Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Անգինա
Անգինան սովորական կոկորդաբոբ չէ, որ կարելի է բուժել միայն ողողումներով: Եթե բժիշկը հաստատի, որ անգինա կա, ապա անկողնային ռեժիմը պարտադիր է գոնե այն ժամանակահատվածի համար, երբ ջերմություն, թուլություն ու կոկորդում ցավի զգացում ունեք: Հիվանդի սպասքը պարտադիր առանձնացրեք:
Հիշեք, որ հիվանդ կոկորդով դժվար է կոշտ սնունդ ուտել, ուստի հեղուկ ուտելիքը խիստ ցանկալի է: Առաջարկվում է առատ ու տաք ըմպելիք: Առաջին հերթին այն նպաստում է առատ միզարտադրությանը (կնշանակի` նաև խարամների դուրսբերմանը), տաքացնում է կոկորդը` նշագեղձերի մակերեսը, ուր «բնադրվում» են մեծաքանակ մանրէներ: Սակայն արգելվում են խորը տաքացնող թրջոցները. տաքացման արդյունքում արյան հոսք է կատարվում դեպի նշիկներ, նաև ախտահարված հատվածներ, դրա հետևանքով վարակի տարածման նոր պայմաններ են ստեղծվում դեպի ողջ օրգանիզմ, ինչի հետևանքով հիվանդի վիճակը ծանրանում է:
Ողողումներ կարելի է անել կերակրի սոդայի լուծույթով, եղեսպակի, երիցուկի և նիվենու (էվկալիպտի) տերևների եփուկով: Ողողումները հնարավորինս հաճախ կատարեք` օրական առնվազն 3-4 անգամ, իսկ եթե ավելի կարողանաք` հրաշալի է: Բոլորովին պարտադիր չէ ամեն անգամ ողողելուց առաջ լուծույթը տաքացնել: Կարելի է պարզապես լուծույթով անոթը կամ բաժակը դնել ջեռոցի կողքը կամ էլ օգտագործել սովորական թերմոս: Լավ կլինի, իհարկե, բուժման տարբեր միջոցներն ընդմիջել ու «շփոթության» մեջ պահել մանրէներին, որպեսզի «չիմանան», թե որտեղից է վտանգը գալիս: Անգինայի , ինչպես նաև ցանկացած բորբոքային հիվանդության դեպքում մեծանում են տեղի ավշային հանգույցները: Բժիշկները բարդ ընթացք ունեցող անգինայի դեպքում նշանակում են հակաբիոտիկներ:
Հիշեցնենք, որ անգինան բավական լուրջ հիվանդություն է, այն կարող է բարդանալ և հանգեցնել, ասենք, նշիկների այտուցի, իսկ այդ դեպքում արդեն վիրաբուժական միջամտության անհրաժեշտություն է առաջանում: Իսկ բարդություններից արժե նշել ռևմատիզմն ու սրտի արատները, արթրիտները, երիկամային ու լեղուղիների հիվանդությունները:
Հիշե՛ք. անգինան վարակիչ հիվանդություն է, ուստի հիվանդը պետք է մեկուսացվի:
Անգինայի հետևանքներից բարդագույնը համարվում է ռևմատիզմը
Անկասկած զանազան վարակիչ հիվանդությունների վտանգը մեծանում է ձմռանը, եթե չասենք, որ այդ իմաստով տարվա չորս եղանակներից ձմեռն առաջատարի դիրքում է: Հնարավոր է, իհարկե, խուսափել հիվանդությունից, սակայն հնարավոր է՝ այնպիսի հիվանդությամբ վարակվեք կամ հիվանդանաք, որի հետևանքներից տարիներ շարունակ չկարողանաք ազատվել: Դրանցից է ռևմատիզմը:
Այս հիվանդությունը հիմնականում «սիրում է » դեռահասներին: Այն գրեթե միշտ ի հայտ է գալիս թարախային անգինայով հիվանդանալուց 1-3 շաբաթ հետո: Նշագեղձերից միկրոօրգանիզմների արգասիքներն ընկնում են արյան մեջ ու «շրջում» ողջ օրգանիզմում` ախտահարելով թույլ դիմադրություն ունեցող օրգանները: Հնում բժիշկներն ասում էին. «Ռևմատիզմը լիզում է հոդերը, կրծում սիրտը». իսկապես, մանրէների հասցրած «հարվածից» տուժում են կա՛մ սիրտը, կա՛մ հոդերը, կա՛մ էլ նյարդերը: Ի դեպ, գոյություն ունի սխալ կարծիք, թե ռևմատիզմն առաջին հերթին հոդերի հիվանդություն է: Ռևմատիզմն ախտահարում է հիմնականում սիրտը. այն սրտի արատների հիմնական պատճառն է:
Ի՞նչ պետք է անել
Եթե ենթադրում եք, որ ռևմատիզմի հետ գործ ունեք, առաջին հերթին բժիշկ հրավիրեք: Սուր ռևմատիզմի դեպքում ցանկացած ծանրաբեռնվածություն հակացուցված է, հիվանդը պետք է անկողնային ռեժիմ պահպանի: Ինքնաբուժումը նույնպես անիմաստ է: Հիվանդությունը կանխել կարող է միայն հակաբիոտիկը, այն էլ` բացառապես բժշկի նշանակմամբ: Ճիշտ բուժում նշանակելու դեպքում կարելի է սրտի արատի զարգացումը 1,5-2 ամսում «սանձահարել»: Ընդ որում, հաշվի առնելով այս հիվանդության «նենգ» բնույթը, բժիշկները ապահովության համար առաջարկում են 5 տարվա ընթացքում կանխարգելման նպատակով հակաբիոտիկներ ընդունել միմիայն բժշկի նշանակմամբ:
Կանխարգելում
Այս նպատակի համար պետք է կանխարգելել այն հիվանդությունը, որի հետևանքով է զարգանում ռևմատիզմը, այն է` թարախային անգինան: Իսկ եթե, այնուամենայնիվ, հիվանդացել եք, պահպանեք ձեզ, մի մրսեք ու վիտամիններով հարուստ սնունդ ընդունեք:
Ռևմատիզմի «դիմակները»
Սրտային
Սրտի ախտահարումն այն հիվանդությունն է , որը գուցե անմիջապես չզգաս, քանի որ կարող է ընթանալ առանց ընդգծված ախտանիշների: Նման դեպքերում հիվանդության մասին իմանում են արդեն հասուն տարիքում, երբ թվում է, թե առողջությունն արդեն անդառնալի վտանգված է. թարախային անգինայով հիվանդանալուց հետո տարիներ անց հնարավոր է` սրտի փականի արատ զարգանա (հաճախ` միտրալ), որը կարող է հաշմանդամության հանգեցնել: Եթե, այնուամենայնիվ, բողոքներ կան, ապա ոչ թե սրտից, այլ հոգնածությունից, քայլելուց ու վազքից. երեխան դժվարությամբ է բարձրանում աստիճաններով՝ սրտխփոցի ու շնչարգելության պատճառով: Հետազոտությամբ կպարզվի, որ զարկերակը հաճախացած է, սիրտը` լայնացած, աղմուկ կա, նաև` լուրջ հիվանդության մասին վկայող ուրիշ ախտանշաններ:
Հոդային
Հայտնաբերված ռևմատիզմ հիվանդության 50%-ի դեպքում ախտահարվում են հոդերը: Այդ ժամանակ բարձրանում է երեխայի ջերմությունը, հոդերն այտուցվում են, ու սուր ցավ է առաջանում: Ամենից հաճախ ախտահարվում են ծնկային, սրունքաթաթային և արմունկի հոդերը: Դրանից հետո հիվանդությունը կարող է ախտահարել նաև մանր հոդերը` դաստակի և նույնիսկ ողնաշարի: Մյուս հիվանդություններից սա տարբերվում է նրանով, որ ցավը մի հատվածում 2-3 օրից ավելի չի մնում, հազվադեպ կարող է տևել 1-2 շաբաթ: Սակայն մի հոդում անհետանալով` կարող է «տեղափոխվել» ուրիշ հոդ և այդպես շարունակ թափառել: Հիվանդությունը կարծես թռչկոտում է մի տեղից մյուսը: Այստեղից էլ առաջացել է տվյալ հիվանդության տարատեսակի «թռչող» մակդիրը: Մի յուրահատկություն ևս. որքան էլ սուր լինեն ցավերն ու այտուցը, միևնույն է , մեկ շաբաթից դրանք անհետ ու անհետևանք չքվում են;
Նյարդային
Այս տեսակի դեպքում ախտահարվում է գլխուղեղը: Հիվանդությունը սկսվում է գրեթե աննկատ: Մարդը դառնում է դյուրագրգիռ ու լացկան: Թեթև ջղակծկումներ են առաջանում ձեռքերի շրջանում ու դեմքին: Առարկաները կարող են ձեռքից վայր ընկնել, ձեռագիրն է փոխվում: Երբ այս ամենը կատարվում է երեխայի հետ, սովորաբար այն ճիշտ չի ընկալվում, երբեմն էլ դրա համար երեխային պատժում են: Դրանից հետո կծկումները ուժեղանում են և հիվանդն այլևս դժվարանում է քայլել կամ ուղիղ նստել, իսկ խոսքը դառնում է անհասկանալի. ծանրագույն դեպքերում առաջանում է անդամալուծություն ու խոսքի լիակատար կորուստ:
Խոնավություն, սնկեր ու բորբոս. ինչպե՞ս են ազդում դրանք առողջության վրա
Մենք բավական թեթևամիտ վերաբերմունք ունենք աշխատասենյակում կամ բնակավայրում առկա խոնավության ու դրա հետևանքով պատերին առաջացած բորբոսասնկերի նկատմամբ: «Անշառ» հարևանությունը մեծ վնաս է հասցնում մարդու առողջությանը: Նման սենյակներում մարդիկ հաճախ են հիվանդանում` չենթադրելով անգամ, որ պատճառը խոնավությունն է, բորբոսը կամ էլ սունկը:
Մարդու առողջությանը խոնավության հասցրած վնասները շատ մեծ են: Սնկերի ու բորբոսի համար խոնավ պայմանները պարարտ հող են բազմանալու համար: Սովորաբար նման օջախներ առաջանում են վատ օդափոխվող մակերեսներին: Այդ սպորները մարդու օրգանիզմ են թափանցում շնչուղիներով և ներծծվում արյան մեջ` քայքայելով օրգանիզմի օգտակար միկրոֆլորան ու ճնշելով իմունիտետը: Դրա հետևանքով սրվում են քրոնիկական հիվանդությունները, ընդհանուր ինքնազգացողությունն է վատանում, մի խոսքով, կյանքն այլևս ուրախություն չի պատճառում:
Ռիսկի խմբերի շարքում առաջին տեղում թույլ շնչառական օրգանների տեր մարդիկ են. սրվում են ասթմատիկ (կրծքային հեղձուկ) նոպաները, որոնք ուղեկցվում են հազով: Արյան հոսքի միջոցով վտանգահարույց մանրէները տարածվում են ողջ օրգանիզմում: Այդ մանրէներն ամեն օր, նույն ուժգնությամբ ու հաճախականությամբ քայքայում են մեր առողջությունը, ինչի հետևանքով ծերանում ենք ավելի արագ տեմպերով` վերագրելով երևույթը տարբեր թվացյալ պատճառների:
Ոչ մի դեղամիջոց չի օգնի, եթե չհեռացնենք իրական վտանգը, այն է` սունկը, բորոբոսն ու խոնավությունը. վերջինը նախորդ երկուսի ծնող ու սնող պատճառն է: Այս պատճառներով պայմանավորված ամենահաճախ հանդիպող հիվանդություններն են` գրիպային վարակները, ասթման, թոքերի տուբերկուլյոզն, բրոնխիտներն ու ալերգիաները:
Կարդացեք նաև
Լսողության խանգարումը լսողությունն ապահովող ականջի և գլխուղեղի հատվածների տարբեր հիվանդությունների հետևանք է: Այն դիտվում է ամենատարբեր...
Աուդիոմետրիան հնարավորություն է տալիս լիարժեք գնահատել լսողությունը և հիվանդության դեպքում որոշել ախտահարման աստիճանն ու բնույթը: Ձայնային ազդակի ուժը կարգավորվում...
Դատարկ քթի (ԴՔ) համախտանիշը վիրահատական բուժման բարդություն է, երբ քթի խոռոչները՝ հատկապես ստորին, խիստ վնասվում են վիրահատության հետևանքով: Դա հանգեցնում է քթի...
Բկանցքում լորձի ներկայությունն օրգանիզմի բնական ֆիզիոլոգիական վիճակ է: Լորձն օգնում է պաշտպանվել մանրէներից և գործում է որպես վերին շնչուղիների քսանյութ...
Ցավոտ կոշտացումը, սովորաբար, որևէ հատվածում բնական նյութի կուտակում է (ճարպ, լիմֆա): Կոշտացումները երբեմն ուռուցքի առաջացման սկզբնական շրջանն են: Եթե ցավից զատ առկա են տենդ, ընդհանուր թուլություն...
Ներկայում տարածված խնդիր է քթի լորձաթաղանթի չորությունը: Այն երբեմն լուրջ ախտաբանության արտահայտություն կարող է լինել...
Երեխաները սիրում են «փորձարկումներ» անել և հաճախ այդ նպատակի համար «օգտագործում են» իրենց սեփական մարմինը: Օրինակ, նրանք կարող են ձեռքի տակ հայտնված որևէ փոքր առարկա մտցնել քթի մեջ...
Ականջի մեջ օտար մարմինը կարող է տեղակայվել արտաքին լսողական անցուղում, իսկ թմբկաթաղանթի ծակվելու դեպքում կարող է տեղակայվել միջին ականջի կամ ներքին ականջի տարածքում: Ծծմբային խցաններն ու մակաբույծները...
Քթից թարախային արտադրությունը հաճախ լինում է կանաչ կամ դեղնավուն, վատ հոտով, կարող է անհանգստացնել նաև գլխացավը, բարձր ջերմությունը, ընդհանուր թուլությունը և այլն...
Մոլորակի բնակչության քսան տոկոսի մոտ ժամանակ առ ժամանակ դիտվում է հարբուխ, որը հետևանք է լորձաթաղանթի վրա արտաքին գործոնների ազդեցության /փոշի, ալերգեններ՝ ծաղկափոշի, կենդանու մազ...
Բերանի տհաճ հոտը, կլման դժվարացումը, գլխացավը, կոկորդում տհաճ զգացողությունը կարող են թարախային խցանների ախտանշաններ լինել: Դրանք ուղեկցվում են նաև բարձր ջերմությամբ, վատ ինքնազգացողությամբ...
Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները
Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...
Ինչպե՞ս կբնութագրեք սինուսիտը որպես ախտաբանություն, և ո՞ր խոռոչներն են ավելի հաճախ ախտահարվում
Սինուսիտը հարքթային խոռոչների լորձաթաղանթի բորբոքումն է...
Աղմուկն ականջներում որքա՞ն հաճախ է հանդիպում
Աղմուկն ականջներում տարածված և մշտապես անհանգստացնող երևույթ է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն