Ուռուցքաբանություն
Ու՞մ է հաճախ սպառնում կրծքագեղձի քաղցկեղը և ինչպես հայտնաբերել այն. oncology.am
Ըստ վիճակագրական տվյալների՝ կրծքագեղձի քաղցկեղով առավել հաճախ հիվանդանում են եվրոպացի կանայք, իսկ հազվադեպ՝ ճապոնուհիները: 35 տարեկանից բարձր ։ Նախաքաղցկեղահին վիճակերից հետո գրի մաստոպատիայի և ֆիբրոադենոմաների ՈՐՈՇ տեսակներ։ Աիֆ.ռու -ն գցի ամենավերջ։ «ախտաբանության» ընթացքում բառը փոխի հիվանդության բառով։ Կրկին ուղարկեք նաեմ։ Շնորհակալություն
Sincerely,
Ինչպես նշում են բժիշկները, կրծքագեղձով հիվանդացության դեպքերի մեծ մասը գրանցվում է 35 տարեկանն անց դեռ չծննդաբերած կանանց մոտ, սակայն այսօր այն հանդիպում է նաև ավելի երիտասարդ կանանց շրջանում: Հիմնականում ախտաբանությունը տեղակայվում է գեղձի վերին դրսային հավածում՝ անութափոսի մոտ: Չնայած հիվանդության հետ կապված մահացությունը բավականին բարձր է՝ մինչև 25% , սակայն այն ենթարկվում է բուժման, եթե հայտնաբերվում է սկզբնական փուլում:
Մաստոպաթիա՞, թե` կրծքագեղձի քաղցկեղ: Առաջին ախտանիշներն ու վաղ ախտորոշումը
Կարևո՞ր է, արդյոք, ժառանգականությունը
Ո՞րն է այս վտանգավոր հիվանդության զարգացման պատճառը: Բժիշկները պնդում են, որ կրծքագեղձի քացկեղն առաջանում է կամ կանանց սեռական հորմոնների ակտիվության բարձրացման, կամ գենետիկական մակարդակում խանգարումների հետևանքով: Իսկ դա նշանակում է, որ եթե ընտանիքում եղել են կրծքագեղձի քաղցկեղի դեպքեր, կինը ռիսկի խմբում է և պետք է կանոնավոր հետազոտվի: Նույն կերպ պետք է վարվել նաև, եթե առկա են հորմոնների մակարդակի խանգարման բերող ուղեկցող հիվանդություններ:
Կարցինոմայի զարգացմանը նպաստող լրացուցիչ գործոնների թվին են պատկանում.
- դաշտանային ցիկլի վաղ սկիզբը, երբ աղջիկը 12 տարեկանից փոքր է,
- ցիկլի ուշ ավարտը՝ 55 տարեկանն անց կանանց մոտ,
- 35 տարեկանից հետո հղիության բացակայությունը,
- այլ օրգաններում ուռուցքային գոյացությունների առկայությունը,
- նախաքաղցկեղային վիճակները (մաստոպատիայի և ֆիբրոադենոմաների ՈՐՈՇ տեսակներ),
- ցածր ֆիզիկական ակտիվությունը,
- վնասակար սովորությունները,
- մշտապես հորմոնալ հակաբեղմնավորիչների ընդունումը:
Ընդ որում, այս գործոնները տարբեր ձևով են ազդում կրծքի վիճակի վրա, այսինքն, ոչ միշտ են հաստատապես բերում հիվանդության առաջացման, պարզապես նրանց չպետք է անտեսել:
Անհրաժեշտ է հաշվի առնել այն փաստը, որ կրծքագեղձի ուռուցքներն անհամասեռ են. իրենց մեջ ներառում են տարբեր բջիջներ, որոնք տարբեր ձևով են արձագանքում կիրառվող բուժմանը: Դա է պատճառը, որ երբեմն բժիշկները դժվարանում են ասել, թե ինչպես կզարգանա հիվանդությունը և կընթանա բուժումը:
Արտասովոր ախտանիշներ
Բուժման շանսերը բարձրացնելու նպատակով անհրաժեշտ է ուշադրությամբ հետևել սեփական առողջական վիճակին: Այսպիսով, ախտանիշներից մեկը, որն, ի դեպ, բնորոշ է շատ ուռուցքային հիվանդություններին, քաշի կտրուկ անկումն է առանց ակնհայտ պատճառի (սննդակարգ, սնուցման փոփոխություն և այլն): Եթե մարմնի քաշի անկումը պահպանվում է ավելի քան երեք ամիս, անհրաժեշտ է շտապ բժշկի դիմել:
Ախտանիշների թվին են պատկանում նաև կրծքի շրջանում կայուն ցանավորումը, մաշկի թեփոտումը, պտուկի ձևի փոփոխությունը, այդ շրջանում մեծացող խալերը, հատկապես եթե այս ամենը զուգակցվում է կրծքից արտադրության, անութափոսերում ցավի հետ: Հիվանդության զարգացման ընթացքում կրծքում հայտնաբերվում են հանգուցային նորագոյացություններ, որոնցից շատերն ի սկզբանե կարող են ախտաբանական չլինել, սակայն մի շարք գործոնների ազդեցության տակ վերափոխվում են:
Կրծքագեղձի քացկեղի կանխարգելումը: Ճշմարտությունն ու առասպելները հիվանդության մասին:Փրկող հետազոտություն
Վաղ շրջանում հիվանդության հայտնաբերման համար անհրաժեշտ է տարեկան մեկ անգամ (իսկ ցուցումների դեպքում` ավելի հաճախ) հետազոտվել մամոլոգի կողմից:
Օգտակար է նաև ամենամսյա ինքնազննումը: Բժիշկները խորհուրդ են տալիս առավել հավաստի տվյալների ստացման նպատակով վարել զննումների օրագիր, որտեղ անհրաժեշտ է գրանցել այդ հետազոտության բոլոր մանրամասները: Սա հնարավորություն է տալիս հասկանալ` արդյո՞ք դիտվում է հանգուցային նորագոյացությունների աճ, չկա՞ն, արդյոք, նոր խնդիրներ, նոր խալեր և այլն: Գոծողությունն իրականացվում է ցիկլի 5-7-րդ օրը, լավագույն տարբերակը` այն իրականացնել մոտավորապես նույն օրը:
Ինքնազննումը բաղկացած է 2 մասից՝ տեսողական զննում (դիտում) և շոշափում: Առաջինի իրականացման համար անհրաժեշտ է գտնվել տաք և լուսավոր սենյակում, որտեղ կա հայելի (այդ առումով լոգարանն է հարմար): Զննման ժամանակ անհրաժեշտ է ուշադրությամբ ուսումնասիրել կրծքերի տեղակայման համաչափությունը , տեսնել՝ չկա՞ ,արդյոք, մեկի մեծացում, կասկածելի ախտանիշներ, մաշկն արդյո՞ք նորմալ է :
Շոշափումը կարելի է իրականացնել ինչպես կանգնած, այնպես էլ պառկած, իսկ ավելի լավ է` երկու տարբերակով: Կրծքագեղձերը պետք է հետազոտել մատների ծայրով և պետք չէ ուժեղ սեղմել: Սկզբում պետք է ստուգել մեկ, ապա մյուս կուրծքը: Պետք է ուշադրություն դարձնել` արդյո՞ք կուրծքը չի կարծրացել, չկա՞ն հանգույցիկներ:
Եթե ըստ ինքնազննման արդյուքների ինչ-որ բան անհանգստացնում է կնոջը, ապա անհրաժեշտ է շտապ դիմել մամոլոգին:
Կարդացեք նաև
Երիկամի քաղցկեղը երիկամի նորագոյացություն է, որի դեպքում երիկամային հյուսվածքը վերակերպվում է չարորակ գոյացության: Ունենում է ինվազիվ աճ` քայքայելով շրջակա հյուսվածքները...
Հայտնի փաստ է, որ կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը, իսկ տղամարդկանց շրջանում՝ թոքի քաղցկեղը: Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է...
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ ուռուցքաբանության գծով փոխտնօրեն Հայկուհի Գյոքչյանը: Կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը...
Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները
Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...
Ուռուցքաբանությունը բժշկության ամենաարագ զարգացող մասնագիտությունն է: Գրեթե ամեն տարի, նույնիսկ ամեն ամիս, կամ ամեն շաբաթ նորություններ են լինում այդ ոլորտում...
Վերջին տարիներին նկատվո՞ւմ է գլխուղեղի ուռուցքների դեպքերի հաճախացում
Ցավոք, գլխուղեղի նորագոյացությունները վերջին տարիներին ավելի հաճախ են հանդիպում, հատկապես...
Կոնտրաստային մամոգրաֆիան կրծքագեղձերի հետազոտման ռենտգեն մեթոդ է, այն համարվում է կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման զգայուն մեթոդներից մեկը: Իր զգայունությամբ գրեթե չի զիջում ՄՌՏ հետազոտությանը...
Վահանաձև գեղձի հանգուցային նորագոյացությունները մոտ 95 տոկոս դեպքերում բարորակ նորագոյացություններ են: Միայն 5 տոկոս դեպքերում են հայտնաբերվում չարորակ փոփոխություններ...
Կրծքագեղձի բիոպսիան ախտորոշիչ նպատակով կասկածելի հատվածից հյուսվածքի կամ բջիջների ստացումն է և կրծքագեղձի քաղցկեղր վերջնական ախտորոշման միջոց է...
Ներկայում ամբողջ աշխարհում կրծքագեղձի քաղցկեղի վերջնական ախտորոշման միակ տարբերակը բիոպսիան է: Բիոպսիայի ժամանակ հետազոտության համար գեղձից վերցվում են բջիջներ կամ հյուսվածք: Լաբորատոր հետազոտության արդյունքում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն