Ուռուցքաբանություն
Ջոաննա Բադվիգի հայտնագործությունը` քաղցկեղի դեմ
Այս պարզ դեղամիջոցը 168.am-ը որոշեց ներկայացնել իր ընթերցողներին, հատկապես այն բանից հետո, երբ բազմաթիվ հիվանդներ փորձարկելով այն՝ ստացան լավագույն արդյունքները:
Հերթական հետազոտություններից հետո նույնիսկ բժիշկներն են ապշել՝ տեսնելով դրական արդյունքները: Այն խորհուրդ է տրվում ոչ միայն քաղցկեղով և այլ ծանր հիվանդություններով տառապող մարդկանց, այլև միանգամայն առողջներին:
Բժիշկ Ջոաննա Բադվիգը (Dr. Johanna Budwig) քաղցկեղային հիվանդությունների ոլորտի Եվրոպայի լավագույն կենսաքիմիկներից մեկն էր: Նա ծնվել է 1908թ., մահացել է 95 տարեկան հասակում:
Ուռուցքաբանական հիվանդությունների ոլորտում ցնցող բացահայտումների համար նա 7 անգամ ներկայացվել է Նոբելյան մրցանակի:
Կես դար առաջ` 1959թ. նոյեմբերի 2-ին` Ցյուրիխում իր դասախոսության ժամանակ, Բադվիգն ասել է. «Առանց յուղային թթուների շնչառական համակարգում թթվածնի յուրացումն ապահովող ֆերմենտները չեն գործում: Մարդը սկսում է խեղդվել նույնիսկ թթվածնով հարուստ օդում. յուղային թթուների պակասը քայքայում է օրգանիզմի կենսական ֆունկցիաները»:
Նա հատկապես նշել է, որ սննդի մեջ յուղազրկված և վերամշակված կարագների (յուղերի) գործածումը հանգեցնում է լուրջ հիվանդությունների: Եվ քանի որ այժմ բոլոր սննդատեսակները արհեստականորեն յուղազերծված են, իրենցից վտանգ են ներկայացնում թե’ մեծահասակների, թե’ փոքրիկների համար:
Բժիշկ Բադվիգը մի քանի տարի վատնեց քաղցկեղով հիվանդների արյան ուսումնասիրության համար:Ուսումնասիրության արդյունքում նա հայտնաբերեց, որ հիվանդների արյան մեջ միշտ ցածր է ֆոսֆոլիպիդների պարունակությունը: Ինչպես նաև արյան մեջ հեմոգլոբինի ցածր քանակության հետ մեկտեղ նա հայտնաբերեց նաև անսովոր դեղնականաչավուն միացություններ: Եվս մեկ բացահայտում եղավ այն, որ առողջ մարդկանց արյան մեջ Օմեգա 3 դասի յուղաթթուների մակարդակը շատ ավելի բարձր է, քան հիվանդների մոտ:
Ուսումնասիրությունների արդյունքում բժիշկ Բադվիգը սկսեց փորձարկման ճանապարհով սննդակարգ կազմել հիվանդության բուժման համար: Արդյունքում նա կանգ առավ կաթնաշոռի և էկոլոգիապես մաքուր չզտված կտավատի ձեթի (льняное масло) խառնուրդի վրա:
Կտավատի ձեթը բոլորից շատ է պարունակում Օմեգա 3 դասի յուղաթթուներ, հեշտ յուրացվում է և ալերգիաներ չի հարուցում: Կաթնաշոռն, իր հերթին, պարունակում է սուլֆոպրոտեինների բարձր մակարդակ: Բադվիգը հայտնաբերեց, որ կաթնաշոռի և էկոլոգիապես մաքուր չզտված կտավատի ձեթի խառնուրդը ջրի մեջ լուծվում է, այսինքն` օրգանիզմի կողմից հեշտ յուրացվող է: Միայն չզտված կտավատի ձեթի օգտագործումն անվտանգ է, բայց նաև անարդյունք է: Այն անպայման պետք է խառնված լինի կաթնաշոռի հետ:
Ի զարմանս իրեն` Բադվիգը հայտնաբերեց, որ իր դիետայի 3 ամսվա կիրառումից հետո քաղցկեղով հիվանդների մոտ վիճակի լավացում է նկատվում. ուռուցքները փոքրանում են, ուժերը վերականգնվում են, իսկ արյան մեջ չկան դեղնականաչավուն մասնիկներ, ֆոսֆոլիպիդների և լիպոպրոտեինների պարունակությունը մոտենում է նորմային, կարգավորվում է արյան մեջ հեմոգլոբինի մակարդակը: Հաջողվում էր փրկել նույնիսկ այն հիվանդներին, ումից բժիշկները պարզապես հրաժարվել էին:
Բազմաթիվ փորձարկումներց հետո Բադվիգը գտավ օպտիմալ չափաբաժինը, այն է` 2 Ճաշի գդալ էկոլոգիապես մաքուր չզտված կտավատի ձեթը խառնել 100-150 գրամ կաթնաշոռի հետ՝ մինչև համասեռ զանգված դառնալը: Օգտագործել օրը մեկ անգամ:
1990թ. ուռուցքաբան բժիշկ Ռոեմը հայտարարեց, որ այս սննդակարգն աշխարհում ամենահաջողված հակաքաղցկեղային սննդակարգն է:
«Բադվիգի արձանագրության» (ինչպես հետագայում այն անվանեցին) օգտագործումը դիետայի մեջ ապացուցեց իր թերապևտիկ արժեքայնությունը քաղցկեղի, միոկարդի ինֆարկտի, աթերոսկլերոզի, լյարդի ֆունկցիայի խանգարումների, խոցային հիվանդությունների, արթրիտի, մաշկային էկզեմաների, տարիքային դեգրադացիոն հիվանդությունների և աուտոիմունային հիվանդությունների կանխարգելման և բուժման մեջ:
Իր ուսումնասիրությունների մեջ Բադվիգը հայտնաբերեց մեր առողջության համար, այսպես կոչված՝ «վատ» ճարպերի կործանարարության փաստը: Օրինակ` մարգարինը չափազանց վնասակար սննդամթերք է ուռուցքային ռիսկի խմբի մարդկանց համար:
Բադվիգի գիտական հայացքներն ու պատկերացումները նրա ողջ կյանքի ընթացքում պաշտոնական բժշկության կողմից ենթարկվել են տոտալ հարձակման, իսկ այնուհետև նաև համաձայնեցված արհամարհանքի` կապված դեղագործական և սննդարդյունաբերական փոխադարձ շահերի հետ:
Ինչպես հետագայում հիշում է Բադվիգի հսկողության ներքո 10 տարի շարունակ գտնվող շագանակագեղձի քաղցկեղով տառապող նրա նախկին հիվանդը, փաստաթղթավորվել է քաղցկեղի բուժման մոտ 1000 հաջողված պատմություն:
Սակայն դեղագործական և ուռուցքաբանական արդյունաբերությունները անտեսել են Բադվիգի բոլոր հաջողությունները: Բացի դրանից, նրա գիտական եզրակացությունները կարող էին լուրջ հարված հասցնել յուղերի արտադրմամբ զբաղվող ընկերություններին:
Բադվիգը անթույլատրելի էր համարում ամբողջական կամ մասնակի հիդրոգենիզացված որևէ տեսակի ռաֆինացված կամ, այսպես կոչված, արհեստական ճարպի (մայոնեզ, մարգարին) օգտագործումը սննդի մեջ: Օրգանիզմը, սրտամկանը չեն ընդունում դրանք, և դրանց գործածումը կարող է հանգեցնել տարատեսակ խանգարումների, այդ թվում` բջջային մակարդակում: Վատ ճարպերի թվին Բադվիգը դասում էր նաև ներկայումս հրուշակագործության մեջ մեծ տարածում ունեցող չհագեցած ճարպերը:
Նրա պատկերացումներով օգտագործման ենթակա են բնական շաքար պարունակող ածխաջրածինները` խնձորը, խուրման, տանձը, խաղողը: Չի թույլատրվում ռաֆինացված շաքարի որևէ տեսակի օգտագործումը, ներառյալ` մակարոնեղենը , սպիտակ հացը, մսի յուղոտ տեսակները, պահածոյացված և տապակած մթերքները:
Գործնականում բոլորին առողջության նորմալ պահպանման համար խորհուրդ էր տրվում 100 գր. կաթնաշոռի և 5 գր. էկոլոգիապես մաքուր չզտված կտավատի ձեթի խառնուրդի ամենօրյա օգտագործումը:
Բադվիգի սննդակարգի համաձայն` նախաճաշը կարող էր ներառել մեղրի հետ հարած անպայման սառնարանում պահպանվող էկոլոգիապես մաքուր, սառը մզման ենթարկված չզտված կտավատի ձեթ` ավելացրած մի փոքր նոր կթված չեռացրած կաթ և թարմ հատիկավոր կաթնաշոռ: Թույլատրվում էր նաև ընկուզեղեն ավելացնել (բացի գետնանուշից -арахис), ինչպես նաև սեզոնային թարմ մրգերի փոքր քանակություն:
Անհրաժեշտ է նշել, որ Ջոաննա Բադվիգը ծանր հիվանդությունների դեպքերում գործածում էր հետևյալ խառնուրդը` 42 գր. (3 ճաշի գդալ) էկոլոգիապես մաքուր, սառը մզման ենթարկված չզտված կտավատի ձեթ և 100 գր. կաթնաշոռ:
Էկոլոգիապես մաքուր, սառը մզման ենթարկված չզտված կտավատի ձեթը շուտ փչացող մթերք է: Այդ պատճառով՝ գնելիս անպայման անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նրա շշալցման ամսաթվին: Եթե շշալցումից անցել է 1 ամիս, ուրեմն՝ այն 100 -ով փչացած է, եթե անգամ պահպանման ժամկետը կես տարի է: Փչացած ձեթը դառն է ու համեղ չէ, իսկ թարմը անուշ բույր ունի և թեթևակի այրում է մանանեխի նման:
Գերմանիայում գործածում էին նաև Linomel պատենտավորված միացությունը, որն իր մեջ ներառում էր էկոլոգիապես մաքուր կտավատի թարմ սառեցված սերմեր, կաթի փոշի և մեղր: Այս խառնուրդը անհրաժեշտ է օգտագործել այն պատրաստելուց 10 րոպեի ընթացքում, այլապես այն կթթվի և առողջության համար վտանգավոր կլինի:
Շարունակությունը (խառնուրդի պատրաստման սկզբունքը և ընդլայնված սննդակարգը) տե՛ս՝ Ջոաննա Բադվիգի բուժիչ սննդակարգը . մեկ ամսում կորցնում ենք 10 կգ քաշ
Կարդացեք նաև
Երիկամի քաղցկեղը երիկամի նորագոյացություն է, որի դեպքում երիկամային հյուսվածքը վերակերպվում է չարորակ գոյացության: Ունենում է ինվազիվ աճ` քայքայելով շրջակա հյուսվածքները...
Հայտնի փաստ է, որ կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը, իսկ տղամարդկանց շրջանում՝ թոքի քաղցկեղը: Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է...
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ ուռուցքաբանության գծով փոխտնօրեն Հայկուհի Գյոքչյանը: Կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը...
Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները
Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...
Ուռուցքաբանությունը բժշկության ամենաարագ զարգացող մասնագիտությունն է: Գրեթե ամեն տարի, նույնիսկ ամեն ամիս, կամ ամեն շաբաթ նորություններ են լինում այդ ոլորտում...
Վերջին տարիներին նկատվո՞ւմ է գլխուղեղի ուռուցքների դեպքերի հաճախացում
Ցավոք, գլխուղեղի նորագոյացությունները վերջին տարիներին ավելի հաճախ են հանդիպում, հատկապես...
Կոնտրաստային մամոգրաֆիան կրծքագեղձերի հետազոտման ռենտգեն մեթոդ է, այն համարվում է կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման զգայուն մեթոդներից մեկը: Իր զգայունությամբ գրեթե չի զիջում ՄՌՏ հետազոտությանը...
Վահանաձև գեղձի հանգուցային նորագոյացությունները մոտ 95 տոկոս դեպքերում բարորակ նորագոյացություններ են: Միայն 5 տոկոս դեպքերում են հայտնաբերվում չարորակ փոփոխություններ...
Կրծքագեղձի բիոպսիան ախտորոշիչ նպատակով կասկածելի հատվածից հյուսվածքի կամ բջիջների ստացումն է և կրծքագեղձի քաղցկեղր վերջնական ախտորոշման միջոց է...
Ներկայում ամբողջ աշխարհում կրծքագեղձի քաղցկեղի վերջնական ախտորոշման միակ տարբերակը բիոպսիան է: Բիոպսիայի ժամանակ հետազոտության համար գեղձից վերցվում են բջիջներ կամ հյուսվածք: Լաբորատոր հետազոտության արդյունքում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն