Սրտանոթաբանություն
Սրտի անոթների ստենտավորում․ հարցազրույց ինտերվենցիոն սրտաբան Պողոս Սարգիսյանի հետ. armeniamedicalcenter.am
Ինչո՞ւ է սրտամկանի անոթների ստենտավորումն արդիական։
Կորոնար անոթների ստենտավորումն արդիական խնդիր է, քանի որ սրտի անոթների խցանումը թրոմբով, և դրա արդյունքում զարգացող սրտամկանի ինֆարկտն ամբողջ աշխարհում տարածված հիվանդություն է, դարի հիվանդություն: Սրտամկանի ինֆարկտը նախկինում տարեցների հիվանդություն էր համարվում, բայց այսօր արդեն 40, նույնիսկ 30 տարեկան ծանր բուժառուներ են ընդունվում այդ ախտորոշմամբ: Իսկ ստենտավորումը կյանքեր է փրկում։
Ե՞րբ պետք է անհանգստանալ և դիմել սրտաբանին։
Սրտի անոթների ստենտավորման հարցում կարևոր դեր է ունի հիվանդի տեղեկացվածության աստիճանը: Ցավոք, մեր բնակչության շրջանում ուշացած դեպքերը շատ են: Պատճառը ոչ գիտակից վերաբերմունքն է սեփական առողջությանը, որի պատճառով սրտամկանի ինֆարկտը ժամանակին չի ախտորոշվում:
Բուժառուները հիմնականում դիմում են ուշացած, մինչդեռ, որպեսզի կարողանանք բարձրացնել մարդու կյանքի որակը, փրկել նրան, անհրաժեշտ է վաղ դիմել բժշկի:
Ամբողջ աշխարհում ինֆարկտից մահվան տոկոսը հնարավոր չէ իջեցնել, բայց ժամանակին կատարվող արդիական ստենտավորումներից հետո հիվանդացության և մահացության ցուցանիշները բավականին իջել են:
Շատ կյանքեր են փրկվել, մանավանդ երիտասարդ տարիքում:
Պետք է հետկրծոսկրային շրջանում ճնշող կամ սեղմող ցավի, շնչարգելության, օդի պակասի դեպքում անպայման դիմել բժշկի, շտապօգնություն կանչել: Առաջին հերթին ամենակարևորը էլեկտրասրտագրության իրականացումն է, որպեսզի շուտ հայտնաբերվի սրտամկանի սնուցման խանգարումը՝ սուր կորոնար համախտանիշը:
Սրտամկանի ինֆարկտը սուր կորոնար համախտանիշի հետևանք է՝ ST-սեգմենտի էլևացիայով կամ առանց դրա: Բոլոր դեպքերում անհապաղ հետազոտվելը անհրաժեշտություն է սեփական կյանքը և առողջությունը պահպանելու համար:
Ե՞րբ է իրականացվում կորոնար անոթների ստենտավորում։
Ստենտավորման նպատակը ռեվասկուլարիզացիան է: Սրտամկանի սուր ինֆարկտի ժամանակ, բնականաբար, առկա է սուր թրոմբոզ, որի արդյունքում կորոնար անոթներից մեկը խցանվում է 100 տոկոսով: Երբ արդեն խցանում կա, անհրաժեշտ է շատ կարճ ժամանակահատվածում, մինչև գոնե 90, առավելագույնը՝ 120 րոպեների ընթացքում անոթը բացել՝ հյուսվածքի մեռուկացումից խուսափելու համար:
Այդ պատճառով շատ արագ կազմակերպվում են հետազոտություններ՝ էխոսրտագրություն, անհրաժեշտ այլ հետազոտություններ։ բուժառուի մոտ շտապ կերպով կատարվում է ախտորոշիչ կորոնարոգրաֆիա, հայտնաբերվում են «մեղավոր» անոթը կամ անոթները: Ապա անմիջապես իրականացվում է խցանման ռեկանալիզացիա և տեղադրվում է ստենտը:
Ի՞նչ ստենտներ են օգտագործվում։
Ընդհանրապես, օգտագործվում են տարբեր ընկերությունների դեղապատ ստենտներ։ Մեր կենտրոնում դրանք հիմնականում ամբողջ աշխարհում ճանաչված ամերիկյան և եվրոպական արտադրության բարձրորակ ստենտներ են, և ճիշտ ստենտավորման դեպքում կրկնակի նեղացման կամ խնդիրներ ունենալու հավանականությունը առավելագույնը կազմում է 3 տոկոս:
Ինչպե՞ս է իրականացվում ստենտավորումը։
Ստենտավորումը ոչ վիրահատական միջամտություն է: Այն միանգամայն անվնաս է, կատարվում է տեղային անզգայացմամբ, ինսուլինային ներարկիչով, բուժառուն միայն թեթև ծակոց է զգում:
Միջամտությունն իրականացվում է երկու մուտքով․ ռադիալ՝ ճաճանչային զարկերակից և ֆեմորալ՝ ազդրային զարկերակից:
Նախկինում, մի քանի տարի առաջ այն կատարվում էր ֆեմորալ մուտքով: Սակայն ներկայում ամբողջ աշխարհում ընդունված է ճաճանչային մուտքը, որը բուժառուի համար շատ ավելի հարմար է, ստենտավորումից անմիջապես հետո նա կարող է շարժվել, նստել, քայլել: Իսկ ոտքից մտնելու դեպքում բուժառուն պետք է 5-6 ժամ հորիզոնական դիրք ընդունի:
Ներկայում երբեմն նախընտրում են ֆեմորալը այն բժիշկների կողմից, ովքեր երկար տարիներ աշխատել են այդ եղանակով, փորձառություն ունեն, լավ տիրապետում են բոլոր հմտություններին։ Բոլոր դեպքերում, ցանկալի է 2 տարբերակին էլ տիրապետել, որովհետև երբեմն հնարավոր է ընտրության խնդիր առաջանալ, քանի որ եկուսն էլ ունեն առավելություններ և բացասական կողմեր:
Որո՞նք են այդ եղանակների տարբերությունները՝ դրական և բացասական կողմերը։
Ֆեմորալ մուտքի դեպքում ճանապարհն ուղիղ է, և ուրեմն հեշտ բժշկի համար, բայց հետո հարկ է լինում բուժառուի համար տհաճ ճնշակապ դնել, քանի որ ֆեմորալ մուտքն իրականացվում է ազդրային մեծ զարկերակով և կարող է բարդանալ արյունահոսությամբ և պունկցիոն շրջանում հեմատոմայի զարգացմամբ:
Ռադիալի մուտքի դեպքում բացասական է այն, որ ճանապարհը զիգզագաձև է, ծռմռված, և երբեմն անոթի սպազմ է դիտվում: Այն նաև երբեմն բուժառուի համար ցավոտ է և տհաճ: Առավելությունն այն է, որ ձեռքից մտնելիս արյունահոսությունների վտանգը ցածր է: Այդ հարցում կարևոր է անոթների տրամագիծը. ձեռքի անոթի տրամագիծը 2,25-2,6 մմ է, իսկ ոտքինը՝ 5-6 մմ:
Որքա՞ն է ստենտավորման տևողությունը։
Ընդհանուր կորոնարոգրաֆիան տևում է 20 րոպեից կես ժամ: Եթե այն իրականացվում է ստենտավորումով, տևողությունը երկարում է մինչև 40 րոպե: Առանձին ստենտավորման տևողությունը մոտավորապես կես ժամ է:
Հսկողությունը ստենտավորման ժամանակ և հետո․․․
Ստենտավորվող բուժառուն պետք է հսկողության տակ լինի, քանի որ կարող է ունենալ ուղեկցող հիվանդություներ՝ դիաբետ, հիպերտենզիա։ Ստենտավորումից հետո բուժառուն պետք է երկարատև բուժում ստանա: Ստենտավորումն անհրաժեշտ է զուգակցել դեղորայքային բուժմամբ: Միայն այդ դեպքում է հնարավոր արդյունավետություն ապահովել:
Բուժառուն ստենտավորումից գոնե 1 ամիս անց, ապա 3 և 6 ամիս հետո պետք է այցելի սրտաբանին, իսկ հետո՝ տարին մեկ անգամ:
Ստենտավորումից հետո հնարավո՞ր է կրկին անոթի խցանում։
Ստենտավորումից հետո առաջին 6 ամսում կամ 1 տարում կարող է բուժառուի մոտ ստենտը նորից նեղանալ, և ստենոկարդիայի նոպաները կրկնվեն: Դա ամբողջ աշխարհում առկա խնդիր է։ Մեզ մոտ այն կազմում է ընդամենը 1-2 տոկոս:
Կորոնարոգրաֆիան որպես ախտորոշիչ միջամտություն։
Կորոնարոգրաֆիան ճշգրիտ ախտորոշում է, որի ժամանակ սրտի անոթները ծառի ճյուղերի պատկերով պարզ երևում են: Ցավոք, սրտագրության ժամանակ 20-30 տոկոս դեպքերում ինֆարկտը ախտորոշվում, նույնիսկ էխոսրտագրությունը, որի ժամանակ տեսանելի են փականները, սրտի կառուցվածքը, սակայն անոթները տեսանելի են միայն կորոնարոգրաֆիայով՝ ներանոթային զոնդավորմամբ: Միայն կորոնարոգրաֆիայից հետո է իրականացվում թերապևտիկ միջամտությունը՝ ստենտավորումը:
Եթե բուժառուի մոտ արդեն զարգացել է սրտամկանի ինֆարկտ, միևնույն ժամանակ, անմիջապես կատարվում է և՛ զոնդավորում, և՛ ստենտավորում: Իսկ եթե ստենտավորման ենթակա նեղացումներ են՝ առանց ինֆարկտի, կարելի է միջամտությունը կատարել պլանային կերպով՝ հաջորդ օրը, կամ մեկ շաբաթից:
Ձեր խորհուրդը մեր ազգաբնակչությանը։
Ժողովրդի մեջ այն գիտակցությունը պետք է լինի, որ երբ ճնշող, սեղմող ցավեր են ունենում հետկրծոսկրային շրջանում, կամ շնչարգելություն, օդի պակաս, անպայման դիմեն բժշկի, կամ շտապօգնություն կանչեն: Խնդրում եմ այդ հարցում գիտակից լինեն և չուշացնեն անհրաժեշտ օգնություն ստանալը:
Կարդացեք նաև
Շունտավորումը վիրահատական միջամտություն է, երբ ախտահարված անոթում դրվում է բնական կամ արհեստական շունտ-անոթ՝ արյան շրջանառությունը կարգավորելու համար...
Վարիկոզ հիվանդությունից զատ, կան այլ ախտաբանական վիճակներ ևս, երբ զգալիորեն նեղանում են ստորին վերջույթների անոթները: Արդյունքում վատանում է ոտքերի հյուսվածքների սնուցումը...
Սրտի վնասվածքը պերիկարդի, սրտամկանի, հաղորդչական ուղիների վնասումն է՝ մեխանիկական ազդակի հետևանքով։
Մեխանիկական ազդակնեը տարբեր են` ծակող կտրող գործիքներ, հրազեն, սրտի ուղղությամբ...
Օրվա ընթացքում զարկերակային ճնշման մոնիթորինգն ախտորոշման մեթոդ է, որը հնարավորություն է տալիս արյան ճնշումը որոշել 24 ժամվա ընթացքում և ավելի ճիշտ գնահատել բուժառուի վիճակն ու առկա հիվանդության...
«Հերացի» վերլուծականը շարունակում է հրապարակումները` նվիրված առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններին:
Այսօրվա նյութը վերաբերվում է զարկերակային գերճնշմանը...
Հոլտեր մոնիթորինգը երկարատև էլեկտրասրտագրության (ԷՍԳ) ժամանակ սրտի աշխատանքը գրանցվում է 24 (երբեմն՝ 48-72) ժամվա ընթացքում: Այդ ընթացքում սրտի կծկումների թիվը հասնում է մոտավորապես...
Բարձր խոլեսթերինի ռիսկի մակարդակները տարբեր են՝ կախված տարիքից և սեռից: Առողջ սիրտը երկար ու առողջ կյանքի շարժիչ ուժերից է: Թե՛ տղամարդիկ և թե՛ կանայք կարող են ունենալ խոլեսթերինի բարձր...
Զարկերակային գերճնշումը (ԶԳ) տարածված, հանրային առողջության համար լուրջ խնդիր ներկայացնող սիրտ-անոթային հիվանդություն է...
«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը վերաբացումից հետո աշխատում է ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ: Նորացվել է գործիքակազմը: Աշխատում են շուրջօրյա, շտապ կարգով...
Զարկերակային հիպերտենզիան /ԶՀ/ 140/90 մմ. սնդ․ սյուն և ավելի զարկերակային ճնշման բարձրացումն է:
Այս վիճակի տեսակներից մեկը էսենցիալ հիպերտենզիան է /հիպերտոնիկ հիվանդությունը/...
Հաճախասրտությունը՝ տախիկարդիան, սրտային ռիթմի տարածված խանգարում է, նրա հաճախացումը /հաճախ մեկ րոպեում 90-ից ավելի սրտի կծկումներով/...
Զարկերակային գերճնշմամբ տառապում է յուրաքանչյուր հինգերորդ մարդը, իսկ 50 տարի հետո՝ յուրաքանչյուր երկրորդը։ Այդ վիճակից լիովին ազատվել հնարավոր չէ, սակայն անպայման պետք է սեփական ճնշումը վերահսկել...
Անոթների դուպլեքս կամ տրիպլեքս ուլտրաձայնային սքանավորումը ախտորոշման նորագույն մեթոդներից է: Այն հնարավորություն է տալիս ստանալ անոթների երկչափ պատկեր, որի հիման վրա անոթային բոլոր ախտաբանությունների...
Շողացող առիթմիան անկանոն, հաճախացած սրտխփոցն է, որը կարող է բարձրացնել կաթվածի, սրտային անբավարարության և այլ սիրտ-անոթային բարդությունների ռիսկը։ Տվյալ վիճակը նախասրտերի՝ սրտի երկու վերին...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն