Ակնաբանություն
ԱԿՆՈՑՆԵՐ՝ ինչն է նորաձև, ինչը՝ անվնաս. խորհուրդներ ակնաբանից և դիզայներից
Մի քանի օր ևս, և ԳԱՐՈՒՆ… Ուզում ես ամբողջովին կերպարանափոխվել, հանել ձմեռային շորերն ու աքսեսուարները, հետևել գարնանային նորաձևության տենդենցներին: Հատկապես վերջին տարիներին ոչ միայն ամռան, այլև գարնանային ամենակարևոր աքսեսուարներից է դարձել ակնոցը: Այն ոչ միայն շքեղություն և ոճային յուրահատկություն է հաղորդում, այլև պաշտպանիչ դեր ունի շատերի համար ամենաալերգիկ սեզոնին: Թե ինչպես պետք է ընտրել ակնոցը, ինչն է նորաձև, ինչն է օգտակար և հարակից ևս մի քանի հարցեր LADYNEWS-ի ընթերցողների համար կպարզաբանեն Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի Ակնաբուժական կլինիկայի ղեկավար Ալլա Հովհաննիսյանն ու դիզայներ Ֆաինա Հարությունյանը:
Նախ այն մասին, թե ինչն է նորաձև այս գարուն: «Այս սեզոնին ակնոցների նորաձևության մեջ առանձնանում են երեք հիմնական ուղղություններ` ռետրո, երկրաչափական և հայ-թեք ոճերը»,- LN-ի հետ զրույցում ասաց Ֆաինան:
«Կատվի աչքերը» ակնթարթորեն մտան նորաձևություն` բերելով իրենց հետ 60-ականների շունչը: Ռետրո ակնոցների շարքին են դասվում նաև թիթեռնիկի թևեր հիշեցնող ակնոցները, որոնք առավել քան երբեք մոդայիկ են այս գարնանը:
Չմոռանանք նաև կլոր շրջանակներով ակնոցների մասին, որոնք այդքան սիրում էր կրել Ջոն Լենոնը:
Երկրաչափական պատկերները մշտապես առկա են եղել նորաձևության ամենատարբեր ոլորտներում: Հիմա նրանք ակտուալ են նաև ակնոցների նորաձևության մեջ: «Քառակուսիներն» ու «ուղղանկյունները» համալրվել են նաև այլ երկրաչափական պատկերներով:
Հայ-թեք ակնոցները ներկայացված են հետաքրքիր ու արտասովոր տեսքով, հայելային ոսպնյակներով` առանց շրջանակի: Նորագույն տեխնոլոգիաները, որոնք մեր կյանք են թափանցում օրօրի ավելի մեծ արագությամբ, չեն անտեսել նաև նորաձևության աշխարհը: Ասել, որ դրանք կանացի են, դժվար է, բայց որ նորաձև են, հաստատ է:
Հատկապես վերջին տարիներին հայ երիտասարդությունը նախընտրում է ամենաօրիգինալ, եթե չասենք տարօրինակ ակնոցները: Եղջերվի կոտոշներ, սրտիկներ, աստղիկներ, Միկի Մաուսի ականջներ, հովազի աչքեր, լուսարձակներ հիշեցնող ակնոցներ… Ինչեր ասես, որ չես հանդիպի հայաստանյան ակնոցի վաճառակետերում: Սակայն քչերն են հիշում այն մասին, որ ակնոցի առաջնային ֆունկցիան պաշտպանողական է, ուստի ակնոց պետք է ընտրել ոչ միայն նորաձևության համապատասխան, այլև նրա պաշտպանողական բնորոշումների համաձայն: «Պետք է ընտրել այնպիսի արևային ակնոցներ, որոնք ֆիլտրում են ուլտրամանուշակագույն ճառագայթները: Կան երեք տեսակի ուլտրամանուշակագույն ճառագայթներ` a, b, c: C ճառագայթները, անցնելով օզոնային շերտի միջով, կորցնում են իրենց ազդեցությունը, իսկ ամենավնասակար ճառագայթները b ճառագայթներն են: Ակնոցների վրա սովորաբար կա նշված, թե քանի տոկոս է այն վնասազերծում ուլտրամանուշակագույն ճառագայթները, բնականաբար պետք է ընտրել համապատասխան այդ տոկոսներին»,- LN-ի հետ զրույցում մեկնաբանեց ակնաբան Ալլա Հովհաննիսյանը:
Շատերը թյուրիմացաբար կարծում են, թե ակնոցի ապակու թանձրությունը, գույնի մգությունը պաշտպանում է մեր աչքերը արևի վնասակար ճառագայթներից: «Ոչ, միանշանակ այդպես չէ: Ապակիների մգությունը որևէ նշանակություն չունի, եթե ակնոցը չունի ուլտրամանուշակագույն ճառագայթների ֆիլտր: Ակնոցի տակ բբերը լայնանում են, և փաստորեն, ավելի մեծ քանակությամբ ճառագայթներ են ներթափանցում աչքի մեջ»,-ասում է ակնաբանը:
Նկատած կլինեք նաև, որ վերջին շրջանում նորաձև են դարձել «2-ը մեկում» ակնոցները, որոնք և արևապաշտպան են, և օպտիկական: «Դրանք քամելիոն ակնոցներն են, ֆիլտրով, որոնք դրսում մգվում են, իսկ երբ լուսավորությունը պակասում է, գույնը հետզհետե բացվում է: Ոչ մի վնասակար հատկություն չունեն այսպիսի ակնոցները, քանի որ և օպտիկական են, և արևապաշտպան, որոնք խոչընդոտում են ճառագայթների թափանցումը դեպի աչքեր: Այսպիսի ակնոցները պաշտպանում են աչքի ցանցենին, եղջրենին»,- նշում է ակնաբան Ալլա Հովհաննիսյանը:
Ինտելեկտուալ կերպար ստանալու համար աղջիկները երբեմն կրում են «ձևական» օպտիկական ակնոցներ, որոնք իրականում 0-ական ապակիներով են: Այս մասին Ֆաինա Հարությունյանն ասաց. «Կար ժամանակ, երբ ոճային էր համարվում: Կոնկրետ ինձ համար դա ծիծաղելի է, անկեղծ ասած»: Իսկ ակնաբանն այն կարծիքի է, որ չնայած դրանք ոչ մի վատ ազդեցություն չեն թողնում տեսողության վրա, այնուամենայնիվ կրելու իմաստը մնում է անհասկանալի:
Կարդացեք նաև
Ո՞ւմ է ցուցված տեսողության լազերային շտկումը
Լազերային շտկումը կարող է վերականգնել տեսողությունը հետևյալ խանգարումների դեպքում...
Տարիքի հետ մկանները թուլանում են, մաշկը կորցնում է տոնուսը, տեղի են ունենում անցանկալի փոփոխություններ ամբողջ մարմնում, այդ պատճառով վատացող տեսողությանը մարդիկ հանգիստ են վերաբերվում...
Գիշերային կուրությունը վիճակ է, որի ժամանակ հիվանդը գիշերը կամ վատ լուսավորության պայմաններում գրեթե չի տեսնում: Բժիշկներն այն անվանում են նիկտալոպիա և հիվանդություն չեն համարում, այլ որևէ վիճակի ախտանիշ...
Նյարդակնաբուժության ծառայության առանձնահատկությունների, ակնահատակի հետազոտության հետ կապված հարցերի շուրջ զրուցեցինք «Արմենիա» ՀԲԿ նյարդաակնաբույժ, նյադաբան, նյարդաբանության ամբիոնի դասախոս...
Դիպլոպիան պատկերի կրկնապատկումն է։ Սովորաբար, այդ վիճակն անվանում են երկտեսություն։ Դիպլոպիան հիվանդություն չէ, այլ` ախտանիշ, իսկ վերջինիս պատճառների հայտնաբերումը և բուժումը կարող է վերականգնել նորմալ տեսողությունը...
Գլաուկոման հիվանդություն է, որն ախտահարում է տեսողական նյարդը և հանգեցնում անդառնալի կուրության։ Այն անդառնալի կուրության հիմնական պատճառներից է և նման հիվանդությունների շարքում գրավում է երկրորդ տեղը...
Տեսողության կորստի հիմնական պատճառը դիաբետիկ ռետինոպաթիան է, որը աչքերի ծանր հիվանդություն է և դրսևորվում է ցանցենու անոթների ախտահարմամբ: Տվյալ հիվանդության նենգությունը նրանում է, որ...
Աչքի հիվանդությունների դեպքում ամենակարևոր խնդիրն առաջնային հետազոտություն անցնելն ու ճիշտ ախտորոշմամբ բուժում ստանալն է, որպեսզի տեսողական օրգանը չվնասվի, և հնարավոր լինի վերացնել առկա խնդիրը բուժման...
Հայաստանում առաջին անգամ եղջերաթաղանթի փոխպատվաստում իրականացվել է 1986թ. Ս.Վ. Մալայանի անվան Ակնաբուժական Կենտրոնում պրոֆեսոր Ալեքսանդր Սերգեյի Մալայանի կողմից: Սկսած այդ թվականներից...
Տեսողությունը բնությունից տրված լավագույն նվերն է մարդուն, որը հարկավոր է պահպանել ամեն կերպ: Տեսողության հետ առկա բոլոր տեսակի խնդիրներն այսօր կարող են բուժվել և վերականգնվել տարբեր վիրահատական միջամտություններով...
Ի՞նչ մասնագիտություն է օֆթալմոլոգիան:
Օֆթալմոլոգիան զբաղվում է ուղեղի, ողնաշարի և այլ հիվանդությունների ժամանակ աչքի հատակում...
Շաքարային դիաբետը վերջին ժամանակներում դարձել է ավելի տարածված հիվանդություն: Ըստ մասնագետների հաշվարկի, 2025 թ. երկրագնդի բնակչության մոտավորապես 5%-ը կտառապի շաքարային դիաբետով...
Շաքարային դիաբետը շարունակում է մնալ 20-74 տարեկան մարդկանց մոտ կուրության առաջացման գլխավոր պատճառը: Վերջին ժամանակներում այն դարձել է առավել տարածված հիվանդություն: Ըստ մասնագետների հաշվարկի...
Հիվանդին տեղային անզգայացում է արված, ընդամենը 15 րոպե հետո նա կարող է աշխարհը տեսնել այլ ձեւով՝ բառի ամենաիսկական իմաստով: Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի էսքիմեր-լազերային վիրաբուժության...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն