Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Ի՞նչ պատճառներից կարող է ականջաբորբ զարգանալ. պարզաբանում է Վասակ Մելիքսեթյանը. armeniamedicalcenter.am
Ականջաբորբին վերաբերող հարցերին պատասխանում է քիթ-կոկորդ-ականջաբան, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ՔԿԱ կլինիկայի ղեկավար Վասակ Մելիքսեթյանը.
— Ե՞րբ է ցավում ականջը: Ի՞նչ պատճառներից կարող է ականջաբորբ զարգանալ:
— Ականջի ցավը կարող է լինել տարբեր պատճառներից: Ամենահաճախ հանդիպող պատճառը վիրուսային վարակներն են, որոցից հետո հաճախ է ականջաբորբ զարգանում:
Ականջաբորբը կարող է ունենալ սուր, ենթասուր և քրոնիկական ընթացք: Կախված ականջաբորբի տեսակից բուժական մոտեցումները տարբեր են: Բուժման արդյունավետությունը կախված է նրանից, թե հիվանդը որ շրջանում է դիմում բժշկին:
Ականջաբորբի հիմնական պատճառը վերին շնչուղիների բորբոքային հիվանդություններն են, երբ քթում կամ քիթըմպանում ի հայտ եկած խնդիրները դժվարացնում են քթային շնչառությունը:
— Ո՞ր նշաններն են խոսում ականջաբորբի մասին:
— Սուր ականջաբորբի ժամանակ առաջանում է սուր ցավ, լսողության որոշակի իջեցում, աղմուկ ականջներում: Կարող են լինել նաև գլխացավեր, գլխապտույտ, սրտխառնոց:
Ականջացավերի հիմնական պատճառը շճային կամ թարախային արտադրության կուտակումն է միջին ականջի խոռոչում, որի արդյունքում նյարդերի վերջույթները ենթարկվում են կոմպրեսիայի` առաջացնելով ցավային ախտանիշ:
Ինչ վերաբերում է քրոնիկ ականջաբորբին, ականջացավը կարող է նույնիսկ բացակայել, սակայն որպես կանոն ականջից լինում է լորձային կամ թարախային արտադրություն, և լսողության կայուն իջեցում:
— Ե՞րբ դիմել բժշկի:
— Պացիենտները նախքան բժշկին այցելելը դիմում են դեղատան աշխատողին, ինչն ընդունելի չէ: Ոչ բոլոր դեպքերում է, որ առանց բժշկի զննման ու նշանակման, օգտագործած դեղը կարող է արդյունավետ լինել: Ցանկացած ցավի դեպքում անպայման պետք է դիմել բժշկի` հայտնաբերելու պատճառը: Առավել վտանգավոր են այն դեպքերը, երբ արդեն առկա են ականջաբորբի արդյունքում առաջացած ներ և արտագանգային բարդություններ:
— Ո՞ր դեպքերում կարելի է ինքնաբուժմամբ զբաղվել: Ի՞նչ բարդություններով է հղի ինքնաբուժումը:
— Փորձը ցույց է տալիս, որ մարդիկ ինչ-ինչ պատճառներից ելնելով բժշկի այցելել չեն սիրում: Կարող եմ վստահեցնել, որ ինքնաբուժումը սխալ է, քանի որ չի բացահայտվում ցավի օջախը: Օրինակ, միջին ականջի վնասվածքների ժամանակ թմբկաթաղանթի վրա լինում են պատռվածքներ, որոնց պարագայում կաթիլներ օգտագործել չի կարելի: Բոլոր դեպքերում, հարկ է բուժման կուրս սկսել միայն բժշկի կողմից իրականացված զննումից հետո:
— Ի՞նչ բուժման մեթոդներ կան:
— Յուրաքանչյուր հիվանդություն ունի բուժման իր ռազմավարությունը: Նախ պետք է ճիշտ ախտորոշել, հետո միայն բուժել հիվանդությունը: Օրինակ, քրոնիկական միջին օտիտի բուժման ռազմավարությունն այլ է, սուր կամ ենթասուր միջին օտիտներինը` բոլորովին այլ: Սուր միջին օտիտների ժամանակ հիմնականում իրականացվում է կոնսերվատիվ բուժում: Վիրահատական միջամտությունների դիմում ենք, երբ կոնսերվատիվ բուժումն անարդյունավետ է, կամ հիվանդությունն արդեն քրոնիկ բնույթ է կրում: Երբեմն ներգանգային բարդություններից խուսափելու համար (մինինգիտ, սինուստրոմբոզ) կատարվում են լայնածավալ սանացիոն վիրահատություններ:
Իհարկե, լինում են դեպքեր, երբ կոնսերվատիվ բուժման մասին խոսք անգամ լինել չի կարող, անմիջապես դիմում ենք վիրահատական միջամտության:
— Ո՞րն է առաջին օգնությունն ականջացավի դեպքում, երբ ուշանում է բժշկին այցելելը:
— Բժշկի առաջնային այցի ժամանակ առաջին օգնությունը պետք է ունենա պաթոգենետիկ ուղղվածություն` ընդհանուր և տեղային հակաբորբոքային դեղամիջոցների, տեղային ներքթային դեկոնգեստանտների, հակահիստամինային դեղամիջոցների համակցված կիրառումով:
— Ինչպե՞ս կանխարգելել:
— Ինքնաբուժմամբ չզբաղվել, հարևանից կամ բարեկամից խորհուրդներ չխնդրել, պարզապես դիմել բժշկին: Մեզ համար ամենակարևորը հիվանդի առողջությունն է, որի համար պայքարում ենք:
Կարդացեք նաև
Լսողության խանգարումը լսողությունն ապահովող ականջի և գլխուղեղի հատվածների տարբեր հիվանդությունների հետևանք է: Այն դիտվում է ամենատարբեր...
Աուդիոմետրիան հնարավորություն է տալիս լիարժեք գնահատել լսողությունը և հիվանդության դեպքում որոշել ախտահարման աստիճանն ու բնույթը: Ձայնային ազդակի ուժը կարգավորվում...
Դատարկ քթի (ԴՔ) համախտանիշը վիրահատական բուժման բարդություն է, երբ քթի խոռոչները՝ հատկապես ստորին, խիստ վնասվում են վիրահատության հետևանքով: Դա հանգեցնում է քթի...
Բկանցքում լորձի ներկայությունն օրգանիզմի բնական ֆիզիոլոգիական վիճակ է: Լորձն օգնում է պաշտպանվել մանրէներից և գործում է որպես վերին շնչուղիների քսանյութ...
Ցավոտ կոշտացումը, սովորաբար, որևէ հատվածում բնական նյութի կուտակում է (ճարպ, լիմֆա): Կոշտացումները երբեմն ուռուցքի առաջացման սկզբնական շրջանն են: Եթե ցավից զատ առկա են տենդ, ընդհանուր թուլություն...
Ներկայում տարածված խնդիր է քթի լորձաթաղանթի չորությունը: Այն երբեմն լուրջ ախտաբանության արտահայտություն կարող է լինել...
Երեխաները սիրում են «փորձարկումներ» անել և հաճախ այդ նպատակի համար «օգտագործում են» իրենց սեփական մարմինը: Օրինակ, նրանք կարող են ձեռքի տակ հայտնված որևէ փոքր առարկա մտցնել քթի մեջ...
Ականջի մեջ օտար մարմինը կարող է տեղակայվել արտաքին լսողական անցուղում, իսկ թմբկաթաղանթի ծակվելու դեպքում կարող է տեղակայվել միջին ականջի կամ ներքին ականջի տարածքում: Ծծմբային խցաններն ու մակաբույծները...
Քթից թարախային արտադրությունը հաճախ լինում է կանաչ կամ դեղնավուն, վատ հոտով, կարող է անհանգստացնել նաև գլխացավը, բարձր ջերմությունը, ընդհանուր թուլությունը և այլն...
Մոլորակի բնակչության քսան տոկոսի մոտ ժամանակ առ ժամանակ դիտվում է հարբուխ, որը հետևանք է լորձաթաղանթի վրա արտաքին գործոնների ազդեցության /փոշի, ալերգեններ՝ ծաղկափոշի, կենդանու մազ...
Բերանի տհաճ հոտը, կլման դժվարացումը, գլխացավը, կոկորդում տհաճ զգացողությունը կարող են թարախային խցանների ախտանշաններ լինել: Դրանք ուղեկցվում են նաև բարձր ջերմությամբ, վատ ինքնազգացողությամբ...
Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները
Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...
Ինչպե՞ս կբնութագրեք սինուսիտը որպես ախտաբանություն, և ո՞ր խոռոչներն են ավելի հաճախ ախտահարվում
Սինուսիտը հարքթային խոռոչների լորձաթաղանթի բորբոքումն է...
Աղմուկն ականջներում որքա՞ն հաճախ է հանդիպում
Աղմուկն ականջներում տարածված և մշտապես անհանգստացնող երևույթ է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն