Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հղիության և մայրության ուղեցույց (սկիզբը` նախորդ համարներում)
Հղիության 22-րդ շաբաթ
Այս շրջանում հնարավոր է, որ որոշ հղիների մոտ Ֆիզիոլոգիական սակավարյունություն առաջանա, որը նորմալ երևույթ է, բայց, այնուամենայնիվ, խորհրդակցեք բժշկի հետ, որը կնշանակի հատուկ սնունդ կամ երկաթի պատրաստուկներ:
Պտուղը 22-րդ շաբաթում.
քաշը 450 գրամ է,
երկարությունը` 27-28 սմ
Պտուղը օրըստօրե ավելի զգայուն է դառնում: Շոշափումը, հպումը նրա համար շրջապատը ընկալելու միջոց է: Նա սկսում է հասկանալ, թե ինչպես են մարմնի տարբեր մասերը հարաբերված միմյանց հետ, ինչպես ծալել թաթիկները և տոտիկները, և եթե ցանկանում է ծծել իր մատը, ապա կարող է այն կամ մոտեցնել բերանին, կամ թեքվել գլխով:
Հղիության 23-րդ շաբաթ
Հղիության 2-րդ կեսում հղին կարող է ունենալ կծկանքներ: Հղիության զարգացմանը զուգընթաց դրանք կարող են հաճախանալ, որոնք չպետք է շփոթել իսկական ծննդաբերական կծկանքների հետ:
Պտուղը 23-րդ շաբաթում.
քաշը 500 գրամ է,
երկարությունը` 27-29 սմ
Չնայած պտուղն արագորեն ճարպ է հավաքում, սակայն նրա գույնը դեռևս կարմրավուն է, քանի որ յուրաքանչյուր շերտ կազմավորվում է ավելի արագ, քան նրա տակ կհասցնի զարգանալ բավականաչափ ճարպային հյուսվածք: Կարմրությունը կապված է մաշկում պիգմենտների կուտակման հետ: Պտուղը շարունակում է կուլ տալ քիչ քանակությամբ հարպտղային հեղուկ և այն հեռացնել օրգանիզմից` մեզի տեսքով:
Հղիության 24-րդ շաբաթ
Հղիության նորմալ ընթացքի կարևոր ցուցանիշներից է արգանդի հատակի բարձրությունը, որը հղիության 24-րդ շաբաթում ցայքի վերին եզրից հաշված` կազմում է 22-24 սմ:
Պտուղը 24-րդ շաբաթում.
քաշը 600-650 գրամ է,
երկարությունը` 30 սմ
Պտղի դեմքը ձևավորված է: Չնայած դեռևս աչքերը փակ են, սակայն իրարից հեռու չեն տեղակայված: Գլխի վրա շարունակում է ձևավորվել մազածածկը: Պտուղը գրավում է ամբողջ արգանդը: Նա արդեն չի կարող շրջվել հարպտղային ջրերում, բայց առաջվա նման բռնվում է պորտալարից և ձեռքերով շոշափում շրջապատը, սկսում է ավելի ու ավելի լավ «լսել» արտաքին աշխարհը, մոր վախը փոխանցվում է նրան:
Հղիության 25-րդ շաբաթ
Արգանդը մեծացած է այնքան, որ արդեն ճնշում է ստոծանուն, ենթակողային շրջանին և ստամոքսին, որի հետևանքով ստամոքսահյութը ժամանակ առ ժամանակ բարձրանում է դեպի կերակրափող, առաջացնելով այրոցներ` հատկապես շատ ուտելուց հետո:
Պտուղը 25-րդ շաբաթում.
քաշը 700-750 գրամ է,
երկարությունը` 30-31 սմ
Արդեն մի քանի շաբաթ է, ինչ լսվում է պտղի սրտի բաբախումը, որը կարելի է լսել ականջը կնոջ որովայնի վրա դնելով:
Երեխայի սեռն արդեն վերջնականորեն ձևավորված է: Տղայի ամորձիները սկսում են իջնել փոշտ, ձևավորվում է աղջիկների հեշտոցը: Ձեռքի մատները կարող են բռունցք դառնալ: Ձեռքերից որևէ մեկին երեխան տալիս է նախապատվություն: Այստեղից արդեն սկսում են տարբերվել ապագա ձախլիկները և աջլիկները: Մատների վրա լիովին ձևավորված է այն անկրկնելի նախշը, որը լավ հայտնի է դակտիլոսկոպիայի մեջ որպես մատնահետք: Արդեն սկսում է ձևավորվել քնի և աշխուժության ռեժիմը: Իր արթուն լինելու մասին նա «հայտնում» է հրումներով, հատկապես այն ժամանակ, երբ մայրը հանգստանում է:
Հղիության 26-րդ շաբաթ
Մարմնի քաշի ավելացման հետ մեկտեղ կարող են առաջանալ ոտքերի ջղաձգություն, ցավեր իրանի և կոնքի շրջանում, այտուց, փորկապություն և այլն: Նման դեպքում դիմեք կանանց կոնսուլտացիա:
Պտուղը 26-րդ շաբաթում.
քաշը 750-780 գրամ է,
երկարությունը` մոտավորապես 32-33 սմ
Պտուղը կարողանում է բացել աչքերը, որոնք լրիվ ձևավորված են, աչքերի գույնը վերջնականապես պարզված չէ: Պտուղը լինում է թույլ, նիհար, քանի որ ճարպը կուտակվում է հղիության ավելի ուշ շրջանում: Նա արդեն ունի թարթիչներ, եղունգներ, որոնք շարունակում են աճել:
Հղիության 27-րդ շաբաթ
Այս ժամկետներում կնոջ արյան մեջ խոլեստերինի քանակն ավելանում է, որը նպաստում է ընկերքի կողմից զանազան հորմոնների, այդ թվում նաև պրոգեստերոնի արտադրության, որի շնորհիվ արգանդի լարվածությունը և կրծքագեղձերի ֆունկցիան կարգավորվում է:
Նորմալ հղիության ժամանակ II եռամսյակում (14-27 շաբաթ) հղիի քաշն ավելանում է 5,5-6,5 կգ-ով, այսինքն` շաբաթական մոտավորապես 0,5 կգ-ով: Հնարավոր է, որ նիհար կանանց քաշն ավելի շատ ավելանա: Ինչպես քաշի ավելացումը, այնպես էլ պակասը սպառնում է պտղի առողջությանը և բարդացնում հղիության ընթացքը:
Պտուղը 27-րդ շաբաթում.
քաշը 800-900 գրամ է,
երկարությունը` 33-34 սմ
28-29-րդ շաբաթից սկսած պտուղը համարվում է կենսունակ, բայց լրիվ հասունանալու համար պահանջվում է ևս 12-13 շաբաթ:
Հղիության 28-րդ շաբաթ
Անհրաժեշտ է այցելել բժշկի, որը կնշանակի մի շարք հետազոտություններ: Բացասական ռեզուսպատկանելիության դեպքում որոշվում է հակամարմինների տիտրը, որի բարձր լինելու հետևանքով կարող են առաջանալ տարբեր խնդիրներ ներկա և հետագա հղիությունների ժամանակ:
Ոսկրերի աճի համար անհրաժեշտ է շարունակել ընդունել կալցիում, ինչպես նաև երկաթի պատրաստուկներ և պոլիվիտամիններ:
Պտուղը 28-րդ շաբաթում.
քաշը 1000-1200 գրամ է,
երկարությունը` 35 սմ
Այս շրջանում ծնված պտուղը իրավաբանորեն համարվում է անձ` քաղաքացի, որը ենթակա է գրանցման: Գլխուղեղի կեղևն արդեն ունի գալարներ, իսկ ուղեղի քաշը շարունակում է ավելանալ: Գլխի մազերն ավելի են երկարել: Արգանդի խոռոչում նա հաճախ տեղակայված է գլխով դեպի ցած: Եթե տոտիկներով է կամ հետույքով, դեռևս ժամանակ կա, որպեսզի շրջվի գլխով ցած:
Հղիության 29-րդ շաբաթ
Այս շրջանում կաթնագեղձերից արտազատվում է կաթնախեժ կամ «առաջին կաթը»: Դա կպչուն, ջրային հեղուկ է, որը դառնում է երեխայի առաջին սնունդը ծնվելուց անմիջապես հետո:
Արգանդն ավելի է մեծանում և սկսում է ճնշել ներքին օրգաններին, ինչպես նաև միզապարկին, որը հանգեցնում է հաճախամիզության:
Պտուղը 29-րդ շաբաթում.
քաշը 1200-1300 գրամ է,
երկարությունը` 36-37 սմ
Պտղի մակերիկամները սկսում են արտադրել անդրոգենանման նյութեր, որոնք շրջանառվում են արյունատար համակարգում և հասնելով ընկերքին` վերածվում էստրոգենի (էստրիոլի): Ենթադրվում է, որ դա է խթանում պրոլակտինի առաջացումն օրգանիզմում:
(շարունակելի)
|
Կարդացեք նաև
Ի՞նչ են ձվարանի էնդոմետրիոզը և էնդոմետրիոիդ կիստան:
Ձվարանների էնդոմետրիոիդ կիստան ներքին էնդոմետրիոզի տեսակ է...
Ինչպե՞ս և ե՞րբ է իրականացվում էպիդուրալ անզգայացումը:
Ծննդաբերությունը էպիդուրալ անզգայացմամբ իրականացնելու դեպքում անեսթեզիոլոգը...
Ի՞նչ է ձվարանների անբավարարությունը
Ձվարանների վաղաժամ անբավարարությունը ձվարանների գործառույթի մարումն է մինչև 40 տարեկան կանանց մոտ, որոնք նախկինում ունեցել են...
Ռեզիստենտ ձվարաններ. ի՞նչ է դա:
Ռեզիստենտ ձվարանները վիճակ է, որը բնութագրվում է ձվազատման բացակայությամբ...
Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...
Ե՞րբ է սկսվում սեռական հասունացումը աղջիկների մոտ։
Սեռական հասունացումն այն փուլն է, որի ընթացքում դեռահասները ենթարկվում են...
Կրթությունը, կարիերան, հասարակական կարգավիճակի որոշ նվաճումները պահանջում են վերանայել վերաբերմունքն այնպիսի կարևոր գործառույթի նկատմամբ, ինչպիսին վերարտադրողությունն է...
Օժանդակ վերարտադրողական մեթոդների արդյունավետությունը ապահովող կարևոր միջոց է ճիշտ ախտորոշումը: Այդպիսի մեթոդներից է հիստերոսկոպիան...
Հղիության ընթացքում հեշտոցից արյունային արտադրությունը կարող է անհանգստացնել յուրաքանչյուր կնոջ: Ոմանք դա շփոթում են դաշտանի հետ, հատկապես, երբ արտադրությունը...
Միակողմանի ձվարանի հեռացումը (օվարիոէկտոմիա) հաճախ հանդիպող վիրահատական միջամտություն է: Այն իրականացվում է ձվարանում բարորակ կամ կիստոզ գոյացությունների, արտահայտված էնդոմետրիոզի...
Նախաիմպլանտացիոն գենետիկ թեստավորումը (ՆԳԹ, PGT) հնարավորություն է տալիս նախքան իմպլանտացիան ուսումնասիրել էմբրիոնի գեները և քրոմոսոմները: Այս թեստավորումը ցուցված է այն զույգերին, որոնց մոտ նախկինում...
Հնարավո՞ր է հղիանալ ձվարանների պոլիկիստոզի դեպքում
Ձվարանների պոլիկիստոզը վերարտադրողական տարիքի կանանց մոտ ամենահաճախ հանդիպող...
Արգանդի փողերը կանանց ամենակարևոր օրգաններից են, որոնց գործունեության խաթարումը կարող է հղիության համար արգելք դառնալ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն