Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հակացուցումներ` հղիության առաջին եռամսյակում. morevmankan.am
Հղիության ընթացքում կյանքի բնույթն, իհարկե, փոխվում է:
Հղիության առաջին եռամսյակը ամենապատասխանատու շրջանն է, քանի որ այդ շրջանում են ձևավորվում նոր օրգանիզմի բոլոր հիմնական համակարգերը: Այդ պատճառով առաջին եռամսյակում սահմանափակումների ցանկը բավականին մեծ է:
Որպեսզի երեխան առողջ լինի և ճիշտ զարգանա, ապագա մայրը պետք է պահպանի առողջ սննդակարգ և բացառի բոլոր անբարենպաստ գործոնները, որոնք կարող են ազդել պտղի վրա:
Ի՞նչ չանել առաջին եռամսյակում:
- Առաջին հերթին, անհրաժեշտ է հրաժարվել վնասակար սովորություններից՝ ծխելուց, ալկոհոլից:
Եթե մինչև հղիությունը ծխել եք, ապա հղիության ընթացքում պետք է մոռանալ ծխախոտի մասին: Պետք է խուսափել նաև պասիվ ծխելուց՝ չգտնվել ծխողի հետ նույն սենյակում: Երբեմն հղիի օրգանիզմն ինքն է պաշտպանում իրեն և հղիին այլևս դուր չի գալիս ծխախոտի հոտը:
Ալկոհոլը խիստ վտանգավոր է հղիության ժամանակ, հատկապես վաղ շրջաններում:
- Պետք է խուսափել մարդաշատ վայրերից, և մրսելուց, որովհետև դա կարող է վիրուսային վարակների պատճառ դառնալ, որոնք բացասական ազդեցություն կարող են ունենալ պտղի վրա, մանավանդ, որ հղիին թույլատրելի դեղերի ցանկը բավականին սահմանափակ է:
- Չի թույլատրվում անցնել ֆլուորոգրաֆիա և ռենտգեն հետազոտություն՝ կենսական անհրաժեշտւթյան ցուցումներից բացի, քանի որ ռենտգենյան ճառագայթները խիստ բացասաբար են ազդում պտղի զարգացման վրա:
- Հղիության ժամանակ դեղորայք ընդունելիս անհրաժեշտ է ուշադիր կարդալ ցուցումները, խորհրդակցել բժշկի հետ: Շատ դեղեր բացարձակ հակացուցված են հղիության ընթացքում, դրանք տրանկվիլիզատորներն են, որոշ անտիբիոտիկներ, ցավազրկող նարկոտիկ դեղերը և այլն:
- Սթրեսը նույնպես հակացուցված է հղիության ժամանակ. բացասական հույզերը, նյարդային լարվածությունն ազդում են երեխայի զարգացման վրա:
- Կարևոր հակացուցումներից են ծանրություն բարձրացնելը, լարված ֆիզիկական մարզումները, սպորտը: Վտանգավոր է փոքր կոնքի և որովայնի մկանների ուժեղ լարումը: Կարելի է զբաղվել լողով, թեթև մարմնամարզությամբ, քայլքով, յոգայի ոչ բարդ վարժություններով, բուժական ֆիզկուլտուրայով և շնչառական վարժություններով:
- Շատ կարևոր է ճիշտ սնվելը: Հակացուցված են քիմիական հավելումներով, ներկանյութերով մթերքները: Կենդանական մթերքն օգտագործումից առաջ պետք է եփել:
- Զգույշ լինել, եթե տանը տնային կենդանի կա, հատկապես` կատու: Կենդանու խնամքով պետք է զբաղվի ընտանիքի այլ անդամ: Կատվի արտաթորանքի մեջ կարող է տոքսոպլազմա լինել, որը լուրջ հիվանդության հարուցիչ է և վտանգ է ներկայացնում աճող պտղի համար:
|
Կարդացեք նաև
Ի՞նչ են ձվարանի էնդոմետրիոզը և էնդոմետրիոիդ կիստան:
Ձվարանների էնդոմետրիոիդ կիստան ներքին էնդոմետրիոզի տեսակ է...
Ինչպե՞ս և ե՞րբ է իրականացվում էպիդուրալ անզգայացումը:
Ծննդաբերությունը էպիդուրալ անզգայացմամբ իրականացնելու դեպքում անեսթեզիոլոգը...
Ի՞նչ է ձվարանների անբավարարությունը
Ձվարանների վաղաժամ անբավարարությունը ձվարանների գործառույթի մարումն է մինչև 40 տարեկան կանանց մոտ, որոնք նախկինում ունեցել են...
Ռեզիստենտ ձվարաններ. ի՞նչ է դա:
Ռեզիստենտ ձվարանները վիճակ է, որը բնութագրվում է ձվազատման բացակայությամբ...
Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...
Ե՞րբ է սկսվում սեռական հասունացումը աղջիկների մոտ։
Սեռական հասունացումն այն փուլն է, որի ընթացքում դեռահասները ենթարկվում են...
Կրթությունը, կարիերան, հասարակական կարգավիճակի որոշ նվաճումները պահանջում են վերանայել վերաբերմունքն այնպիսի կարևոր գործառույթի նկատմամբ, ինչպիսին վերարտադրողությունն է...
Օժանդակ վերարտադրողական մեթոդների արդյունավետությունը ապահովող կարևոր միջոց է ճիշտ ախտորոշումը: Այդպիսի մեթոդներից է հիստերոսկոպիան...
Հղիության ընթացքում հեշտոցից արյունային արտադրությունը կարող է անհանգստացնել յուրաքանչյուր կնոջ: Ոմանք դա շփոթում են դաշտանի հետ, հատկապես, երբ արտադրությունը...
Միակողմանի ձվարանի հեռացումը (օվարիոէկտոմիա) հաճախ հանդիպող վիրահատական միջամտություն է: Այն իրականացվում է ձվարանում բարորակ կամ կիստոզ գոյացությունների, արտահայտված էնդոմետրիոզի...
Նախաիմպլանտացիոն գենետիկ թեստավորումը (ՆԳԹ, PGT) հնարավորություն է տալիս նախքան իմպլանտացիան ուսումնասիրել էմբրիոնի գեները և քրոմոսոմները: Այս թեստավորումը ցուցված է այն զույգերին, որոնց մոտ նախկինում...
Հնարավո՞ր է հղիանալ ձվարանների պոլիկիստոզի դեպքում
Ձվարանների պոլիկիստոզը վերարտադրողական տարիքի կանանց մոտ ամենահաճախ հանդիպող...
Արգանդի փողերը կանանց ամենակարևոր օրգաններից են, որոնց գործունեության խաթարումը կարող է հղիության համար արգելք դառնալ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն