Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Բնածին խլությունն արդեն բուժելի է։ Մեր հյուրն է Արթուր Շուքուրյանը
Աուդիոլոգիական սկրինինգ և խխունջային ներպատվաստում. բնածին խլությունն արդեն բուժելի է։ Սեպտեմբերի 30-ը խուլերի միջազգային օրն է: 1951 թվականից, խուլերի միջազգային ֆեդերացիայի հիմնադրման պատվին, սեպտեմբերի չորրորդ կիրակին նշվում է որպես խուլերի միջազգային օր:
Այս օրվա հետ կապված, ինչպես նաև Հայաստանում խլության դեմ պայքարի, ոլորտի խնդիրների, ձեռքբերումների ու անելիքների մասին զրուցեցինք Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների ամբիոնի վարիչ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր, ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետ Արթուր Շուքուրյանի հետ:
– Սեպտեմբերի 30-ը նշվում է որպես խուլերի միջազգային օր: Ես գիտեմ, որ հաճախ անցկացվում են անգամ խուլերի գեղեցկության միջազգային մրցույթներ: Չե՞ք կարծում, որ նման օրեր առանձնացնելն ինքնին հանգեցնում է հասարակության ու խուլերի հասարակության միջև ջրբաժանի առաջացմանը:
– Դե գիտե՞ք` չեմ կարծում, թե ճիշտ է խուլերի համար նման օրերի առանձնացումը: Իրոք, տպավորություն է ստեղծվում, թե մենք միտումնավոր առանձնացնում ենք նրանց մեզնից ու մատնանշում, որ նրանք «տարբեր են»: Թեև կա նաև հարցի մյուս կողմը: Հավասարությանը տուրք տալով՝ կկանգնենք այն հարցի առաջ, որ այնուամենայնիվ նրանք ի զորու չեն լինի մեզ հավասար ֆիզիկական տվյալներով մասնակցել գեղեցկության մրցույթների և այլնի: Այնուամենայնիվ, անջատումը չպետք է այդքան խիստ արվի:
– Իսկ նման օրերի առանձնացումը որևէ կերպ նպաստու՞մ է խուլերի խնդիրների վերհանմանն ու լուծմանը:
– Անշուշտ, այդ օրերին ողջ հասարակության ուշադրությունն ասես սևեռվում է նրանց կողմը, մարդիկ հասկանում են, որ կան նման խնդիր ունեցող անձինք, նրանք, գուցե, օգնության և իրենց հանդեպ վերաբերմունքի փոփոխության կարիք ունեն:
– Համաշխարհային պատմությանը հայտնի են բազմաթիվ հանճարներ, որոնք խուլ են եղել. ճի՞շտ է, որ երբ թույլ է մարդու մի զգայարանը, դրա փոխարեն առավել ակտիվ են գործում մյուսները: Եվ այս տեսանկյունից, կարելի՞ է արդյոք խլությունը համարել արատ:
Ճշմարտության հատիկ կա այն պնդման մեջ, որ երբ մարդու մի զգայարանը լիարժեք չէ, նա աշխատում է ամեն կերպ այդ բացը մյուսներով լրացնել, բայց սա, իհարկե, չի նշանակում, թե բոլոր խուլերը հանճարներ են: Ամեն ինչ կախված է մարդուց:
– Բազմաթիվ խուլ երիտասարդներ տարբեր լրատվամիջոցների տված հարցազրույցների ժամանակ պնդում են, որ իրենց չեն համարում «այլ», պարզապես գտնում են, որ խոսում են ուրիշ լեզվով, ու դա բուժման կարիք չունի: Եթե այսպես նայենք հարցին, ինչպե՞ս կմեկնաբանեք խնդրի առկայությունն առհասարակ:
– Բնականաբար, նման գաղափարները ի հայտ են գալիս, երբ խուլերը ցանկանում են, ասես, իրենք իրենց ոգևորել: Բայց այդ խնդիրը հարցականի տակ դնելը, իհարկե, սխալ է. այն կա, և թե' բժիշկները, թե' սոցիալական համապատասխան կառույցները, թե' հիվանդները լուրջ անելիքներ ունեն այդ խնդրի լուծման հետ կապված:
– Խնդիրը կա: Իսկ ի՞նչ աստիճանի դեպքում է այն համարվում արատ, օրինակ, ո՞ր աստիճանի խլության դեպքում կարող են ապագա զինվորին չզորակոչել բանակ:
– Չորորդ աստիճանի ծանրալսությունն է համարվում խլություն, որի դեպքում էլ զորակոչումը բացառված է:
– Գիտեմ, որ կա արդեն մեթոդ, որը հնարավորություն է տալիս բուժել բնածին խուլությունը: Կմանրամասնե՞ք:
– Այո, արդեն ներմուծված է ախտորոշման պետական ծրագիր`նորածնային աուդիոլոգիական սկրինինգ: Սա լսողության ստուգման հատուկ ծրագիր է, որը հնարավորություն է տալիս նորածնի մոտ` ծնված իսկ պահին, հայտնաբերել լսողական ապարատի խնդիրները և համապատասխան քայլեր ձեռնարկել: Եթե ախտորոշումը որևէ նորածնի մոտ հայտնաբերում է խնդիր, տվյալ երեխան վերցվում է մշտական հսկողության տակ: Ծնունդից երեք ամիս անց երեխան կրկին ստուգվում է. եթե լսողական խնդիրները շարունակում են առկա լինել, 6 ամիս հետո նորից է ստուգվում: 1 տարեկանում արդեն որոշվում է նրա հետագան. նա կա'մ պետք է կրի լսողական ապարատ, կա'մ վիրահատվի, ինչը հնարավորություն կտա ամբողջությամբ վերականգնել լսողությունը:
– Մեթոդն արդեն անցե՞լ է փորձարկում: Կա՞ն արձանագրված բուժման դեպքեր:
– Այո, արդեն շուրջ 50 երեխա անցել են ախտորոշումն ու բարեհաջող վիրահատվել: Նրանց մի խումբն արդեն հաճախում է սովորական հանրակրթական դպրոց:
– Խոսքը թանկարժե՞ք բուժման մասին է: Արդյո՞ք բոլոր խուլերը կունենան համապատասխան միջոցներ այդ մեթոդով բուժման կուրս անցնելու:
– Ցավոք, և' ախտորոշման մեթոդը, և' վիրահատությունը բավական թանկ են ու մեծ գումարներ են պահանջում: Այս պատճառով հաճախ փորձում ենք ոչ թե հիվանդից գանձել բուժման գումարը, այլ դիմել ու գտնել հովանավորներ, բարերարներ, հիմնադրամներ, որ կօգնեն իրագործել բուժումը:
– Իսկ պետական հովանավորությու՞ն...
– Կա, երկու ծրագրերն էլ, ինչպես արդեն նշեցի, պետական են, և առողջապահության նախարարությունը անպայմանորեն տրամադրում է որոշակի գումարներ:
– Ինչպե՞ս կգնահատեք մեր բժշկության ձեռքբերումներն այս ոլորտում:
– Այսօր մեզանում բավական լավ են գործում երկու պետական ծրագրերն էլ` և' աուդիոլոգիական սկրինինգը, որի մասին արդեն խոսեցինք, և' խխունջային ներպատվաստումը, որը հենց վիրաբուժական միջամտությամբ խլության բուժման ծրագիրն է: Դրանք ներմուծվել են շնորհիվ առողջապահության նախարարության ջանքերի: իրականում ոչ բոլոր զարգացած երկրներում կան նման պետական ծրագրեր, ինչը խոսում է այն մասին, որ մենք այսօր ձգտում ենք և մոտ ենք կանգնած խլության բուժման միջազգային ստանդարտներին:
Կարդացեք նաև
Լսողության խանգարումը լսողությունն ապահովող ականջի և գլխուղեղի հատվածների տարբեր հիվանդությունների հետևանք է: Այն դիտվում է ամենատարբեր...
Աուդիոմետրիան հնարավորություն է տալիս լիարժեք գնահատել լսողությունը և հիվանդության դեպքում որոշել ախտահարման աստիճանն ու բնույթը: Ձայնային ազդակի ուժը կարգավորվում...
Դատարկ քթի (ԴՔ) համախտանիշը վիրահատական բուժման բարդություն է, երբ քթի խոռոչները՝ հատկապես ստորին, խիստ վնասվում են վիրահատության հետևանքով: Դա հանգեցնում է քթի...
Բկանցքում լորձի ներկայությունն օրգանիզմի բնական ֆիզիոլոգիական վիճակ է: Լորձն օգնում է պաշտպանվել մանրէներից և գործում է որպես վերին շնչուղիների քսանյութ...
Ցավոտ կոշտացումը, սովորաբար, որևէ հատվածում բնական նյութի կուտակում է (ճարպ, լիմֆա): Կոշտացումները երբեմն ուռուցքի առաջացման սկզբնական շրջանն են: Եթե ցավից զատ առկա են տենդ, ընդհանուր թուլություն...
Ներկայում տարածված խնդիր է քթի լորձաթաղանթի չորությունը: Այն երբեմն լուրջ ախտաբանության արտահայտություն կարող է լինել...
Երեխաները սիրում են «փորձարկումներ» անել և հաճախ այդ նպատակի համար «օգտագործում են» իրենց սեփական մարմինը: Օրինակ, նրանք կարող են ձեռքի տակ հայտնված որևէ փոքր առարկա մտցնել քթի մեջ...
Ականջի մեջ օտար մարմինը կարող է տեղակայվել արտաքին լսողական անցուղում, իսկ թմբկաթաղանթի ծակվելու դեպքում կարող է տեղակայվել միջին ականջի կամ ներքին ականջի տարածքում: Ծծմբային խցաններն ու մակաբույծները...
Քթից թարախային արտադրությունը հաճախ լինում է կանաչ կամ դեղնավուն, վատ հոտով, կարող է անհանգստացնել նաև գլխացավը, բարձր ջերմությունը, ընդհանուր թուլությունը և այլն...
Մոլորակի բնակչության քսան տոկոսի մոտ ժամանակ առ ժամանակ դիտվում է հարբուխ, որը հետևանք է լորձաթաղանթի վրա արտաքին գործոնների ազդեցության /փոշի, ալերգեններ՝ ծաղկափոշի, կենդանու մազ...
Բերանի տհաճ հոտը, կլման դժվարացումը, գլխացավը, կոկորդում տհաճ զգացողությունը կարող են թարախային խցանների ախտանշաններ լինել: Դրանք ուղեկցվում են նաև բարձր ջերմությամբ, վատ ինքնազգացողությամբ...
Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները
Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...
Ինչպե՞ս կբնութագրեք սինուսիտը որպես ախտաբանություն, և ո՞ր խոռոչներն են ավելի հաճախ ախտահարվում
Սինուսիտը հարքթային խոռոչների լորձաթաղանթի բորբոքումն է...
Աղմուկն ականջներում որքա՞ն հաճախ է հանդիպում
Աղմուկն ականջներում տարածված և մշտապես անհանգստացնող երևույթ է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն