Նյարդաբանություն
Ալցհեյմերի հիվանդություն. 10 ամենատարածված մոլորությունները. izmirlianmedicalcenter.com
Ալցհեյմերի հիվանդությունը ամենատարածված նեյրոդեգեներատիվ հիվանդություններից մեկն է , որի կապակցությամբ բազմաթիվ մոլորություններ կան: Այս հոդվածում Դուք կիմանաք Ալցհեյմերի հիվանդության մասին 10 ամենատարածված միֆերի մասին:
Միֆ 1. Ալցհեյմերի հիվանդությունն առաջանում է միայն տարեց մարդկանց մոտ
Իսկապես, հիվանդների ճնշող մեծամասնությունը 65 տ-ից բարձր մարդիկ են: Միևնույն ժամանակ Ալցհեյմերի հիվանդությունը հազվադեպ ախտորոշվում է 40-50 տարեկան մարդկանց մոտ: Այս տարիքում հիվանդությունը բավականին դժվար է ախտորոշել և վերջնական ախտորոշումը դրվում է մի քանի տարի հետո միայն:
Միֆ 2. Ալցհեյմերի հիվանդության ախտանիշները բնորոշ են բոլոր տարեցներին
Տարիքի հետ բոլորի մոտ վատանում է հիշողությունը, սակայն Ալցհեյմերի հիվանդության հետ կապված հիշողության խանգարումները լրիվ այլ են:
Հիվանդության վաղ շրջանում Ալցհեյմերի հիվանդությամբ մարդիկ կարող են մոռանալ վերջերս ստացած տեղեկատվությունը: Կարող են մոռանալ իրենց համար կարևոր ամսաթվերը, ինչպես նաև կարող են մշտապես նույն հարցերը տալ: Հիվանդության հարաճման դեպքում հիվանդներն ապակողմնորոշված են , իսկ ծանր դեպքերում նրանք չեն կարող ինքնուրույն սնվել և խոսել:
Միֆ 3. Ալցհեյմերի հիվանդությունը մահացու չէ
ԱՄՆ-ում Ալցհեյմերի հիվանդությունը 6-րդ տողն է գրավում մահացության կառուցվածքում: Հիվանդության ուշ շրջանում մարդիկ չեն կարողանում ադեկվատ արձագանքել շրջակա միջավայրի փոփոխություններին, և նրանց լիարժեք խնամք է անհրաժեշտ: Բացի այդ, այս հիվանդությամբ մարդիկ ավելի խոցելի են վարակների նկատմամբ, օրինակ թոքաբորբի նկատմամբ:
Միֆ 4. Գոյություն ունի Ալցհեյմերի հիվանդության բուժման բազմաթիվ եղանակներ
Դա այդպես չէ; Ալցհեյմերի հիվանդությունը, ցավոք, հնարավոր չէ բուժել: Ավելին, այս հիվանդության ընթացքը հնարավոր չէ նույնիսկ դանադաղեցնել:
Ճիշտ է, վերջին 2 տարվա ընթացքում ԱՄՆ-ում հայտնվել են պրեպարատներ, որոնք (ինչպես նշում են արտադրողները) նպաստում են թեթևացնել Ալցհեյմերի հիվանդության ախտանիշները:
Միֆ 5. Շաքարի փոխարինիչները (մասնավորապես ասպարտամը) բերում են Ալցհեյմերի հիվանդության առաջացման:
Ներկայումս այդ փաստը հաստատող ոչ մի ապացույց չկա: Մարդու հիշողության վրա ասպարտամի ազդեցության վերաբերյալ բազմաթիվ ուսումնասիրություններ են իրականացվել, սակայն դեռևս որևէ բացասական ազդեցություն չի հայտնաբերվել:
Միֆ 6. Գրիպի պատվաստումները կարող են բերել Ալցհեյմերի հիվանդության առաջացման:
Մի ժամանակ այս թեման բժիշկների կողմից էր շրջանառվում, ովքեր ղեկավարվում էին բացարձակ մտացածին փաստերով: Իսկ իրականությունը լրիվ հակառակն է: Այսպես, բժիշկների դիտարկումների համաձայն, որոնք իրականացվել են 2001 թվականին Կանադայում, այն մարդիկ, ովքեր գրիպի և այլ վարակիչ հիվանդությունների կապակցությամբ պատվաստվել էին, Ալցհեյմերի հիվանդությամբ համեմատաբար քիչ էին տառապում:
Միֆ 7.Ալցհեյմերի հիվանդությունը հնարավոր է կանխարգելել
Ցավոք դա այդպես չէ: Եթե Դուք ունեք Ալցեյմերի հիվանդության վաղ զարգացման բերող գենետիկական մուտացիա, ապա հիվանդության սկիզբը կանխարգելել գրեթե անհնար է: Միևնույն ժամանակ առողջ կենսակերպը և հավասարակշռված սնուցումը կնպաստեն ուղեղի գործունեության բարելավմանը:
Միֆ 8. Եթե ծնողներիս մոտ առկա էր Ալցհեյմերի հիվանդություն, ապա այն կլինի նաև ինձ մոտ
Եթե Ձեր ծնողների մոտ ախտորոշվել է այս հիվանդությունը, ապա իսկապես Ձեզ մոտ առկա է հիվանդության զարգացման բարձր ռիսկ: Սակայն դա չի նշանակում, որ Դուք անպայման կհիվանդանաք: Դա պայմանավորված է նրանով, թե Դուք ժառանգել եք արդյոք հիվանդության զարգացման հետ կապված գեները: Այդ հավանականությունը կազմում է մոտավորապես 20-25%:
Միֆ 9. Գանգուղեղային վնասվածքները բերում են Ալցհեյմերի հիվանդության զարգացման
Գոյություն ունեն հետազոտություններ, որոնք ցույց են տալիս, որ չափավոր և ծանր գանգուղեղային վնասվածքները մեծացնում են թուլամտության որոշ տեսակների զարգացման ռիսկը: Սակայն Ալցհեյմերի հիվանդության հետ դա որևէ կապ չունի:
Միֆ 10.Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող մարդիկ չեն կարող ակտիվ կյանք վարել
Այս պնդումը մասամբ է միայն ճիշտ: Իսկապես, հիվանդության վերջին շրջանում Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող մարդիկ կարող են լիովին կախված լինել շրջապատից: Սակայն սկզբնական շրջանում մարդիկ կարող են սովորական կյանք վարել և նույնիսկ աշխատել:
Կարդացեք նաև
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ENMG) նյարդերի, նյարդամկանային հաղորդականոսւթյան և մկանների լիարժեք ֆունկցիանալ աշխատանքի ուսումնասիրման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է...
Գլխի ո՞ր հիվանդությունների դեպքում է իրականացվում ՄՌՏ։
ՄՌՏ իրականացվում է գլխի ցանկացած փոփոխությունների դեպքում, եթե այն ոչ ոսկրային բնույթի է...
Գլխուղեղի ցնցումը գանգուղեղային վնասվածքի ամենաթեթև ձևն է։ Այն առաջանում է գլխի վնասվածքի ժամանակ։ Վնասվածքից անմիջապես հետո հիվանդը կարճատև կորցնում է գիտակցությունը, այնուհետև առաջանում են...
Եթե առկա են մկանների ոչ կամային կծկումներ, վերին և ստորին վերջույթների թուլություն, թմրածություն, մկանային հոգնածություն, մկանային զանգվածի նվազում և վերջույթների հետ կապված այլ գանգատներ...
Գոտկատեղում և ոտքերում հիվանդագին զգացողությունների պատճառ է նյարդային վերջույթների ճնշումը: Ճնշումը չի ախտահարում նստաներվը, սակայն կարող է լուրջ բարդություններ առաջացնել...
Նևրինոման բարորակ ուռուցք է, որը զարգանում է նյարդային հյուսվածքից: Տեղակայումից և չափերից կախված` այն առաջացնում է տարբեր ախտանշաններ: Կարող է լինել գլխում, ողնաշարում...
Մկանային սպազմը (մկանային ցնցում) մկանների լարվածության արդյունքում նրանց կծկումն է: Սպազմն ակամա է, կարող է լինել օրվա տարբեր ժամերին, ընդունակ է որոշ ժամանակ անշարժացնել մարդուն...
Միասթենիան նյարդաբանական հիվանդություն է, որի ժամանակ դիտվում է մկանային թուլություն, որն առավել արտահայտվում է երեկոյան: Ախտահարվում են մկանային տարբեր խմբեր՝ վերջույթների, իրանի, աչքերի, կոկորդի...
Ինչպես խուսափել կաթվածից. ամեն ինչ սկսվում է կանխարգելումից: Հայաստանում տարեկան 20 000 մարդ կաթված է ունենում: Ամեն տարի 7000 մարդու կաթվածն ախտորոշվում է առաջին անգամ...
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքների տեսակները։
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքները կարելի է բաժանել երկու խմբի...
Ինչպե՞ս կբնորոշեք վերտեբրոպլաստիկան
Վերտեբրոպլաստիկան տարբեր ախտաբանական գործընթացների հետևանքով փոփոխված ողի...
Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները
Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...
Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն