Մաշկաբանություն
Վիտիլիգոն աուտոիմունային հիվանդություն է
Վիտիլիգոն ձեռքբերովի քրոնիկական հիվանդություն է: Այս հիվանդության ավելի ցայտուն ախտանիշը մաշկի դեպիգմենտացիան է` արտահայտված սպիտակ բծերով, որոնք հակված են աճելու, ավելի մեծանալու:
Այս հիվանդության առաջացման պատճառները լավ ուսումնասիրված չեն, ինչը բարդացնում է դրա բուժումը: Կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այն վարակիչ չէ ու շրջապատի համար անվնաս է: Այն ավելի շատ ժառանգական նախատրամադրվածություն ունի, բայց ոչ միայն: Այն հիվանդություն է, որը մինչեւ այժմ պաշտոնապես բժշկության կողմից ուսումնասիրված չէ` հաշվի առնելով, որ կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում: Բայց դա այնքան էլ այդպես չէ: Միգուցե կյանքին վտանգ չի սպառնում, բայց օրգանիզմի համար վնասակարությունը ակնհայտ է, քանի որ վիտիլիգոն հստակ հիշեցնում է օրգանիզմում լուրջ խախտումների մասին, ուրեմն եւ ապացուցում, որ այն ոչ միայն տհաճ կոսմետիկական արատ է: Հստակ պարզվել է, որ այս հիվանդությունը աուտոիմունային է: Ինչ է սա նշանակում. բանն այն է, որ հաճախ իմունային համակարգում որոշակի անհարթություններ են տեղի ունենում` այն սխալմամբ սեփական օրգանիզմի բջիջները ընդունում է օտար եւ սկսում դրանց որսը:
Հայտնի է մոտ 80 տեսակի աուտոիմունային հիվանդություն: Դրանց թվին են պատկանում նաեւ առաջին տեսակի շաքարային դիաբետը, Կրոնի հիվանդությունը, հեպատիտի մի քանի տեսակներ, ռեւմատոիդ արտրիտը, կարմիր գայլախտը, փսորիազը: Վիտիլիգո հիվանդության ժամանակ անհետանում են մաշկի գունավոր բջիջները` մելանոցիտները, եւ առաջանում են սպիտակ բծեր: Դրանցում բացակայում են այն պիգմենտները, որոնք մաշկին բնական գույն են հաղորդում: Այն աստիճանաբար վերածվում է լուրջ պրոբլեմի: Եթե ուշադիր լինենք, կնկատենք, որ լողափին յուրաքանչյուր քսաներորդը տառապում է այս հիվանդությամբ, այսինքն` մոտ 40 մլն մարդ:
Հիվանդությունը հավասարապես հանդիպում է եւ՛ տղամարդկանց, եւ՛ կանանց մոտ: Հիվանդությամբ կարող են հիվանդանալ ցանկացած տարիքում, բայց ավելի շատ հիվանդանում են մինչեւ 20 տարեկանը: Վիտիլիգոյով հիվանդները մեծ թիվ են կազմում հատկապես Արեւմտյան Եվրոպայի երկրներում: Նույնիսկ Իտալիայում ու Իսպանիայում բացվում են հատուկ կլինիկաներ` վիտիլիգոն բուժելու համար: Երկար ժամանակ այն նույնացվում էր բորոտության հետ: Բայց վիտիլիգոն ոչ վարակիչ է, եւ ոչ էլ ցավ կամ քոր է առաջացնում: Հիվանդությունը փոխանցվում է ժառանգաբար, բայց ոչ թե հենց ինքը` վիտիլիգոն, այլ իմունային համակարգի ոչ նորմալ աշխատանքն է ժառանգաբար փոխանցվում: Այդ պատճառով վիտիլիգոն հաճախ չի հանդիպում: Այն ոչ միայն ժառանգաբար է փոխանցվում, այլ կարող է առաջանալ նաեւ տրավմաներից` հատկապես գլխի: Օրինակ` հիվանդության շատ դեպքեր կան, որոնք առաջացել են ավտովթարից հետո: Վիտիլիգոն բուժելը այնքան էլ հեշտ չէ, միգուցե այն պատճառով, որ այն ոչ թե մաշկի հիվանդություն է, այլ ամբողջ օրգանիզմի: Գոյություն ունեցող բոլոր մեթոդները ուղղված են մաշկի վրայից բծերը վերացնելուն: Իսկ հայտնի է, որ մաշկը գունավորող մելանին պիգմենտը մելանոտրոպային հորմոնի կողմից արտադրվում է ոչ թե մաշկում, այլ հիպոֆիզում: Մասնագետների կարծիքով՝ հենց այդ գեղձի ոչ բավարար աշխատանքն էլ բերում է հիվանդության զարգացմանը: Առայժմ հիվանդությունը բուժում են համարյա միայն ուլտրամանուշակագույն ճառագայթներով: Այս հիվանդության համար շատ օգտակար է «սառը» արեւը, իսկ ահա հարավային արեւը` վնասակար է: Հիվանդությունը հաճախ սրվում է գարնանն ու ամռանը`տաք կուրորտներից հետո:
Վիտիլիգոն հաջողությամբ բուժվում է Մեռյալ ծովում ու Իսրայելում: Այս հիվանդության դեպքում փոքրիկ բծերը կարելի է քողարկել տոնային կրեմներով կամ արեւայրուքի համար նախատեսված քսուքներով: Արեւային օրերին տանից դուրս գալիս անպայման պետք է օգտագործել արեւից պաշտպանվելու միջոցներ: Պետք է օգտագործել A, B, C, E վիտամիններ, միկրոէլեմենտներ` ցինկ, մարգանցովկա, պղինձ: Ժողովրդական այս մի քանի միջոցները մի քիչ թեթեւացնում են հիվանդության ընթացքը. - Ջրոսպի փոշին խառնել մեղրի հետ ու խմել 1-2 գր. օրը 3 անգամ: - Բծերին օրը 2 անգամ քսել խավարծիլի արմատների թարմ պատրաստված հյութը: - Բծերը կարելի է մաքրել թեյի գույնով: Դրա համար 1 թեյի գդալ թեյի գույնի վրա լցնել բաժակի 1/4 եռջուր ու եռացնել 2-3 րոպե, այնուհետեւ քամել, սառեցնել մինչեւ մաշկի ջերմաստիճանին: Այն պահել սառնարանում, ոչ 2 օրից ավելի: - Կարելի է ընդունել սրոհունդի լուծույթ` 1:10 հարաբերությամբ` օրը 3 անգամ 1 ճաշի գդալից, ուտելուց հետո: 3-շաբաթյա օգտագործումից հետո անպայման պետք է 1 շաբաթ ընդմիջում տալ: Բուժումը տեւում է 4-6 ամիս: Միաժամանակ խորհուրդ է տրվում նաեւ կատարել արտաքին բուժում` սրոհունդի յուղով: Այն պատրաստվում է սրոհունդից եւ բուսական յուղի 1:10 հարաբերությամբ: Այս խառնուրդը 3 ժամ տաքացնում են ջրային գոլորշու վրա, հետո լավ քամում են ու քսում բծերին: Սրոհունդը բարձրացնում է մաշկի զգայունությունը ուլտրամանուշակագույն ճառագայթների հանդեպ, այդ պատճառով այս պրոցեդուրայից հետո կարելի է արեւային լոգանք ընդունել: Կարելի է սկսել 1-2 րոպեից: Բուժման ընթացքը տեւում է մոտավորապես 30 օր: - Հում կարտոֆիլի հյութը շատ օգտակար է մաշկի բծերը ոչ բոլորովին, բայց գոնե մասամբ վերացնելու համար, ինչպես նաեւ՝ մարսողության խանգարման դեպքում: - 40 կանաչ ընկույզի պտուղները 2 լ ջրում եփել մարմանդ կրակին մոտ 2 ժամ, այնուհետեւ ավելացնել 0,5 կգ մեղր կամ շաքար, եփել եւս 10 րոպե ու քամել: Ստացված օշարակից ընդունել օրը 3 անգամ` ուտելուց առաջ: Միաժամանակ ուտել եփած 1 ընկույզ: Հետազոտողները պարզել են, որ պիպերինը, որով պայմանավորված է սեւ աղացած պղպեղի բաղադրության հիմնական համն ու հոտը, կարող է մաշկի համար խթանիչ հանդիսանալ: Այն կարող է օգնել վիտիլիգոյի բուժմանը: Պարզվել է, որ պիպերինը խթանիչ է հանդիսանում մելանոցիտների համար, եւ դրանք սկսում են արտադրել մաշկի համար անհրաժեշտ պիգմենտը` մելանինը:
Մեդ-Պրակտիկ
17.04.2015
Հարգելի ANI SIMONYAN, ինչպես նշեցի վիտիլիգոն աուտոիմուն հիվանդություն է, և ասել, թե հետագայում այն ինչ զարգացում կունենա ցավոք ոչ ոք չի կարող:
ANI SIMONYAN
14.04.2015
ANI SIMONYAN
04.04.2015
Մեդ-Պրակտիկ
05.03.2015
Հարգելի ANI SIMONYAN, ցավալի է որ երիտասարդ տարիքում արդեն կանգնել եք նման դժվար խնդրի առաջ: Ինչպես գիտեք վիտիլիգոն աուտոիմուն, անհայտ էթիոլոգիայի հիվանդություն էմ, և ներկայումս դեռ չկան միջոցներ խնդրին լիարժեք լուծում տալու համար: Հոդվածում նշված են որոշ միջոցներ, որոնք կարող եք կիրառել: Ինչպես նաև կարող եք մեր կայքի "Բժիշկներ" բաժնի մաշկաբաններին դիմել լրացուցիչ խորհրդատվության համար:
ANI SIMONYAN
15.02.2015
Ida
13.02.2015
Մեդ-Պրակտիկ
13.02.2015
Հարգելի Ida, ցավով պետք է նշեմ, որ վիտիլիգոն համարվում է մաշկաբանության խնդիր, որը վերջնական բուժում չունի: Այն աուտոիմուն, անհայտ պատճառի հիվանդություն է, որի ժամանակ քայքայվում են մելանոցիտները: Հիմնականում խնդիրը կապված է ոչ միայն մաշկի, այլև օրգանիզմում տեղի ունեցող փոփխությունների հետ, որոնք հաճախ այդպես էլ չեն հայտնաբերվում: Առկա բոլոր միջոցները միայն որոշ չափով են էֆեկտիվ: Ինքնաբուժմամբ զբաղվել միանշանակ չի կարելի: Հոդվածում նշված են որոշ միջոցներ, որոնք կարող եք օգտագործել: Բուժման այլ մեթոդների հետ ծանոթանալու համար կարող եք կապ հաստատել մեր կայքի "Բժիշկներ" բաժնի մաշկաբանների հետ:
Ida
01.02.2015
Կարդացեք նաև
Այս խորհուրդներին հետևելը կօգնի նվազագույնի հասցնել ռիսկերը կենցաղային քիմիական նյութերի հետ աշխատելիս և պահպանել ձեր առողջությունն ու բարեկեցությունը...
Կոնտագիոզ մոլյուսկը մաշկային վիրուսային վարակ է, որն առաջացնում է պոքսիվիրուսը (molluscum contagiosum)...
Արևային այրվածքներն առաջանում են մաշկի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթների ավելցուկային ազդեցության հետևանքով, ընդ որում, ուլտրամանուշակագույն-B ճառագայթների սպեկտրի ալիքները...
Ինչպե՞ս ամռան տապին պաշտպանել մաշկը։ Ի՞նչ վտանգներ կարող են առաջանալ արևի ճառագայթների տակ երկար պառկելու դեպքում։ Արևապաշտպան միջոցների ճիշտ ընտրությունը կարևո՞ր է։ Այս մասին զրուցել ենք մաշկաբան...
Բոլորին ծանոթ է տհաճ այրոցը և քորը, որն առաջանում է արևի ճառագայթների ազդեցության տակ մնալու առաջին իսկ ժամերին։ Այո, առաջին հայացքից դա այնքան էլ ահավոր չէ, նույնիսկ կարելի է դիմանալ, քանի որ այն փոխհատուցվում է...
Ինչո՞ւ աշխարհում մաշկի քաղցկեղի բռնկումը համընկավ արևապաշտպան քսուքների արտադրության զարգացման հետ։ Միջազգային ուսումնասիրությունները ցրում են արևապաշտպան քսուքների մասին առասպելները...
Արևայրուքը մարդու մաշկի գունավորումն է ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ։
Արևի տակ արևայրուք ստանալով՝ մարդն ամրացնում է իմունիտետը, բարձրացնում ֆիզիկական...
Փսորիազը բավականին տարածված մաշկային քրոնիկ հիվանդություն է: Արտահայտվում է մաշկի վրա` կարմիր, մաշկից բարձր, արծաթավուն կամ սպիտակ թեփ ունեցող, տարբեր տեսակի ցանային էլեմենտներով...
Ձեռքերը կարող են արժեքավոր տեղեկատվություն հայտնել առողջական վիճակի մասին։ Steptohealth.ru-ն ներկայացրել է 9 խնդիր, որոնց առկայության մասին կարող է հուշել ձեռքերի վիճակը...
Հավանաբար, աշխարհում չկա մարդ, ով խալեր չունենա: Խալերը կարող են տեղակայվել մարմնի ցանկացած մասում: Դրանք կարող են լինել բնածին, և առաջանալ կյանքի ընթացքում...
Կլինիկորեն ֆիբրոման դանդաղ աճող, սահմանափակ, հիմնականում կարծր, էլաստիկ բլրակապատ կամ հարթ գոյացություն է։ Ֆիբրոման կարող է հանդիպել այնտեղ, որտեղ առկա է շարակցական հյուսվածք՝ մաշկում...
Աթերոման ենթամաշկային պատիճ է՝ լցված ճարպանման պարունակությամբ, որն առաջանում է ճարպագեղձի արտատար ծորանի խցանման հետևանքով։ Հեռացումն իրականացվում է բժշկական ցուցումների դեպքում...
Ինչպիսի՞ն են մաշկային խնդիրները կորոնավիրուսային հիվանդության ժամանակ:
Կորոնավիրուսի ժամանակ մաշկային ցանավորումները հաճախ են հանդիպում...
Մաշկը` օրգանիզմի արտաքին ծածկութը, մարդու մարմնի ամենամեծ օրգանն է, որը ենթարկվում է շրջակա միջավայրի ամենատարբեր ազդեցությունների։ Մաշկը նաև համարվում է «օրգանիզմի հայելին», քանի որ մաշկային ցանավորումերը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն