Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սրտանոթաբանություն

Վարիկոզ հիվանդություն. հարցազրույց «Արմենիա» ՀԲԿ անոթային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Վիրաբ Աղաբեկյանի հետ. armeniamedicalcenter.am

Վարիկոզ հիվանդություն. հարցազրույց «Արմենիա» ՀԲԿ անոթային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Վիրաբ Աղաբեկյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է վարիկոզ հիվանդությունը:

Վարիկոզ հիվանդությունը մակերեսային երակների լայնացումն է: Այն առավել արտահայտված է ստորին վերջույթների մակերեսային երակներում: Դա պայմանավորված է մարդու վերտիկալ դիրքով, որի պարագայում մարմնի հիմնական ծանրությունն ընկնում է ստորին վերջույթների վրա:

Արյան 90 տոկոսն անցնում է խորանիստ երակներով և միայն 10 տոկոսն է հոսում մակերեսային երակներով: Խորանիստ երակների լայնացումը վարիկոզ հիվանդություն չի համարվում, այն պարզապես անվանում են խորանիստ երակների լայնացում:

Որո՞նք են նպաստող գործոնները և պատճառները:

Նպաստող գործոններն են՝ ժառանգական նախատրամադրվածությունը, հորմոնալ շեղումները, կանանց մոտ` հղիությունները և ծննդաբերությունները: Պատճառներից է նաև երկար ժամանակ կանգնած մնալը. ժամանակի ընթացքում առաջանում է երակների փականային անբավարարություն, որի պատճառով էլ զարգանում է վարիկոզ հիվանդություն:

Ինչպե՞ս է զարգանում վարիկոզ հիվանդությունը և ի՞նչ է փականային անբավարարությունը:

Եթե զարկերակներով արյունը սրտից հոսում է դեպի վերջույթներ, երակների դեպքում հակառակ գործընթացն է իրականանում՝ վերջույթներից արյունը մղվում է դեպի սիրտ: Երակներում կան հատուկ փականներ, և երբ արյունն առաջ է մղվում, փականը փակվում է, որպեսզի այն նորից հետ չհոսի: Իսկ եթե առկա է փականային անբավարարություն, առաջանում է հետհոսք, և արյան մի մասն է միայն հոսում դեպի սիրտ, մյուս մասը հետ է գնում վերջույթներ` առաջացնելով երակային կանգ: Երկար ժամանակ ոտքի վրա մնալու կամ այլ պատճառների (հղիություն, ավելորդ քաշ և այլն) արդյունքում այդ կանգն ավելի է արտահայտվում:

Մակերեսային և խորանիստ երակներն ունեն կապող անոթներ, որոնք կոչվում են կոմունիկանտ կամ պերֆորանտ անոթներ: Եթե կա փականային անբավարարություն, ուրեմն կա նաև անբավարարություն պերֆորանտ անոթներում, որի պատճառով խորանիստ երակներից նույնպես լրացուցիչ արյուն է հոսում դեպի մակերեսային երակներ: Բայց անոթն ունի որոշակի տրամագիծ և տարողություն, և միայն սահմանափակ քանակի արյուն կարող է տեղավորել իր մեջ, ուստի արյան քանակի ավելցուկը մեխանիկորեն լայնացնում է անոթը ՝ այդքան արյունն իր մեջ տեղավորելու համար: Այդպես առաջանում է մակերեսային երակների վարիկոզ լայնացում:

Վարիկոզ հիվանդությունն ի՞նչ հաճախականությամբ է արտահայտվում կանանց և տղամարդկանց մոտ:

Կանանց մոտ վարիկոզն ավելի հաճախ է հանդիպում, քան տղամարդկանց մոտ, որովհետև կանանց մոտ փականներն ավելի թույլ են, գենետիկորեն նախատրամադրող և նպաստող գործոններն` ավելի շատ (հղիությունները, ծննդաբերությունները, դաշտանային ցիկլերի ժամանակ կոնքի խոռոչի անոթներում` կանգը, որն ընդհանուր երակային համակարգի կանգ է առաջացնում):

Որո՞նք են վարիկոզ հիվանդության ախտանշաններն ու բարդությունները:

Վարիկոզ հիվանդության ժամանակ երևում են լայնացած երակները, հիվանդը գանգատվում է ծանրության զգացումից` հատկապես երեկոյան ժամերին, շուտ հոգնածությունից, ցավերից, երբեմն մկանների ջղաձիգ կծկումներից՝ հիմնականում ձկնամկանի շրջանում, կարող են առաջանալ նաև այտուցներ, մաշկի տեղային փոփոխություններ՝ պիգմենտացիա, էկզեմայի երևույթներ, քոր:  Հետագայում կարող են լայնացած երակները բորբոքվել` առաջացնելով թրոմբոֆլեբիտ, ի հայտ գալ տրոֆիկ խոցեր` հիմնականում այն հատվածներում, որտեղ կան պերֆորանտ երակներ (ավելի հաճախ` միջային կոճերի շրջանում):

Ի՞նչ բուժում է առաջարկվում:

Բուժումը կոնսերվատիվ է և վիրաբուժական:

Կոնսերվատիվ բուժման ժամանակ հիվանդին խորհուրդ է տրվում հագնել էլաստիկ սեղմող գուլպաներ, իսկ դեղորայքային բուժման շրջանակում նշանակվում են հակամակարդիչներ, վենոտոնիկ դեղեր: Եթե հիվանդությունը խիստ արտահայտված է, շատ են գանգատները և առկա է բարդությունների վտանգ, կամ արդեն առաջացել են բարդություններ, առաջարկվում է վիրահատական միջամտություն:

Եթե երակների տրամագիծը շատ լայնացած չէ, կատարվում է սկլերոթերապիա, այսինքն, ներերակային ներարկումով փակվում են ախտահարված երակները:

Կիրառվում են վիրահատական տարբեր մեթոդներ՝ բաց վիրահատություն (վենէկտոմիա, ֆլեբէկտոմիա), փակ վիրահատություն (երակների էնդովենոզ լազերային կոագուլացիա, ռադիոալիքային աբլացիաներ, հատուկ սոսինձներով սոսնձային աբլացիաներ և այլն):

Որքանո՞վ է հավանական հիվանդության կրկնությունը:

Կրկնության հավանականություն, իհարկե, կա, բայց դա կախված է հետագայում հիվանդի կյանքի պայմաններից: Եթե նպաստող գործոնները չեն վերանում, հիվանդը չի փոխում իր կյանքի պայմանները, շարունակում է երկար ժամանակ կանգնած մնալ, պահպանել բարձր քաշը, ապա որոշ տոկոսով հիվանդությունը կարող է կրկնվել: Բացի այդ, այն պատճառները, որոնք հիվանդից կախված չեն, ևս կարող են նպաստել կրկնությանը, որովհետև գենետիկ նախատրամադրության գործոնը պահպանվում է,  այն չի կարող վերանալ:

Վիրահատությունը լուծում է հիմնական խնդիրները, հանում է վերտիկալ և հորիզոնական ռեֆլյուքսները, կանխում է վարիկոզի հետ կապված հետագա բարդությունները (էկզեմաներ, տրոֆիկ խոցեր), լավացնում է հիվանդի կյանքի որակը, և հիվանդության կրկնությունն այնքան էլ վտանգավոր չէ:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Սրտի անոթների շունտավորում. armeniamedicalcenter.am
Սրտի անոթների շունտավորում. armeniamedicalcenter.am

Շունտավորումը վիրահատական միջամտություն է, երբ ախտահարված անոթում դրվում է բնական կամ արհեստական շունտ-անոթ՝ արյան շրջանառությունը կարգավորելու համար...

Սրտի անոթների ստենտավորում․ հարցազրույց ինտերվենցիոն սրտաբան Պողոս Սարգիսյանի հետ. armeniamedicalcenter.am
Սրտի անոթների ստենտավորում․ հարցազրույց ինտերվենցիոն սրտաբան Պողոս Սարգիսյանի հետ. armeniamedicalcenter.am

Ինչո՞ւ է սրտամկանի անոթների ստենտավորումն արդիական։

Կորոնար անոթների ստենտավորումն արդիական խնդիր է, քանի որ սրտի անոթների խցանումը  թրոմբով, և դրա արդյունքում զարգացող սրտամկանի ինֆարկտն ամբողջ աշխարհում...

Ստորին վերջույթների անոթների շունտավորում. armeniamedicalcenter.am
Ստորին վերջույթների անոթների շունտավորում. armeniamedicalcenter.am

Վարիկոզ հիվանդությունից զատ, կան այլ ախտաբանական վիճակներ ևս, երբ զգալիորեն նեղանում են ստորին վերջույթների անոթները: Արդյունքում վատանում է ոտքերի հյուսվածքների սնուցումը...

Սրտի վնասվածք. armeniamedicalcenter.am
Սրտի վնասվածք. armeniamedicalcenter.am

Սրտի վնասվածքը պերիկարդի, սրտամկանի, հաղորդչական ուղիների վնասումն է՝ մեխանիկական ազդակի հետևանքով։

Մեխանիկական ազդակնեը տարբեր են` ծակող կտրող գործիքներ, հրազեն, սրտի ուղղությամբ...

Զարկերակային ճնշման օրվա մոնիթորինգ. armeniamedicalcenter.am
Զարկերակային ճնշման օրվա մոնիթորինգ. armeniamedicalcenter.am

Օրվա ընթացքում զարկերակային ճնշման մոնիթորինգն ախտորոշման մեթոդ է, որը հնարավորություն է տալիս արյան ճնշումը որոշել 24 ժամվա ընթացքում և ավելի ճիշտ գնահատել բուժառուի վիճակն ու առկա հիվանդության...

Ախտորոշում
ԵՊԲՀ. Զարկերակային գերճնշում ունեցող մարդկանց շուրջ կեսը տեղյակ չէ դրա մասին
ԵՊԲՀ. Զարկերակային գերճնշում ունեցող մարդկանց շուրջ կեսը տեղյակ չէ դրա մասին

«Հերացի» վերլուծականը շարունակում է հրապարակումները` նվիրված առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններին:

 

Այսօրվա նյութը վերաբերվում է զարկերակային գերճնշմանը...

Թերապիա
Հոլտերի մոնիթորինգ
Հոլտերի մոնիթորինգ

Հոլտեր մոնիթորինգը երկարատև էլեկտրասրտագրության (ԷՍԳ) ժամանակ սրտի աշխատանքը գրանցվում է 24 (երբեմն՝ 48-72) ժամվա ընթացքում: Այդ ընթացքում սրտի կծկումների թիվը հասնում է մոտավորապես...

Ախտորոշում
Խոլեսթերինի ռիսկերը և գենդերային տարբերությունները. armeniamedicalcenter.am
Խոլեսթերինի ռիսկերը և գենդերային տարբերությունները. armeniamedicalcenter.am

Բարձր խոլեսթերինի ռիսկի մակարդակները տարբեր են՝ կախված տարիքից և սեռից: Առողջ սիրտը երկար ու առողջ կյանքի շարժիչ ուժերից է: Թե՛ տղամարդիկ և թե՛ կանայք կարող են ունենալ խոլեսթերինի բարձր...

Զարկերակային գերճնշում. nairimed.com
Զարկերակային գերճնշում. nairimed.com

Զարկերակային գերճնշումը (ԶԳ) տարածված, հանրային առողջության համար լուրջ խնդիր ներկայացնող սիրտ-անոթային հիվանդություն է...

Ո՞ր դեպքերում և ինչպե՞ս է կատարվում սրտի անոթների ստենտավորումը
Ո՞ր դեպքերում և ինչպե՞ս է կատարվում սրտի անոթների ստենտավորումը

«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը վերաբացումից հետո աշխատում է ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ: Նորացվել է գործիքակազմը: Աշխատում են շուրջօրյա, շտապ կարգով...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Զարկերակային հիպերտենզիա. armeniamedicalcenter.am
Զարկերակային հիպերտենզիա. armeniamedicalcenter.am

Զարկերակային հիպերտենզիան /ԶՀ/ 140/90 մմ. սնդ․ սյուն և ավելի զարկերակային ճնշման բարձրացումն է:

Այս վիճակի տեսակներից մեկը էսենցիալ հիպերտենզիան է /հիպերտոնիկ հիվանդությունը/...

Հաճախասրտություն. armeniamedicalcenter.am
Հաճախասրտություն. armeniamedicalcenter.am

Հաճախասրտությունը՝ տախիկարդիան, սրտային ռիթմի տարածված խանգարում է, նրա հաճախացումը /հաճախ մեկ րոպեում 90-ից ավելի սրտի կծկումներով/...

Ինչպիսի՞ զարկերակային ճնշման դեպքում պետք է բուժվել. nairimed.com
Ինչպիսի՞ զարկերակային ճնշման դեպքում պետք է բուժվել. nairimed.com

Զարկերակային գերճնշմամբ տառապում է յուրաքանչյուր հինգերորդ մարդը, իսկ 50 տարի հետո՝ յուրաքանչյուր երկրորդը։ Այդ վիճակից լիովին ազատվել հնարավոր չէ, սակայն անպայման պետք է սեփական ճնշումը վերահսկել...

Մագիստրալ անոթների դուպլեքս հետազոտություն. հարցազրույց սոնոգրաֆիստ Հասմիկ Օհանյան. armeniamedicalcenter.am
Մագիստրալ անոթների դուպլեքս հետազոտություն. հարցազրույց սոնոգրաֆիստ Հասմիկ Օհանյան. armeniamedicalcenter.am

Անոթների դուպլեքս կամ տրիպլեքս ուլտրաձայնային սքանավորումը ախտորոշման նորագույն մեթոդներից է: Այն հնարավորություն է տալիս ստանալ անոթների երկչափ պատկեր, որի հիման վրա անոթային բոլոր ախտաբանությունների...

Ախտորոշում
Նախասրտերի շողացում և թրթռում (շողացող առիթմիա). nairimed.com
Նախասրտերի շողացում և թրթռում (շողացող առիթմիա). nairimed.com

Շողացող առիթմիան անկանոն, հաճախացած սրտխփոցն է, որը կարող է բարձրացնել կաթվածի, սրտային անբավարարության և այլ սիրտ-անոթային բարդությունների ռիսկը։ Տվյալ վիճակը նախասրտերի՝ սրտի երկու վերին...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ