Ուռուցքաբանություն
Ողնաշարի ուռուցքներ․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան. armeniamedicalcenter.am
Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները
Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում: Ողնաշարի բարորակ ուռուցքներից է հեմանգիոման:
Հեմանգիոման անոթային գոյացություն է, որն աճում է ողի մարմնի հաստության մեջ և, մեծանալով, կարող է բերել տվյալ ողի մարմնի կոտրվածքի։
Ողնաշարի չարորակ ուռուցքները հիմնականում լինում են այլ տեղակայման ուռուցքների մետաստազներ: Երբեմն, այլ օրգան-համակարգերի չարորակ ուռուցքի առկայության պարագայում, ՄՌՏ կամ ԿՏ հետազոտությամբ ողնաշարում հայտնաբերվում են ուռուցքային փոփոխություններ. հիմնականում ողերի մարմիններում: Հաճախ նախ հայտնաբերվում է ողնաշարի մետաստազը, հետո նոր միայն փնտրվում է առաջնային օջախը: Կանանց մոտ առաջնային օջախ են հանդիսանում հիմնականում կրծքագեղձերը, կանացի սեռական օրգանները, տղամարդկանց մոտ՝ թոքերը և շագանակագեղձը:
Մետաստազները կարող են տարածված լինել ոչ միայն ողի մարմիններում ու աղեղներում, այլ նաև՝ կողերում, այլ ոսկրերում և հյուսվածքներում։ Մետաստազները կարող են աճել նաև դեպի ողնաշարային խողովակ` առաջացնելով ողնուղեղի ճնշում: Այդ պատճառով անհրաժեշտ է չթողնել, որ հիվանդությունը խորանա, այլապես հետևանքները կարող են լինել անդառնալի:
Ի՞նչ ախտանշաններով է արտահայտվում
Ողնաշարի ուռուցքն առաջին հերթին արտահայտվում է ողնաշարի շրջանի ցավերով, որոնք երբեմն ճառագայթում են դեպի վերջույթներ:
Ուռուցքային ախտահարումը պատճառ է դառնում նաև ողնաշարի կոտրվածքների:
Անհրաժեշտ հետազոտությունները
Ողնաշարի ուռուցքի դեպքում ռենտգեն հետազոտությունը կարող է ոչինչ ցույց չտալ: Ողնաշարի շրջանում ցավերի դեպքում երբեմն այն երկար ժամանակ բուժում են որպես օստեոխոնդրոզ՝ ավելի խորացնելով ախտաբանությունը: Այդ պատճառով, եթե ողնաշարի ցավերը կայուն են, խորհուրդ է տրվում կատարելու ողնաշարի տվյալ հատվածի ՄՌՏ կամ ԿՏ հետազոտություն:
Ողնաշարի ուռուցքների վիրահատական բուժումը
Վիրահատական տեսակետից բարդություն են ներկայացնում պարանոցային և կրծքային հատվածի ուռուցքները, որովհետև այդ հատվածներում առկա է ողնուղեղ, իսկ գոտկային հատվածներում արդեն ողնուղեղն ավարտված է և միայն նյարդաթելեր կան։
Չնայած ողնաշարի այսպիսի անատոմիական կառուցվածքին` ժամանակակից
տեխնոլոգիաները թույլատրում են կատարել բարդագույն վիրահատություններ ողնաշարի ցանկացած մակարդակում։
Ի՞նչ մոտեցում է ցուցաբերվում ողնաշարի կոտրվածքների ժամանակ
Ողնաշարի կոտրվածքների դեպքում կատարվում է միջմաշկային ցեմենտավորման վիրահատություն, երբ ռենտգեն հսկողությամբ, հատուկ ասեղով մուտք ենք գործում ախտահարված ողի մարմնի մեջ և ներարկում ոսկրային ցեմենտ: Այն ամրացնում է կոտրվածքը, միևնույն ժամանակ, տաքանալով, քայքայում է ողի մարմինն ախտահարած ուռուցքային բջիջները։
Եթե ողի մարմնի բարձրությունն իջել է, ապա ցեմենտավորման վիրահատությունից առաջ կատարվում է կիֆոպլաստիկա. ռենտգեն հսկողությամբ հատուկ բալոնի օգնությամբ բարձրացվում է ողի մարմինը, ապա նոր կատարվում է ցեմենտի ներարկումը։
Հիմնականում, եթե անհրաժեշտ է, միանվագ կարելի է կատարել 1-2 ողի ցեմենտավորում։
Գրականության մեջ նկարագրված են միանվագ մի քանի մակարդակի ցեմենտավորումից հետո առաջացած թունավորման (ինտոքսիկացիայի), սուր երիկամային անբավարարության դեպքեր։
Ինչպե՞ս է արտահայտվում և ի՞նչ ընթացք ունի հեմանգիոման
Ողնաշարի հեմանգիոման բարորակ անոթային գոյացություն է։ Հաճախ հանդիպում են բազմակի հեմանգիոմաներ։ Հեմանգիոմայի դեպքում ոսկրային հյուսվածքը փոխարինվում է անոթային հյուսվածքով, որը չի կարող իր վրա կրել մարմնի ծանրությունը: Մեծ չափերի դեպքում դրանք կարող են առաջացնել ողի մարմնի կոտրվածք, ինչն արտահայտվում է տեղային ցավով, շարժվելու դժվարությամբ, հազվադեպ` նյարդաբանական ախտանիշներով։
Հեմանգիոմաների առկայության դեպքում ֆիզիոթերապևտիկ միջոցառումները հակացուցված են, քանի որ կարող են նպաստել հեմանգիոմայի մեծացմանը։
Հաճա՞խ են հեմանգիոմաները ողնուղեղի ճնշում առաջացնում
Ոչ, հեմանգիոմաները ողնուղեղի ճնշում չեն առաջացնում։ Ողնուղեղի ճնշում կարող են առաջացնել հեմանգիոմայի պատճառով կոտրված ողի ոսկրաբեկորները, այն էլ՝ եզակի դեպքերում։
Բուժական մոտեցումները և ելքը
Հեմանգիոմաների պարագայում ելքը բարորակ է, ցեմենտավորում իրականացնելու հաջորդ օրը հիվանդը քայլում և տուն է գնում:
Մետաստազների դեպքում բուժառուին հնարավոր է օգնել միայն պալիատիվ։ Այս դեպքում ցավերն այնքան ուժեղ են, որ առաջանում է նարկոտիկ ցավազրկողների կիրառման անհրաժեշտություն։ Ախտահարված մարմնի ցեմենտավորումը նույնպես կարող է թեթևացնել հիվանդի վիճակը, քանի որ ոսկրային ցեմենտը, ներարկումից հետո տաքանալով, քայքայում է ոսկորն ախտահարած ուռուցքային բջիջները` յուրօրինակ կերպով «բուժելով» տվյալ ողը։
Սակայն, պետք է գիտակցենք, որ անհրաժեշտություն է առաջանում գտնելու և հեռացնելու առաջնային օջախը, որից հետո հիվանդները հիմնականում ունենում են ճառագայթային բուժման և քիմիոթերապիայի կարիք։
Ինչպիսի՞ բուժական հակացուցումներ կան ողնաշարի ուռուցքների ժամանակ
Ֆիզիոթերապևտիկ բոլոր միջամտությունները հեմանգիոմաների և մետաստազների ժամանակ հակացուցված են, որովհետև կարող են գրգռել, մեծացնել ուռուցքները, ինչի հետևանքով կարող են լինել ավելի մեծ ուռուցքային ախտահարում, կոտրվածքներ, ողնուղեղի ճնշում:
Արգելված է նաև մերսումը, հատկապես կոպիտ մերսումը։ Ցավոք, հաճախակի են դեպքերը, երբ հիվանդը անշարժ վիճակում բերվում է հիվանդանոց նմանատիպ «բուժական» միջոցառումներից հետո։
Ամենևին չեմ ցանկանում նվազեցնել ֆիզիոթերապևտիկ միջոցառումների կարևորությունը։
Դրանք հանդիսանում են նյարդավիրաբուժական հիվանդների վերականգնման կարևորագույն օղակներից մեկը։ Սակայն, դրանց կիրառումը միշտ պետք է համաձայնեցնել նյարդաբանի կամ նյարդավիրաբույժի հետ։
Կարդացեք նաև
Երիկամի քաղցկեղը երիկամի նորագոյացություն է, որի դեպքում երիկամային հյուսվածքը վերակերպվում է չարորակ գոյացության: Ունենում է ինվազիվ աճ` քայքայելով շրջակա հյուսվածքները...
Հայտնի փաստ է, որ կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը, իսկ տղամարդկանց շրջանում՝ թոքի քաղցկեղը: Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է...
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ ուռուցքաբանության գծով փոխտնօրեն Հայկուհի Գյոքչյանը: Կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը...
Ուռուցքաբանությունը բժշկության ամենաարագ զարգացող մասնագիտությունն է: Գրեթե ամեն տարի, նույնիսկ ամեն ամիս, կամ ամեն շաբաթ նորություններ են լինում այդ ոլորտում...
Վերջին տարիներին նկատվո՞ւմ է գլխուղեղի ուռուցքների դեպքերի հաճախացում
Ցավոք, գլխուղեղի նորագոյացությունները վերջին տարիներին ավելի հաճախ են հանդիպում, հատկապես...
Կոնտրաստային մամոգրաֆիան կրծքագեղձերի հետազոտման ռենտգեն մեթոդ է, այն համարվում է կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման զգայուն մեթոդներից մեկը: Իր զգայունությամբ գրեթե չի զիջում ՄՌՏ հետազոտությանը...
Վահանաձև գեղձի հանգուցային նորագոյացությունները մոտ 95 տոկոս դեպքերում բարորակ նորագոյացություններ են: Միայն 5 տոկոս դեպքերում են հայտնաբերվում չարորակ փոփոխություններ...
Կրծքագեղձի բիոպսիան ախտորոշիչ նպատակով կասկածելի հատվածից հյուսվածքի կամ բջիջների ստացումն է և կրծքագեղձի քաղցկեղր վերջնական ախտորոշման միջոց է...
Ներկայում ամբողջ աշխարհում կրծքագեղձի քաղցկեղի վերջնական ախտորոշման միակ տարբերակը բիոպսիան է: Բիոպսիայի ժամանակ հետազոտության համար գեղձից վերցվում են բջիջներ կամ հյուսվածք: Լաբորատոր հետազոտության արդյունքում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն