Սրտանոթաբանություն
Հիպերտոնիայով հաճախ տառապում են չափից ավելի պատասխանատու անձինք
40 տարեկանից հետո սկսում են հնչել առաջին «ահազանգերն» այն մասին, որ օրգանիզմը ծերանում է: Հարկ է ուշադրություն դարձնել այդ ահազանգերին և դեռ երկար ժամանակ կարող եք պահպանել արտաքին տեսքն ու լավ ինքնազգացողությունը:
Ահազանգ 1. Զ/ճ-ի բարձրացում
Եթե ոչ մի բողոք չունեք, ապա դա դեռ ոչինչ չի նշանակում: Մարդկանց միայն մոտ կեսն է ինչ-որ անհարմարավետության ու տհաճ զգացողություններ ունենում: Նրանք, ովքեր սովոր են ինտենսիվ աշխատել, կարիերա անել, հաճախ ուշադրություն չեն դարձնում գլխացավերին, դյուրագրգռությանը, աշխատունակության նվազմանը, դրանք վերագրելով հոգնածությանը: Արդյունքում, կորցնելով թանկարժեք ժամանակը, հիվանդությունն էլ ավելի մեծ արագությամբ է զարգանում:
Հայտնի է, որ հիպերտոնիայով առավել հաճախ տառապում են այսպես կոչված A տեսակի մարդիկ` պատասխանատու, փառասեր, ամեն մի փոքր խնդիրն ընդունելով որպես անձնական ողբերգություն: Նրանք հաճախ են ղեկավար պաշտոններ գրավում և միշտ ձգտում են ամեն ինչ շատ ավելի լավ կատարել, համեմատած B տեսակի մարդկանց հետ, ովքեր հանգիստ, հոսանքին համընթաց են ապրում: Փոխեք ձեր վերաբերմունը կյանքի նկատմամբ և հիպերտոնիան կնահանջի:
- Եթե աշխատում եք, փորձեք երբեք մեկ օրվա ընթացքում երկու կարևորագույն առաջադրանք իրար չխառնել: Օրինակ, չարժե կարևոր հանդիպում նշանակել այն դեպքում, երբ երկու ժամից այցելելու եք բժշկի կամ ժողով եք հրավիրել:
- Անգլիական մի ասացվածք կա.«Երբեք մի արա միանգամից այն ամենը, ինչ կարող ես»:
- Եթե ուշանում եք գիտաժողովից կամ կարևոր ներկայացումից, իսկ ավտոբուսն առաջվա պես ուշանում է, կամ փողոցում խցանում է, ինքներդ ձեզ հարցրեք.«Ի՞նչ կփոխվի, եթե ես մի 10 րոպե ուշացումով հասնեմ»: Ձեզ կազատե՞ն աշխատանքից, թե՞ հրապարակայնորեն կպախարակեն: Ոչ, ավելի ճիշտ, դա պարզապես ոչ-ոք չի նկատի կամ, ծայրահեղ դեպքում, մարդիկ հանգիստ կընդունեն ուշացման ձեր արդարացումները: Հանգիստ, նույնիսկ, հեգնական վերաբերմունքը խնդրին ևս մեկ քայլ է սթրեսից ազատվելու: Իսկ դա նշանակում է, որ ճնշման բարձրացում էլ չի լինի:
- Մի փորձեք դառնալ «ամենա-ամենալավը»: Կատարելության հասնելու ձգտումը, իհարկե, խրախուսելի է, սակայն այն չափից ավելի մեծ ուժեր է պահանջում, ինչպես հուզական, այնպես էլ ֆիզիկական: Միաժամանակ դառնալ հոյակապ տանտիկին, մայր, կին, հարսնացու և աշխատող, շատ քչերին է հաջողվում: Հրաժարվեք այդ մտահղացումից և կյանքն ավելի կթեթևանա: Ի դեպ, այդպես կսկսեք ավելի քիչ նյարդայնանալ:
Ահազանգ 2. Հոգնածություն աշխատանքային շաբաթվա սկզբից
Աշխատանքային շաբաթվա սկիզբն է. մի շարք անհետաձգելի գործեր կան, սակայն այլևս ոչ մի բանի համար ուժ չկա: Նախկինում այդպես չէր. դուք կարող էիք հանգստյան օրերին կատարել տան գործերը կամ պատրաստվել կարևոր հանդիպման, իսկ երկուշաբթի հրաշալի կերպով առույգ լինեիք: Ցավոք, տարիքի հետ մեր էներգետիկ պաշարները սպառվում են: Ելքը միակն է. չարժե օրգանիզմին ստիպել«տառապել»: Հանգստյան օրերն առողջության համար օգտավետ օգտագործեք: Եթե հնարավորություն չկա քաղաքից դուրս մեկ-երկու օր անցկացնել, կամ ֆիթնես-ակումբ հաճախելը թանկ հաճույք է, ապա փորձեք տան պայմաններում «ծովային հանգիստ» կազմակերպել:
- Լոգանք ընդունեք, ջրի մեջ ավելացնելով Մեռյալ ծովի աղ` ջրիմուռով: Դրա մեջ պարունակվում են կենսական անհրաժեշտ շատ միկրոտարրեր, որոնք արագ և հեշտությամբ են թափանցում մաշկի մեջ, նաև ակտիվացնում են օրգանիզմի իմունային, նյարդային, էնդոկրին համակարգերը:
- Ակտիվ բաղադրատարրերը տարբեր կերպ կարող են ազդել, պայմանավորված ջրի ջերմաստիճանով: 38-39oC ջերմաստիճանի ջրում ճարպերի վերացման համար պատասխանատու ամինաթթուները կսկսեն պայքարել ցելյուլիտի դեմ: Իսկ սառը լոգանքները (34oC) ցածր զ/ճ-ի դեպքում կուժեղացնեն արյան շրջանառությունն ու կլավացնեն վեգետա-անոթային համակարգի վիճակը, որոնք էլ հաճախ էներգիայի անբավարարության պատճառ են:
- Որպեսզի լիարժեք հանգստանաք և թուլանաք, լոգանքի համար հարմարավետ և հաճելի պայմաններ ստեղծեք: Անուշաբույր մոմեր վառեք, մեղմ, թուլացնող երաժշտություն միացրեք: Ջրային բուժգործողություններից հետո փափուկ խալաթ հագեք և ևս 20-30 րոպե հանգստացեք:«Ծովային» սեանսը լրացրեք խոտաբույսերից պատրաստված թեյով և կզգաք, թե ինչքան լավ եք հանգստացել շաբաթ-կիրակի օրերին ու արդեն երկուշաբթի կազմ ու պատրաստ կանցնեք գործի:
Ահազանգ 3. Հորմոնային խափանումներ
Դրանց պատճառն ընդամենը կարող է լինել որոշ միկրատարրերի անբավարարությունը: Դա շատ արագ ազդում է սեռական ֆունկցիայի, մենստրուացիոն ցիկլի վրա: Կարող է ազդել նաև շատ այլ համակարգերի և օրգանների, օրինակ, ենթաստամոքսային գեղձի վրա: Ահա թե ինչու, երբեմն ծերացումը նշանակալիորեն ավելի շուտ է սկսվում, քան նախատեսված է «օրացուցային» տարիքով:
Կանանց մոտ, 35 տարեկանից հետո աստիճանաբար սկսում է նվազել ձվարանների ֆունկցիան և վերարտադրողական ունակությունները: Անհնար է կանգնեցնել կամ դանդաղեցնել ներքին կենսաբանական ժամերը: Սակայն հորմոնային ծերացման տեմպերն իջեցնել հնարավոր է: Մշտական սթրեսներն ու ծխախոտի ծուխը նշանակալիորեն արագացնում են ծերացման գործընթացը: Ծխախոտի ծուխը վատ է ազդում արյան շրջանառության, հատկապես մանր անոթների վրա, իսկ ձվարանը տառացիորեն ներծծված է դրանով: Այնպես որ, առաջին հերթին, հրաժարվեք վնասակար սովորություններից:
- Ծխախոտի ծխի և շրջակա միջավայրի այլ վտանգավոր ազդեցություններից կպաշտպանի հակաօքսիդանտների ակտիվ համալիրը: Դրանք պարունակվում են գինկգո բիլոբա բույսի տերևների մեջ: Այն պաշտպանում է նյարդային բջիջների մեջ գտնվող ճարպին ազատ ռադիկլաների քայքայումից:
- Աշխատեք օրգանիզմն ապահովել ցինկով և սելենով. դրանք վերարտադրողական համակարգի աշխատանքի համար շատ կարևոր տարրեր են: Շատ ցինկ է պարունակվում ոստրեների մեջ, սակայն այդ ուտեստն այնքան էլ հաճախ չենք օգտագործում: Կարելի է սննդի օրակարգում ներառնել ցորենի ծլեր, հապալաս, դդմի սերմեր, վարսակաձավարի փաթիլներ: Օրգանիզմը սելենով ապահովելու համար, հարկ է հաճախակի օգտագործել կոկոս և ընկուզեղեն: Այս օգտակար միկրոտարրը պարունակվում է նաև խոզի ճարպի և սխտորի մեջ:
- Գոյություն ունեն դեղպատրաստուկներ և կենսաբանական ակտիվ հավելումներ, որոնք պարունակում են սելեն և ցինկ` ակտիվ ձևով: Պարբերաբար, որոշակի կուրսով, հարկ է դրանք ընդունել:
Կարդացեք նաև
Շունտավորումը վիրահատական միջամտություն է, երբ ախտահարված անոթում դրվում է բնական կամ արհեստական շունտ-անոթ՝ արյան շրջանառությունը կարգավորելու համար...
Ինչո՞ւ է սրտամկանի անոթների ստենտավորումն արդիական։
Կորոնար անոթների ստենտավորումն արդիական խնդիր է, քանի որ սրտի անոթների խցանումը թրոմբով, և դրա արդյունքում զարգացող սրտամկանի ինֆարկտն ամբողջ աշխարհում...
Վարիկոզ հիվանդությունից զատ, կան այլ ախտաբանական վիճակներ ևս, երբ զգալիորեն նեղանում են ստորին վերջույթների անոթները: Արդյունքում վատանում է ոտքերի հյուսվածքների սնուցումը...
Սրտի վնասվածքը պերիկարդի, սրտամկանի, հաղորդչական ուղիների վնասումն է՝ մեխանիկական ազդակի հետևանքով։
Մեխանիկական ազդակնեը տարբեր են` ծակող կտրող գործիքներ, հրազեն, սրտի ուղղությամբ...
Օրվա ընթացքում զարկերակային ճնշման մոնիթորինգն ախտորոշման մեթոդ է, որը հնարավորություն է տալիս արյան ճնշումը որոշել 24 ժամվա ընթացքում և ավելի ճիշտ գնահատել բուժառուի վիճակն ու առկա հիվանդության...
«Հերացի» վերլուծականը շարունակում է հրապարակումները` նվիրված առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններին:
Այսօրվա նյութը վերաբերվում է զարկերակային գերճնշմանը...
Հոլտեր մոնիթորինգը երկարատև էլեկտրասրտագրության (ԷՍԳ) ժամանակ սրտի աշխատանքը գրանցվում է 24 (երբեմն՝ 48-72) ժամվա ընթացքում: Այդ ընթացքում սրտի կծկումների թիվը հասնում է մոտավորապես...
Բարձր խոլեսթերինի ռիսկի մակարդակները տարբեր են՝ կախված տարիքից և սեռից: Առողջ սիրտը երկար ու առողջ կյանքի շարժիչ ուժերից է: Թե՛ տղամարդիկ և թե՛ կանայք կարող են ունենալ խոլեսթերինի բարձր...
Զարկերակային գերճնշումը (ԶԳ) տարածված, հանրային առողջության համար լուրջ խնդիր ներկայացնող սիրտ-անոթային հիվանդություն է...
«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը վերաբացումից հետո աշխատում է ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ: Նորացվել է գործիքակազմը: Աշխատում են շուրջօրյա, շտապ կարգով...
Զարկերակային հիպերտենզիան /ԶՀ/ 140/90 մմ. սնդ․ սյուն և ավելի զարկերակային ճնշման բարձրացումն է:
Այս վիճակի տեսակներից մեկը էսենցիալ հիպերտենզիան է /հիպերտոնիկ հիվանդությունը/...
Հաճախասրտությունը՝ տախիկարդիան, սրտային ռիթմի տարածված խանգարում է, նրա հաճախացումը /հաճախ մեկ րոպեում 90-ից ավելի սրտի կծկումներով/...
Զարկերակային գերճնշմամբ տառապում է յուրաքանչյուր հինգերորդ մարդը, իսկ 50 տարի հետո՝ յուրաքանչյուր երկրորդը։ Այդ վիճակից լիովին ազատվել հնարավոր չէ, սակայն անպայման պետք է սեփական ճնշումը վերահսկել...
Անոթների դուպլեքս կամ տրիպլեքս ուլտրաձայնային սքանավորումը ախտորոշման նորագույն մեթոդներից է: Այն հնարավորություն է տալիս ստանալ անոթների երկչափ պատկեր, որի հիման վրա անոթային բոլոր ախտաբանությունների...
Շողացող առիթմիան անկանոն, հաճախացած սրտխփոցն է, որը կարող է բարձրացնել կաթվածի, սրտային անբավարարության և այլ սիրտ-անոթային բարդությունների ռիսկը։ Տվյալ վիճակը նախասրտերի՝ սրտի երկու վերին...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն