Ուռուցքաբանություն
Ի՞նչ է լիմֆոստազը: Ինչպե՞ս կանխարգելել լիմֆոստազը. oncology.am
Լիմֆոստազն ավշի և հյուսվածքային հեղուկի քրոնիկական կամ ժամանակավոր կանգն է ենթամաշկային ճարպաբջջանքում և մաշկում:
Լիմֆոստազի նշաններն են.
- Ենթամաշկային ճարպաբջջանքի և մաշկի ավելի քան մեկ ամիս պահպանվող կայուն այտուց:
- Առավոտյան այտուցը նվազում է, սակայն օրվա ընթացքում նորից ավելանում է:
- Ձեռքի առանձին հատվածներին այտուցն ունի «բարձիկների» տեսք, այսինքն մատները կարող են չայտուցվել:
- Այտուցի վրա սեղմելիս փոսիկներ են առաջանում:
- Հաճախ մաշկի բորբոքում է առաջանում:
Լիմֆոստազի փուլերը
Առաջին փուլ
Վերջույթի ծավալը մեծանում է , մաշկն այտուցվում է. ակոսները հարթվում են: Հորիզոնական դիրքում այտուցը տեսանելի նվազում է , հանգստի ժամանակ, ինչպես նաև լողից հետո այն կարող է ժամանակավորապես անհետանալ:
Երկրորդ փուլ
Մաշկը կոպտանում է, այտուցը՝ կարծրանում: Հյուսվածքի վրա սեղմելիս խոր փոսիկ է առաջանում: Խիստ ձգված մաշկի պատճառով կարող է ցավ առաջանալ: Մարմնի քաշն ավելանում է: Այտուցը չի նվազում նույնիսկ գիշերային քնից հետո:
Երրորդ փուլ
Սկսվում է «փղախտը». փոփոխված հյուսվածքների հետևանքով կորչում է վերջույթի ուրվագիծը: Թերշարժունության և վերջույթի մեծացման հետևանքով քաշն ավելանում է: Առաջանում է հոդերի կարկամություն: Ենթամաշկային ճարպաբջջանքում ավիշ է կուտակվում (լիմֆոցելե), առաջանում են անճոռնի ձևախախտումներ և կոպիտ ֆիբրոզ: Հաճախ տրոֆիկ խոցեր, սնկային և վարակային բարդություններ են առաջանում:
Կրծքագեղձի քաղցկեղի բուժումից հետո վերին վերջույթի լիմֆոստազի զարգացման ռիսկի գործոններն են.
- վարակ, հետվիրահատական վնասվածք, սերոմա, հեմատոմա,
- ուռուցքի տեղակայումը կրծքի վերին-դրսային քառակուսում,
- անութային լիմֆոդիսեկցիայից հետո ավշի արտահոսքի շրջանում ճառագայթային բուժման իրականացում,
- ըստ լիմֆոդիսեկցիայի արդյունքների մեծ քանակությամբ ախտահարված ավշային հանգույցների առկայություն,
- դիսեկցիայի 3-րդ մակարդակի ընդլայնում (անութային լիմֆոդիսեկցիայի ծավալը),
- անութային շրջանում հիվանդության կրկնություն:
Լիմֆոստազի զարգացման ռիսկը բարձր է, եթե.
- լիմֆոդիսեկցիայի կողմում նախկինում կատարվել է վերին վերջույթի վիրահատություն,
- Դուք հիվանդ եք շաքարային դիաբետով,
- Դուք ծխում եք,
- անութային շրջանում իրականացվել է 3-րդ մակարդակի ավշային հանգույցների լիմֆոդիսեկցիա (փոքր կրծքամկանի տակից և հետևով, փոքր կրծքամկանի առջևով),
- ավշի հոսքի շրջանում վիրահատությունից հետո իրականացվել է ճառագայթային բուժում,
- քիմիաբուժության իրականացում,
- պրոցեսի մեջ ընդգրկվել են մեծ քանակությամբ ավշային հանգույցներ,
- Դուք ճարպակալմամբ եք տառապում կամ ավելորդ քաշ ունեք,
- Ձեզ մաստէկտոմիա է իրականացվել:
Պահակային ավշային հանգույցի բիոպսիայի իրականացումը անութային լիմֆոդիսեկցիայի համեմատ հավաստիորեն նվազեցնում է լիմֆոստազի առաջացման ռիսկը, սակայն այն պահպանվում է: Հետազոտությունները վկայում են, որ լիմֆոստազի առաջացման հաճախականությունը կազմում է 3.7%-ից մինչև13%:
Վերջույթի լիմֆոստազի կանխարգելման նպատակով լիմֆոդիսեկցիայի կողմում պետք է չիրականացվեն.
- արյան քննության նպատակով նմուշի վերցնում,
- զարկերակային ճնշման չափում,
- ներարկումներ,
- ռենտգենաբանական հետազոտություն լիմֆոդիսեկցիայի կողմում ներերակային կոնտրաստի ներարկումով,
- արգելվում են ասեղնաբուժության սեանսները,
- արգելվում է կոսմետիկ նպատակով լիպոսակցիայի իրականացում,
- չի կարելի կատարել ծանր, վնասվածքային կամ կրկնվող վարժություններ,
- չի կարելի ծանրություններ բարձրացնել,
- արգելվում է դաջվածքներ կատարել:
Լիմֆոստազի կանխարգելման նպատակով խորհուրդ է տրվում.
- մաշկային ծածկույթների մաքրության ապահովում,
- մաշկի խոնավեցման միջոցների կիրառում,
- քնի և երկարատաև ուղևորությունների ժամանակ ձեռքը պահել բարձր դիրքում,
- օգտագործել լվացքի հիպոալերգեն միջոցներ,
- մազերի հեռացման նպատակով կիրառել անուղղակի շեղբերով էլեկտրական սափրիչներ,
- սպիտակեղենի լվացման համար կիրառել ոչ կոշտ միջոցներ,
- տանն ապահովել կայուն ջերմաստիճան,
- հավասարակշռված սնուցում,
- վարակային պրոցեսների զարգացման դեպքում բուժումը պետք է սկսել հնարավորինս շուտ՝ բժշկի կողմից նշանակված հակաբիոտիկներով,
- վարժությունների կատարում. քայլել, լող և ռեաբիլիտոլոգի կողմից նշանակված վարժություններ,
- ճնշման նպատակով նշանակված միջոցների պարտադիր կրում (էլաստիկ թևկապներ, բանդաժներ),
- խուսափել քերծվածքներից, այրվածքներից, միջատների խայթոցից,
- խուսափել արևային այրվածքներից կամ գերճառագայթումից, կիրառել համապատասխան պաշտպանիչ միջոցներ,
- կրել ազատ, չճնշող հագուստ:
Կարդացեք նաև
Երիկամի քաղցկեղը երիկամի նորագոյացություն է, որի դեպքում երիկամային հյուսվածքը վերակերպվում է չարորակ գոյացության: Ունենում է ինվազիվ աճ` քայքայելով շրջակա հյուսվածքները...
Հայտնի փաստ է, որ կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը, իսկ տղամարդկանց շրջանում՝ թոքի քաղցկեղը: Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է...
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ ուռուցքաբանության գծով փոխտնօրեն Հայկուհի Գյոքչյանը: Կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը...
Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները
Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...
Ուռուցքաբանությունը բժշկության ամենաարագ զարգացող մասնագիտությունն է: Գրեթե ամեն տարի, նույնիսկ ամեն ամիս, կամ ամեն շաբաթ նորություններ են լինում այդ ոլորտում...
Վերջին տարիներին նկատվո՞ւմ է գլխուղեղի ուռուցքների դեպքերի հաճախացում
Ցավոք, գլխուղեղի նորագոյացությունները վերջին տարիներին ավելի հաճախ են հանդիպում, հատկապես...
Կոնտրաստային մամոգրաֆիան կրծքագեղձերի հետազոտման ռենտգեն մեթոդ է, այն համարվում է կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման զգայուն մեթոդներից մեկը: Իր զգայունությամբ գրեթե չի զիջում ՄՌՏ հետազոտությանը...
Վահանաձև գեղձի հանգուցային նորագոյացությունները մոտ 95 տոկոս դեպքերում բարորակ նորագոյացություններ են: Միայն 5 տոկոս դեպքերում են հայտնաբերվում չարորակ փոփոխություններ...
Կրծքագեղձի բիոպսիան ախտորոշիչ նպատակով կասկածելի հատվածից հյուսվածքի կամ բջիջների ստացումն է և կրծքագեղձի քաղցկեղր վերջնական ախտորոշման միջոց է...
Ներկայում ամբողջ աշխարհում կրծքագեղձի քաղցկեղի վերջնական ախտորոշման միակ տարբերակը բիոպսիան է: Բիոպսիայի ժամանակ հետազոտության համար գեղձից վերցվում են բջիջներ կամ հյուսվածք: Լաբորատոր հետազոտության արդյունքում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն