Նյարդաբանություն
Գլխապտույտ
Գլխապտույտը տարածության մեջ իրանի կողմնորոշման զգացման խանգարումն է: Մարդուն սկսում է թվալ, թե իրեն շրջապատող իրերը պտտվում են, կամ ինքն է պտտվում, տպավորություն է ստեղծվում, ասես հողը ոտքերի տակից հեռանում է: Նման խանգարման պատճառները բազում են, ավելի քան 80: Դրանցից մի մասը համակցված են, ինչը դժվարացնում է գլխապտույտի տեսակը որոշելուն: Հաճախ պատճառներն անվտանգ են` հոգնածություն, քաղց, սրտխառնոց: Սակայն երբեմն գլխապտույտը կարող է շատ լուրջ հիվանդության մասին հուշել:
Դասակարգումը
Մասնագետներն այս խանգարման երկու մեծ խումբ են առանձնացնում:
Կենտրոնական գլխապտույտ. առաջանում է գլխուղեղի հիվանդությունների ու խանգարումների հետևանքով, ինչպիսիք են վնասվածքները, ուռուցքներն ու արյունազեղումը:
Մակերեսամերձ, որն առաջանում է ներքին ականջի կամ անդաստակային (վեստիբուլյար) նյարդի ախտահարման հետևանքով կամ դրա ազդեցությամբ:
Առանձնացնում են նաև համակարգային ու ոչ համակարգային գլխապտույտներ:
Դրանցից առաջինը` համակարգայինը, ի հայտ է գալիս այն դեպքում, եթե տարածության մեջ կողմնորոշվելու համար պատասխանատու օրգաններից որևէ մեկը խանգարվում է` տեսողականը, անդաստակայինը կամ մկանայինը: Այս տեսակը մանրազնին ախտորոշման ու համալիր բուժման կարիք ունի:
Ոչ համակարգային (ֆիզիոլոգիական) գլխապտույտ կարող է առաջանալ նյարդածին պատճառներով` սթրեսի, գերհոգնածության, գլյուկոզայի անբավարարության կամ ցածրածխաջրածնային սննդակարգի, քաղցի հետևանքով: Երբեմն պատճառը շատ մակերեսային է, ասենք` երեխան երկար պտտվել է կարուսելի վրա, կամ մարդը ծովով ճամփորդության ժամանակ սրտխառնոց է ունեցել: Այդ դեպքում տեղի է ունենում տեսողական պատկերների ու ֆիզիկական զգացողությունների անհամապատասխանություն: Նման նոպան ինքնուրույն անցնում է ու ախտորոշման անհրաժեշտություն չի առաջանում:
Գլխապտույտի տեսակները տարբեր հիվանդությունների դեպքում
Գլխապտույտի իսկական պատճառը հասկանալու համար պետք է նախ իմանալ, թե ինչ ախտանշաններով է այն արտահայտվում:
- Ներքին ականջի բորբոքում. այս հիվանդությունն ուղեկցվում է ականջից արտադրությամբ ու լսողության թուլացմամբ: Կարող է պատճառ լինել նաև արտաքին լսանցքի ծծմբային արտադրությամբ խցանումը:
- Մենյերի հիվանդություն: Բացի հաճախակի և ուժեղ գլխապտույտներից, առկա է նաև ականջներում աղմուկ, լսողության վատթարացում, սրտխառնոց ու փսխում:
- Անդաստակային նևրիտ: Նկատվում է գլխապտույտի ուժգնացում գլուխը շրջելիս կամ ոտքի կանգնելիս: Հիվանդությունը հանկարծակի սկիզբ ունի, հիվանդի վիճակը թեթևանում է 2-3 օրից: Սակայն, որոշ ժամանակ պահպանվում է այդ զգացողությունը վերելակով բարձրանալու կամ ավտոմեքենայի կտրուկ արգելակման ժամանակ:
- Կաթված. Ուղեղի կաթվածի ժամանակ ուժեղ գլխապտույտ է լինում, որը կայուն ու տևական է, ուղեկցվում է տեսողության երկվությամբ, թուլությամբ, խոսքի, մկանային զգայնության ու տարածության մեջ կողմնորոշման խանգարմամբ:
- Պարանոցի օստեոխոնդրոզ: Գլխապտույտն ուժգնանում է շարժման, հատկապես կտրուկ շրջադարձի կամ գլուխը բարձրացնելու ժամանակ: Հիվանդների մոտ քայլվածքը երերուն է, ապակողմնորոշվում է տարածության մեջ, պարանոցի հատվածում առաջանում ցավ ու շարժումների սահմանափակում:
- Պերիլիմֆատիկ ֆիստուլա: Բնորոշվում է գլխապտույտով, ականջներում աղմուկով ու միկողմանի հանկարծակի խլությամբ: Հիվանդների մոտ սրտխառնոց ու փսխում է առաջանում:
- Գլխի ու ողնաշարի վնասվածք, որը նույնպես ուղեկցվում է սրտխառնոցով ու թուլությամբ:
- Դիրքային բարորակ գլխապտույտ, որն ուժգնանում է իրանի դիրքը փոխելիս:
- Բազիլյար միգրեն: Գլխապտույտը սկսվում է միգրենի նոպայից մեկ ժամ առաջ և ուղեկցվում է նյարդաբանական ախտանշաններով. ականջներում աղմուկ, աչքերի առջև մթագնում, սրտխառնոց ու փսխում:
- Ակնամկանների հիվանդություններ, որոնց պատճառը պատկերների արագ փոփոխումն է: Բարեբախտաբար, այս դեպքում մի քանի րոպեից գլխապտույտն անցնում է :
- Հակաբիոտիկների ու այլ դեղերի ընդունումը ևս կարող է գլխապտույտ առաջացնել: Հաճախ դա այս կամ այն դեղի կողմնակի ազդեցություն է : Այդպիսիք են ճնշումն իջեցնող դեղերը: Սովորաբար, դրա մասին նշվում է ծանուցաթերթիկում: Նման դեպքերում պետք է դեղորայքի չափաբաժինը նվազեցնել կամ ընդհանրապես դադարեցնել գործածումը:
Գլխապտույտը դաշտանի կամ կլիմաքսի ժամանակ
Կանանց հատուկ է որոշակի տարիքում օրգանիզմի հորմոնալ վերակառուցումը: Հորմոնների մակարդակի բարձրացումն արյան մեջ կարող է դաշտանի ժամանակ գլխապտույտի հանգեցնել, ինչպես` օրինակ, դա կատարվում դաշտանադադարի ժամանակ: Կրիտիկական օրերին դա կապում են նաև անեմիայի հետ. կնոջ օրգանիզմը հեմոգլոբին է կորցնում ավելի արագ, քան հասցնում է մշակել: Դա կարող է ուղեղի թթվածնային քաղցի հանգեցնել, որն էլ գլխապտույտի, ընկճախտի, տրամադրության անկման պատճառ է դառնում: Հղիությունը ևս կարող է գլխապտույտի պատճառ լինել:
Դաշտանադադարի ժամանակ կանանց մոտ հաճախ ճնշման տատանումներ են լինում, ու նյարդային համակարգի գերլարվածություն է առաջանում, դա հաճախ ուղեկցվում է գլխապտույտով, որը կարող է լինել աննշան կամ խիստ արտահայտված:
Գլխապտույտը տարեցների մոտ
Առանձին պետք է նշել այն վիճակները, որոնք տարեցների մոտ գլխապտույտի են հանգեցնում: Դա, առաջին հերթին, անոթների, անդաստակային համակարգի, գանգի նյարդերի ցողունային համակարգի, ուղեղիկի, գլխուղեղի կեղևի ենթաշերտերում կատարվող դեգեներատիվ փոփոխությունների հետևանք է: Դրանից կարող է անգամ տեսողության խանգարում առաջանալ:
Հաճախ են տարեցները հուզական և հոգեկան խնդիրների պատճառով նոպաներ ունենում, որոնք հիմնականում ուղեկցվում են դեպրեսիաներով ու վախերով:
Առաջին օգնությունը
Եթե մարդն ուժեղ գլխապտույտ ունի, ապա նրան պետք է անմիջապես պառկեցնել ու ապահովել թարմ օդի հոսք: Նշանակվում են նյարդային լարվածությունը թուլացնելուն նպաստող միջոցներ: Արդյունավետ բուժման համար ճշգրիտ ախտորոշում պետք է կատարվի, ինչի համար պետք է դիմել նյարդաբանի, թերապևտի կամ ներզատաբանի:
Պատճառը պարզելուց հետո, բնականաբար, համալիր բուժում պետք է իրականացնել` համապատասխան դեղորայքի ու հակափսխումային միջոցների օգտագործմամբ:
Բուժումը ժողովրդական միջոցներով
Ոչ դեղորայքային բուժման կողմնակիցներին առաջարկվում է կոճապղպեղով թեյ խմել: Նախկինում նման երևույթների դեմ պայքարում էին գազարի ու բազուկի հյութով: Դա պետք է անպայման խմել քաղցած փորին: Արդյունավետ է նաև նռան հյութը, որն օգնում է բարձրացնելու հեմոգլոբինը:
Կարելի է մաղադանոսի ծեծած սերմերից պատրաստված թեյ խմել (1 թեյի գդալը` 1 բաժակին): Հարկ է խմելուց առաջ 6-8 ժամ թրմել ու գործածել ոչ մեծ չափաբաժիններով` մեկ օրվա ընթացքում:
Ծովակաղամբի փոշին (կարելի է գնել դեղատանը) օրգանիզմը կհարստացնի յոդով, ֆոսֆորով ու կազատի վեստիբուլյար համակարգի խնդիրներից:
Ինքնին գլխապտույտը վտանգավոր չէ առողջության տեսանկյունից, սակայն կարող է լուրջ հիվանդության ազդանշան լինել: Ուստի, եթե նման նոպաները կտրուկ են արտահայտվում, ու զուգակցվում են խոսքի խանգարումների հետ, սուր գլխացավ ու վերջույթների անզգայացում է նկատվում, անմիջապես պետք է շտապօգնություն կանչել:
Լսողությունը բարելավող բնական միջոցներ
Խլությունը լուրջ հիվանդություն է ու չի բուժվում: Սակայն կարելի է այն կանխել. չ՞է որ խլությունը մարդկանց ապերջանիկ է դարձնում, կյանքը` ոչ լիարժեք: Բնածին խլությունն ահավոր բան է: Սակայն էլ ավելի վատ է, երբ առողջ մարդիկ են կորցնում լսելու ունակությունը առողջության հանդեպ անփույթ վերաբերմունքի հետևանքով:
Լսողությունը տարբեր պատճառներով կարող է թուլանալ` մրսածության, հարբուխի հետևանքով: Պատահում է, որ անբավարար հիգիենայի հետևանքով է առաջանում ծանր լսողություն: Սակայն կա բնական մի երևույթ, որն անհնար է կանգնեցնել. ծերացման հետ սուր լսողությունն էլ ծանրանում, ծերանում է:
Ուրեմն, եթե ցանկանում ենք միշտ բավարար լսողություն ունենալ, ապա կարելի է դիմել ժողովրդական բժշկության խորհուրդներին, որոնցով ժամանակին բուժել են ականջի բորբոքումը, տարբեր վարակները:
Մեղր ու դարչին
Որքան հաճախ ենք բուժական նպատակներով լսում այս համադրության մասին: Լսողությունը վերականգնելու և, ընդհանրապես, ականջների առողջության համար պետք է մեղրին դարչին խառնել և ուտել օրական 3 ճ. գդալ: Այս միջոցը ո՛չ միայն կբարելավի լսողությունը, այլև կնպաստի, որ օրգանիզմը պայքարի վնասակար տարատեսակ մանրէների դեմ:
Կարմիր գինի ու կանաչ թեյ
Կարմիր գինին, ինչպես կանաչ թեյը, մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ է պարունակում: Դրանք պաշտպանում են ներքին ականջի մազիկները, որոնց գործառույթը խիստ կարևոր է. դրանք պատնեշի դեր են կատարում այն մանրէների համար, որոնք լսողության կորստի կարող են հանգեցնել: Ուրեմն դրա համար արժե օրաբաժնում կանաչ թեյ ներառել ու երբեմն գինի խմել:
Սխտոր
Սիցիլիայում սխտորը բոլոր հիվանդությունների համադարման է համարվում: Լսողությունը բարելավելու նպատակով սխտորի հյութը պետք է խառնել ձիթայուղին, ապա քամել ու այդ խառնուրդը կաթեցնել ականջների մեջ օրական 2 անգամ` 3-4 կաթիլ: Դրանից հետո անպայման բամբակով փակել ականջները:
Կարմիր սոխի ու սխտորի հյութ
30 մլ կարմիր սոխի ու նույնքան էլ սխտորի հյութերը խառնել ու խմել օրական մի քանի անգամ: Արդյունքը կնկատվի արդեն օրեր անց. լսողությունը սրվում է, ականջները (եթե նախկինում նման խնդիր եղել է) այլևս չեն բորբոքվում:
Բացի թվարկված միջոցներից, օգնում է նաև մերսումը, եթե ականջների հատվածում անհարմարության զգացում եք ունենում:
Կարդացեք նաև
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ENMG) նյարդերի, նյարդամկանային հաղորդականոսւթյան և մկանների լիարժեք ֆունկցիանալ աշխատանքի ուսումնասիրման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է...
Գլխի ո՞ր հիվանդությունների դեպքում է իրականացվում ՄՌՏ։
ՄՌՏ իրականացվում է գլխի ցանկացած փոփոխությունների դեպքում, եթե այն ոչ ոսկրային բնույթի է...
Գլխուղեղի ցնցումը գանգուղեղային վնասվածքի ամենաթեթև ձևն է։ Այն առաջանում է գլխի վնասվածքի ժամանակ։ Վնասվածքից անմիջապես հետո հիվանդը կարճատև կորցնում է գիտակցությունը, այնուհետև առաջանում են...
Եթե առկա են մկանների ոչ կամային կծկումներ, վերին և ստորին վերջույթների թուլություն, թմրածություն, մկանային հոգնածություն, մկանային զանգվածի նվազում և վերջույթների հետ կապված այլ գանգատներ...
Գոտկատեղում և ոտքերում հիվանդագին զգացողությունների պատճառ է նյարդային վերջույթների ճնշումը: Ճնշումը չի ախտահարում նստաներվը, սակայն կարող է լուրջ բարդություններ առաջացնել...
Նևրինոման բարորակ ուռուցք է, որը զարգանում է նյարդային հյուսվածքից: Տեղակայումից և չափերից կախված` այն առաջացնում է տարբեր ախտանշաններ: Կարող է լինել գլխում, ողնաշարում...
Մկանային սպազմը (մկանային ցնցում) մկանների լարվածության արդյունքում նրանց կծկումն է: Սպազմն ակամա է, կարող է լինել օրվա տարբեր ժամերին, ընդունակ է որոշ ժամանակ անշարժացնել մարդուն...
Միասթենիան նյարդաբանական հիվանդություն է, որի ժամանակ դիտվում է մկանային թուլություն, որն առավել արտահայտվում է երեկոյան: Ախտահարվում են մկանային տարբեր խմբեր՝ վերջույթների, իրանի, աչքերի, կոկորդի...
Ինչպես խուսափել կաթվածից. ամեն ինչ սկսվում է կանխարգելումից: Հայաստանում տարեկան 20 000 մարդ կաթված է ունենում: Ամեն տարի 7000 մարդու կաթվածն ախտորոշվում է առաջին անգամ...
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքների տեսակները։
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքները կարելի է բաժանել երկու խմբի...
Ինչպե՞ս կբնորոշեք վերտեբրոպլաստիկան
Վերտեբրոպլաստիկան տարբեր ախտաբանական գործընթացների հետևանքով փոփոխված ողի...
Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները
Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...
Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն