Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Նյարդաբանություն

Էպիլեպսիա

Էպիլեպսիա

Էպիլեպսիան կամ ընկնավորությունը նյարդային համակարգի  հիվանդություն է,  բնութագրվում է պարբերաբար կրկնվող նոպաներով, որոնք հանգեցնում են շարժողական, վեգետատիվ ու մտածողության ժամանակավոր խանգարման:

 

Հիվանդությունը կապված է  նեյրոնների չափազանց ակտիվությամբ, ինչի հետևանքով առաջանում են նեյրոնային լիցքաթափումներ, որոնք հանգեցնում են էպիլեպտիկ նոպայի:

 

Հիվանդության տարածվածությունը հասուն բնակչության շրջանում  կազմում է 0,3-1%, ու հաճախ հիվանդությունն առաջանում է մինչև 20 տարեկանը: Նոպաներն անսպասելի են սկսվում, անհամաչափ ընդմիջումներով: Տարածված կարծիք կա , որ էպիլեպսիան չի բուժվում: Սակայն ժամանակակից դեղամիջոցները հնարավորություն են տալիս հիվանդների 65%-ին ազատվել նոպաներից, իսկ 20%-ին` էականորեն նվազեցնել նոպաների քանակը:

 

Պատճառները

 

Տարբեր տարիքների համար հիվանդության առաջացման  պատճառները տարբեր են: Փոքր տարիքի երեխաների համար հիմնական պատճառը  մոր հղիության ժամանակ հիպօքսիան է` թթվածնային քաղցը, ներարգանդային փուլում զանազան ինֆեկցիաները (հերպես, կարմրախտ) կամ էլ  գլխուղեղի բնածին արատները: Գոյություն ունի նաև ժառանգականության գործոն: Եթե ծնողներից մեկը հիվանդ է էպիլեպսիայով, ապա երեխայի` հիվանդությունը ժառանգելու հավանականությունը 8% է: Էպիլեպսիան լինում է առաջնային (իդիոպաթիկ), չպարզված պատճառներով և երկրորդային (սիմպտոմատիկ), որն առաջանում է ուղեղի տարբեր հիավանդությունների հետևանքով:

 

Ախտանշանները

 

Օջախային նոպաների ժամանակ ցնցումներ են լինում, ու մարմնի որոշ հատվածներում առաջանում է անզգայացում: Դրանք կարճատև տեսողական, համային կամ լսողական հալուցինացիաներով են ուղեկցվում, կենտրոնացման անհնարինությամբ ու առանց պատճառի վախի նոպայով: 30 վայրկյանանոց այդ նոպաների ժամանակ նույնիսկ հնարավոր է, որ հիվանդի  գիտակցությունը պահպանվի: Նոպայից հետո հիվանդը շարունակում է ընդհատված գործողությունը:

 

Ծանր են համարվում այն նոպաները, որոնց ժամանակ ցնցումներ են առաջանում: Մինչ նոպան սկսվելը` մի քանի ժամ առաջ, հիվանդն ագրեսիվ է դառնում, տագնապալից վիճակ է ստեղծվում ու քրտնարտադրություն: Նոպայից առաջ հիվանդն իր շուրջը կատարվողի նկատմամբ ասես  դառնում է անտարբեր, որից հետո կորցնում է գիտակցությունն ու սկսում է ցնցվել: Սովորաբար այդ նոպաները տևում են 2-5 րոպե և  սկսվում են մկանների լարվածությունով: Հնարավոր է, որ հիվանդը անգամ լեզուն ու այտերը կծի: Մաշկի վրա կապտություն է առաջանում,  բիբերն անշարժանում են, հնարավոր է` բերանում փրփուր  և վերջույթների ռիթմիկ ցնցումներ առաջանան կամ նույնիսկ ակամա միզարձակում: Նոպայից հետո սովորաբար հիվանդը ոչինչ չի հիշում, բողոքում է գլխացավից ու շուտ էլ քնում է:

 

Աբսաններ կամ առանց ցնցումների նոպաներ հիմնականում լինում են մանկության ու դեռահասության տարիներին, որի ժամանակ երեխան ասես քարանում է, գիտակցությունը մի քանի վայրկյանով անջատվում է, իսկ հայացքը սևեռվում մի կետի:Նման նոպայի ժամանակ, որը սովորաբար 5-20 րոպե է տևում, երեխայի կոպերն են ցնցվում ու գլուխը ետ է ընկնում: Հաճախ այդ նոպաները հասունացման հետ անհետ անցնում են: Հիվանդության ախտորոշումը կատարվում է հիվանդի ու ընտանիքի անդամների մանրամասն հարցուփորձից:  Բժիշկը հիվանդին խնդրում է պատմել իր զգացումները մինչ նոպան ու դրանից հետո, ինչը հնարավորություն է տալիս որոշելու նոպայի տեսակը:

 

Բուժումը

 

Հարկավոր է հնարավորինս շուտ ու համալիր բուժում սկսել,  որը երկարատև  է ու չի կարելի ընդհատել:  Դեղամիջոցներն ընտրվում  են հիվանդության տեսակին համապատասխան: Դեղորայքային բուժումը կարելի է դադարեցնել միայն այն ժամանակ, երբ առնվազն 2 տարի նոպա չի լինում, ընդ որում, դեղորայքի չափաբաժինն այդ ընթացքում պետք է աստիճանաբար նվազեցնել:  Կարևոր է, որ դեղորայքի դադարեցման համար նորմալ ուղեղագիր լինի (էնցեֆալոգրամ): Երեխաների մոտ էպիլեպսիան բուժելու նպատակով  նրա կենսակերպն էապես փոխելու անհրաժեշտություն չկա:

 

Դեղորայքային բուժումը համադրվում է սննդակարգի, աշխատանքի որոշակի ռեժիմի ու հանգստի հետ: Հիվանդների սննդում պետք է կոֆեինի պարունակությունը շատ քիչ լինի, հնարավորության դեպքում բացառվի  նաև կծուն, թթուն ու ալկոհոլը:

 

Կանխարգելման նպատակով պետք է խուսափել վնասվածքներից, ուղեղի   վարակիչ հիվանդություններից , ծննդաբերական վնասվածքներից:

Կարևոր է. նոպայի ժամանակ չի կարելի հիվանդին տեղափոխել: Արձակել է պետք  կոճակներն ու գլխի տակ փափուկ բան դնել: Որպեսզի լեզուն շնչուղու մեջ չհայտնվի, գլուխը պետք է կողքի թեքել: Հարկավոր է հիշել, որ նոպայից հետո հիվանդը վատ է կողմնորոշվում տարածության մեջ, ուստի նրան առանց ուշադրության չի կարելի թողնել:

 

Բարդությունները

 

Էպիլեպսիան լուրջ հիվանդություն է, որը կարող է մի շարք բարդությունների հանգեցնել:

 

  • Ամենաբարդը նոպայի ժամանակ վնասվածք ստանալու հավանականությունն է, քանի որ պատահում է, որ այդ վնասվածքը մահացու ելք է ունենում:
  • Ցնցումների ժամանակ շնչառության խանգարումը կարող է հանգեցնել թոքերում հեղուկի կուտակման, որն էլ թոքամզաբորբի է հանգեցնում:
  • Նոպաների ժամանակ ակամա կծելու հետևանքով վնասվում է լեզուն:
  • Էպիլեպսիայով հիվանդները պետք է զգույշ լինեն, քանի որ նոպաները լինում են անսպասելի, անկանխատեսելի տեղերում, ուստի պետք է հրաժարվեն լոգանք ընդունելուց, բավարարվեն ցնցուղով, կահույքը լավ կլինի` ապակյա չլինի, առավել ևս` սուր եզրերով: Մահճակալը պետք է պատին կպած լինի, իսկ հատակը փափուկ գորգով կամ էլ բարձերով ծածկած: Ճիշտ կլինի, որ էպիլեպսիայով հիվանդները մենակ չապրեն:

 

Հանրահայտ էպիլեպտիկներ

 

Բժշկական գրականության մեջ հիմնականում ասվում է, որ էպիլեպսիան հոգեկան խանգարում է, սակայն մասնագետների մեծ մասն այժմ հակված է կարծելու, որ այն ոչ մի ընդհանուր բան չունի հոգեկան հիվանդության կամ թուլության հետ: Ասում են, որ էպիլեպսիան տկարամտության կարող է հանգեցնել: Սակայն, եթե հաշվի առնվի այն փաստը, որ շատ ու շատ հայտնի մարդիկ են տառապել էպիլեպսիայով, ապա այս հիվանդությունը տկարամտության հետ ևս չպետք է կապել: Նապոլեոն, Հուլիսոս Կեսար,  ռուս դասական Ֆյոդր Դոստոևսկի. շատերի հիվանդության ուսումնասիրությունը ցույց է տվել, որ քրոնիկ էպիլեպսիան լիովին համադրելի է բարձր կամ նույնիսկ շատ բարձր ինտելեկտի հետ ու ոչ մի դեպքում չի խանգարում հանճարեղությանը: Նոպաները չեն նվազեցնում մտավոր կարողությունը:

 

Կամիլ Պիսարոն Վան Գոգի մասին ասել է. «Այդ մարդը կա՛մ պետք է խենթանար, կա՛մ էլ գերազանցեր մեզ բոլորիս: Ես չէի էլ սպասում, որ երկու ենթադրություններն էլ կհաստատվեն»: 30 տարեկանում բացահայտված տաղանդ, որի կտավներից ոչ մեկը չվաճառվեց նրա կենդանության օրոք: Նա նույնիսկ միջնակարգ դպրոց չէր ավարտել, սակայն մայրենիից բացի, տիրապետում էր ֆրանսերենին, անգլերենին ու գերմաներենին: Իր կյանքի համար պայքարել է ամբողջ ուժով, սակայն երկու անգամ էլ ինքնասպանության փորձ է կատարել:

 

Հուլիոս Կեսար. նրա հիվանդության մասին գիտեր Շեքսպիրը: Նա իր ողբերգության մեջ նկարագրում է այդ տեսարանը. «Այնժամ նա կորցրեց գիտակցությունն ու ընկավ: Նա ընկավ շուկայի հրապարակում: Նրա բերանից փրփուր էր դուրս գալիս: Նա չէր խոսում»: Կեսարի էպիլեպտիկ լինելու մասին են վկայում հին հռոմեական աղբյուրները:

 

Ֆրանսիացի  գրող Գյուստավ Ֆլոբերի մոտ առաջին անգամ նոպաներ են եղել 22 տարեկանում:

 

Ֆյոդր Դոստոևսկի. նա ամենահայտնին է էպիլեպտիկների մեջ:

 

Հին Իռլանդիայում էպիլեպսիան անվանել են «Սբ Պողոսի հիվանդություն», քանի որ առաքյալը տառապել է էպիլեպսիայով:

 

Նապոլեոն Բոնապարտի կենսագրության մեջ, որը լույս է տեսել 1838-ին, պատմվում է նաև նրա նոպաների մասին:

 

Ալֆրեդ Նոբել. քիչ էր մնացել, որ նա կյանքի առաջին տարիներին իր մահացած քույրերի ու եղբայրների ճակատագրին արժանանար: Շատ հիվանդոտ էր, ֆիզիկապես թույլ: Եվ միայն մոր խնամքի շնորհիվ է կենդանի մնացել: Տարիներ անց այդ նոպաներն անցել են: Նա դրանք նկարագրել  է որպես ցնցումներ ու հոգեվարք:

 

Ճանաչված էպիլեպտիկների ցուցակը շատ մեծ է, ուստի կարելի է թվարկել նրանցից մի քանիսի անունը: Անգլիացի բանաստեղծ Լորդ Բայրոն, իտալացի հանճարեղ քանդակագործ, նկարիչ, գյուտարար, փիլիսոփա Լեոնարդո դա Վինչի, Էլթոն Ջոն, Միքելանջելո, Նիկոլո Պագանինի, Լենին, Թոմաս Էդիսոն, Իսահակ Նյուտոն, Բլեզ Պասկալ, Պյութագորաս, կոմպոզիտորներ Հենդելը, Շումանը, Չայկովսկին, Բեռլիոզը, Բեթհովենը: Գրողներ ու փիլիսոփաներ Արիստոտելը, Դանթեն, Ագաթա Քրիստին, Լյուիս Քերոլը, Չարլզ Դիկկենսը, Սոկրատեսը:

Սկզբնաղբյուր. ankakh.com
Լուսանկարը. lechdok.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա ԷՆՄԳ. nairimed.com
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա ԷՆՄԳ. nairimed.com

Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ENMG) նյարդերի, նյարդամկանային հաղորդականոսւթյան և մկանների լիարժեք ֆունկցիանալ աշխատանքի ուսումնասիրման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է...

Ախտորոշում
Գլխի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am
Գլխի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am

Գլխի ո՞ր հիվանդությունների դեպքում է իրականացվում ՄՌՏ։

ՄՌՏ իրականացվում է գլխի ցանկացած փոփոխությունների դեպքում, եթե այն ոչ ոսկրային բնույթի է...

Ախտորոշում
Գլխուղեղի ցնցում․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան. armeniamedicalcenter.am
Գլխուղեղի ցնցում․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան. armeniamedicalcenter.am

Գլխուղեղի ցնցումը գանգուղեղային վնասվածքի ամենաթեթև ձևն է։ Այն առաջանում է գլխի վնասվածքի ժամանակ։ Վնասվածքից անմիջապես հետո հիվանդը կարճատև կորցնում է գիտակցությունը, այնուհետև առաջանում են...

Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա. nairimed.com
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա. nairimed.com

Եթե առկա են մկանների ոչ կամային կծկումներ, վերին և ստորին վերջույթների թուլություն, թմրածություն, մկանային հոգնածություն, մկանային զանգվածի նվազում և վերջույթների հետ կապված այլ գանգատներ...

Ախտորոշում
Իշիաս (նստանյարդի բորբոքում). armeniamedicalcenter.am
Իշիաս (նստանյարդի բորբոքում). armeniamedicalcenter.am

Գոտկատեղում և ոտքերում հիվանդագին զգացողությունների պատճառ է նյարդային վերջույթների ճնշումը: Ճնշումը չի ախտահարում նստաներվը, սակայն կարող է լուրջ բարդություններ առաջացնել...

Նևրինոմա. armeniamedicalcenter.am
Նևրինոմա. armeniamedicalcenter.am

Նևրինոման բարորակ ուռուցք է, որը զարգանում է նյարդային հյուսվածքից: Տեղակայումից և չափերից կախված` այն առաջացնում է տարբեր ախտանշաններ: Կարող է լինել գլխում, ողնաշարում...

Մկանային սպազմ. armeniamedicalcenter.am
Մկանային սպազմ. armeniamedicalcenter.am

Մկանային սպազմը (մկանային ցնցում) մկանների լարվածության արդյունքում նրանց կծկումն է: Սպազմն ակամա է, կարող է լինել օրվա տարբեր ժամերին, ընդունակ է որոշ ժամանակ անշարժացնել մարդուն...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Միասթենիա. armeniamedicalcenter.am
Միասթենիա. armeniamedicalcenter.am

Միասթենիան նյարդաբանական հիվանդություն է, որի ժամանակ դիտվում է մկանային թուլություն, որն առավել արտահայտվում է երեկոյան: Ախտահարվում են մկանային տարբեր խմբեր՝ վերջույթների, իրանի, աչքերի, կոկորդի...

Ինչպես խուսափել կաթվածից. erebunimed.com
Ինչպես խուսափել կաթվածից. erebunimed.com

Ինչպես խուսափել կաթվածից. ամեն ինչ սկսվում է կանխարգելումից: Հայաստանում տարեկան 20 000 մարդ կաթված է ունենում: Ամեն տարի 7000 մարդու կաթվածն ախտորոշվում է առաջին անգամ...

Ողնաշար-ողնուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am

Ողնաշար-ողնուղեղային վնասվածքների տեսակները։

Ողնաշար-ողնուղեղային վնասվածքները կարելի է բաժանել երկու խմբի...

Վիրաբուժություն
Վերտեբրոպլաստիկա. նյարդավիրաբույժ Աղասի Կոչկանյան. armeniamedicalcenter.am
Վերտեբրոպլաստիկա. նյարդավիրաբույժ Աղասի Կոչկանյան. armeniamedicalcenter.am

Ինչպե՞ս կբնորոշեք վերտեբրոպլաստիկան


Վերտեբրոպլաստիկան տարբեր ախտաբանական գործընթացների հետևանքով փոփոխված ողի...

Վիրաբուժություն
Ողնաշարի ուռուցքներ․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան. armeniamedicalcenter.am
Ողնաշարի ուռուցքներ․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան. armeniamedicalcenter.am

Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները


Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...

Ուռուցքաբանություն
Ինչպես կանխարգելել կաթվածը. erebunimed.com
Ինչպես կանխարգելել կաթվածը. erebunimed.com

Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...

Բժշկի ընդունարանում
Գանգուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am
Գանգուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am

Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը

Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...

Վիրաբուժություն Բժշկի ընդունարանում
Միջողային սկավառակների ճողվածքներ. նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am
Միջողային սկավառակների ճողվածքներ. նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am

Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան

Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...

Վիրաբուժություն Բժշկի ընդունարանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ