Նյարդաբանություն
Նեյրոնը
Նեյրոնը (հուներեն. nռuron և նյարդ) նյարդային համակարգի կամզմա-ֆունկցիոնալ միավորն է։ Այդ բջիջը բարդ կազմություն ունի, բարձր մասնագիտացված է և ըստ կառուցվածքի պարունակում է կորիզ, բջջի մարմին և ելուններ։ մարդու օրգանիզմում կա հարյուր միլյարդից ավել նեյրոններ։
Պիրամիդալ նեյրոնների բջիջները մկան գլխուղեղում
Տեսությունը
Նյարդային համակարգի բարդությունն ու բազմազանությունը կախված է նեյրոնների փոխազդեցությունից, որոնք, իրենց հերթին, իրենցից ներկայացնում են տարբեր ազդանշանների հավաքածու, որոնք փոխանցվում են նեյրոնների այլ նեյրոնների կամ մկանների և գեղձերի միջև փոխհարաբերության ժամանակ։ Ազդակները դուրս են գալիս և տարածվում են նեյրոնի ուղղությամբ շարժվող էլեկտրական լիցք գեներացնող իոնների միջոցով։
Կառուցվածքը
Բջջի մարմինը
Նյարդային բջջի մարմինը բաղկացած է պրոտոպլազմայից (ցիտոպլազման և կորիզները), արտաքինից սահմանափակված է երկշերտ լիպիդների թաղանթով (բիլիպիդ շերտ)։ Լիպիտները բաղկացած են հիդրոֆիլ գլխիկներց և հիդրոֆոբ պոչերից, տեղակայված են հիդրոֆոբ պոչերով իրար հետ` կազմելով հիդրոֆոբ շերտ, որն անց է կացնում միայն ճարպի մեջ լուծվող նյութեր` օր., թթվածին և ածխաթթու։ Թաղանթում գտնվում են սպիտները. մակերեսին (կծիկի տեսքով), որոնց մակերեսին կարելի է տեսնել պոլիսախարիդների խիլեր (գլիկոկալիքս), որոնց շնորհիվ բջիջն ընկալում է արտաքին գրգռումը, և ինտեգրալ սպիտները, որոնք թափանցում են թաղանթից ներս, դրանցում գտնվում են իոնային խողովակները։
Նեյրոնի տիպիկ կառուցվածքը
Դենտրիտ Աքսոնի վերջնական ճյուղը
Բջջի մարմինը
Աքսոն Միելինային թաղանթը Շվանյան բջիջը
Կորիզը
Նեյրոնը բաղկացած է 3-ից մինչև 100մկմ տրամագծով մարմնից, որը պարունակում է կորիզային բազմաթիվ ծակոտիներով կորիզ և այլ օրգանելներ` այդ թվում լավ զարգացած ակտիվ ռիբոսոմներով անհարթ ԷՊՐ-ից` Գոլջիի ապարատը, և ելուստներից։ Տարբերում են 2 տիպի ելուստ`դենտրիտները և աքսոնը։ Նեյրոնն ունի զարգացած ցիտոկմախք, որը թափանցում է դրա ելուստների մեջ։ Ցիտոկմախքը պահպանում է բջջի ձևը, դրա թելերը ծառայում են որպես “ռելս” օրգանելների և թաղանթային բշտիկների մեջ գտնվող նյութերի` օր., նեյրոմեդիատորների տրանսպորտի համար։ Նեյրոնի մարմնում հայտնաբերվում է զարգացած սինթետիկ ապարատ, նեյրոնի գրանուլյար ԷՊՍ-ը ներկվում է բազոֆիլ և հայտնի “տիգրոիդ” անվան տակ։ Տիգրոիդը թափանցում է դենտրիտների նախնական հատվածներ, սակայն տեղակայվում է աքսոնի սկզբից զգալի հեռավորության վրա, որը ծառայում է որպես աքսոնի հյուսվածքաբանական նշան։
Տարբերում են անտերոգրադ (մարմնից) և ռետրոգրադ (դեպի մարմինը) աքսոնային տրանսպորտ։
Դենտրիտները և Աքսոնը
Նեյրոնի կառուցվածքի սխեման
Աքսոնն սովորական, նեյրոնի մարմնից գրգիռը փոխանցելուն հարմարված երկար ելուստ է։ Դենտրիտները, որպես կանոն, կարճ և խիստ ճյուղավորված ելուստներ են, որոնք նեյրոնների վրա գրգռող և արգելակող սինապսների կազմավորման հիմնական տեղն են (տարբեր նեյրոններ ունեն աքսոնների և դենտրիտների երկարության տարբեր հարաբերակցություն)։ Նեյրոնը կարող է ունենալ մի քանի դենտրիտ և սովորաբար մի աքսոն։ Մե նեյրոնը կարող է կապեր ունենալ բազմաթիվ` մինչև 20000, նեյրոնների հետ։
Դենտրիտները բաժանվում են դիխոտոմիկ, աքսոնները տալիս են կոլլատերալներ։ Ճյուղավորման հանգույցներում սովորաբար տեղակայված են միտոխոնդրիաները։
Դենտրիտները չունեն միելինային թաղանթ, աքսոնները կարող են ունենալ։ Նեյրոնների մեծամասնության մոտ գրգռման գեներացիայի տեղը աքսոնային բլրակն է`գոյացություն, որը գտնվում է աքսոնի մարմնից անջատվելու տեղում։ Բոլոր նեյրոնների մոտ այդ տեղը կոչվում է տրիգերային։
Սինապսը
Սինապսը երկու նեյրոնների կամ նեյրոնի և ազդանշան ստացող էֆեկտոր բջջի շփման տեղն է։ Ծառայում է երկու բջիջների միջև ազդակի փոխանցման համար, ընդ որում սինապտիկ հաղորդման ժամանակ ազդակի ամպլիտուդը և հաճախականությունը կարող են կարգավորվել։ Որոշ սինապսներ առաջացնում են նեյրոնի դեպոլյարզացիա, մյուսները` հիպերպոլյարիզացիա. Առաջինները դրդող են, երկրորդները` արգելակող։ Սովորաբար նեյրոնի դրդման համար հարկավոր է մի քանի դրդող սինապսների գրգռում։
Դասակարգումը
Ֆունկցիոնալ դասակարգումը
Ռեֆլեկտոր օղակում տարբերում են աֆերենտ` զգացող, նեյրոններ, էֆերենտ նեյրոններ (դրանց մի մասը կոչվում է շարժիչ, երբեմն այս ոչ ճիշտ անվանումը տարածվում էէֆեկտորների ամբողջ խմբի վրա) և ինտերնեյրոններ` ներդրման նեյրոններ։
Աֆերենտ նեյրոնները (զգացող, սենսոր կամ ռեցեպտոր)։ Սրանց են դասվում զգացողական օրգանների առաջնային բջիջները և կեղծ միաբևեռ բջիջները, որոնց դենտրիտներն ունեն ազատ վերջավորություններ։
Էֆերենտ նեյրոնները (էֆեկտոր, շարժիչ կամ մոտոր)։ Սրանց են դասվում վերջնային`ուլտիմատ և նախավերջին` ոչուլտիմատ նեյրոնները։
Ասոցիատիվ նեյրոնները (միջադիր կամ ինտերնեյրոններ)։ Նեյրոնների այս խումբն իրականացնում է աֆերենտ և էֆերենտ նեյրոնների միջև եղած կապը, դրանց բաժանում են կոմիսուրալ և պրոեկցիոն (գլխուղեղ)։
Կազմաբանական դասակարգումը
Նեյրոնների կազմաբանական կառուցվածքը բազմազան է։ Այդ պատճառով նեյրոնների դասակարգման ժամանակելնում են մի քանի սկզբունքից.
-
Հաշվի են առնում նեյրոնի մարմնի չափերն ու ձևը,
-
Ելուստների ճյուղավորման քանակն ու բնույթը,
-
Նեյրոնի երկարությունը և մասնագիտացված թաղանթի առկայությունը։
Ըստ բջջի ձևի նեյրոններ կարող են լինել շրջանաձև, հատիկավոր. աստղաձև, բրգաձև, տանձաձև, ոչ ճիշտ և այլն։ Նեյրոնի մարմնի չափը տատանվում է 5մկմ փոքր հատիկավոր բջիջների մոտ, մինչև 120-150մկմ խոշոր պիրամիդալ նեյրոնները։ Մարդու մոտ նեյրոնի երկարությունը կազմում է 150մկմ-ից մինչև 120սմ։
Ըստ ելուստների քանակի տարբերում են նեյրոնները հետևյալ կազմաբանական տիպեր
-
ունիպոլյար, միաբևեռ`մեկ ելուստով, նեյրոցիտներ, որոնք, օրինակ, կան եռորյակ նյարդի միջին ուղեղում գտնվող սենսոր կորիզում,
-
պսևդոունիպոլյար, կեղծ միաբևեռ բջիջներ, որոնք խմբված են ողնուղեղի մոտ միջողնային հանգույցներում,
-
բիպոլյար նեյրոններ` ունեն մի աքսոն և մի դենտրիտ, տեղակայված են մասնագիտացած զգացողական օրգաններում` աչքի ցանցաթաղանթում, հոտառական էպիթելում, լսողական և վեստիբուլյար հանգույցներում,
-
մուլտիպոլյար նեյրոններ` ունեն մի աքսոն և մի քանի դենտրիտներ, որոնք գերակշռում են ԿՆՀ-ում։.
Կարդացեք նաև
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ENMG) նյարդերի, նյարդամկանային հաղորդականոսւթյան և մկանների լիարժեք ֆունկցիանալ աշխատանքի ուսումնասիրման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է...
Գլխի ո՞ր հիվանդությունների դեպքում է իրականացվում ՄՌՏ։
ՄՌՏ իրականացվում է գլխի ցանկացած փոփոխությունների դեպքում, եթե այն ոչ ոսկրային բնույթի է...
Գլխուղեղի ցնցումը գանգուղեղային վնասվածքի ամենաթեթև ձևն է։ Այն առաջանում է գլխի վնասվածքի ժամանակ։ Վնասվածքից անմիջապես հետո հիվանդը կարճատև կորցնում է գիտակցությունը, այնուհետև առաջանում են...
Եթե առկա են մկանների ոչ կամային կծկումներ, վերին և ստորին վերջույթների թուլություն, թմրածություն, մկանային հոգնածություն, մկանային զանգվածի նվազում և վերջույթների հետ կապված այլ գանգատներ...
Գոտկատեղում և ոտքերում հիվանդագին զգացողությունների պատճառ է նյարդային վերջույթների ճնշումը: Ճնշումը չի ախտահարում նստաներվը, սակայն կարող է լուրջ բարդություններ առաջացնել...
Նևրինոման բարորակ ուռուցք է, որը զարգանում է նյարդային հյուսվածքից: Տեղակայումից և չափերից կախված` այն առաջացնում է տարբեր ախտանշաններ: Կարող է լինել գլխում, ողնաշարում...
Մկանային սպազմը (մկանային ցնցում) մկանների լարվածության արդյունքում նրանց կծկումն է: Սպազմն ակամա է, կարող է լինել օրվա տարբեր ժամերին, ընդունակ է որոշ ժամանակ անշարժացնել մարդուն...
Միասթենիան նյարդաբանական հիվանդություն է, որի ժամանակ դիտվում է մկանային թուլություն, որն առավել արտահայտվում է երեկոյան: Ախտահարվում են մկանային տարբեր խմբեր՝ վերջույթների, իրանի, աչքերի, կոկորդի...
Ինչպես խուսափել կաթվածից. ամեն ինչ սկսվում է կանխարգելումից: Հայաստանում տարեկան 20 000 մարդ կաթված է ունենում: Ամեն տարի 7000 մարդու կաթվածն ախտորոշվում է առաջին անգամ...
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքների տեսակները։
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքները կարելի է բաժանել երկու խմբի...
Ինչպե՞ս կբնորոշեք վերտեբրոպլաստիկան
Վերտեբրոպլաստիկան տարբեր ախտաբանական գործընթացների հետևանքով փոփոխված ողի...
Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները
Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...
Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն