Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա

Էնդոմետրիոզ

Էնդոմետրիոզ

Էնդոմետրիոզն գինեկոլոգիական ամենատարածված հիվանդություններից մեկն է: Դրանով տառապում է վերարտադրողական տարիքի կանանց մոտ 25%-ը: Դրա հետ մեկտեղ, այս հիվանդության ախտանիշները բավական աղավաղված ու տարբեր են, քանի որ կանայք սովորաբար բժշկի են դիմում մեկ այլ պատճառով:

 

Առավել տարածված ախտանիշները 

 

  • Մենստրուացիայի սկսվելուց մի քանի օր առաջ և դրանից հետո ցավեր կոնքի շրջանում: Եթե ցավն ու արյան կորուստն այնքան ուժեղ են, որ իջեցնում են աշխատունակությունը և ստիպում փոխել սովորական կենսակերպը, դա արդեն նորմալ չէ:
  • Մենստրուացիոն ցիկլի փոփոխությունները: Դրա սկսվելուց մի քանի օր առաջ և հետո դրսևորվում է շագանակագույն արտադրություն, նաև կարող է մեծանալ արյան կորստի ծավալը և ընթացքը:
  • Անպտղությունը: Անպտղությունը կարող է էնդոմետրիոզի կողմնակի արդյունք լինել և դրան ուղեկցել մոտ 30-40% դեպքերում: Մեծ մասամբ, ճիշտ ախտորոշումն օգնում է հույսը կտրած ամուսնական զույգերին խնդիրը համեմատաբար ավելի արագ լուծել:

 

Որն է հիվանդության էությունը

 

Էնդոմետրիումն արգանդի պատերի ներքին շերտն է, որը հղիության ընթացքի համար լավագույն պայմաններն է ստեղծում: Էնդոմետրիումի  յուրաքանչյուր ցիկլ հաստանում և լցվում է արյունով, պատրաստ լինելով իր մոտ ընդունել սաղմին: Այն դեպքում, երբ բեղմնավորումը տեղի է ունենում, ձվաբջիջն ամրանում է և ստանում աճի համար բոլոր անհրաժեշտ նյութերը` երկաթի և  էնդոմետրիումի արյունատար անոթների միջոցով: Եթե բեղմնավորում չի լինում, էնդոմետրիումի վերին շերտը շերտազատվում  և հեռանում է արգանդից` մենստրուացիոն արյան հետ միասին: Հատկապես, հենց այդ պահին էլ ազատ շարժման մեջ գտնվող էնդոմետրիումի բջիջների որոշ քանակություն կարող է «ընկնել» ըստ ոչ ճիշտ նշանակության. արգանդի մկանային շերտ կամ որովայնախոռոչ: Որոշ կանանց մոտ էնդոմետրիումի բջիջներն ամրանում են տարբեր օրգաններին և սերտաճում դրանց մեջ. դա էլ հենց էնդոմետրիոզն է: Մնացածների մոտ աշխատում է իմունային պաշտպանությունը և օտար բջիջները ոչնչացվում են:

 

Քանի որ էնդոմետրիումի բջիջները զգայուն են մնում հորմոնային պատկերի նկատմամբ, դրանք շարունակում են արյունահոսել մենստրուացիոն ցիկլի հետ համապատասխանաբար: Արյունահոսությունները  շրջապատող հյուսվածքներում հրահրում են բորբոքային գործընթացներ, ինչն էլ հանգեցնում է ցավերի, օրգանների  ծավալով մեծացման, անպտղության:

 

Էնդոմետրիոզի պատճառները

 

Ներկայումս գոյություն ունեն մի քանի վարկածներ

 

  • Հորմոնային խանգարումներ: Էստրոգենների բարձր մակարդակը  հրահրում է արգանդի ներքին լորձաթաղանթի բջիջների  մեծացման ու վերասերման:
  • Ժառանգական նախահակվածությունը: Հայտնի է դեպք, երբ մի ընտանիքում էնդոմետրիոզ են ախտորոշել ութ դուստրերի մոտ:
  • Ցածր իմունիտետը: Եթե իմունիտետը բարձր է, ապա բջիջները չեն կարող գործել ՙիրենց՚ օրգաններից դուրս, դրանք միանգամից կոչնչացվեն պաշտպանական մեխանիզմների կողմից:

 

Բուժումը

 

Բուժման գործընթացը, որպես կանոն, ներառում է վիրահատություն և 6-8 ամսյա հորմոնային թերապիա: Վիրաբուժական միջամտությունը, սովորաբար ենթադրում է բորբոքային օջախների այրում լազերի միջոցով: Հորմոնային պատկերի կարգավորման համար երկարատև թերապիա է անցկացվում:

 

Կանխարգելումը

 

Ինչպես հայտնի է, ավելի դյուրին է կանխարգելել, քան բուժել: Կանխարգելման նպատակով սովորաբար հանձնարարվում են հետևյալ միջոցները.

 

  • Տարին երկու անգամ գինեկոլոգիական առաջնային զննում, գինեկոլոգիական հիվանդությունների ժամանակին բուժում:
  • Հղիության արհեստական ընդհատումներից հրաժարում: Հղիության ընդհատումից հետո հորմոնային խափանումները կարող են հրահրել բջջային հյուսվածքների մեծացում, իսկ վիրահատական միջամտության ռիսկն այն է, որ էնդոմետրիումի բջիջները կհայտնվեն արգանդից դուրս:
  • Հորմոնային հակաբեղմնավորիչների օգտագործումը: Պայմանավորված  առանձնահատկություններով, հորմոնային հակաբեղմնավորիչ միջոցները կարող են կանխարգելել պոլիկիստոզը, միոման, արգանդի ներքին էնդոմետրիոզը և, նույնիսկ, էնդոմետրիումի քաղցկեղը:
  • Ակտիվ կենսակերպը, ֆիզիկական ծանրաբեռնվածությունները, մարմնի քաշի նորմալ պահպանումը: Ծանրաբեռնվածություններն իջեցնում են էստրոգենների մակարդակը, կարգավորելով հորմոնային պատկերը: Իսկ արյան մեջ շաքարի բարձր մակարդակը, որը բնորոշ է գեր մարդկանց, ընդհակառակը, խթանում է բորբոքային գործընթացների զարգացմանը:

 

Սթրեսային վիճակների նվազեցում: Ժամանակին պառկել քնելու, մաքուր օդում շատ զբոսնել, պարբերաբար  հանգստացնող մեթոդներ կիրառել (մերսում, յոգա, շոգեբաղնիք, շնչառական վարժություններ) և հաճելի մարդկանց հետ շփվել: Հանձնարարականներն այնքան էլ բարդ չեն և օգտակար ու, նույնիսկ,  հաճելի են յուրաքանչյուր կնոջ համար:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 8-9.2012
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. zdorovieinfo.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ձվարանների էնդոմետրիոիդ կիստաներ. morevmankan.am
Ձվարանների էնդոմետրիոիդ կիստաներ. morevmankan.am

Ի՞նչ են ձվարանի էնդոմետրիոզը և էնդոմետրիոիդ կիստան:

Ձվարանների էնդոմետրիոիդ կիստան ներքին էնդոմետրիոզի տեսակ է...

ԿԻՆ: Հիվանդություններ
Անցավ ծննդաբերություն. հաճախ տրվող հարցեր. morevmankan.am
Անցավ ծննդաբերություն. հաճախ տրվող հարցեր. morevmankan.am

Ինչպե՞ս և ե՞րբ է իրականացվում էպիդուրալ անզգայացումը:

Ծննդաբերությունը էպիդուրալ անզգայացմամբ իրականացնելու դեպքում անեսթեզիոլոգը...

Հղիություն, ծննդաբերություն
Ձվարանների վաղաժամ անբավարարություն. morevmankan.am
Ձվարանների վաղաժամ անբավարարություն. morevmankan.am

Ի՞նչ է ձվարանների անբավարարությունը

Ձվարանների վաղաժամ անբավարարությունը ձվարանների գործառույթի մարումն է մինչև 40 տարեկան կանանց մոտ, որոնք նախկինում ունեցել են...

ԿԻՆ: Հիվանդություններ
Ռեզիստենտ ձվարանների համախտանիշ. morevmankan.am
Ռեզիստենտ ձվարանների համախտանիշ. morevmankan.am

Ռեզիստենտ ձվարաններ. ի՞նչ է դա:

Ռեզիստենտ ձվարանները վիճակ է, որը բնութագրվում է ձվազատման բացակայությամբ...

ԿԻՆ: Հիվանդություններ
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...

Հղիություն, ծննդաբերություն
Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը. morevmankan.am
Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը. morevmankan.am

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Հղիություն, ծննդաբերություն
Երբ դիմել բժիշկ-գենետիկի խորհրդատվությանը
Երբ դիմել բժիշկ-գենետիկի խորհրդատվությանը

Բժիշկ-գենետիկի խորհրդատվությունը անհրաժեշտ է հետևյալ դեպքերում...

Գենետիկա
Դաշտանի առանձնահատկությունները դեռահասների մոտ․ Արմինե Դումանյան. morevmankan.am
Դաշտանի առանձնահատկությունները դեռահասների մոտ․ Արմինե Դումանյան. morevmankan.am

Ե՞րբ է սկսվում սեռական հասունացումը աղջիկների մոտ։

Սեռական հասունացումն այն փուլն է, որի ընթացքում դեռահասները ենթարկվում են...

Առողջ կին
Ուշ վերատադրողական տարիք. morevmankan.am
Ուշ վերատադրողական տարիք. morevmankan.am

Կրթությունը, կարիերան, հասարակական կարգավիճակի որոշ նվաճումները պահանջում են վերանայել վերաբերմունքն այնպիսի կարևոր գործառույթի նկատմամբ, ինչպիսին վերարտադրողությունն է...

Հղիություն, ծննդաբերություն
Հիստերոսկոպիա ԱՄԲ-ից առաջ. morevmankan.am
Հիստերոսկոպիա ԱՄԲ-ից առաջ. morevmankan.am

Օժանդակ վերարտադրողական մեթոդների արդյունավետությունը ապահովող կարևոր միջոց է ճիշտ ախտորոշումը: Այդպիսի մեթոդներից է հիստերոսկոպիան...

Հղիություն, ծննդաբերություն
Կարո՞ղ է դաշտան լինել հղիության ժամանակ. morevmankan.am
Կարո՞ղ է դաշտան լինել հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիության ընթացքում հեշտոցից արյունային արտադրությունը կարող է անհանգստացնել յուրաքանչյուր կնոջ: Ոմանք դա շփոթում են դաշտանի հետ, հատկապես, երբ արտադրությունը...

Հղիություն, ծննդաբերություն
Հնարավո՞ր է հղիանալ մեկ ձվարանով
Հնարավո՞ր է հղիանալ մեկ ձվարանով

Միակողմանի ձվարանի հեռացումը (օվարիոէկտոմիա) հաճախ հանդիպող վիրահատական միջամտություն է: Այն իրականացվում է ձվարանում բարորակ կամ կիստոզ գոյացությունների, արտահայտված էնդոմետրիոզի...

Հղիություն, ծննդաբերություն
Նախաիմպլանտացիոն թեստավորում. morevmankan.am
Նախաիմպլանտացիոն թեստավորում. morevmankan.am

Նախաիմպլանտացիոն գենետիկ թեստավորումը (ՆԳԹ, PGT) հնարավորություն է տալիս նախքան իմպլանտացիան ուսումնասիրել էմբրիոնի գեները և քրոմոսոմները: Այս թեստավորումը ցուցված է այն զույգերին, որոնց մոտ նախկինում...

Հղիություն, ծննդաբերություն
Ձվարանների պոլիկիստոզ. morevmankan.am
Ձվարանների պոլիկիստոզ. morevmankan.am

Հնարավո՞ր է հղիանալ ձվարանների պոլիկիստոզի դեպքում

Ձվարանների պոլիկիստոզը վերարտադրողական տարիքի կանանց մոտ ամենահաճախ հանդիպող...

ԿԻՆ: Հիվանդություններ
Արգանդի փողերի անանցանելիության ախտորոշումը և բուժումը. morevmankan.am
Արգանդի փողերի անանցանելիության ախտորոշումը և բուժումը. morevmankan.am

Արգանդի փողերը կանանց ամենակարևոր օրգաններից են, որոնց գործունեության խաթարումը կարող է հղիության համար արգելք դառնալ...

ԿԻՆ: Հիվանդություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ