Ուռուցքաբանություն
Ե՞րբ արժե ստուգվել քաղցկեղի կապակցությամբ և ինչպե՞ս դա անել. oncology.am
Քաղցկեղը հիվանդություն է, որի որոշ ձևերը հաճախ կարող են զարգանալ՝ երկար ժամանակ, աննկատ մնալով հիվանդի համար: Որքան վաղ է հայտնաբերվում հիվանդությունը, այնքան նրա դեմ արդյունավետ պայքարի շանսերը մեծ են: Իսկ ինչպես կարելի է հասկանալ, որ ուռուցքային հիվանդությունների կապակցությամբ ստուգվելու ժամանակն է և ինչ հետազոտություններ պետք է անցնել` օրգանիզմում տեղի ունեցածի մասին լիարժեք գաղափար կազմելու համար:
Ինչու պետք է ստուգվել, եթե նույնիսկ ոչինչ չի անհանգստացնում
Քաղցկեղը չարորակ ուռուցք է, որն առաջանում է նորմալ բջիջների ուռուցքային բջիջների վերածվելու բարդ բազմափուլային գործընթացում: Պարզեցված տարբերակում այն ունի հետևյալ տեսքը՝ նորմալ բջիջներ–>նախաքաղցկեղ–>քաղցկեղ: Հետագայում ուռուցքային բջիջներն սկսում են անվերահսկելիորեն և արագ բազմանալ, ուռուցքը ներաճում է մոտակա հյուսվածքներ և կառուցվածքներ, իսկ որոշ չարորակ բջիջներ տարածվում են առանձին օրգաններ և հյուսվածքներ՝ առաջացնելով մետաստազներ: Քաղցկեղը կարող է զարգանալ ցանկացած օրգանում և իր զարգացման ընթացքում անցնում է չորս փուլ:
Քաղցկեղը վաղ շրջանում, որպես կանոն, ոչ մի կերպ չի դրսևորվում, և այն հաճախ հայտնաբերվում է հետազոտության ժամանակ` պատահական: Այդ պատճառով շատ կարևոր է ամբողջ օրգանիզմի կանոնավոր հետազոտություն իրականացնել: Հիշեցնենք, որ քաղցկեղն ամբողջ աշխարհում մահացության հիմնական պատճառներից է. 2015 թվականին քաղցկեղից մահացել է 8.8 միլիոն մարդ:
Քաղցկեղի զարգացման առավել տարածված ռիսկի գործոնները
- Թութունի կիրառումը, այդ թվում` ծխախոտ ծխելը (ներառյալ` պասիվ ծխելը), անծուխ ծխախոտի կիրառումը (GBD 2015 Risk Factors Collaborators տվյալներով, ծխախոտի կիրառումը քաղցկեղի զարգացման ամենանշանակալի ռիսկի գործոններից է, որին բաժին է ընկնում քաղցկեղից մահացության գլոբալ դեպքերի գրեթե 22%-ը),
- մարմնի ավելցուկային քաշը կամ ճարպակալումը,
- անառողջ սննդակարգը՝ քիչ քանակությամբ մրգերի և բանջարեղենների կիրառմամբ,
- ցածր ֆիզիկական ակտիվությունը կամ նրա բացակայությունը,
- ալկոհոլի չարաշահումը,
- մարդու պապիլոմայի վիրուսով (ՄՊՎ) վարակումը,
- հեպատիտ В-ով, С-ով և այլ ուռուցքածին վարակներով վարակումը
- իոնիզացնող և ուլտրամանուշակագույն ճառագայթումը
- քաղաքներում օդի աղտոտումը
- տներում պինդ վառելիքի կիրառման արդյունքում շինություններում ծխի առկայությունը
- ժառանգականությունը
Նախաքաղցկեղային վիճակներ
Նախաքաղցկեղային փոփոխությունները տարբեր են: Առանձնացնում են օբլիգատ նախաքաղկեղ՝ վաղ ուռուցքաբանական ախտաբանության շրջան, որը վաղ թե ուշ վերածվում է քաղցկեղի: Այս փոփոխություններն արմատական բուժում են պահանջում: Տարբերում են նաև ֆակուլտատիվ նախաքաղցկեղ, որը բոլորովին պարտադիր չէ, որ վերածվի չարորակ ուռուցքի, սակայն պահանջում է ուշադիր հսկողություն:
Օրինակ, ստամոքսի քաղցկեղի զարգացման հնարավոր պատճառների մեջ մեծ նշանակություն ունի երկարատև պահպանվող քրոնիկական գաստրիտը, հատկապես ատրոֆիկ գաստրիտը, Մենետրիեի հիվանդությունը: Հիվանդին անհանգստացում է սնունդ ընդունելուց հետո որովայնի վերին հատվածի ցավն ու անհարմարությունը, երկարատև այրոցը, գղտոցը: Աղիների ֆակուլտատիվ նախաքաղցկեղային վիճակների թվին են պատկանում ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտը և Կրոնի հիվանդությունը:
Մաշկի նախաքաղցկեղային վիճակները հայտնաբերելու համար անհրաժեշտ է հետևել մարմնի խալերի քանակին, չափերին, գույնին և համաչափությանը: Վերոնշյալ հատկանիշների ցանկացած փոփոխությունը, ինչպես նաև խալի շրջանում ցավային զգացողությունները և արյունահոսությունը կարևոր ախտանիշներ են և պահանջում են անհապաղ դիմել բժշկի:
Կանանց սեռական օրգանների նախաքաղցկեղային հիվանդությունների թվին են պատկանում դիսպլազիան, վուլվայի և արգանդի վզիկի լեյկոպլակիան, կանանց սեռական օրգանների պոլիպները, արգանդի վզիկի սպիական ձևախախտումը և այլ հիվանդությունները:
Կրծքագեղձի նախաքաղցկեղային վիճակ է կրծքագեղձերի էպիթելի պրոլիֆերացիան` ատիպիայի նշաններով: Կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը զգալի բարձրացնող գործոններից է ծանրաբեռնված ժառանգականությունը: Եթե կինն ունի մինչև դաշտանադադարի սկիզբը կրծքագեղձի քաղցկեղով հիվանդացած մոտիկ հարազատներ, ապա նա պետք է դիմի բժիշկ- ուռուցքաբանի կամ բժիշկ-գենետիկի: Շատ կարևոր է կրծքագեղձերը ձեռքերով ինքնուրույն պարբերաբար ստուգելը: Ցանկալի է այդ ինքնահետազոտումն իրականացնել յուրաքանչյուր ամիս` դաշտանային ցիկլի առաջին փուլի ընթացքում:
Առավել հաճախ մահանում են քաղցկեղի հետևյալ տեսակներից (յուրաքանչյուր տարի).
- թոքերի քաղցկեղ. 1,69 միլիոն մարդ,
- լյարդի քաղցկեղ. 788 000 մարդ,
- հաստ աղու և ուղիղ աղու քաղցկեղ. 774 000 մարդ:
Ավելի քան 27.000 մարդ ամբողջ աշխարհում ամեն օր հիվանդանում է քաղցկեղով:
Ինչպես ստուգվել քաղցկեղի առկայության կապակցությամբ
Անհրաժեշտ է դիմել շրջանային պոլիկլինիկա՝ բժիշկ-թերապևտին: Յուրաքանչյուր տարի հարկ է կանոնավոր լիարժեք հետազոտվել, որը կնշանակի բժիշկը: Որևէ ախտաբանության հայտնաբերման դեպքում բժիշկն անպայման լրացուցիչ հետազոտություն կնշանակի և կուղեգրի շրջանային ուռուցքաբանին, ինչպես նաև այլ բժիշկ-մասնագետներին՝ կախված անհատական կլինիկական իրավիճակից:
Անհրաժեշտ հետազոտությունները
Առաջին հերթին անհրաժեշտ է ինչպես ինքնուրույն, այնպես էլ բժշկի մոտ համալիր հետազոտություն անցնել, նույնիսկ եթե ոչինչ չի անհանգստացնում:
Որևէ գանգատի առկայության դեպքում անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի՝ առանց հերթական հետազոտության ժամկետին սպասելու: Բժիշկը կնշանակի համապատասխան հետազոտություններ, որի ցանկը կարող է տատանվել՝ պայմանավորված առողջության անհատական առանձնահատկություններով, ուղեկցող ախտաբանությամբ և ախտաբանական գործընթացի տարածվածության աստիճանով:
Ինչպես կարելի է նվազեցնել քաղցկեղի զարգացման ռիսկը
30-50% քաղցկեղային հիվանդությունների առաջացումը կանխարգելելու համար անհրաժեշտ է.
- հնարավորին խուսափել ռիսկի գործոններից,
- աշխատավայրում և կենցաղում պայքարել վտանգ ներկայացնող աղբյուրների դեմ,
- իմանալ նախաքաղցկեղային ախտաբանության գոյության մասին, կարողանալ հայտնաբերել նախաքաղցկեղային վիճակները,
- ամբողջ օրգանիզմի համալիր ախտորոշման նպատակով կանոնավոր այցելել բժշկի,
- իրականացնել հեպատիտ В վիրուսի և ՄՊՎ վարակի դեմ պատվաստում,
- կրճատել ուլտրամանուշակագույն և իոնիզացնող ճառագայթման ազդեցությունը:
Բժշկին կանոնավոր այցերն ու հետազոտությունը կօգնեն հայտնաբերել նախաքաղցկեղային վիճակներն ու կանխարգելել քաղցկեղի առաջացումը: Քաղցկեղի վաղ ախտորոշումը հնարավորություն է տալիս լիարժեք բուժել հիվանդությունը: Երբ հիվանդությունն ուշ շրջանում է ախտորոշվում, արմատական բուժումն դառնում է անհնար:
Կարդացեք նաև
Երիկամի քաղցկեղը երիկամի նորագոյացություն է, որի դեպքում երիկամային հյուսվածքը վերակերպվում է չարորակ գոյացության: Ունենում է ինվազիվ աճ` քայքայելով շրջակա հյուսվածքները...
Հայտնի փաստ է, որ կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը, իսկ տղամարդկանց շրջանում՝ թոքի քաղցկեղը: Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է...
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ ուռուցքաբանության գծով փոխտնօրեն Հայկուհի Գյոքչյանը: Կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը...
Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները
Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...
Ուռուցքաբանությունը բժշկության ամենաարագ զարգացող մասնագիտությունն է: Գրեթե ամեն տարի, նույնիսկ ամեն ամիս, կամ ամեն շաբաթ նորություններ են լինում այդ ոլորտում...
Վերջին տարիներին նկատվո՞ւմ է գլխուղեղի ուռուցքների դեպքերի հաճախացում
Ցավոք, գլխուղեղի նորագոյացությունները վերջին տարիներին ավելի հաճախ են հանդիպում, հատկապես...
Կոնտրաստային մամոգրաֆիան կրծքագեղձերի հետազոտման ռենտգեն մեթոդ է, այն համարվում է կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման զգայուն մեթոդներից մեկը: Իր զգայունությամբ գրեթե չի զիջում ՄՌՏ հետազոտությանը...
Վահանաձև գեղձի հանգուցային նորագոյացությունները մոտ 95 տոկոս դեպքերում բարորակ նորագոյացություններ են: Միայն 5 տոկոս դեպքերում են հայտնաբերվում չարորակ փոփոխություններ...
Կրծքագեղձի բիոպսիան ախտորոշիչ նպատակով կասկածելի հատվածից հյուսվածքի կամ բջիջների ստացումն է և կրծքագեղձի քաղցկեղր վերջնական ախտորոշման միջոց է...
Ներկայում ամբողջ աշխարհում կրծքագեղձի քաղցկեղի վերջնական ախտորոշման միակ տարբերակը բիոպսիան է: Բիոպսիայի ժամանակ հետազոտության համար գեղձից վերցվում են բջիջներ կամ հյուսվածք: Լաբորատոր հետազոտության արդյունքում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն