Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ուռուցքաբանություն

Ճառագայթային բուժման կողմնակի ազդեցությունները. oncology.am

Ճառագայթային բուժման կողմնակի ազդեցությունները. oncology.am

Այսօր ուռուցքաբանական հիվանդությունները մարդկանց համար դատավճիռ չեն, քանի որ ախտորոշման, բուժման և ուղեկցող թերապիայի ժամանակակից եղանակները պացիենտների մեծ մասին թույլ են տալիս լիովին ապաքինվել և շարունակել բնականոն, լիարժեք կյանքը:
 
Հիվանդության վաղ ախտորոշման դեպքում  այն  հաղթահարելու շանսերն էապես մեծանում են: Բժիշկների ջանքերի շնորհիվ շատերը երկրորդ կյանք են ստանում և նորմալ ապրում: Ժամանակակից ուռուցքաբանության զինանոցը բավականին հարուստ է.

զանազան ուռուցքաբանական վիրահատություններին զուգահեռ՝ լայնորեն կիրառվում են նաև դեղորայքային և ճառագայթային բուժման եղանակներ: Յուրաքանչյուր պացիենտի համար ուռուցքաբաններն անհատականորեն ընտրում են բուժական եղանակների այն համակցությունը, որը տվյալ դեպքում կարող է ապահովել լավագույն արդյունք:

Ուռուցքով հիվանդների մինչև 50%-ն իրենց բուժման այս կամ այն փուլում ստանում են ճառագայթային բուժում, և շատերի համար մտահոգիչ հարց է ճառագայթային բուժման կողմնակի ազդեցությունները:

Իհարկե՛, ինչպես բուժման ցանկացած այլ եղանակ, ճառագայթային բուժումը ևս ունի իր կողմնակի ազդեցությունները և հնարավոր բարդությունները: Անհրաժեշտ է նշել, որ ժամանակակից տեխնոլոգիական մոտեցումների կիրառման պայմաններում այս երևույթների հավանականությունը հասցված է նվազագույնի: Դեպքերի գերակշռող մեծամասնությունում դրանք ունեն անցողիկ բնույթ, և լիովին վերանում են բուժումն ավարտելուց հետո մի քանի շաբաթվա ընթացքում:

Ճառագայթային բուժման հետ կապված կողմնակի ազդեցությունները (ռադիոտոքսիկ երևույթները) կարող են լինել ընդհանուր և տեղային:


Ընդհանուր բնույթի երևույթները կարող են արտահայտվել թեթև ընդհանուր թուլությամբ, դյուրհոգնելիությամբ, տրամադրության, քնի (անքնություն կամ ընդհակառակն՝ քնկոտություն) խանգարումներով, ախորժակի բացակայությամբ: Ընդհանուր երևույթների շարքին կարելի է դասել արյան բջջային կազմի փոփոխությունները՝ սովորաբար, արյան սպիտակ գնդիկների քանակի նվազումը:

 

Այս երևույթներն անցողիկ են և ճիշտ ընտրված սննդակարգի, պատշաճ առօրյա ռեժիմի միջոցով կարող են զգալիորեն սահմանափակվել, սակայն, երբեմն, կարող է լինել ուղեկցող դեղորայքային բուժման անհրաժեշտություն:

Ճառագայթային բուժման հետ կապված տեղային կողմնակի ազդեցությունը կախված է մարմնի այն հատվածից, որը ճառագայթվում է: Ամենատարածված կողմնակի երևույթը, թերևս, մաշկի հնարավոր մգացումը և կարմրությունն են ճառագայթահարվող հատվածում, որոնք կարող են ուղեկցվել քորով, այրոցի զգացումով: Որպես կանոն, բուժման ընթացքում ճառագայթային ուռուցքաբանները պացիենտներին տրամադրում են համապատասխան խորհուրդներ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նշանակում են կանխարգելիչ բուժում մաշկային նման փոփոխությունները կանխարգելելու համար:  Սովորաբար, բուժումն ավարտելուց հետո 2-3 շաբաթվա ընթացքում այդ երևույթները լիովին վերանում են:
 
Եթե ճառագայթային թերապիան անցկացվում է գլխի և պարանոցի շրջանում, կարող են լինել տհաճ զգացողություն բերանում, բերանի չորություն, հնարավոր է նաև լորձաթաղանթի գրգռվածություն, համային զգացողության փոփոխություն, հոտառության աղավաղում: Երբեմն կարող է լինել նաև կլման ցավոտություն: Մազածածկ հատվածներում ճառագայթային բուժումը կարող է բերել տեղային մազաթափության: Այս երևույթները հնարավորինս կանխարգելելու, ավելի տանելի դարձնելու համար, սովորաբար, նշանակվում է համապատասխան ուղեկցող բուժում:

Եթե ճառագայթային բուժումը անցկացվում է կրծքավանդակի հատվածում, պացիենտների մոտ կարող են դիտվել շնչուղիներում չորության զգացում, երբեմն՝ չոր հազ, կլման ցավոտություն:  Այս երևույթները ևս մեծավ մասամբ անցողիկ են և «կառավարելի», այսինքն, պատշաճ առօրյա ռեժիմի և ուղեկցող բուժման պայմաններում, որևէ լուրջ հետևանքի չեն հանգեցնում և ճառագայթային բուժումն ավարտելուց հետո լիովին վերանում են:
   
Երբ ճառագայթային բուժումն անց է կացվում որովայնի շրջանում, պացիենտների մոտ կարող են լինել  ախորժակի բացակայություն, սրտխառնոց, հազվադեպ՝ փսխում, երբեմն նաև՝ փորլուծություն: Կոնքի շրջանի ճառագայթային բուժման դեպքում ևս կարող են դիտվել ախորժակի բացակայություն,  սրտխառնոց,  միզարձակման հաճախացում և ցավոտություն, փորլուծություն, կեղծ նիքեր: Կանանց մոտ հնարավոր են դաշտանային ցիկլի խանգարումներ, չորության զգացում արտաքին սեռական օրգանների շրջանում:  Տղամարդկանց մոտ կարող է դիտվել էրեկտիլ դիսֆունկցիա, սերմնաբջիջների արտադրության և դրանց բեղմնավորող ունակության նվազում: Սա է պատճառը, որ, սովորաբար, բժիշկները խորհուրդ են տալիս ճառագայթային բուժումից հետո հետագա 2-3 տարիների ընթացքում չպլանավորել երեխա ունենալ:

Երբեմն, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ, կարող է զարգանալ կայուն անպտղություն: Նման դեպքերում պացիենտների հետ մինչև բուժումը սկսելը, սովորաբար, քննարկվում է ձվաբջիջների կամ սերմնահեղուկի վաղորոք պահեստավորման հարցը:
  
Ճառագայթային բուժման հեռավոր կողմնակի ազդեցություններից ներկայում կարևորվում է նրա քաղցկեղածին ազդեցությունը, նկատի ունենալով, որ ժամանակակից ուռուցքաբանության հաջողությունների շնորհիվ մեծաթիվ պացիենտներ լիովին ապաքինվում են և ապրում տասնյակ տարիներ: Ճառագայթային բուժում ստացած հիվանդների մոտ հետագայում (10-15 տարի և ավելի ուշ) որոշ չափով բարձր է նոր ուռուցքային հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը:

Երբեմն լինում են նաև իրավիճակներ, երբ, կապված հիվանդության տեղակայման, բնույթի, տարածման առանձնահատկությունների հետ, ճառագայթային բուժումը կարող է բերել որոշակի լուրջ բարդությունների: Նման դեպքերում բժիշկները խնդիրը հանգամանալից քննարկում են պացիենտի և նրա հարազատների հետ, որպեսզի նրանք կարողանան առավելագույն ճիշտ կողմնորոշվել՝ բուժման մասին որոշում կայացնելիս:

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Երիկամի քաղցկեղ. նշաններ, ռիսկի գործոններ, կանխարգելում. morevmankan.am
Երիկամի քաղցկեղ. նշաններ, ռիսկի գործոններ, կանխարգելում. morevmankan.am

Երիկամի քաղցկեղը երիկամի նորագոյացություն է, որի դեպքում երիկամային հյուսվածքը վերակերպվում է չարորակ գոյացության: Ունենում է ինվազիվ աճ` քայքայելով շրջակա հյուսվածքները...

Միզային համակարգ
Քաղցկեղ. գենետիկ հետազոտությունների կարևորությունն ու նշանակությունը. cmg.am
Քաղցկեղ. գենետիկ հետազոտությունների կարևորությունն ու նշանակությունը. cmg.am

Գենետիկ հետազոտությունները երկու գլխավոր նպատակ են հետապնդում...

Ախտորոշում Գենետիկա
Քաղցկեղի տեսակները տղամարդկանց և կանանց շրջանում. erebunimed.com
Քաղցկեղի տեսակները տղամարդկանց և կանանց շրջանում. erebunimed.com

Հայտնի փաստ է, որ կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը, իսկ տղամարդկանց շրջանում՝ թոքի քաղցկեղը: Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է...

Քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան. nairimed.com
Քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան. nairimed.com

Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...

Բժշկի ընդունարանում
Կրծքագեղձի քաղցկեղ. erebunimed.com
Կրծքագեղձի քաղցկեղ. erebunimed.com

Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...

Բժշկի ընդունարանում
Քաղցկեղի տեսակները տղամարդկանց և կանանց շրջանում. erebunimed.com
Քաղցկեղի տեսակները տղամարդկանց և կանանց շրջանում. erebunimed.com

Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ ուռուցքաբանության գծով փոխտնօրեն Հայկուհի Գյոքչյանը: Կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը...

Ողնաշարի ուռուցքներ․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան. armeniamedicalcenter.am
Ողնաշարի ուռուցքներ․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան. armeniamedicalcenter.am

Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները


Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...

Նյարդաբանություն
Ուռուցքաբանության նորարարությունները «Նաիրի» ԲԿ-ում. հարցազրույց Արտեմ Ստեփանյանի հետ. nairimed.com
Ուռուցքաբանության նորարարությունները «Նաիրի» ԲԿ-ում. հարցազրույց Արտեմ Ստեփանյանի հետ. nairimed.com

Ուռուցքաբանությունը բժշկության ամենաարագ զարգացող մասնագիտությունն է: Գրեթե ամեն տարի, նույնիսկ ամեն ամիս, կամ ամեն շաբաթ նորություններ են լինում այդ ոլորտում...

Բժշկի ընդունարանում
Արգանդի վզիկի ուռուցքային հիվանդություն. ուռուցքաբան-գինեկոլոգ Ժիրայր Մալաքյան. nairimed.com
Արգանդի վզիկի ուռուցքային հիվանդություն. ուռուցքաբան-գինեկոլոգ Ժիրայր Մալաքյան. nairimed.com

Արգանդի վզիկի քաղցկեղն ուռուցքային այն սակավաթիվ հիվանդություններից է, որի դեպքում պատճառը հայտնի է. գրեթե 80% դեպքերում դա մարդու պապիլոմավիրուսն է, որը հիմնականում փոխանցվում է սեռական ճանապարհով...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Գլխուղեղի չարորակ ուռուցքներ․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան. armeniamedicalcenter.am
Գլխուղեղի չարորակ ուռուցքներ․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան. armeniamedicalcenter.am

Վերջին տարիներին նկատվո՞ւմ է գլխուղեղի ուռուցքների դեպքերի հաճախացում


Ցավոք, գլխուղեղի նորագոյացությունները վերջին տարիներին ավելի հաճախ են հանդիպում, հատկապես...

Նյարդաբանություն
Կոնտրաստային մամոգրաֆիա. nairimed.com
Կոնտրաստային մամոգրաֆիա. nairimed.com

Կոնտրաստային մամոգրաֆիան կրծքագեղձերի հետազոտման ռենտգեն մեթոդ է, այն համարվում է կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման զգայուն մեթոդներից մեկը: Իր զգայունությամբ գրեթե չի զիջում ՄՌՏ հետազոտությանը...

Ախտորոշում
Վահանաձև գեղձի նորագոյացությունները. nairimed.com
Վահանաձև գեղձի նորագոյացությունները. nairimed.com

Վահանաձև գեղձի հանգուցային նորագոյացությունները մոտ 95 տոկոս դեպքերում բարորակ նորագոյացություններ են: Միայն 5 տոկոս դեպքերում են հայտնաբերվում չարորակ փոփոխություններ...

Ներզատաբանություն
Մամոգրաֆիա. հաճախ տրվող հարցեր. nairimed.com
Մամոգրաֆիա. հաճախ տրվող հարցեր. nairimed.com

Մամոգրաֆիան կրծքագեղձերի ռենտգեն հետազոտություն է՝ ցածր ճառագայթային չափաբաժնով...

Ախտորոշում
Կրծքագեղձի բիոպսիա. nairimed.com
Կրծքագեղձի բիոպսիա. nairimed.com

Կրծքագեղձի բիոպսիան ախտորոշիչ նպատակով կասկածելի հատվածից հյուսվածքի կամ բջիջների ստացումն է և կրծքագեղձի քաղցկեղր վերջնական ախտորոշման միջոց է...

Ախտորոշում
Կրծքագեղձի բիոպսիա՝ տարածված միֆ. nairimed.com
Կրծքագեղձի բիոպսիա՝ տարածված միֆ. nairimed.com

Ներկայում ամբողջ աշխարհում կրծքագեղձի քաղցկեղի վերջնական ախտորոշման միակ տարբերակը բիոպսիան է: Բիոպսիայի ժամանակ հետազոտության համար գեղձից վերցվում են բջիջներ կամ հյուսվածք: Լաբորատոր հետազոտության արդյունքում...

Ախտորոշում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ