Սրտանոթաբանություն
Խոլեսթերին
Ինչպե՞ս նվազեցնել խոլեսթերինի մակարդակն արյան մեջ ժողովրդական միջոցներով: Այս խնդիրն առաջնահերթ է շատ-շատերի համար: Սակայն պետք է նախ իմանալ, թե ինչի համար է խոլեսթերինն օրգանիզմում: Հասկանալի է, որ ոչ ինքնանպատակ ու անիմաստ, կնշանակի` ինչ-որ բանի համար:
Ուրեմն ի՞նչ է խոլեսթերինն ու ինչի համար է
Խոլեսթերինն ու խոլեստերոլը հոմանիշներ են: խոլեսթերինը հարկավոր է օրգանիզմին D վիտամինի մշակման, ավելի ճիշտ` կորտիզոլի, կորտիզոնի, էստրոգեն ու պրոգեստերոն կանացի և արական տեստոստերոն հորմոնների մշակման համար, ինչպես նաև մասնակցում է նյարդային բջիջիների աշխատանքին:
Ֆինլանդիայում 90-ականներին ակտիվորեն քարոզում էին խոլեսթերինը նվազեցնող մթերքները: Խանութներում հայտնվեց 0% յուղայնությամբ կաթնամթերք: Դրանից հետո Ալցհեյմերի հիվանդության աճ նկատվեց: Ուստի սահմանափակումներում ծայրահեղություններ պետք չեն:
Հայտնի է, որ խոլեստերոլը լինում է բարձր ու ցածր : Առաջինն անհրաժեշտ է վերը թվարկված բոլոր օգտակար գործերի համար, իսկ երկրորդի դեպքում գոյանում են խոլեսթերինային թերթիկները: Դրա համար էլ արյան վերլուծության ժամանակ հաշվի է առնվում նաև այդ 2 տեսակների հարաբերակցությունը` աթերոգեն գործակիցը:
Ինչպե՞ս է զարգանում աթերոսկլերոզը: Սկզբում զարկերակի պատին միկրոբորբոքում է առաջանում ազատ ռադիկալների կամ էլ վարակների պատճառած վնասվածքներից: Իսկ հետո օրգանիզմը բջջային պատերն ամրացնում է խոլեսթերինային շերտավորմամբ, որոնք արյունից հավաքում են ավելի ու ավելի շատ նյութեր այնքան, մինչև դառնում են թերթիկներ: Իսկ այն անոթը, որի վրա շատ են նմանատիպ թերթիկները, կորցնում է առաձգականությունը, ու բնականաբար նեղանում է արյան հոսքի լուսանցքը: Աթերոսկլերոզի հետևանքով օրգանիզմի ընդհանուր ծերացում է առաջանում, քանի որ օրգանիզմը թերսնվում է:
Սակայն ավելի բարդ են սուր հետևանքները, ստենոկարդիան, արյան բարձր ճնշման հիվանդությունները, միոկարդի ինֆարկտը, առկայծող առիթմիան, կաթվածը: Իսկ շաքարային դիաբետի ու խոլեսթերինի միահյուսման հետևանքով հիվանդի մոտ առաջանում է կուրություն, լրջորեն վնասվում են ոտքերի զարկերակները, ինչը ի վերջո հանգեցնում է անդամահատման անխուսափելիության:
Խոլեսթերինային հավասարակշռության ավելի մեղմ խախտում է լեղաքարային հիվանդությունը: Թանձր լեղու դեպքումառաջանում են քարեր, որոնք, ի դեպ, հիվանդության սկզբում դեռևս հնարավոր է լուծել ու դուրս բերել օրգանիզմից:
Ինչպե՞ս կարելի է արյան մեջ նվազեցնել խոլեսթերինը ժողովրդական միջոցներով:
Նախ` հարկ է նշել, որ ոչ բնական միջոցներից արյան մեջ խոլեսթերինի մակարդակը նվազեցնում է ստատինը: Սա քիմիական միջոց է, որն արդյունավետ է լուծում այդ խնդիրը, ու , ի դեպ, աշխարհում վաճառքի իմաստով ամենագնայուն դեղորայքներից է: Սակայն կա մի խնդիր. այն, ինչը արագ է ազդում, որպես կանոն, ունենում է նաև հետևանքներ: Ստատինի դեպքում ստացվում է հետևյալ գծապատկերը. խմում ենք ստատին, նվազեցնում ենք արյան մեջ խոլեսթերինի մակարդակը, սակայն, մեծանում է սրտանոթային անբավարարության հիվանդությունների ռիսկը: Ավելին, նման բուժումից հետո մեծանում է թրոմբի, միոկարդի, ինսուլտի հավանականությունը, սակայն խոսքը դեղատնային, սինթեզված ստատինի մասին է:
Մինչդեռ ստատին գոյություն ունի նաև բնության մեջ: Օրինակ` լրիվ անվտանգ է համարվում ֆիտոստատինը` կարմիր ֆերմենտացված բրնձի մեջ: Հաջորդ մթերքը վուշի ձեթն է: Սակայն այս դեպքում հարկավոր է ուշադիր լինել, քանի որ այն կարելի է կիրառել միայն որպես լրացում կենդանական ծագման օմեգա 3 թթուներին: Ուստի այն ևս լավ միջոց է խոլեսթերինը կարգավորելու գործում, սակայն` չափավոր:
Ձկան յուղ. սա թերևս ամենապարզ ու մատչելի տարբերակն է, խոլեսթերինի նվազեցման լավագույն միջոցը: Այն վաղուց է արտադրվում պատիճներով, և հեշտ է կուլ տալը:
Խոլեսթերինի 20%-ն այնուամենայնիվ օրգանիզմ է մտնում սննդի հետ: Յուղալի սննդակարգ` գումարած ձու, և աթերոսկլերոզը երաշխավորված է: Իսկ օրգանիզմում խոլեսթերինի մակարդակը նվազեցնող սնունդը հիմնականում բջջանք պարունակող բանջարեղենն է: Եվ պետք է հիշել, որ ֆիզիկական մեծ ակտիվության հետ ավելի շատ խոլեստերոլ է ծախսվում հորմոնների սինթեզի ու նյութափոխանակության համար: Ուրեմն, համապատասխանաբար էլ ճարպոտ սնունդ կարելի է օգտագործել, իսկ սակավաշարժության դեպքում օրական 100 գ ճարպը չափից շատ է:
Ո՞ր տարիքից է հարկավոր հսկել խոլեսթերինի մակարդակը
Ցավոք, աթերոսկլերոզը (խոլեսթերինային նստվածքն արյունատար անոթներում) սկսվում է երիտասարդ տարիքից: Առաջին ուսումնասիրությունները կատարել են ամերիկացիները` հերձելով Կորեայում զոհված երիտասարդ զինվորներին:
Եթե խախտում եք սննդակարգը, սակավաշարժ եք, ապա արյան բարձր ճնշման հիվանդություններ կարող են առաջանալ 40-ում կամ էլ 50-ում` ստենոկարդիա: Այսօր սրտամկանի ինֆարկտն ու կաթվածը երիտասարդացել են: Շատերը արդեն 40 տարեկանում ստիպված են օրական մի քանի դեղ խմել ճնշումն իջեցնելու համար, իսկ դրա փոխարեն ավելի դյուրին է լյարդի մաքրումը, որտեղ էլ, ի դեպ, ծնվում է ճիշտ և սխալ խոլեսթերինը:
Իսկ խոլեսթերինի բարձր մակարդակն ու աթերոսկլերոզն անուշադրության մատնել ոչ մի կերպ չի կարելի: Այն, ի վերջո, անպայման կհանգեցնի լուրջ հետևանքների:
Խոլեսթերինի մակարդակը նվազեցնելու մի քանի միջոց
Եթե ասում են, որ ձեր արյան մեջ խոլեսթերինի մակարդակը բարձր է, ապա դա նշանակում է, որ արյան մեջ փափուկ, դեղնավուն գոյացությունները շատ են: Իսկ եթե այդ գոյացությունները կուտակվում են զարկերակների պատերին, ապա հնարավոր է, որ դրանք խցանեն անոթները` հանգեցնելով արյան հոսքի կրճատման, ինչը հղի է սրտի նոպայով, ինֆարկտով կամ էլ ստենոկարդիայով:
Բանն այն է, որ օրգանիզմն ինքն է խոլեսթերին արտադրում բնական կերպով, սակայն, խնդիր է ծագում այն ժամանակ, երբ ավելցուկ է առաջանում:
Իսկ լավ կամ վատ խոլեսթերինը տարբերակելու համար հարակավոր է իմանալ, որ սննդային խոլեսթերինն այն է, որը սնունդն է պարունակում (հիմնականում` կենդանական ծագում ունեցող). օրինակ` 1 ձվի մեջ 275 մգ խոլեսթերին կա, իսկ խնձորի մեջ` ամենևին: Ամերիկացի մասնագետներն ասում են, որ հարկավոր է խոլեսթերինի ընդունվող քանակը հասցնել օրական 300 մգ-ի կամ, ավելի լավ է`200 մգ-ի:
Հարկավոր է հետևել քաշին. որքան «լիքն եք», այնքան շատ խոլեսթերին է ձեր օրգանիզմն արտադրում: Քաշի ավելացումն ուղիղ համեմատական է օրգանիզմում խոլեսթերինի ավելացմանը: Յուրաքանչյուր 0,5 կգ քաշը խոլեսթերինի մակարդակը 2 նիշով ավելացնում է:
Կրճատեք ճարպերի քանակը, այլ կերպ` միսը, կարագը, պանիրը: Հնարավորության դեպքում դրանք փոխարինեք ձկնեղենով, թռչնամսով, ցածր յուղայնությամբ մթերքներով ու եգիպտացորենի, արևածաղկի կամ էլ սոյայի ձեթով:
Եթե հնարավորություն ունեք, անցեք զեյթունի ձեթին:
Ձու շատ ուտել չի կարելի, սակայն դա չի նշանակում, որ այն լրիվ պետք է սննդակարգից հանել:
Ճիշտ կլինի լոբազգիներ օգտագործել. այս սննդարար ու ոչ այնքան թանկ սննդատեսակը պարունակում է պեկտին անունով ջրում լուծելի բջիջներ, որոնք պատում են խոլեսթերինն ու օրգանիզմից դուրս բերում ավելի շուտ , քան այն կհասցնի վնասել: Ի դեպ, խոլեսթերինը նվազեցնող հատկություն ունեն բոլոր լոբազգիները:
Մրգերը նույնպես պեկտինի պարունակության շնորհիվ նվազեցնում են արյան մեջ խոլեսթերինի մակարդակը: Վարսակի թեփը նույնպես լոբազգիների նման ազդեցություն ունի:
Կարդացեք նաև
Շունտավորումը վիրահատական միջամտություն է, երբ ախտահարված անոթում դրվում է բնական կամ արհեստական շունտ-անոթ՝ արյան շրջանառությունը կարգավորելու համար...
Ինչո՞ւ է սրտամկանի անոթների ստենտավորումն արդիական։
Կորոնար անոթների ստենտավորումն արդիական խնդիր է, քանի որ սրտի անոթների խցանումը թրոմբով, և դրա արդյունքում զարգացող սրտամկանի ինֆարկտն ամբողջ աշխարհում...
Վարիկոզ հիվանդությունից զատ, կան այլ ախտաբանական վիճակներ ևս, երբ զգալիորեն նեղանում են ստորին վերջույթների անոթները: Արդյունքում վատանում է ոտքերի հյուսվածքների սնուցումը...
Սրտի վնասվածքը պերիկարդի, սրտամկանի, հաղորդչական ուղիների վնասումն է՝ մեխանիկական ազդակի հետևանքով։
Մեխանիկական ազդակնեը տարբեր են` ծակող կտրող գործիքներ, հրազեն, սրտի ուղղությամբ...
Օրվա ընթացքում զարկերակային ճնշման մոնիթորինգն ախտորոշման մեթոդ է, որը հնարավորություն է տալիս արյան ճնշումը որոշել 24 ժամվա ընթացքում և ավելի ճիշտ գնահատել բուժառուի վիճակն ու առկա հիվանդության...
«Հերացի» վերլուծականը շարունակում է հրապարակումները` նվիրված առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններին:
Այսօրվա նյութը վերաբերվում է զարկերակային գերճնշմանը...
Հոլտեր մոնիթորինգը երկարատև էլեկտրասրտագրության (ԷՍԳ) ժամանակ սրտի աշխատանքը գրանցվում է 24 (երբեմն՝ 48-72) ժամվա ընթացքում: Այդ ընթացքում սրտի կծկումների թիվը հասնում է մոտավորապես...
Բարձր խոլեսթերինի ռիսկի մակարդակները տարբեր են՝ կախված տարիքից և սեռից: Առողջ սիրտը երկար ու առողջ կյանքի շարժիչ ուժերից է: Թե՛ տղամարդիկ և թե՛ կանայք կարող են ունենալ խոլեսթերինի բարձր...
Զարկերակային գերճնշումը (ԶԳ) տարածված, հանրային առողջության համար լուրջ խնդիր ներկայացնող սիրտ-անոթային հիվանդություն է...
«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը վերաբացումից հետո աշխատում է ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ: Նորացվել է գործիքակազմը: Աշխատում են շուրջօրյա, շտապ կարգով...
Զարկերակային հիպերտենզիան /ԶՀ/ 140/90 մմ. սնդ․ սյուն և ավելի զարկերակային ճնշման բարձրացումն է:
Այս վիճակի տեսակներից մեկը էսենցիալ հիպերտենզիան է /հիպերտոնիկ հիվանդությունը/...
Հաճախասրտությունը՝ տախիկարդիան, սրտային ռիթմի տարածված խանգարում է, նրա հաճախացումը /հաճախ մեկ րոպեում 90-ից ավելի սրտի կծկումներով/...
Զարկերակային գերճնշմամբ տառապում է յուրաքանչյուր հինգերորդ մարդը, իսկ 50 տարի հետո՝ յուրաքանչյուր երկրորդը։ Այդ վիճակից լիովին ազատվել հնարավոր չէ, սակայն անպայման պետք է սեփական ճնշումը վերահսկել...
Անոթների դուպլեքս կամ տրիպլեքս ուլտրաձայնային սքանավորումը ախտորոշման նորագույն մեթոդներից է: Այն հնարավորություն է տալիս ստանալ անոթների երկչափ պատկեր, որի հիման վրա անոթային բոլոր ախտաբանությունների...
Շողացող առիթմիան անկանոն, հաճախացած սրտխփոցն է, որը կարող է բարձրացնել կաթվածի, սրտային անբավարարության և այլ սիրտ-անոթային բարդությունների ռիսկը։ Տվյալ վիճակը նախասրտերի՝ սրտի երկու վերին...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն