Նյարդաբանություն
5 եղանակ` գիշերն անհանգիստ ոտքերի համախտանիշից ազատվելու
Ոտքերը շարժելու անհագ ցանկությամբ տարված` չեք կարողանում քո՞ւն բերել ձեր աչքերին: Շատ հնարավոր է` անհանգիստ ոտքերի համախտանիշ ունեք: Խոսքը նյարդաբանական խանգարման մասին է, որի դեպքում գիշերային ժամերին ոտքերը ժամանակ առ ժամանակ տեղաշարժելու` այդ կերպ թեթևություն զգալու կարիք է առաջանում:
Ընդ որում, վերը նշված զգացողությունը կարող է միայն ոտքերից մեկի հետ կապված լինել:
Մարդկանց 5-10 տոկոսն անհանգիստ ոտքերի համախտանիշից է տառապում: Համաձայն վիճակագրության տղամարդկանց համեմատությամբ, կանանց մոտ այդ ցուցանիշը կրկնակի անգամ բարձր է:
Անհանգիստ ոտքերի համախտանիշից տառապողները որպես կանոն բժշկի օգնությանը չեն դիմում` կարծելով թե անլուրջ մարդու տպավորություն կթողնեն:
Հիվանդության ախտանշանները կարող են ընդմիջումներով հայտնվել: Ախտանշաններից զերծ են մնում նաեւ վաղ առավոտյան ժամերը, երբ հանգիստ քուն վայելելու հնարավորություն է ստեղծվում: Հակացուցված են երկար ճանապարհորդությունները` ավտոմեքենայով թե ինքնաթիռով, կինոթատոն այցելությունները եւ այլ անշարժ վիճակ պահանջող գործողությունները: Քնի կամ հանգստի պակասը ևս կարող է ոտքերը շարժելու նոպա առաջացնել:
Համախտանիշի առաջացման պատճառները լիովին պարզ չեն, սակայն հայտնի է, որ այն որոշակիորեն ուղեղի մեջ երկաթի եւ դոպամինի պարունակության պակասի արդյունք է, սակայն հիվանդությունը նաեւ գենետիկ բաղադրիչ ունի: Լինում են նաեւ դեպքեր, երբ ոտքերը շարժելու անհագուրդ ցանկության պատճառը երիկամների հիվանդությունը, հղիությունը, կամ նոր դեղամիջոցներն են:
Անհանգիստ ոտքերի համախտանիշի դեմ պայքարի որոշ մեխանիզմներ, այնուամենայիվ, գործում են, սակայն, ինչպես նշել ենք, բոլորը չէ, որ պատրաստ են ոտքերին հանգիստ տալու համար դեղահաբեր ընդունել:
Ուստի հետեւյալ հինգ ռազմավարական միջոցառումներն ենք առաջարկում.
- Երբ ախտանշանները քնած, կամ կիսաքուն վիճակում են հայտնվում, փորձեք արագ վեր կենալ անկողնուց և դեպի խոհանոց կամ լոգարան շարժվել: Փոքրիկ զբոսանքը հաճախ վերացնում է ախտանշանները:
- Երբ պառկած եք անկողնում, փորձեք տրորել կամ թեթեւակի մերսել ոտքերը:
- Անկողին մտնելուց առաջ տաք լոգանք կամ ցնցուղ ընդունեք:
- Անկողին մտնելուց առաջ ընթերցեք, խաչբառ լուծեք, սմարթֆոնով որեւէ խաղ խաղացեք կամ ուղեղը զբաղեցնող որեւէ այլ գործողություն նախաձեռնեք:
- Երբ քունը տանում է, աշխատեք արագ չհանձնվել եւ մինչեւ վերջին պահը արթուն մնալ:
Կարդացեք նաև
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ENMG) նյարդերի, նյարդամկանային հաղորդականոսւթյան և մկանների լիարժեք ֆունկցիանալ աշխատանքի ուսումնասիրման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է...
Գլխի ո՞ր հիվանդությունների դեպքում է իրականացվում ՄՌՏ։
ՄՌՏ իրականացվում է գլխի ցանկացած փոփոխությունների դեպքում, եթե այն ոչ ոսկրային բնույթի է...
Գլխուղեղի ցնցումը գանգուղեղային վնասվածքի ամենաթեթև ձևն է։ Այն առաջանում է գլխի վնասվածքի ժամանակ։ Վնասվածքից անմիջապես հետո հիվանդը կարճատև կորցնում է գիտակցությունը, այնուհետև առաջանում են...
Եթե առկա են մկանների ոչ կամային կծկումներ, վերին և ստորին վերջույթների թուլություն, թմրածություն, մկանային հոգնածություն, մկանային զանգվածի նվազում և վերջույթների հետ կապված այլ գանգատներ...
Գոտկատեղում և ոտքերում հիվանդագին զգացողությունների պատճառ է նյարդային վերջույթների ճնշումը: Ճնշումը չի ախտահարում նստաներվը, սակայն կարող է լուրջ բարդություններ առաջացնել...
Նևրինոման բարորակ ուռուցք է, որը զարգանում է նյարդային հյուսվածքից: Տեղակայումից և չափերից կախված` այն առաջացնում է տարբեր ախտանշաններ: Կարող է լինել գլխում, ողնաշարում...
Մկանային սպազմը (մկանային ցնցում) մկանների լարվածության արդյունքում նրանց կծկումն է: Սպազմն ակամա է, կարող է լինել օրվա տարբեր ժամերին, ընդունակ է որոշ ժամանակ անշարժացնել մարդուն...
Միասթենիան նյարդաբանական հիվանդություն է, որի ժամանակ դիտվում է մկանային թուլություն, որն առավել արտահայտվում է երեկոյան: Ախտահարվում են մկանային տարբեր խմբեր՝ վերջույթների, իրանի, աչքերի, կոկորդի...
Ինչպես խուսափել կաթվածից. ամեն ինչ սկսվում է կանխարգելումից: Հայաստանում տարեկան 20 000 մարդ կաթված է ունենում: Ամեն տարի 7000 մարդու կաթվածն ախտորոշվում է առաջին անգամ...
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքների տեսակները։
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքները կարելի է բաժանել երկու խմբի...
Ինչպե՞ս կբնորոշեք վերտեբրոպլաստիկան
Վերտեբրոպլաստիկան տարբեր ախտաբանական գործընթացների հետևանքով փոփոխված ողի...
Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները
Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...
Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն