Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Մայրանալու ճանապարհին. հղիությունը և դրան նախապատրաստվելը (սկիզբը` 2009-ի NN 2 և 3-ում)
Հղիության 9-րդ շաբաթ: Կնոջ կազմվածքից դեռևս չի նկատվում, որ նա հղի է: Արյան մեջ խորիոնային հորմոնի քանակը շարունակում է բարձրանալ: Հղի կինն արդեն զգում է որոշ փոփոխություններ. մաշկը ավելի է հարթանում, կրծքագեղձերը մեծանում են, դառնում ավելի զգայուն: Երբեմն նկատվում է բնորոշ լորձաշճային արտադրություն հեշտոցից, որն անհանգստություն չպետք է պատճառի:
Սաղմը 9-րդ շաբաթում.
քաշը` 13-14 գրամ է,
երկարությունը` 50-60 մմ
Էմբրիոնի «ողնաշարը» սկսում է ուղղվել: Գլուխն անհամաչափ մեծ է և թեքված դեպի կուրծքը: Աչքերը բավական ձևավորված են, սակայն փակված են թաղանթով: Արդեն կան մկաններ, և պտուղը կամաց-կամաց սկսում է շարժվել: Վերջույթները շարունակում են ձևավորվել, ընդ որում, թաթիկները զարգանում են ավելի արագ, քան տոտիկները:
Անհրաժեշտ է այցելել կանանց կոնսուլտացիա: Մանկաբարձ-գինեկոլոգին առաջին անգամ այցելում են հղիության մինչև 12-րդ շաբաթը: Մինչև հղիության 28-րդ շաբաթը պետք է այցելել ամիսը մեկ անգամ, ցանկալի է հետո ավելի հաճախ, մինչև 36-րդ շաբաթը` ամիսը 2 անգամ, ապա յուրաքանչյուր շաբաթ:
Առաջին այցի ժամանակ բուժաշխատողը մանրակրկիտ տվյալներ կհավաքի ձեր և ձեր ընտանիքի անդամների առողջության մասին: Բժիշկը կամ մանկաբարձը կկատարի մի շարք հետազոտություններ: Կշոշափեն ձեր որովայնը, կլսեն սիրտը և թոքերը, կչափեն արյան ճնշումը, հասակը, կորոշեն քաշը: Հետագա յուրաքանչյուր այցի ժամանակ հետազոտության արդյունքները գրանցվում են հղիության վարման քարտում և ձեր օրագրում: Եթե ուզում եք, որ ձեր ծննդաբերությանը մասնակցի ամուսինը կամ հարազատ անձ, ապա նրա հետ անհրաժեշտ է այցելել կանանց կոնսուլտացիայի «Մայրության դպրոցի» պարապմունքներին: Դուք կարող եք ընտրել ձեր բժշկին և այցելել միայն նրան: Ձեր և ապագա մանկան առողջությունը պայմանավորված է ձեր խոհեմությամբ, գիտելիքներով և վարքագծով:
Հղիության 10-րդ շաբաթ
Հորմոնների բարձր մակարդակը ազդում է հղի կնոջ տրամադրության և ինքնազգացողության վրա: Նկատվում են բարձր գրգռվածություն, երբեմն թուլություն, հաճախ տրամադրության փոփոխություն, ոչ հազվադեպ` անկում: Հղիի քաշը սկսում է ավելանալ, լնդերը դառնում են փխրուն, վահանագեղձը փոքր-ինչ մեծացած է:
Սաղմը 10-րդ շաբաթում.
քաշը` 15-16 գրամ է,
երկարությունը` մոտավորապես 70 մմ
Պտղի մատներն արդեն առանձնացած են, ի հայտ են գալիս լեզվի համային պտկիկը և ատամնային սաղմերը: Ուղեղը շարունակում է զարգանալ` մեկ րոպեում արտադրվում է քառորդ միլիոն նոր նեյրոն: Էմբրիոնի սիրտը նույնպես կազմավորված է: Ճիշտ է, արտաքին սեռական օրգանները դեռևս չեն տարբերվում, բայց եթե տղա է, սկսում է արտադրվել տեստոստերոն (արական հորմոն):
Եթե մինչև 10-րդ շաբաթը էմբրիոնի անատոմիական կառուցվածքում ամեն ինչ նորմալ է, ուրեմն բնածին անոմալիաների առաջացման վտանգը փոքր է:
Հղիության 11-րդ շաբաթ
Հղիության ընթացքում կնոջ արտաքինը հաճախ փոխվում է, մաշկը դառնում է թավշյա, մազերը` փայլուն, հայացքը` պայծառ: Այս փոփոխությունները պայմանավորված են հղիության ընթացքում արտադրվող հորմոների բարենպաստ ազդեցությամբ: Օրգանիզմում ավելի մեծ քանակությամբ արյուն է արտադրվում, որից հղիի այտերը վարդագույն են դառնում: Երբեմն լինում է նաև հակառակը. արյան մեջ հորմոնների բարձր մակարդակի դեպքում կնոջ արտաքինում կարող են առաջանալ տհաճ փոփոխություններ: Օրինակ` որոշ կանանց դեմքի վրա ի հայտ են գալիս պիգմենտային բծեր, որոնց անվանում են խլոազմաներ, ՙհղիության դիմակ՚, ՙհղիության թիթեռնիկ՚: Դրանք հատկապես ուժեղանում են, երբ կինը երկար ժամանակ մնում է արևի տակ, իսկ ծննդաբերությունից հետո, երբ հորմոնների քանակը հասնում է նորմայի, դրանք անհետանում են:
Մաշկի այն հատվածները, որոնք բնականից մուգ են (պտուկների շրջակայքը և պեպենները), ավելի են մգանում: Պորտից մինչև ցայլքային շրջանն ընկած հատվածում կարող է ի հայտ գալ մուգ գիծ: Պիգմենտային բծերը և գծերը կարող են ծննդաբերությունից հետո պահպանվել ևս որոշ ժամանակ և աստիճանաբար անհետանալ:
Արյունատար անոթների լայնացման և արյունազեղման ժամանակ մաշկի վրա առաջանում են սարդանման բծեր և ձեռքի ափերի կարմրություն, որոնք ծննդաբերությունից հետո անցնում են:
Սաղմը 11-րդ շաբաթում.
քաշը` 18-20 գրամ է,
երկարությունը` մոտավորապես 80 մմ
Այս շաբաթում էմբրիոնալ շրջանն ավարտվում է, և ապագա երեխան կոչվում է պտուղ: Նրա աճը` ընդհուպ մինչև ծնվելը, արագ է ընթանում: Պտղին սնող արյունատար անոթների քանակը պլացենտայում ավելանում է: Ականջներն աստիճանաբար տեղափոխվում են իրենց տեղը: Գլուխը զբաղեցնում է մարմնի կեսը: Զարգանում են ներքին օրգանները: Աղիքների մի մասը արտանկում է պորտալարի մեջ (այս պրոբլեմը լուծվում է զարգացման մյուս շաբաթներում): Աղիքները սկսում են գործել, առաջանում են կծկանքներ, որոնք գալարակծկանք են հիշեցնում : Ավելի ուշ ժամկետներում աղիքներով արտաթորվում են մեռած բջիջները և հարպտղային ջրերը` որպես առաջնային կղանք (մեկոնիում):
Հղիության 12-րդ շաբաթ
Հղիության ընթացքում օրգանիզմը ենթարկվում է բազմաթիվ փոփոխությունների: Ֆիզիկական վարժությունները ոչ միայն թույլ են տալիս հեշտ հարմարվել նոր վիճակին, այլև հղիին պատրաստում են մանկածնական գործընթացին:
Ֆիզիկական վարժությունների ժամանակ արյան մեջ են անցնում մեծ քանակությամբ նյութեր` էնդորֆիններ, որոնք վերացնում են լարվածությունը: Այս ֆերմենտները կարող են թափանցել պլացենտայի մեջ և պտղի վրա բարենպաստ ազդեցություն թողնել: Հղիության ժամանակ ֆիզիկական լավ վիճակը ծննդաբերության բարեհաջող գրավականներից է, ինչպես նաև նպաստում է ծննդաբերությունից հետո կնոջ նախկին կազմվածքի արագ վերականգնմանը: Խորհուրդ է տրվում մարմնամարզությամբ զբաղվել հաճախակի, բայց կարճատև: Նշենք, որ առաջին եռամսյակում բարձր է վիժելու վտանգը, ուստի պետք է խուսափել ինտենսիվ վարժություններից և խորհրդակցել մասնագետի հետ:
Եթե մինչև հղիանալը կինը կանոնավոր զբաղվել է որևէ մարզաձևով, կարող է շարունակել պարապմունքները հղիության և առաջին, և երկրորդ եռամսյակում:
Լողը և զբոսանքը հղիի համար ֆիզիկական ակտիվության կատարյալ ձևեր են, հատկապես եթե նա մինչ այդ զբաղվել է լողով: Զբոսանքը նպաստում է արյան շրջանառության և մարսողության լավացմանը, իսկ լողը` մկանների տոնուսի և դիմադրողականության բարձրացմանը:
Եթե դեռես չեք այցելել մանկաբարձ-գինեկոլոգին, անպայման այցելեք:
Սաղմը 12-րդ շաբաթում.
քաշը` 20-25 գրամ է,
երկարությունը` մոտավորապես 90 մմ:
Հղիության 13-րդ շաբաթ
Արգանդը մեծանում է լայնությամբ` մինչև 10 սմ: Կոնքազդրային շրջանը նեղանում է և բարձրանում դեպի որովայնի խոռոչ: Գերձայնային հետազոտությամբ պտղի չափերից ելնելով, բժիշկը արդեն հստակ կարող է որոշել ծննդաբերության ժամկետը:
Հղի կնոջ սիրտն աշխատում է ավելի արագ: Սկսում է խփել րոպեում մի քանի զարկով ավելի, որ կարողանա հաղթահարել արյան ավելացած շրջանառությունը:
Հղիության առաջին եռամսյակում (առաջին 13 շաբաթներ) հղիի միջին քաշը սովորաբար ավելանում է 1,5-2 կգ-ով:
Պտուղը 13-րդ շաբաթում.
քաշը 40-50 գրամ է,
երկարությունը` մոտավորապես 10-11 սմ:
Պտուղը սկսում է արագ աճել: Այսպես, զարգանում են ձեռքերի և ոտքերի եղունգների սաղմը: Մկանային համակարգը բավական զարգացած է, սակայն շարժումները դեռևս անկառավարելի են: Իմպուլսները հաղորդվում են ողնուղեղ, քանի որ գլխուղեղը զարգացած է ոչ բավարար: Աղիքներն այլևս դուրս չեն գալիս որովայնի խոռոչից:
Եթե պտուղն արական սեռի է, ապա նրա իգական օրգանները վերափոխվում են` տեղի տալով արականին:
Պտղի կոպերը սերտաճած են, թաթիկները բավական երկար: Նա սկսում է ծծել բութ մատը, բայց ընդհանրապես «ծծել» բառը չափազանցված է, քանի որ նա պարզապես մատը մոտեցնում է բերանին: Սկսում է զարգանալ այն հյուսվածքը, որից պետք է ձևավորվեն ոսկորները` հատկապես գլխի և վերջույթների: Արդեն նշմարվում են մի քանի կողերը: Քիթը և կզակը ընդգծված են ավելի հստակ: Մի քանի շաբաթ հետո պտուղը սկսում է շարժվել ՙինչպես մեծը՚: Նրա կրծքավանդակը շնչառության ժամանակ շարժվում է, պտուղը նույնիսկ սովորում է կուլ տալ քիչ քանակությամբ հարպտղաջրեր, որը նա կարտաթորի միզելու միջոցով: Այս շրջանում պտղի սնուցումը, թթվածնով ապահովումը և վերամշակված արգասիքների հեռացումը կատարում է պլացենտան, իսկ հետագա ամիսներին կարևոր դեր են խաղում նաև հարպտղաջրերը:
13-րդ շաբաթում պլացենտան արդեն պատրաստ է ձվարաններից ընդունել այնպիսի հորմոններ, ինչպիսիք են պրոգեստերոնը և էստրիոլը, որոնք մեծ դեր են խաղում հղիության զարգացման գործում:
Հղիության 14-րդ շաբաթ
Հղիության 14-րդ շաբաթից սկսվում է հղիության երկրորդ եռամսյակը: Հղիներն ավելի ակտիվ են դառնում: Արգանդը նկատելիորեն մեծանում է:
Պտուղը 14-րդ շաբաթում.
քաշը` 50-60 գրամ է,
երկարությունը` 12-13 սմ:
Շարունակում է կազմավորվել ապագա երեխայի դեմքը: Արդեն ընդգծված են քիթը þ թշիկները: Ականջները պարանոցի կողմնային մասերից սկսում են գտնել իրենց տեղը: Այս շաբաթում ի հայտ է գալիս լանուգոն` սաղմնային աղվամազը: Մատների բարձիկների վրա ի հայտ է գալիս մատնահետքերի այնպիսի նկար ¥դակտիլոգրաֆիա` մատնագրություն¤, որը կդառնա նրա այցեքարտըª հետագա ամբողջ կյանքի ընթացքում: Համարվում է, որ սաղմնային աղվամազն ունի պաշտպանիչ ֆունկցիա. պահում է մոմանման նյութը` արտազատուկը, որն արտադրվում է պտղի կողմից: Դեռևս ներարգանդային կյանքում լանուգոյի փոխարեն կաճի ավելի հաստ և կոպիտ աղվամազ, որով էլ կծնվի երեխան:
Վահանագեղձի զարգացումը նպաստում է հորմոնների արտադրությանը: Տղաների մոտ ի հայտ է գալիս շագանակագեղձը, իսկ աղջիկների մոտ` ձվարանները, որոնք որովայնի խոռոչից իջնում են կոնքազդրային շրջան:
Հղիության 15-րդ շաբաթ
Այս շրջանում հղիի հագուստը պետք է լինի լայն և ազատ:
Եթե զգուշորեն շոշափեք որովայնը, կզգաք, որ արգանդի վերին մասը գտնվում է պորտի մակարդակից մոտավորապես 7-8 սմ ցածր, ապա սկսվում է երկրորդ եռամսյակը: Սա ամենաբարվոք ժամանակաշրջանն է հղիության համար, այլևս չեն անհանգստացնում հղիության առաջին եռամսյակում առաջացող տհաճ երևույթները, մասնավորապես սրտխառնոցը, փսխումը:
Պտուղը 15-րդ շաբաթում.
քաշը` 60-80 գրամ է,
երկարությունը` 14-15 սմ:
Պտղի մաշկը բարակ է և թափանցիկ, որի տակ երևում են բազմաթիվ արյունատար անոթներ: Շարունակում են աճել գլխի մազերը, հոնքերը խտանում են: Պտուղը դառնում է շարժուն և ամուր: Թաթիկները ծալվում են արմնկային և դաստակային հոդերում, նա կարող է սեղմել թաթիկը` բռունցք անել: Շարունակում են ձևավորվել կմախքը և ողնաշարը:
Ճակատի վրա, թափանցիկ մաշկի տակ, կարելի է տեսնել արյունատար անոթների մանրագույն ցանց: Զարգացման առաջին շաբաթներին «արյան ֆաբրիկան» դեղնուցապարկն է, այնուհետև այդ ֆունկցիան իր վրա է վերցնում պտղի ոսկրածուծը:
Գերձայնային (էխոսկոպիկ) հետազոտություն
Գերձայնը լայնորեն օգտագործվում է մանկաբարձությունում, սաղմի, պլացենտայի վիճակը պարզելու նպատակով: Բարձր հաճախականության ձայների միջոցով, որոնք ուղղվում են դեպի սաղմը և անդրադառնում, թույլ են տալիս պտղին տեսնել էկրանի վրա: Գերձայնային առաջին հետազոտությունները կարելի է կատարել մինչև հղիության 13-րդ շաբաթական ժամկետը: Գերձայնային տոմոգրաֆի միջոցով այս ժամկետում կարելի է պարզել պտղի ներարգանդային հասակը, պտուղների թիվըª մեկ կամ ավելի, տեղակայումը: Հետագայում գերձայնը հնարավորություն կտա պարզելու պլացենտայի, պտղաջրերի, պտղի վիճակը, սեռը և արատների առկայությունը: Գերձայնային հետազոտությունը վտանգավոր չէ պտղի համար, բայց և այնպես, այն պետք է կատարել միայն անհրաժեշտության դեպքում: Ներկայումս խորհուրդ է տրվում գերձայնային հետազոտություն կատարել միայն մեկ անգամ, հղիության 16-18 շաբաթական ժամկետում: Բայց հիշեք, որ երբ առաջանում են ինչ-որ բարդություններ, օրինակª արյունային արտադրություն, պտղի շարժման խանգարում և այլն, միայն գերձայնը կարող է տալ ճիշտ պատասխան:
Ռելաքսացիա*
Հղիի անհանգիստ, հատկապես նյարդային վիճակը բացասաբար է անդրադառնում պտղի վրա, ուստի լիցքաթափվելու կարողությունը ոչ միայն նպաստում է հղիության նորմալ ընթացքին, այլև համարվում է լավ նախապայման ծննդաբերության համար: Կծկանքների ժամանակ մկանները չափից դուրս լարված են լինում, որը կարելի է նվազեցնել հատկապես ռելաքսացիայով: Այն օգնում է նաև հոգեկան հանգստություն պահպանել: Հղիների համար նախատեսված ուսուցման ժամանակ սովորեցնում են` ինչպես ճիշտ շնչել և թուլացնել մկանները: Դրա համար պետք է հագնել ազատ հագուստ, հարմար դիրքով նստել մահճակալին, հատակին կամ աթոռի վրա: Անհրաժեշտ է տակը դնել այնքան բարձեր և բարձիկներ, որ հարմար լինի: Սկսեք ներբանի մկանների լարումով` մի քանի վայրկյան տևողությամբ: Այնուհետև մկանները թուլացրեք: Նույն ձևով վարժեցրեք ձկնամկանները, ազդրերը, որովայնը, այնուհետև ձեռքերը, ափերը, դեմքը և այլն: Լարեք և թուլացրեք մարմնի բոլոր մկանները` հերթափոխելով: Փակեք աչքերը, հոնքերը բարձրացրեք, ապա իջեցրեք: Վարժությունները կրկնեք սկզբից մինչև վերջ: Նման համալիր վարժություններից հետո զգալի թեթևություն կզգաք: Այսպես պարապեք օրվա մեջ առնվազն մեկ անգամ: Ճիշտ շնչելու իմացությունը կօգնի հաղթահարելու լարվածությունը: Աշխատեք կատարել խորը ներշնչում քթով, այնուհետև դանդաղ արտաշնչեք բերանով: Արտաշնչման ժամանակ որքան հնարավոր է թուլացրեք բոլոր մկանները: Շնչառությունը չպետք է պահել, այլապես մկանները կլարվեն:
Վարժությունների ժամանակ կարող է օգնել ձեր ամուսինը, կատարելով թեթև մերսում, հատկապես մարմնի այն հատվածների, որոնց ձեր ձեռքը չի հասնում:
*Լարված վիճակում գտնվող անձնավորության հոգեբանական լիցքաթափում, հանգստացում
(շարունակելի)
|
Մեդ-Պրակտիկ
10.07.2014
Հարգելի Anna, ցավոք, սոնոգրաֆիկ հետազոտությունը ևս կորղ է սխալներ թույլ տալ:
anna
08.07.2014
Կարդացեք նաև
Ի՞նչ են ձվարանի էնդոմետրիոզը և էնդոմետրիոիդ կիստան:
Ձվարանների էնդոմետրիոիդ կիստան ներքին էնդոմետրիոզի տեսակ է...
Ինչպե՞ս և ե՞րբ է իրականացվում էպիդուրալ անզգայացումը:
Ծննդաբերությունը էպիդուրալ անզգայացմամբ իրականացնելու դեպքում անեսթեզիոլոգը...
Ի՞նչ է ձվարանների անբավարարությունը
Ձվարանների վաղաժամ անբավարարությունը ձվարանների գործառույթի մարումն է մինչև 40 տարեկան կանանց մոտ, որոնք նախկինում ունեցել են...
Ռեզիստենտ ձվարաններ. ի՞նչ է դա:
Ռեզիստենտ ձվարանները վիճակ է, որը բնութագրվում է ձվազատման բացակայությամբ...
Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...
Ե՞րբ է սկսվում սեռական հասունացումը աղջիկների մոտ։
Սեռական հասունացումն այն փուլն է, որի ընթացքում դեռահասները ենթարկվում են...
Կրթությունը, կարիերան, հասարակական կարգավիճակի որոշ նվաճումները պահանջում են վերանայել վերաբերմունքն այնպիսի կարևոր գործառույթի նկատմամբ, ինչպիսին վերարտադրողությունն է...
Օժանդակ վերարտադրողական մեթոդների արդյունավետությունը ապահովող կարևոր միջոց է ճիշտ ախտորոշումը: Այդպիսի մեթոդներից է հիստերոսկոպիան...
Հղիության ընթացքում հեշտոցից արյունային արտադրությունը կարող է անհանգստացնել յուրաքանչյուր կնոջ: Ոմանք դա շփոթում են դաշտանի հետ, հատկապես, երբ արտադրությունը...
Միակողմանի ձվարանի հեռացումը (օվարիոէկտոմիա) հաճախ հանդիպող վիրահատական միջամտություն է: Այն իրականացվում է ձվարանում բարորակ կամ կիստոզ գոյացությունների, արտահայտված էնդոմետրիոզի...
Նախաիմպլանտացիոն գենետիկ թեստավորումը (ՆԳԹ, PGT) հնարավորություն է տալիս նախքան իմպլանտացիան ուսումնասիրել էմբրիոնի գեները և քրոմոսոմները: Այս թեստավորումը ցուցված է այն զույգերին, որոնց մոտ նախկինում...
Հնարավո՞ր է հղիանալ ձվարանների պոլիկիստոզի դեպքում
Ձվարանների պոլիկիստոզը վերարտադրողական տարիքի կանանց մոտ ամենահաճախ հանդիպող...
Արգանդի փողերը կանանց ամենակարևոր օրգաններից են, որոնց գործունեության խաթարումը կարող է հղիության համար արգելք դառնալ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն