Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Նյարդաբանություն

Ցրված սկլերոզ. ի՞նչ պետք է իմանալ այս հիվանդության մասին

Ցրված սկլերոզ. ի՞նչ պետք է իմանալ այս հիվանդության մասին

Ցրված սկլերոզը ոչ մի ընդհանրություն չունի այն բանի հետ, ինչ մարդիկ անվանում են սկլերոզ, այսինքն՝ մոռացկոտություն։ Եվ այն ոչ մի կապ չունի ցրվածության հետ։

 

Իսկ ի՞նչ է ցրված սլերոզը  եւ ինչպե՞ս կարելի է այն բուժել. այս հարցերի պատասխանները պարզելու համար NEWS.am Medicine-ի թղթակիցը զրուցել է Երեւանի պետական բժշկական համալսարանի Նյարդաբանության ամբիոնի ղեկավար, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հավհաննես Մանվելյանի հետ։

 

Ի՞նչ է ցրված սկլերոզը

 

Ցրված սկլերոզը կենտրոնական նյարդային համակարգի բորբոքային դեմիելինացնող հիվանդություն է, բացատրել է պրոֆեսոր Մանվելյանը։ Ցրված սկլերոզի ժամանակ տուժում է նյարդային հանգույցների միելինային թաղանթը, որը հնարավորություն է տալիս ազդանշան փոխանցել մի բջջից մյուսը։ Արդյունքում մարդն այլեւս չի ստանում օրգանիզմի կենտրոնական ուղեղային կարգավորումները. եթե վնասվում է տեսողական նյարդը, առաջանում է տեսողության կորուստ, իսկ եթե լսողական նյարդը՝ տուժում է լսողությունը։

 

Թե ինչու է առաջանում ցրված սկլերոզը, ավաղ, դեռ հայտնի չէ։

 

Ինչպե՞ս է արտահայտվում ցրված սկլերոզը

 

Ինչպես նշեց Հովհաննես Մանվելյանը՝ ցրված սկլերոզը հաճախ արտահայտվում է վերջույթների թուլությամբ, որը շատերը սկզբում անտեսում են։

 

Օրինակ, եթե երիտասարդ աղջիկը, որը վերջերս վիճել է իր սիրեցյալի հետ, գանգատվում է ձեռքերի թմրածությունից, հարազատները դժվար թե դրա վրա ուշադրություն դարձնեն, քանի որ նրանք կկարծեն, որ մեղավորը աղջկա՝ չափից դուրս զգացմունքային լինելն է։ Սակայն ձեռքերի (ինչպես նաեւ մարմնի այլ մասերի) թմրելը նախանշան է, որ պետք է դիմել նյարդաբանի, չէ որ այն կարող է վկայել մի լուրջ հիվանդության մասին։

 

Հայաստանում մարդիկ հաճախ անտեսում են նման նախանշանները եւ բժշկի դիմում են բավականին ուշ։ Պրոֆեսոր Մանվելյանի խոսքով, սա շատ վատ է, քանի որ փորձը ցույց է տալիս, որ ինչքան շուտ սկսել բուժումը, այդքան արդյուավետ կարող է լինել այն, հետեւաբար հիվանդը ավելի լիարժեք եւ երկար կարող է ապրել։

 

Ո՞ւմ մոտ է ավելի հաճախ հանդիպում ցրված սկլերոզը

 

Ինչպես նշեց Հովհաննես Մանվելյանը՝ ցրված սկլերոզով հիմնականում տառապում են երիտասարդները եւ ամենից հաճախ այն հանդիպում է 20-40 տարեկան մարդկանց մոտ։

 

Առաջին անգամ ցրված սկլերոզը արձանագրվել է 1868թ-ին, սակայն այն տարածվել է ամբողջ աշխարհով մեկ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Երկար ժամանակ կարծում էին, որ ցրված սկլերոզից հիմնականում տուժում են հյուսիսային երկրները, սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գիտնականները համոզվեցին, որ հիվանդության նոր կլաստերներ են առաջանում ամբողջ Եվրոպայում։

 

«Հայաստանում 80-ական թվականներին կատարվել է առաջին հետազոտությունը եւ արձանագրվել ընդամենը 30 հիվանդ։ Ավաղ, այսօր ցրված սկլերոզի կենտրոնում մենք շաբաթական բացահայտում ենք 4-5 դեպք։ Ոչ մի հիվանդություն նման ագրեսիվ աճ չունի, ինչպես ցրված սկլերոզը»,-ասել է պրոֆեսոր Մանվելյանը։

 

Կարելի՞ է բուժել ցրված սկլերոզը

 

Գիտության եւ բժշկության զարգացածության ներկա պայմաններում ցրված սկլերոզն անհնար է բուժել, սակայն հիվանդության ճիշտ եւ ժամանակին վերահսկելու  դեպքում,  հիվանդը կարող է բավականին երկար եւ լիարժեք կյանք վարել։ Բնականաբար, նա ստիպված կլինի պահպանել որոշակի կենսաձեւ (օրինակ խուսափել շոգից, ծանրությունից, ուժեղ զգացմունքներից), որը նրան խորհուրդ կտա բժիշկը։

 

«Կան դեղամիջոցներ, որոնք բավականին նվազեցնում են հիվանդության կրկնվելու հավանականությունը, բայց մինչ այժմ չկան դեղամիջոցներ, որոնք կբուժեն ցրված սկլերոզը»,-ասել է պրոֆեսոր Մանվելյանը։

 

Նա նաեւ նշել է, որ սխալ բուժումը կարող է ցրված սկլերոզ ունեցող հիվանդներին ավելի վնասել։ Օրինակ, որոշ հիվանդներ սկսում են գնալ հեքիմների եւ էքստրասենսների մոտ, բժշկի այցելելու փոխարեն. այսպես, իհարկե, նրանք վատնում են իրենց թանկարժեք ժամանակը եւ դա ավելի է վատթարացնում հիվանդության կանխատեսումները։ 

 

Ցրված սկլերոզի բուժումը պետք է հիմնված լինի խիստ գիտական սկզբունքների վրա, կարծում է պրոֆեսոր Մանվելյանը։ Կան բուժման եւ հիվանդի վիճակը մեղմելու համար նախատեսված տարբեր դեղամիջոցներ, սակայն բժիշկը պետք է զգուշությամբ ընտրի դրանք, եւ նա պետք է հիմնվի ոչ թե իր փորձառության, այլ ցուցումների վրա։

 

Նշենք, որ ցրված սկլերոզի բուժումը թանկարժեք է եւ գործնականում դրված է հիվանդի ուսերին, քանի որ Հայստանում դրա համար նախատեսված պետական ծրագրեր չկան, որոնք կօգնեն ցրված սկլերոզ ունեցող հիվանդներին։

 

Կյանքի վերջ, թե՞ սկիզբ

 

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրուցելիս պրոֆեսոր Մանվելյանն ասել է, որ որոշ մարդիկ իմանալով այս հիվանդության մասին, դեպրեսիայի մեջ են ընկնում եւ կորցնում կյանքի հանդեպ ունեցած իրենց հետաքրքրությունը։ Նման մարդիկ կարծում են, որ կյանքն ավարտվել է եւ անգամ չեն էլ ցանականում բուժվել։ Պրոֆեսոր Մանվելյանի խոսքով՝ նման մոտեցումը ոչ մի լավ բանի չի հանգեցնի. անպայման պետք է պայքարել, ընդ որում, ինչպես արդեն նշվել է, բուժման ճիշտ մոտեցման դեպքում հիվանդը կարող է ապրել լիարժեք եւ բնականոն կյանքով։

 

Կան նաեւ ավելի ուժեղ մարդիկ. օրինակ, պրոֆեսոր Մանվելյանը պատմել է ցրված սկլերոզով հիվանդ մի 16-ամյա երիտասարդ տղայի մասին։ Նա շարունակում է զբաղվել սպորտով եւ պահպանում է լողի չեմպիոնի կոչումը՝ չնայած իր շարժողական խնդիրների։ Տղան  կարողացել է հաղթահարել հիվանդությունը, եւ նա միանշանակ, ավելի հզոր կամքի ուժ ունի, քան մյուսները։

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. segodnya.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա ԷՆՄԳ. nairimed.com
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա ԷՆՄԳ. nairimed.com

Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ENMG) նյարդերի, նյարդամկանային հաղորդականոսւթյան և մկանների լիարժեք ֆունկցիանալ աշխատանքի ուսումնասիրման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է...

Ախտորոշում
Գլխի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am
Գլխի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am

Գլխի ո՞ր հիվանդությունների դեպքում է իրականացվում ՄՌՏ։

ՄՌՏ իրականացվում է գլխի ցանկացած փոփոխությունների դեպքում, եթե այն ոչ ոսկրային բնույթի է...

Ախտորոշում
Գլխուղեղի ցնցում․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան. armeniamedicalcenter.am
Գլխուղեղի ցնցում․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան. armeniamedicalcenter.am

Գլխուղեղի ցնցումը գանգուղեղային վնասվածքի ամենաթեթև ձևն է։ Այն առաջանում է գլխի վնասվածքի ժամանակ։ Վնասվածքից անմիջապես հետո հիվանդը կարճատև կորցնում է գիտակցությունը, այնուհետև առաջանում են...

Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա. nairimed.com
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա. nairimed.com

Եթե առկա են մկանների ոչ կամային կծկումներ, վերին և ստորին վերջույթների թուլություն, թմրածություն, մկանային հոգնածություն, մկանային զանգվածի նվազում և վերջույթների հետ կապված այլ գանգատներ...

Ախտորոշում
Իշիաս (նստանյարդի բորբոքում). armeniamedicalcenter.am
Իշիաս (նստանյարդի բորբոքում). armeniamedicalcenter.am

Գոտկատեղում և ոտքերում հիվանդագին զգացողությունների պատճառ է նյարդային վերջույթների ճնշումը: Ճնշումը չի ախտահարում նստաներվը, սակայն կարող է լուրջ բարդություններ առաջացնել...

Նևրինոմա. armeniamedicalcenter.am
Նևրինոմա. armeniamedicalcenter.am

Նևրինոման բարորակ ուռուցք է, որը զարգանում է նյարդային հյուսվածքից: Տեղակայումից և չափերից կախված` այն առաջացնում է տարբեր ախտանշաններ: Կարող է լինել գլխում, ողնաշարում...

Մկանային սպազմ. armeniamedicalcenter.am
Մկանային սպազմ. armeniamedicalcenter.am

Մկանային սպազմը (մկանային ցնցում) մկանների լարվածության արդյունքում նրանց կծկումն է: Սպազմն ակամա է, կարող է լինել օրվա տարբեր ժամերին, ընդունակ է որոշ ժամանակ անշարժացնել մարդուն...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Միասթենիա. armeniamedicalcenter.am
Միասթենիա. armeniamedicalcenter.am

Միասթենիան նյարդաբանական հիվանդություն է, որի ժամանակ դիտվում է մկանային թուլություն, որն առավել արտահայտվում է երեկոյան: Ախտահարվում են մկանային տարբեր խմբեր՝ վերջույթների, իրանի, աչքերի, կոկորդի...

Ինչպես խուսափել կաթվածից. erebunimed.com
Ինչպես խուսափել կաթվածից. erebunimed.com

Ինչպես խուսափել կաթվածից. ամեն ինչ սկսվում է կանխարգելումից: Հայաստանում տարեկան 20 000 մարդ կաթված է ունենում: Ամեն տարի 7000 մարդու կաթվածն ախտորոշվում է առաջին անգամ...

Ողնաշար-ողնուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am

Ողնաշար-ողնուղեղային վնասվածքների տեսակները։

Ողնաշար-ողնուղեղային վնասվածքները կարելի է բաժանել երկու խմբի...

Վիրաբուժություն
Վերտեբրոպլաստիկա. նյարդավիրաբույժ Աղասի Կոչկանյան. armeniamedicalcenter.am
Վերտեբրոպլաստիկա. նյարդավիրաբույժ Աղասի Կոչկանյան. armeniamedicalcenter.am

Ինչպե՞ս կբնորոշեք վերտեբրոպլաստիկան


Վերտեբրոպլաստիկան տարբեր ախտաբանական գործընթացների հետևանքով փոփոխված ողի...

Վիրաբուժություն
Ողնաշարի ուռուցքներ․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան. armeniamedicalcenter.am
Ողնաշարի ուռուցքներ․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան. armeniamedicalcenter.am

Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները


Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...

Ուռուցքաբանություն
Ինչպես կանխարգելել կաթվածը. erebunimed.com
Ինչպես կանխարգելել կաթվածը. erebunimed.com

Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...

Բժշկի ընդունարանում
Գանգուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am
Գանգուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am

Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը

Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...

Վիրաբուժություն Բժշկի ընդունարանում
Միջողային սկավառակների ճողվածքներ. նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am
Միջողային սկավառակների ճողվածքներ. նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am

Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան

Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...

Վիրաբուժություն Բժշկի ընդունարանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ