ընդհանուր առողջական վիճակի հետ:
Ինչո՞ւ է առաջանում փսորիազը
Հիվանդության հիմքում ընկած է ժառանգական նախատրամադրվածությունը, որը զարգանում է հետևյալ գործոնների ազդեցությամբ. սթրես, սուր վարակիչ հիվանդություններ (գրիպ, անգինա), զանազան տրավմաներ ու մաշկային բորբոքումներ, ալկոհոլային խմիչքների չարաշահում, ներզատիչ համակարգի խանգարում, դեղորայքի չարաշահում կամ արյան բարձր ճնշում, ռևմատիզմ ու մալարիա, էկոլոգիական անբարենպաստ պայմաններ, օրգանիզմի ալերգիկ ռեակցիա, վարակներ:
Փսորիազի բուժումը
Հիվանդության բուժման նպատակով առաջարկվում են վիտամիններ, հանգստացնող դեղորայք, հորմոնաթերապիա, ուլտրամանուշակագույն ճառագայթներ, պարաֆինաբուժություն:
Փսորիազով հիվանդանում է Եվրոպայի բնակչության մոտ 3%-ը: Հիվանդանում են թե՛ մեծերը և թե՛ փոքրերն ու ծերերը: Իսկ վերջերս մասնագետները հակված են այն կարծիքին, որ ավելի շատ հիվանդանում են մինչև 30 տարեկան հասակում:
Հիվանդությունն իսկույն կարելի է նկատել, քանի որ փսորիազով ախտահարված մասերը աչքի համար տեսանելի մասում ծածկվում են ցանով:
Հիվանդության առաջացման գործոնները կարելի է բաժանել 2 խմբի. առաջինը արտաքին գործոններն են` զանազան տրավմաները, այրված, ցրտահարված, քիմիական նյութերով վնասված, ինչպես նաև հիվանդության համար պարարտ հող ստեղծող մաշկային տարբեր հիվանդություններով ախտահարված մաշկածածկույթը, օրինակ` դերմատիտները:
Երկրորդ խմբում ներքին պատճառներն են, որոնցից արժե նշել վարակիչ հիվանդությունները, այդ թվում` երբեմն փսորիազի ծանրագույն տեսակով ուղեկցվող ՁԻԱՀ-ը, ՄԻԱՎ-ը, ինչը զարմանալի չէ իմունային անբավարարության դեպքում: Հղիության ընթացքում դիտվում է հիվանդության վատթարացում կամ հակառակը` հետաճ: Սակայն ծննդաբերությունից հետո այն հիմնականում նորից զարգանում է:
Շատ գիտնականներ հիվանդությունն ու դրա զարգացումը կապում են հիվանդի հոգեկան վիճակի հետ: Բնականաբար, փսորիազով հիվանդը գրավիչ չէ, իսկ մշտական քորն էլ զայրացնում ու նյարդայնացնում է ոչ միայն հիվանդին: Փսորիազը մինչ օրս մնում է չբացահայտված, հանելուկային հիվանդություն: Այդ է պատճառը, որ դեռևս չկան այն իսպառ բուժելու միջոցներ, ուստի մարդիկ դրա դեմ պայքարելու ժողովրդական միջոցներ են գտել:
Թերևս նորություն չի լինի, եթե ասենք, որ այս հիվանդությունը ևս անհատական մոտեցում է պահանջում:
Ահա մի քանի ժողովրդական միջոցներ.
1 ճաշի գդալ երկտուն եղինջի վրա լցնել մեկ բաժակ եռացրած ջուր: Քամել, ընդունել կես բաժակ առավոտյան և երեկոյան ուտելուց հետո:
Քսուք պատրաստելու համար հարկավոր է նեխուրը տրորել ու դնել ախտահարված մաշկածածկույթի վրա:
Չոր մանանեխը բացում են 5 ճաշի գդալ արևքուրիկի (զվերոբոյ) տաք եփուկի մեջ, ավելացնում մեկ ճաշի գդալ հալեցրած կարագ: Շաբաթական մեկ անգամ բամբակյա խծուծով քսում ախտահարված մասերին:
Մասրենու չոր ճյուղերն այրում են ու մոխիրը խառնում վազելինի հետ` 1:1 հարաբերությամբ: Ստացված քսուքն օգտագործում են ամեն օր:
100 գ մատուտակի արմատները փոշու են վերածում, լցնում ապակյա տարայի մեջ ու վրան 0,6 լ խոզի փորի սալ ավելացնում: Ապակյա տարան ջրային բաղնիքում եռացնում են մեկ ժամ: Ստացվածը պետք է քսել ախտահարված մասերին:
Ծխելը` մաշկային հիվանդությունների պատճառ
Հարվարդի բժշկական դպրոցի ու Բոստոնում գտնվող կանանց հիվանդանոցի մասնագետները ծխելու բացասական հետևանքների ցուցակը համալրել են ևս մեկով` փսորիազով: Պարզել են, որ ծխողները 2 անգամ ավելի են հակված փսորիազով հիվանդանալու, քան չծխողները:
Մասնագետները վերլուծական հետազոտություններ են կատարել ու եզրահանգել, որ ծխողների մոտ հիվանդանալու հավանականությունը մեծ է, քանի որ այն թուլացնում է իմունային համակարգը: Ավելի քան 10 տարի տևած 186 հազար մարդու հետազոտությամբ պարզեցին , որ ժառանգական գործոնով պայմանվորված փսորիազն ի հայտ է գալիս հիմնականում երեխաների ու երիտասարդ մարդկանց մոտ, իսկ երկրորդ տեսակն ավելի մեծ տարիքում է զարգանում, ընթացքն ավելի թեթև է ու չի փոխանցվում ժառանգներին: Երկրորդ տեսակը հանդիպում է հիմնականում ծխողների մոտ: Հիվանդության ժամանակ ծխելը թողնելը դրանից ազատվելու երաշխիք չէ: Այդուհանդերձ, խորհուրդ են տալիս թողնել ծխելը:
Ի դեպ, մասնագետների այս նույն խումբն էլ ժամանակին կապ էր հայտնաբերել կանանց մոտ փսորիազի առաջացման ու գարեջրի օգտագործման մեջ:
Փսորիազային արթրիտ
Եթե փսորիազիով տառապող հիվանդը սկսում է հոդացավից բողոքել, ապա շատ հավանական է, որ նրա մոտ փսորիազային արթրիտ է զարգանում: Այս երկու հիվանդություններն էլ աուտոիմունային են. մեկ անգամ խախտված իմունային համակարգը մի դեպքում մաշկային, մյուս դեպքում հոդային դրսևորումներ է ունենում: Այն, տեսականորեն, կարող է զարգանալ ցանկացած տարիքում, սակայն հիմնականում` 30-50 տարեկանում ու ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ: Կլինիկական թեստերով դժվար է իսկապես ախտորոշել հիվանդությունը, սակայն կա 5 որոշակի ախտանշան, որոնք կարող են հուշել հիվանդության մասին, իսկ վաղաժամ ախտորոշումը որոշիչ նշանակություն ունի, քանի որ ժամանակին ձեռնարկված բուժամիջոցները կդանդաղեցնեն հիվանդության զարգացման ընթացքն ու կթեթևացնեն ցավը:
Մասնագետները այս հիվանդության 5 տեսակ են առանձնացնում.
Առաջինը սիմետրիկ պոլիարտիկուլյար արթրիտն է, որի դեպքում ախտահարվում են ծնկային ու երկու ոտքերի մատների հոդերը: Այն շատ նման է ռևմատոիդ արթրիտին, ընթացքը թեթև է:
Ասիմետրիկ արթրիտ: Նույն հաճախականությամբ է պատահում, ինչ սիմետրիկը: Անվանումը հուշում է, որ այս հիվանդությունն ախտահարում է տարբեր հոդեր. հիվանդի մոտ կարող է զարգանալ դակտիլիտ, որի դեպքում բորբոքվում են դաստակի մատները կամ կրունկները, իսկ հոդերում ջերմությունը սովորականից բարձր է: Թեթև տեսակի դեպքում պարբերաբար ցավեր են առաջանում, որոնք հնարավոր է մեղմացնել դեղորայքով:
Դիստալ, միջֆալանգային արթրիտ: Ախտահարում է ոտքի ու ձեռքի մատների ֆալանգները: Հիվանդությունն ուղեկցվում է եղունգների տեսանելի փոփոխությամբ (դեղնանարնջագույն), եղունգների գույնի փոփոխությամբ, շերտատմամբ, ճեղքերով:
Սպոնդիլիտիկ արթրիտ, որը հայտնի է նաև մեջքի արթրիտ անվանումով: Հիմնականում ախտահարվում է մեջքի ներքևի հատվածը, որն ուղեկցվում է պարանոցի «կոշտությամբ»: Այն կարող է ազդել նաև ձեռքերի ափերի, ազդրերի ու ոտնաթաթի վրա:
Մուտացվող արթրիտ: Սա հազվադեպ պատահող տեսակ է, որը քայքայիչ է համարվում: Քայքայում է ֆալանգների ոսկրերը, ու ցավը կարող է փոխանցվել մեջքի ներքևի կամ պարանոցի հատվածին:
Մեկ հետաքրքիր ժողովրդական միջոց ևս. հին ժամանակներում գավառաբնակները որքինը (մրմնջուկ) բուժում էին հիվանդ տեղերին կիսած չամիչ քսելով:
Կարդացեք նաև
Այս խորհուրդներին հետևելը կօգնի նվազագույնի հասցնել ռիսկերը կենցաղային քիմիական նյութերի հետ աշխատելիս և պահպանել ձեր առողջությունն ու բարեկեցությունը...
Կոնտագիոզ մոլյուսկը մաշկային վիրուսային վարակ է, որն առաջացնում է պոքսիվիրուսը (molluscum contagiosum)...
Արևային այրվածքներն առաջանում են մաշկի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթների ավելցուկային ազդեցության հետևանքով, ընդ որում, ուլտրամանուշակագույն-B ճառագայթների սպեկտրի ալիքները...
Ինչպե՞ս ամռան տապին պաշտպանել մաշկը։ Ի՞նչ վտանգներ կարող են առաջանալ արևի ճառագայթների տակ երկար պառկելու դեպքում։ Արևապաշտպան միջոցների ճիշտ ընտրությունը կարևո՞ր է։ Այս մասին զրուցել ենք մաշկաբան...
Բոլորին ծանոթ է տհաճ այրոցը և քորը, որն առաջանում է արևի ճառագայթների ազդեցության տակ մնալու առաջին իսկ ժամերին։ Այո, առաջին հայացքից դա այնքան էլ ահավոր չէ, նույնիսկ կարելի է դիմանալ, քանի որ այն փոխհատուցվում է...
Ինչո՞ւ աշխարհում մաշկի քաղցկեղի բռնկումը համընկավ արևապաշտպան քսուքների արտադրության զարգացման հետ։ Միջազգային ուսումնասիրությունները ցրում են արևապաշտպան քսուքների մասին առասպելները...
Արևայրուքը մարդու մաշկի գունավորումն է ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ։
Արևի տակ արևայրուք ստանալով՝ մարդն ամրացնում է իմունիտետը, բարձրացնում ֆիզիկական...
Փսորիազը բավականին տարածված մաշկային քրոնիկ հիվանդություն է: Արտահայտվում է մաշկի վրա` կարմիր, մաշկից բարձր, արծաթավուն կամ սպիտակ թեփ ունեցող, տարբեր տեսակի ցանային էլեմենտներով...
Ձեռքերը կարող են արժեքավոր տեղեկատվություն հայտնել առողջական վիճակի մասին։ Steptohealth.ru-ն ներկայացրել է 9 խնդիր, որոնց առկայության մասին կարող է հուշել ձեռքերի վիճակը...
Հավանաբար, աշխարհում չկա մարդ, ով խալեր չունենա: Խալերը կարող են տեղակայվել մարմնի ցանկացած մասում: Դրանք կարող են լինել բնածին, և առաջանալ կյանքի ընթացքում...
Կլինիկորեն ֆիբրոման դանդաղ աճող, սահմանափակ, հիմնականում կարծր, էլաստիկ բլրակապատ կամ հարթ գոյացություն է։ Ֆիբրոման կարող է հանդիպել այնտեղ, որտեղ առկա է շարակցական հյուսվածք՝ մաշկում...
Աթերոման ենթամաշկային պատիճ է՝ լցված ճարպանման պարունակությամբ, որն առաջանում է ճարպագեղձի արտատար ծորանի խցանման հետևանքով։ Հեռացումն իրականացվում է բժշկական ցուցումների դեպքում...
Ինչպիսի՞ն են մաշկային խնդիրները կորոնավիրուսային հիվանդության ժամանակ:
Կորոնավիրուսի ժամանակ մաշկային ցանավորումները հաճախ են հանդիպում...
Մաշկը` օրգանիզմի արտաքին ծածկութը, մարդու մարմնի ամենամեծ օրգանն է, որը ենթարկվում է շրջակա միջավայրի ամենատարբեր ազդեցությունների։ Մաշկը նաև համարվում է «օրգանիզմի հայելին», քանի որ մաշկային ցանավորումերը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն