Ուռուցքաբանություն
Միզապարկի քաղցկեղի ախտանիշներ, որոնք չի կարելի անտեսել. oncology.am
Միզապարկն իրենից պարկ ներկայացնող մկանային օրգան է, որը կարող է լայնանալ և կրճատվել: Այն նախատեսված է երիկամների կողմից արտադրված մեզը պահելու համար: Միզապարկի քաղցկեղի զարգացման ժամանակ անցումային բջիջներն աճում են և բաժանվում նրա ներքին մակերեսի վրա` հյուսվածքներում ձևավորելով ուռուցք:
Հաճախ քաղցկեղը սկսում է զարգանալ էնդոթելում, այսինքն այդ օրգանի ամենաներքին շերտի վրա:.
Հիվանդության ժամանակին հայտնաբերումը այն հաջողությամբ բուժելու հիմնական գրավականն է հանդիսանում:
Այն ամենաճիշտ միջոցն է և իրական հնարավորությունը ողբերգական հետևանքներից խուսափելու համար, քանի որ հակառակ դեպքում, ժամանակի ընթացքում ուռուցքը կարող է տարածվել միզապարկի մյուս հատվածների և մոտակա հյուսվածքների վրա:
Խնդիրն այն է, որ վաղ ախտանիշները ճիշտ չեն մեկնաբանվում, դրանք հաճախ կապում են այլ հիվանդությունների և ախտաբանությունների հետ, ինչն էլ խիստ դժվարեցնում է ախտորոշումը:
Այդ պատճառով էլ կարևոր է ուշադիր լինել սեփական անձի և մարմնի կողմից ուղարկած ցանկացած ազդանշանի նկատմամբ, հատկապես եթե ունեք ոչ առողջ սովորություններ, օրինակ ծխելը, կամ հաճախ եք ենթարկվում տարբեր քիմիական նյութերի ազդեցության:
Փորձագետները հայտնել են միզապարկի քաղցկեղի 7 գլխավոր ախտանիշները, որոնք Ձեզ մոտ նկատելու դեպքում պետք է անմիջապես դիմել բժշկին:
1. Մեզի մեջ արյան առկայությունը
Արյան առկայությունը մեզի մեջ հանդիսանում է միզապարկի քաղցկեղի առաջին ախտանիշներից մեկը: Դրա քանակությունը կարող է տատանվել, սակայն այն միևնույնն է պարբերաբար առաջանում է:
Հիվանդները կարող են նկատել, որ մեզի գույնը փոխվել է և դարձել վարդագույն կամ նույնիսկ մուգ կարմիր (որոշ դեպքերում) :
Երբեմն առաջին հայացքից մեզը նորմալ է թվում, սակայն բժշկական ստուգման ժամանակ, նրանում քիչ քանակությամբ արյուն է հայտնաբերվում :
Ախտանիշը կարող է պահպանվել մի քանի շաբաթ շարունակ կամ ընդամենը մեկ անգամ հայտնվել, ապա անհետանալ:
Սակայն բուժման բացակայության դեպքում արյունն անկասկած հետագայում ՛՛կվերադառնա՛՛ մեզի պարունակության մեջ
2. Միզարձակման հաճախության փոփոխություններ
Միզարձակման հաճախության փոփոխությունները նույնպես պետք է դիտարկել որպես միզապարկի քաղցկեղի հնարավոր ախտանիշ: Թեև գրեթե միշտ այն տեղի է ունենում վարակի առկայության հետևանքով, ամեն դեպքում ավելորդ չի դիմել մասնագետի օգնությանը:
Պետք է բժշկին այցելել, եթե.
Նկատել եք հաճախակի միզելու ցանկություն, նույնիսկ երբ գնում եք միզելու , ոչինչ չի ստացվում (երբ մեզ պարզապես չկա):
Միզելու ցանկությունը մեծանում է գիշերը:
Մեզի շիթը թույլ է:
Միզելու ժամանակ այրոց եք զգում:
3. Ցավ մեջքի մի կողմից
Միզուղիների վարակը, միզապարկի քաղցկեղը կամ քարը որպես կանոն ցավ առաջացնում են մեջքի մի կողմում՝ գոտկատեղի շրջանում:
Սկզբում այն կարելի է շփոթել սովորական մկանային ցավի հետ, սակայն նրա կրկնվող բնույթը պետք է Ձեզ զգոնացնի:
Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այդ ախտանիշի վրա , հատկապես եթե այն զուգակցվում է մեզի զգալի փոփոխությունների հետ:
4. Ախորժակի անկում
Ախորժակի անկման դեպքում անհրաժեշտ է մի շարք գործոններ բացառել, այդ թվում ուռուցքային հիվանդությունները: .
Միզապարկում քաղցկեղի առաջացման դեպքում հիվանդները մշտապես ծանրության զգացում են ունենում, որը նրանց խանգարում է առաջվա պես հաճույք ստանալ ուտելիքից:
5. Քաշի կորուստ
Քաղցկեղի պատճառով առաջացած ախորժակի անկման և օրգանիզմի ընդհանուր հյուծման հետևանքով հիվանդները սկսում են քաշ կորցնել սարսափելի արագությամբ:
Օրգանիզմում առաջանում է կարևոր սննդարար նյութերի անբավարարություն, և քանի որ այդ դեպքում պաշտպանական ուժերը բնականաբար թուլանում են, չարորակ բջիջների բազմացման համար ստեղծվում են նպաստավոր պայմաններ:
6. Բորբոքում՝ միզապարկի քաղցկեղի ևս մեկ ախտանիշ
Հեղուկի կուտակումը կամ արտահայտված այտուցները հանդիսանում են ևս մեկ ահազանգ` լինելով քաղցկեղի բջիջների գրոհի պատճառով օրգանիզմում առաջացած բորբոքային պատասխանի հետևանք:
Հաճախ բորբոքվում են որովայնի խոռոչը և ոտքերը, քանի որ միզապարկն իր ֆունկցիան այլևս լիովին չի կատարում (օրգանիզմից ողջ ավելորդ հեղուկը չի հեռացնում):
7. Հոգնածության զգացում և սակավարյունություն
Միզապարկի քաղցկեղի պատճառով առաջացած ախորժակի կորուստի այլ հետևանք է հանդիսանում սակավարյունությամբ պայմանավորված հոգնածության զգացումը:
Սննդարար նյութերի պակասն իջեցնում է արյան կարմիր բջիջների արտադրությունը, իսկ թերթթվածնարյունությունը (օրգանիզմի բջիջների հագեցումը թթվածնով) բերում է ֆիզիկական և բարոյական հոգնածության:
Վերջում ավելացնենք, որ վերը թվարկած բոլոր ախտանիշները կարող են պայմանավորված լինել ինչպես միզապարկի բարորակ նորագոյացություններով, այնպես էլ բոլորովին այլ հիվանդություններով, ամեն դեպքում իրական պատճառը պարզելու համար կարևոր է իրականացնել անհրաժեշտ բոլոր ստուգումները:
Չէ որ միզապարկի քաղցկեղի առկայության դեպքում (ինչպես նաև այլ տեսակի ուռուցքների ժամանակ) հաջող բուժման համար որոշիչ նշանակություն ունի վաղ ախտորոշումը:
Կարդացեք նաև
Երիկամի քաղցկեղը երիկամի նորագոյացություն է, որի դեպքում երիկամային հյուսվածքը վերակերպվում է չարորակ գոյացության: Ունենում է ինվազիվ աճ` քայքայելով շրջակա հյուսվածքները...
Հայտնի փաստ է, որ կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը, իսկ տղամարդկանց շրջանում՝ թոքի քաղցկեղը: Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է...
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ ուռուցքաբանության գծով փոխտնօրեն Հայկուհի Գյոքչյանը: Կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը...
Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները
Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...
Ուռուցքաբանությունը բժշկության ամենաարագ զարգացող մասնագիտությունն է: Գրեթե ամեն տարի, նույնիսկ ամեն ամիս, կամ ամեն շաբաթ նորություններ են լինում այդ ոլորտում...
Վերջին տարիներին նկատվո՞ւմ է գլխուղեղի ուռուցքների դեպքերի հաճախացում
Ցավոք, գլխուղեղի նորագոյացությունները վերջին տարիներին ավելի հաճախ են հանդիպում, հատկապես...
Կոնտրաստային մամոգրաֆիան կրծքագեղձերի հետազոտման ռենտգեն մեթոդ է, այն համարվում է կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման զգայուն մեթոդներից մեկը: Իր զգայունությամբ գրեթե չի զիջում ՄՌՏ հետազոտությանը...
Վահանաձև գեղձի հանգուցային նորագոյացությունները մոտ 95 տոկոս դեպքերում բարորակ նորագոյացություններ են: Միայն 5 տոկոս դեպքերում են հայտնաբերվում չարորակ փոփոխություններ...
Կրծքագեղձի բիոպսիան ախտորոշիչ նպատակով կասկածելի հատվածից հյուսվածքի կամ բջիջների ստացումն է և կրծքագեղձի քաղցկեղր վերջնական ախտորոշման միջոց է...
Ներկայում ամբողջ աշխարհում կրծքագեղձի քաղցկեղի վերջնական ախտորոշման միակ տարբերակը բիոպսիան է: Բիոպսիայի ժամանակ հետազոտության համար գեղձից վերցվում են բջիջներ կամ հյուսվածք: Լաբորատոր հետազոտության արդյունքում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն