Ուռուցքաբանություն
Պապիլոմա
Պապիլոման բարորակ ուռուցք է, որն առաջանում է մաշկի մակերեսին ու լորձաթաղանթի վրա: Դրանք հիմնականում ունենում են կլորավուն ձև, լինում են մարմնագույն կամ բաց շագանակագույն երանգով:
Այսօր պապիլոմայի ավելի քան 60 տարատեսակ է հաշվվում, որոնցից հիվանդածին են համարվում 32-ը: Պապիլոման փոխանցվում է շփման եղանակով. մաշկի վնասվածքմերի, սեռական հարաբերության, ծննդաբերության ժամանակ: Մարդու օրգանիզմում հայտնվելով` վարակը սկսում է արագ մեծանալ ինչպես չափսերով, այնպես էլ քանակով ու նմանվում է ծաղկակաղամբի կամ էլ աննկատ ու հարթ է լինում:
Պապիլոմայի առաջացումը կարող է առանց ախտանշանների ընթանալ, ուստի շատերը նույնիսկ գլխի չեն ընկնում, որ պապիլոմայի վարակակիր են: Ամենաարտահայտված ախտանշանը գորտնուկներն են, որոնք կարող են հայտնաբերվել բժշկի զննման ժամանակ:
Այն վիճակը, որի դեպքում մարդու մոտ առաջանում են մեծ քանակությամբ պապիլոմաներ, կոչվում է պապիլոմատոզ:
Դրանք լինում են բնածին ու ձեռքբերովի, որոնք քրոնիկ բորբոքային պրոցեսների հետևանք են: Ծագումով վարակիչ են:Պապիլոմաներ կարելի է տեսնել թևատակերին` անութների մոտ, կանանց մոտ` կրծքագեղձերի տակ, կոպերին:
Հաճախ կանանց մոտ պարանոցի վրա նկատվում են պապիլոմաներ` նորագոյացություններ, որոնք ասես թելից կախված լինեն: Հիմնականում բարորակ ուռուցքներ են ու մարդու առողջության, ընդհանուր վիճակի վրա ազդեցություն չունեն: Կանանց մեծ մասը պապիլոմայի պատճառով հրաժարվում է դեկոլտե կրելուց ու հագնում է փակ վզով բլուզ, հրաժարվում է զարդերից ու գերադասում զանազան շարֆեր ու վզկապներ, որոնք ծածկում են պարանոցը:
Սակայն դրա փոխարեն կարելի է պապիլոմաներից ազատվել` դիմելով բժշկի կամ կոսմետոլոգի: Նրանք պապիլոմայի օջախները այրում կամ սառեցնում են: Բայց կան միջոցներ էլ, որոնցով կարելի է ինքնուրույն ազատվել այդ անհարմարությունից: Հիմնականում պապիլոման առաջանում է շրջակա միջավայրի բացասական ազդեցությամբ, իմունիտետի թուլացման հետևանքով: Կանանց պարանոցին դրանք հիմնականում առաջանում են հղիության ժամանակ, օրգանիզմի վերակառուցման ընթացքում, նյութափոխանակության փոփոխության ու հետծննդաբերական շրջանում, կրկին իմունիտետի թուլացման պարագայում:
Մասնագետները կտրականապես արգելում են պոկել կամ էլ քերելով հեռացնել պապիլոմաները, կտրել կամ թել կապել (ինչպես երբեմն անում են գորտնուկների ժամանակ): Այդ միջոցառումները կարող են բարորակ գոյացությունը վերածել չարորակի: Լավագույն դեպքում կարող են դրանց հետևանքով բորբոքային պրոցեսներ առաջանալ:
Պապիլոմաները նախազգուշացնում են, որ օրգանիզմի իմունիտետը թույլ է, որ ստամոքս-աղիքային տրակտում, երիկամներում ու կանացի օրգաններում խախտում, խանգարում կա:
Հետևաբար պապիլոմայից ազատվելն ամենևին չի նշանակում խնդրին վերջ դնել: Դա կարող է շարունակություն ունենալ:
Պապիլոմաներից ընդմիշտ ազատվելու համար հարկավոր է նախևառաջ օրգանիզմը մաքրել խարամներից, իմունիտետի ամրապնդման ուղղությամբ աշխատել, ի վերջո, գինեկոլոգիական հետազոտություն անցնել:
Դրանցից ազատվելու դեղամիջոցներ կան: Ասվեց, որ վիրաբուժական եղանակով կարելի է ազատվել այդ անհարմարությունից (պապիլոման կտրվում է այրման կամ սառեցման եղանակով), ինչից հետո տեղում կեղև է գոյանում, որը ոչ մի դեպքում չի կարելի պոկել, քանի որ կարող է սպի մնալ: 5-7 օրից կեղևն ինքն իրեն կպոկվի, և նույն տեղում նոր պապիլոմա այլևս չի առաջանա:
Կոսմետոլոգիական սրահներում դրանք վերացնում են ազոտի մեջ թաթախված բամբակը հպելով: Ճիշտ է, պապիլոման այդ տեղում վերանում է, սակայն որոշ ժամանակ անց կարող է նույն տեղում առաջանալ:
Որպես կանխարգելման միջոց պետք է հետևել օրգանիզմի առողջությանը, բարձրացնել իմունիտետը:
Հիմա հետևյալ միջոցը կիրառելու ճիշտ ժամանակն է. հունական ընկույզը (հասունացման առաջին փուլում) պետք է աղալ, ապա ապակյա տարայի 2/3-ը լցնել այդ խյուսով, մնացածը բերնեբերան լցնել կերոսին, ապա փակել կափարիչով ու թրմել մութ տեղում 3 շաբաթ: Դրանից հետո թանզիֆով քամել ու պահել մուգ գույնի ապակյա տարայի մեջ, սառնարանում: Կիրառման եղանակը. 2 ամիս օրական երկու անգամ պետք է այդ թուրմից քսել:
Մեկ ուրիշ միջոց էլ. սխտորի միջին չափսի պճեղը մանրացնլ, խառնել մեկ թեյի գդալ նորմալ մաշկի համար քսուքի հետ: Ստացվածից քսել պապիլոմային ու ծածկել թանզիֆով կամ բամբակով, ապա կպչուն ժապավենով փակցնել: Այդ միջոցը պետք է 5 ժամ թողնել պապիլոմայի վրա, ապա լվանալ գոլ ջրով: Այս գործողությունը կատարել1 ամիս:
Կան այլ միջոցներ էլ: Օրինակ`թթու խնձորի հյութը, խատուտիկի հյութը:
Պարանոցի պապիլոմաների վրա կարելի է կալանխոեով թրջոց դենել: Դրա համար բույսի տերևներից հյութ քամել, բամբակը թրջել ու պարանոցի գոյացությունների վրա դնել և փաթաթել (կրկնել 7 օր):
Ամռանը փոշին ու մոխիրը քրտնքի հետ կպչում են մաշկին` վիրուսի տարածման համար նպաստավոր պայմաններ ստեղծելով:
Պապիլոմայով հնարավոր է վարակվել նաև լողավազաններում, մարզադպրոցներում, մարզասրահներում: Դրանից պաշտպանվելու համար հարկավոր է մինչև պարապմունքն ու դրանից հետո օճառով տաք լոգանք ընդունել:
Այս վարակը կարող է օրգանիզմում տարիներ նիրհած վիճակում լինել ու նպաստավոր պայմանների ժամանակ, հասուն տարիքում գլուխ բարձրացնել: Վարակից խուսափելու համար հարկավոր է հետևել անձնական հիգիենային: Մի զլացեք, շոգին դեմքը, պարանոցը, ձեռքերը շփեք մաքրող ու թարմացնող անձեռոցիկներով: Ժամանակ առ ժամանակ օճառահեղուկով լվացեք անձնական զարդերը. հատկապես ականջօղերն ու շղթաները:
Մաշկաբանները խորհուրդ են տալիս պապիլոմայի վրա յուղային վիտամին Е-ի լուծույթով տոգորված թրջոց դնել, որ վաճառվում է դեղատանը: Թողեք թրջոցը մեկ օր, ապա փոխեք ամեն օր, կրկնեք 2-6 շաբաթ: Սկզբում դրանք կփոքրանան, ապա կանհետանան:
Կարդացեք նաև
Երիկամի քաղցկեղը երիկամի նորագոյացություն է, որի դեպքում երիկամային հյուսվածքը վերակերպվում է չարորակ գոյացության: Ունենում է ինվազիվ աճ` քայքայելով շրջակա հյուսվածքները...
Հայտնի փաստ է, որ կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը, իսկ տղամարդկանց շրջանում՝ թոքի քաղցկեղը: Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է...
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ ուռուցքաբանության գծով փոխտնօրեն Հայկուհի Գյոքչյանը: Կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը...
Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները
Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...
Ուռուցքաբանությունը բժշկության ամենաարագ զարգացող մասնագիտությունն է: Գրեթե ամեն տարի, նույնիսկ ամեն ամիս, կամ ամեն շաբաթ նորություններ են լինում այդ ոլորտում...
Վերջին տարիներին նկատվո՞ւմ է գլխուղեղի ուռուցքների դեպքերի հաճախացում
Ցավոք, գլխուղեղի նորագոյացությունները վերջին տարիներին ավելի հաճախ են հանդիպում, հատկապես...
Կոնտրաստային մամոգրաֆիան կրծքագեղձերի հետազոտման ռենտգեն մեթոդ է, այն համարվում է կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման զգայուն մեթոդներից մեկը: Իր զգայունությամբ գրեթե չի զիջում ՄՌՏ հետազոտությանը...
Վահանաձև գեղձի հանգուցային նորագոյացությունները մոտ 95 տոկոս դեպքերում բարորակ նորագոյացություններ են: Միայն 5 տոկոս դեպքերում են հայտնաբերվում չարորակ փոփոխություններ...
Կրծքագեղձի բիոպսիան ախտորոշիչ նպատակով կասկածելի հատվածից հյուսվածքի կամ բջիջների ստացումն է և կրծքագեղձի քաղցկեղր վերջնական ախտորոշման միջոց է...
Ներկայում ամբողջ աշխարհում կրծքագեղձի քաղցկեղի վերջնական ախտորոշման միակ տարբերակը բիոպսիան է: Բիոպսիայի ժամանակ հետազոտության համար գեղձից վերցվում են բջիջներ կամ հյուսվածք: Լաբորատոր հետազոտության արդյունքում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն