Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Քթի ադենոիդ, նշիկաբորբ, թեք միջնապատ․ «Արամյանց» ԲԿ-ում կօգնեն Ձեր երեխային արագ և անվճար. «Արամյանց» ԲԿ
«Արամյանց» ԲԿ Քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքը առաջարկում է թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների քթի, կոկորդի, ականջի պաթոլոգիաների կոնսերվատիվ ու վիրահատական բարձրակարգ բուժում: Մանկական պետպատվերի շրջանակում բաժանմունքի ղեկավար Գայանե Ռոբերտի Արզումանյանի գլխավորությամբ իրականացվում են 4-18 տարեկան երեխաների տոնզիլէկտոմիաներ, ադենոտոմիաներ, քթի միջնապատի շտկում, խեցիների վիրահատություններ: Ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնեն ծնողները և ե՞րբ դիմեն ԼՕՌ մասնագետի պարզաբանում է ԼՕՌ վիրաբույժ Գայանե Արզումանյանը։
-Տոնզիլիտը կամ նշաբորբը բավական տարածված խնդիր է նախադպրոցական տարիքում և հաճախ որպես բուժում առաջարկվում է նշիկների վիրահատական հեռացումը։ Որքանո՞վ է այդ մոտեցումը ճիշտ և արդիական։
-Մեր օրերում տոնզիլէկտոմիայի կամ քմային նշիկների հեռացման դիմում են ծայրահեղ դեպքերում, հիմնականում նախընտրում են կոնսերվատիվ բուժել։ Բայց եթե երեխան տարվա մեջ 4 –ից ավելի անգամ հիվանդանում է թարախային անգինայով, եթե լինում են հաճախակի հոդացավեր, սկսում են տուժել այլ օրգան-համակարգեր, ապա մենք առաջարկում ենք վիրահատություն։ Մեր կենտրոնում նույնպես այդ վիրահատությունը կատարվում է պետպատվերի շրջանակում անվճար։
-Իսկ որո՞նք են ադենոիդի ախտանշանները, ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնեն ծնողները։
- Հիմնական ախտանշանը քթային դժվարացած շնչառությունն է, որը անհնար է չնկատել, հատկապես երեխայի քնած ժամանակ: Իսկ եթե շնչառությունը երկար ժամանակ է խանգարված մնում, օրգանիզմում արյունը բավարար չափով չի հագենում թթվածնով, ինչն էլ ազդում է գլխուղեղի և մյուս օրգանների աշխատանքի վրա, երեխան թույլ է լինում, գունատ, բերանը կիսաբաց, խոսքը՝ քթի մեջ, շուտ է հոգնում, վատ ախորժակ է ունենում, լսողության իջեցում է զարգանում: Բացի այդ լինում են հաճախակի ռինիտներ, միջին ականջաբորբ, ատամնաշարի ու ծնոտի պաթոլոգիաներ։ Անտեսել այս ախտանշանը կամ ԼՕՌ բժշկի այցը հետաձգել չի կարելի։ Ֆիբրոսկոպով հետազոտելով երեխայի քթի խոռոչը՝ մենք պարզում ենք ադենոիդային վեգետացիայի (քթի միս) աստիճանը, որի հիման վրա էլ պլանավորում ենք բուժման հետագա ընթացքը՝ կոնսերվատիվ կամ վիրահատական: Եթե ադենոիդը 1-ին և 2-րդ աստիճանի է, բժիշկը նշանակվում է կոնսերվատիվ բուժում, ինչի արդյունքում ադենոիդը հետ է զարգանում: Բայց պատահում է, որ փոքր չափսի ադենոիդը ազդում է երեխայի լսողության վրա, այդ դեպքում վիրաբույժը կարող է որոշել հեռացնել այն՝ լսողական խանգարումները կանխելու համար: 3-րդ աստիճանի ադեոնիդի դեպքում կատարվում է ադենոտոմիա՝ առանց հետվիրահատական բարդությունների:
Վիրահատությունը կատարվում է ընդհանուր անզգայացմամբ: Պացիենտը հիվադանոցում մնում է 1 օր:
-Ձեր բաժանմունքը բացառիկ է նաև նրանով, որ այստեղ իրականացվում են երեխաների քթի միջնապատի ուղղում վաղ տարիքում․ ո՞ր տարիքում է թույլ տրվում դիմել այդ միջամտությունը կատարելու համար։
- Ժամանակակից միջազգային բժշկական ուղեցույցներով միջնապատի թեքությունը կարելի է շտկել 14 տարեկանից։ Մենք այդ միջամտությունն իրականացնելու բավական մեծ ու դրական փորձ ունենք։ Այնպես որ, այսօր երեխայի միջնապատի թեքությունը շտկելու համար այլևս պետք չէ սպասել 18 տարեկանը լրանալուն: Գիտենք, որ սպասելու ընթացքում երեխայի մոտ կարող են միջնապատի թեքությամբ առաջացող դժվարացած շնչառությամբ պայմանավորված տարբեր առողջական խնդիրներ ի հայտ գան: Կանխել դրանք պետք է հնարավորինս շուտ և մեր բաժանմունքը այդ հնարավորությունը տալիս է՝ ի դեպ կրկին օգտվելով պետպատվերի հնարավորությունից:
-Որո՞նք են «Արամյանց» ԲԿ Քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքի առավելությունները։
-Բաժանմունքը վերազինված է նոր գործիքակազմով, կիրառվում են էնդոսկոպներ՝ առավել թիրախային, ճշգրիտ ու արդյունավետ վիրահատական միջամտություններ կատարելու համար: Բաժանմունքում պետպատվերի շրջանակում իրականացվում է 4-18 տարեկան երեխաների տոնզիլէկտոմիա, ադենոտոմիա, քթի միջնապատի թեքվածության շտկում 14 տարեկանից։ Իհարկե կատարվում է նաև մեծահասակների քիթ-կոկորդ-ականջ տարբեր պաթոլոգիաների կոնսերվատիվ ու վիրահատական բուժում։ Հետվիրահատական բուժումը պացիենտները ստանում են անհատական հիվանդասենյակներում: Բաժանմունքն իր աշխատանքը կազմակերպում է այնպես, որ մեր պացիենտները կարողանան առանց հերթերի, ժամանակին ստանան իրենց անհրաժեշտ բժշկական աջակցությունը պրոֆեսիոնալ բարձր մակարդակում: Հետվիրահատական շրջանն էլ այստեղ անցկացնեն մաքսիմալ հարմարավետ պայմաններում և բաժանմունքից հեռանան հիրավի գոհ ու վստահ, որ ստացել են լավագույն բժշկական աջակցությունը:
Կարդացեք նաև
Լսողության խանգարումը լսողությունն ապահովող ականջի և գլխուղեղի հատվածների տարբեր հիվանդությունների հետևանք է: Այն դիտվում է ամենատարբեր...
Աուդիոմետրիան հնարավորություն է տալիս լիարժեք գնահատել լսողությունը և հիվանդության դեպքում որոշել ախտահարման աստիճանն ու բնույթը: Ձայնային ազդակի ուժը կարգավորվում...
Դատարկ քթի (ԴՔ) համախտանիշը վիրահատական բուժման բարդություն է, երբ քթի խոռոչները՝ հատկապես ստորին, խիստ վնասվում են վիրահատության հետևանքով: Դա հանգեցնում է քթի...
Բկանցքում լորձի ներկայությունն օրգանիզմի բնական ֆիզիոլոգիական վիճակ է: Լորձն օգնում է պաշտպանվել մանրէներից և գործում է որպես վերին շնչուղիների քսանյութ...
Ցավոտ կոշտացումը, սովորաբար, որևէ հատվածում բնական նյութի կուտակում է (ճարպ, լիմֆա): Կոշտացումները երբեմն ուռուցքի առաջացման սկզբնական շրջանն են: Եթե ցավից զատ առկա են տենդ, ընդհանուր թուլություն...
Ներկայում տարածված խնդիր է քթի լորձաթաղանթի չորությունը: Այն երբեմն լուրջ ախտաբանության արտահայտություն կարող է լինել...
Երեխաները սիրում են «փորձարկումներ» անել և հաճախ այդ նպատակի համար «օգտագործում են» իրենց սեփական մարմինը: Օրինակ, նրանք կարող են ձեռքի տակ հայտնված որևէ փոքր առարկա մտցնել քթի մեջ...
Ականջի մեջ օտար մարմինը կարող է տեղակայվել արտաքին լսողական անցուղում, իսկ թմբկաթաղանթի ծակվելու դեպքում կարող է տեղակայվել միջին ականջի կամ ներքին ականջի տարածքում: Ծծմբային խցաններն ու մակաբույծները...
Քթից թարախային արտադրությունը հաճախ լինում է կանաչ կամ դեղնավուն, վատ հոտով, կարող է անհանգստացնել նաև գլխացավը, բարձր ջերմությունը, ընդհանուր թուլությունը և այլն...
Մոլորակի բնակչության քսան տոկոսի մոտ ժամանակ առ ժամանակ դիտվում է հարբուխ, որը հետևանք է լորձաթաղանթի վրա արտաքին գործոնների ազդեցության /փոշի, ալերգեններ՝ ծաղկափոշի, կենդանու մազ...
Բերանի տհաճ հոտը, կլման դժվարացումը, գլխացավը, կոկորդում տհաճ զգացողությունը կարող են թարախային խցանների ախտանշաններ լինել: Դրանք ուղեկցվում են նաև բարձր ջերմությամբ, վատ ինքնազգացողությամբ...
Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները
Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...
Ինչպե՞ս կբնութագրեք սինուսիտը որպես ախտաբանություն, և ո՞ր խոռոչներն են ավելի հաճախ ախտահարվում
Սինուսիտը հարքթային խոռոչների լորձաթաղանթի բորբոքումն է...
Աղմուկն ականջներում որքա՞ն հաճախ է հանդիպում
Աղմուկն ականջներում տարածված և մշտապես անհանգստացնող երևույթ է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն