Նարկոլոգիա և տոքսիկոլոգիա
Թունաբանության ծառայությունը «Արմենիա» բժշկական կենտրոնում. հարցազրույց Շավարշ Մելքոնյանի հետ. armeniamedicalcenter.am
Որքա՞ն ժամանակ եք զբաղվում թունաբանությամբ:
Մոտ 25 տարի աշխատել եմ Մոսկվայի Սկլիֆասովսկու անվան Շտապօգնության ինստիտուտի սուր թունավորումների կենտրոնում, ապա տեղափոխվել եմ Հայաստան և արդեն 2,5 տարի Արմենիայի թունաբանական բաժանմունքում եմ աշխատում:
Կա՞ն տարբերություններ Հայաստանի և Ռուսաստանի, և ընդհանրապես, աշխարհի թունաբանական խնդիրների միջև:
Իհարկե, այստեղ առանձնահատկություններ կան. Քիմիական թունավորումները Հայաստանում շատ են, և ցավոք` ծանր թունավորումները: Հայ մարդն այնքան էլ չի պահպանում անվտանգության կանոնները, տանը տարբեր նյութեր, թունաքիմիկատներ է պահում ընդհանուր շշերի մեջ, որոնք երեխան կամ ընտանիքի անդամներից մեկը կարող են հյութի տեղ դրած օգտագործել: Ծառերը սրսկելուց, շինարարական աշխատանքների ժամանակ ոչ մի պաշտպանական միջոց, դիմակ կամ ''կասկա'' չեն օգտագործում:
Օրինակ, այստեղ թունավորումներ կան, որոնք ես ոչ մի այլ տեղ չեմ տեսել: Առաջին թունավորումը պարբերական հիվանդության ժամանակ օգտագործվող ստատիկներից է: Այսպիսի արտահայտություն կա՝ թույնը դեղից տարբերվում է իր դեղաչափով: Ասենք բասֆորինը, որը ցածր չափով սրտի համար դեղորայք է, բարձր դոզաներով օգտագործվում է առնետների դեմ պայքարի համար: Այստեղ շատ են օգտագործում մետացետամին, շատ են նաև կոլխիցինով թունավորումները, որոնք ևս այլ տեղերում չեմ հանդիպել: Դա արվում է միտումնավոր` գերդոզավորում ինքնասպանության նպատակով: Հոգեմետ դեղերով, քնաբերներով թունավորումները մեզ մոտ ավելի քիչ են, քան Մոսկվայում, այստեղ ինչ դեղ ձեռք են բերում, այն էլ խմում են: Մոսկվայի համեմատ այստեղ քիչ են նաև նարկոտիկներով թունավորումները.
Իսկ ահա, մահացության մեր տվյալները եվրոպական ընդհանուր տվյալների հետ համեմատած վատ չեն, անցյալ տարի նրանց մոտ 3,5-ից 4 տոկոս է եղել մահացությունը, Ռուսաստանում` 4-4,5 տոկոս, իսկ մեզ մոտ ավելի քիչ՝ մոտ 2-2,2:
Ի՞նչ զարգացումներ կան բաժանմունքում և թունաբանության ասպարեզում:
Եկել եմ 2-2,5 տարի առաջ: Այս ընթացքում անգամ շատ դրական տեղաշարժեր կան մեզ մոտ: Նախ, թունաբանությունը տարանջատվեց վերակենդանացման բաժանմունքից, դարձավ լիարժեք բաժանմունք, բացի դա, ադմինիստրացիայի կողմից մեծ քայլեր են արվում բաժանմունքի ընդարձակման ուղղությամբ՝ նոր հիվանդասենյակներ, նոր ինտենսիվ սենյակներ: Ադմինիստրացիան շատ պատրաստակամորեն ընդառաջում է բոլոր հարցերում՝ դեղամիջոցների մատակարարումը շատ է լավացել, ունենք խիստ թանկարժեք դեղեր՝ հակաօձային, հակաբոտուլինային և այլ հակաթույներ, շիճուկներ, որոնք մինչև վերջերս Հայաստանում ընդհանրապես չեն եղել:
Բուժման ասպարեզում նոր մոտեցումներ կան` հակաթույների, ինֆուզիոն, ինտենսիվ թերապիայի մոտեցումներն են փոխվում աշխարհում, որոնք ներդնում ենք մեզ մոտ:
Թունաբանության մեջ առկա խնդիրները:
Կարևոր եմ համարում հարբած մարդկանց խնդիրը: Ամբողջ աշխարհում կան սթափարաններ, որտեղ հարբած մարդկանց պահում են, մինչև նրանք քնեն, ուշքի գան և տուն վերադառնան: Իսկ մեզ մոտ նման ծառայություն չկա և Շտապօգնությունը հարբած մարդկանց ևս բերում է հիվանդանոց:
Այժմ մեր ջանքերի շնորհիվ, ադմինիստրացիայի հետ համատեղ, ցանկանում ենք այդ ծառայությունը տարանջատել բաժանմունքից: Որովետև մենք նրանց չենք դիտարկում որպես հիվանդներ, թունավորվածներ: Այլ բան է, եթե հարբածի մոտ թունավորման, կոմայի երևույթներ կան, այդ դեպքում արվում են համապատասխան միջոցառումներ:
Վերջերս՝ տուրիզմի զարգացման հետ կապված, արտասահմանցիներ ենք շատ ունենում, ծանր վիճակում գերմանացիների մի խումբ ընդունվեց սարերում սնկային թունավորմամբ: Հաճախ ընդունվում են օձի, կարիճի խայթոցի կապակցությամբ:
Ապագայի ծրագրեր, պլաններ:
Այստեղ հետազոտությունների մեծ պլաններ ունեմ, մասնակցել ենք Բաթումիում խորհրդային միության ռեանիմատոլոգների գիտաժողովին, որը ցանկանում են միջազգային դարձնել: Մեզ հետաքրքիր առաջարկներ արեցին, հետաքրքրվում էին մեր օձերով, դրանց խայթոցներով, բոտուլիզմով, որոնք այնտեղի հետ համեմատած մեզ մոտ շատ են: Նաև հետաքրքրվում էին դեղորայքային թունավորումներով, որոնք բոլոր երկրների համար մեծ խնդիր են:
Կան թունավորման բաժնի զարգացմանն ուղղված շատ ծրագրեր:
Շավարշ Ժորայի Մելքոնյան, բ գ թ,
Արմենիա բժշկական կենտրոնի թունաբան
Կարդացեք նաև
Մարիխուանայի մշտական գործածումը հանգեցնում է հիշողության թուլացման, հուզական բթացման, ուսուցանելիության և ինտելեկտի իջեցման։ Դրա հոգեներգործուն ազդեցությունը պայմանավորված է գլխուղեղի վրա...
Ուրախ կերուխումին կարող է հաջորդել տանջալի և ծանր առավոտը։ Պատուհանի մոտ ուրախ ծլվլացող թռչուններն անգղներ են թվում։ Զարթուցչի զանգը դառնում է ոխերիմ թշնամի, իսկ տանեցիների յուրաքանչյուր քայլը...
The Telegraph բրիտանական հրատարակչությունը հրապարակել է մի հոդված, որտեղ գիտնականները բացատրել են, թե ինչպես են սպիրտային խմիչքներն ազդում օրգանիզմի վրա` 40 տարեկանից հետո: Մեջբերենք հիմնական թեզերը...
Օրգանիզմի թունավորումների առաջացման պատճառները բազմաթիվ են՝ սննդային, ալկոհոլային, սնկային, բոտուլիզմ, շարքը կարելի է անվերջ թվել: «Արմենիա» ԲԿ բժիշկ-թունաբան, ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետ Միքայել Գաբրիելյանի հետ...
Որոշ թույներ մարդու մարմին ներթափանցում են սննդի հետ։ Սննդային թունավորումներն իրենց հերթին բաժանվում են երկու տեսակի՝ մանրէային և քիմիական թունավորումներ...
1987 թվականի դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան որոշում է ընդունել հունիսի 26-ը նշել որպես Թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազագային օր...
ԱԻՆ-ից հայտնում են ու կոչ անում բնակիչներին գնումներ չկատարել փողոցային առևտրի կետերից` փոխարենն օգտվելով անասնաբուժական և սանիտարական ծառայություն ունեցող շուկաներից ու խանութներից...
Սննդային թունավորումներն առաջանում են սննդի հետ աղիների մեջ թունավոր նյութերի կամ մանրէների թափանցմամբ: Հաճախ սննդային թունավորումների հանգեցնում են ստաֆիլակոկն ու աղիքային ցուպիկը...
Գրեթե ամեն օր արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքում տեղադրվում են օձի խայթելու դեպքերի վերաբերյալ հաղորդագրություններ: Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը...
Դեպքը կատարվել է փորձառու սողունաբանի` տողերի հեղինակի հետ, ուստի նկարագրությունների հավաստիությունը հեռու է վախի հետ կապված չափազանցված լինելուց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն