Սրտանոթաբանություն
Ո՞ր դեպքերում և ինչպե՞ս է կատարվում սրտի անոթների ստենտավորումը
«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը վերաբացումից հետո աշխատում է ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ: Նորացվել է գործիքակազմը: Աշխատում են շուրջօրյա, շտապ կարգով հիվանդներ են ընդունում օրվա ցանկացած ժամի և ապահովում նրանց օպերատիվ ու արդյունավետ բուժումը։
Բաժանմունքում իրականացվող հետազոտությունների, վիրահատական միջամտությունների մասին է խոսել Նարեկ Սեդրակի Աթոյանը՝ ինվազիվ սրտաբան, «Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքի ղեկավարը։
«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը զբաղվում է սրտաբանական պաթոլոգիաների թերապևտիկ բուժմամբ և ներանոթային միջամտություններով: Բաժանմունքը վերազինված է նորագույն տեխնոլոգիաներով ու գործիքակազմով, ինչը ապահովում է բուժման բարձր որակ և արդյունավետություն: Իրականացվում է և՛ պլանային, և՛ անհետաձգելի շտապ օգնությամբ ընդունված հիվանդների բուժում: «Բաժանմունքը նորից սկսելէ գործել 2020 թ. նոյեմբերից: Այս կարճատև ընթացքում մեր թիմին հաջողվել է շտապ օգնությամբ իրենց դիմած շատ ծանր հիվանդների վերադարձնել կյանք ու առողջացնել»,-ասում է բաժանմունքի ղեկավար Նարեկ Աթոյանը: Բոքսը և հիվանդասենյակները վերանորոգված են, յուրաքանչյուրում տեղադրված են սրտի աշխատանքի հսկողության նորագույն մոնիտորներ, որոնք 24 ժամ հսկում են սրտի աշխատանքը, պացիենտի օրգանիզի թթվածնային հագեցվածությունը (սատուրացիան), զարկերակային ճնշումը, անգամ մարմնի ջերմաստիճանը:
Հիվանդասենյակներում առկա են ավտոմատ պերֆուզամատներ՝ դեղորայքի՝ երկարատև, ըստ չափաբաժնի և վերահսկելի ներարկման համար: Այստեղ հավաքվել է երիտասարդ, խանդավառ բժիշկների թիմ, որը զբաղվում է սիրտանոթային բոլոր պաթոլոգիաների բուժմամբ՝ համապատասխան միջազգային չափանիշներին ու ուղեցույցներին:
Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքում իրականացվում են բոլոր անհրաժեշտ գործիքային հետազոտությունները․ էլեկտրասրտագրություն, էխոսրտագրություն, հոլթեր մոնիթորինգ, թրեդմիլ թեստ, կորոնարոգրաֆիա, շունտոգրաֆիա։ Դրանք օգնում են ճիշտ ախտորոշել ու բուժել սրտամկանի սուր ինֆարկտը,սրտի քրոնիկ իշեմիկ հիվանդությունը, սրտային քրոնիկ անբավարարություն և քրոնիկ անբավարարության սրացումը, զարկերակի գերճնշումը, առիթմիան։ Առավել հաճախ բաժանմունքն ընդունում է սրտամկանի սուր ինֆարկտով պացիենտներ․ «Օպերատիվ կերպով անհրաժեշտ հետազոտությունները կատարելուց հետո հիվանդին անմիջապես տեղափոխում ենք կաթետերիզացիոն լաբորատորիա (ներանոթային միջամտական սենյակ):
Իրականացվում է ախտորոշիչ և տրանսկաթետերային միջամտություն: Ձեռքի ճաճանչային զարկերակից (բացառիկ դեպքերում նաև ազդրային զարկերակից, եթե բազկի անոթը խնդիր ունի, ոլորված է և այլն) տեղային անզգայացմամբ պունկցիա է արվում և կատետրը հասնում է սիրտը սնուցող ցողունային անոթներ, յոդի հիմքով հատուկ կոնտրաստ նյութ է ներարկվում, հետազոտվում են անոթների պատերը, հայտնաբերվում է ախտահարված անոթը: Դրանից հետո փոխվում են գործիքները, հատուկ ուղղորդիչ լարով վիրաբույժը նորից մտնում է անոթի մեջ և արյան հոսքը վերականգնելու համար կատարում բալոնային դիլատացիա, որից հետո արդեն՝ ստենտավորում: Միջամտությունից հետո հիվանդը միջինը 3 օրով տեղափոխվում է վերակենդանացման բաժին՝ ինտենսիվ հսկողության տակ լինելու և դեղորայքային բուժում ստանալու համար»։ Բժիշկն անչափ կարևորում է ախտանշանների ի հայտ գալուն պես հնարավորինս վաղ մասնագետին դիմելը։ Սրտամկանի սուր ինֆարկտին նախորդող ախտանշաններն են հետկրծոսկրային շրջանում՝ միջթիակային շրջանում սեղմոց, բութ ցավ կամ այրոց, դեպի ձախ ձեռք կամ երկու ձեռքերը ճառագայթող ցավ, ձախ ձեռքի կամ ձեռքերի թմրածություն։
«Եթե այս ախտանշանները արտահայտվում են սուր ու չեն դադարում երկար ժամանակ, ուրեմն պետք է շտապ դիմել սրտաբանական բաժանմունք. ամենայն հավանականությամբ արդեն առկա է անոթի լրիվ խցանում, և պահանջվում է շտապ վիրահատական միջամտություն: Իսկ եթե ցավերը պարբերական բնույթ են կրում ու արտահայտվում են ծանր ֆիզիկական աշխատանքի դեպքում, ուրեմն առկա է անոթի նեղացում, և սուր վիճակից խուսափելու համար, պետք է հնարավորինս վաղ դիմել սրտաբանի խորհրդատվության»։
Սրտաբանի պետք է դիմել նաև վատ ինքնազգացողություն, գլխապտույտ, թուլություն ունենալու դեպքում, ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում (աստիճան բարձրանալ և այլն)սրտի ցավ․ սրանք կարող են զարկերակային գերճնշման նշան լինել։ Եվ զարկերակային գերճնշման, և սրտամկանի սուր ինֆարկտի հետևանքով կարող է զարգանալ սուր սրտային անբավարարություն, երբ սիրտը՝ որպես պոպմ, չի կարողանում բավարար չափով արյուն արտամղել դեպի օրգան- համակարգեր: Սա մարդու կյանքի որակին, երբեմն նաև կյանքին սպառնացող լուրջ հիվանդություն է, որը պետք է պահել շարունակական վերահսկողության ներքո սրտաբանի նշանակումներով:
«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքում վիրահատված պացիենտը դուրս գրվելիս ստանում է նշանակման թերթիկ, որի համաձայն պետք է շարունակի իր բուժումը: Ի դեպ նա ունենում է նաև բժշկի հեռախոսահամարը, որին դիմում է անհանգստացնող հարցերի դեպքում: Հաջորդ այցը, որն ի դեպ լինում է անվճար, պարտադիր լինում է 1 ամիս հետո, պացիենտը հետազոտվում է, ստուգվում է նրա ընդհանուր առողջական վիճակը, համեմատվում են հին տվյալների հետ:
Կարդացեք նաև
Շունտավորումը վիրահատական միջամտություն է, երբ ախտահարված անոթում դրվում է բնական կամ արհեստական շունտ-անոթ՝ արյան շրջանառությունը կարգավորելու համար...
Ինչո՞ւ է սրտամկանի անոթների ստենտավորումն արդիական։
Կորոնար անոթների ստենտավորումն արդիական խնդիր է, քանի որ սրտի անոթների խցանումը թրոմբով, և դրա արդյունքում զարգացող սրտամկանի ինֆարկտն ամբողջ աշխարհում...
Վարիկոզ հիվանդությունից զատ, կան այլ ախտաբանական վիճակներ ևս, երբ զգալիորեն նեղանում են ստորին վերջույթների անոթները: Արդյունքում վատանում է ոտքերի հյուսվածքների սնուցումը...
Սրտի վնասվածքը պերիկարդի, սրտամկանի, հաղորդչական ուղիների վնասումն է՝ մեխանիկական ազդակի հետևանքով։
Մեխանիկական ազդակնեը տարբեր են` ծակող կտրող գործիքներ, հրազեն, սրտի ուղղությամբ...
Օրվա ընթացքում զարկերակային ճնշման մոնիթորինգն ախտորոշման մեթոդ է, որը հնարավորություն է տալիս արյան ճնշումը որոշել 24 ժամվա ընթացքում և ավելի ճիշտ գնահատել բուժառուի վիճակն ու առկա հիվանդության...
«Հերացի» վերլուծականը շարունակում է հրապարակումները` նվիրված առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններին:
Այսօրվա նյութը վերաբերվում է զարկերակային գերճնշմանը...
Հոլտեր մոնիթորինգը երկարատև էլեկտրասրտագրության (ԷՍԳ) ժամանակ սրտի աշխատանքը գրանցվում է 24 (երբեմն՝ 48-72) ժամվա ընթացքում: Այդ ընթացքում սրտի կծկումների թիվը հասնում է մոտավորապես...
Բարձր խոլեսթերինի ռիսկի մակարդակները տարբեր են՝ կախված տարիքից և սեռից: Առողջ սիրտը երկար ու առողջ կյանքի շարժիչ ուժերից է: Թե՛ տղամարդիկ և թե՛ կանայք կարող են ունենալ խոլեսթերինի բարձր...
Զարկերակային գերճնշումը (ԶԳ) տարածված, հանրային առողջության համար լուրջ խնդիր ներկայացնող սիրտ-անոթային հիվանդություն է...
Զարկերակային հիպերտենզիան /ԶՀ/ 140/90 մմ. սնդ․ սյուն և ավելի զարկերակային ճնշման բարձրացումն է:
Այս վիճակի տեսակներից մեկը էսենցիալ հիպերտենզիան է /հիպերտոնիկ հիվանդությունը/...
Հաճախասրտությունը՝ տախիկարդիան, սրտային ռիթմի տարածված խանգարում է, նրա հաճախացումը /հաճախ մեկ րոպեում 90-ից ավելի սրտի կծկումներով/...
Զարկերակային գերճնշմամբ տառապում է յուրաքանչյուր հինգերորդ մարդը, իսկ 50 տարի հետո՝ յուրաքանչյուր երկրորդը։ Այդ վիճակից լիովին ազատվել հնարավոր չէ, սակայն անպայման պետք է սեփական ճնշումը վերահսկել...
Անոթների դուպլեքս կամ տրիպլեքս ուլտրաձայնային սքանավորումը ախտորոշման նորագույն մեթոդներից է: Այն հնարավորություն է տալիս ստանալ անոթների երկչափ պատկեր, որի հիման վրա անոթային բոլոր ախտաբանությունների...
Շողացող առիթմիան անկանոն, հաճախացած սրտխփոցն է, որը կարող է բարձրացնել կաթվածի, սրտային անբավարարության և այլ սիրտ-անոթային բարդությունների ռիսկը։ Տվյալ վիճակը նախասրտերի՝ սրտի երկու վերին...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն