Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հոգեկան և վարքի խանգարումներ

Թուլամտություն կամ դեմենցիա (քրոնիկական օրգանական հոգեհամախտանիշ)

Թուլամտությունը կամ դեմենցիան (F00) հոգեկան ֆունկցիաների գեներալիզացված խանգարում է։ Այն գլխուղեղի քրոնիկական հարաճուն հիվանդության համախտանիշ է, որի ժամանակ ախտահարվում են կեղևային ֆունկցիաները՝ հիշողությունը, մտածողությունը, կողմնորոշումը, դատողությունը, այլ կերպ ասած՝ ինտելեկտը, հիշողությունը և անձը՝ առանց գիտակցության խանգարման։ Սովորաբար, առկա են կոգնիտիվ (ճանաչողական) խանգարումներ, հուզականության, սոցիալական վարքի, մոտիվացիաների խաթարումներ։

Թուլամտությունը ձեռք բերովի խանգարում է և մեծ մասամբ՝ անդարձելի։


Համաճարակաբանություն։ Մոտավոր գնահատականներով 65 տարեկանից բարձր բնակչության 10%-ը տառապում է թուլամտությամբ։ Իսկ 80 տարեկանից բարձր ծերունիների շրջանում այն հասնում է մինչև 22%։ Այսինքն՝ տարիքի հետ հիվանդացությունն աճում է։ Հետևաբար, տարեցների (65 տարեկան և ավելի) թվաքանակի աճին զուգընթաց (նրանք, ըստ որոշ տվյալների՝ 2030 թ. կկազմեն բնակչության 20%-ը) թուլամտությունը կդառնա շատ լուրջ առողջապահական հիմնախնդիր։ Այս հիվանդների շուրջ 80%-ը շարունակում է ապրել ընտանիքում և միայն յուրաքանչյուր հինգերորդը՝ կապված թուլամտության ծանրության հետ, ուղարկվում է հոգեբուժարան կամ ծերանոց։


Տերմինաբանությունը։ ՄԻնչև 65 տարեկանն առաջացող քրոնիկական օրգանական հոգեհամախտանիշի (դեմենցիայի) համար, սովորաբար, օգտագործվում է նախածերունական թուլամտություն տերմինը։ «Ծերունական (կամ սենիլ) թուլամտություն» տերմինը կիրառվում է այդ նույն վիճակների համար, որոնք, սակայն, ձևավորվում են ավելի ուշ տարիքում։


 Կլինիկական ախտանիշները։
Թուլամտությունը, սովորաբար, սկսվում է աննկատ և աստիճանական, որը չեն նկատում ոչ հարազատները և ոչ էլ բժիշկները մինչև որևէ ախտանիշի սրացումը, ինչն արդեն ուշադրություն է գրավում։ Աստիճանաբար խանգարվում է նաև հիվանդի հարմարվողականությունը զանազան սոցիալական իրավիճակներում և հանգամանքներում։ Հիվանդությունն ակնհայտ է դառնում, երբ հիվանդն արդեն ի վիճակի չէ կատարել սովորական պարտականությունները և լուծել իր խնդիրները։


Հիվանդության կլինիկական պատկերը բնութագրվում է հետևյալ ախտանիշներով՝


1.    Ամնեզիա (հիշողության խանգարում) առանց գիտակցության խանգարման։ Հիշողության խանգարման վրա սկզբում, սովորաբար, ուշադրություն են դարձնում հարազատները, մինչդեռ հիվանդները ժխտում են այդ խանգարումը։ Հիշողության խանգարումները սկսվում են «հասկանալի» մոռացկոտությունից (նկատի ունենալով հիվանդի տարիքը), հատկապես՝ անունների, համարների, ընթացիկ իրադարձությունների հանդեպ։ Հետագայում երևան են գալիս ավելի կոնկրետ և ձևավորված ամնեստիկ նշաններ։ Այսպես, հիվանդները կարող են ապակողմնորոշվել իրենց շատ լավ ծանոթ միջավայրում (տեղանքում)՝ չգտնել հացի խանութը, դեղատունը, թերանալ առօրյա պարտականությունները կատարելիս, վրիպումներ թույլ տալ կերակուր պատրաստելիս, գազօջախը միացրած թողնել, չկատարել ծրագրված գործերը մոռանալու պատճառով, անիմաստ թափառել։ Սովորաբար, հենց նման դրսևորումներն են գրավում շրջապատի ուշադրությունը։ Ավելի արտահայտված է վերջին իրադարձությունների և տեղեկությունների, ավելի քիչ ավտոմատիզացված գործողությունների հանդեպ հիշողության խանգարումը։ Հիշողության այս բացը լրացվում է կոնֆաբուլյացիաներով, փսևդոռեմինիսցենցիաներով կամ կրիպտոմնեզիաներով։


2.    Անձի դեգրադացիան արտահայտվում է անձի ինտելեկտուալ և սոցիալական իջեցումով։ Սկսվում է պրեմորբիդ անձին բնորոշ հատկությունների սրացումով, ինչը նպաստում է օբսեսիվ (սևեռուն) և հիպոխոնդրիկ ախտանիշների դրսևորմանը։ Հիվանդին բնորոշ կեցվածքն ու պահվածքը փոխվում են, հիվանդը սկսում է արհամարել և անտեսել ուրիշների զգացմունքներն ու ապրումները, դառնում ավելի համառ, դյուրագրգիռ և մեկուսացված։ Հետագայում, անտարբեր է դառնում սեփական անձի հանդեպ, արհամարում է անձնական հիգիենայի պահանջները, չի հետևում իր արտաքինին, վարում է անկանոն, թափթփված կյանք։ Արտահայտված և հարաճուն դեպքերում զարգանում է մարազմային վիճակ՝ համընդհանուր դեգրադացիա, ունակությունների, գիտելիքների և հմտությունների կորուստ՝ ֆիզիկական այլասերման (կախեքսիայի) հետ մեկտեղ։


3.    Մտածողության խանգարումները հիվանդության սկզբում արտահայտվում են դանդաղկոտությամբ և ընդգծված կենտրոնացմամբ անցյալի մի քանի էական թեմաների շուրջ (պերսևեռացիա)։ Թուլամիտ մարդն ի վիճակի չէ ընկալել նոր գաղափարներ, կորցնում է վերացարկելու հնարավորությունը։ Քննադատական դատողությունների, տրամաբանական եզրահանգումների ունակությունն աստիճանաբար թուլանում է, ինչը որոշ դեպքերում նպաստում է զառանցանքների ձևավորմանը։ Մտածողությունն արտահայտված դեպքերում սահմանափակվում է շատ կոնկրետ թեմաներով և կորցնում փոխկապակցվածությունը։ Սա արտահայտվում է հիվանդի խոսքում, այն աստիճանաբար՝ թուլամտության խորացմանը զուգընթաց, դառնում է ավելի ու ավելի դանդաղկոտ, աղքատիկ։ Իսկ հիվանդության վերջնափուլում այն վերածվում է անհասկանալի վանկերի, բառերի, անիմաստ արտահայտություների։


4.    Հոգեախտաբանական դրսևորումները հաճախ հանդիպող և կլինիկական պատկերին որոշակի երանգ և յուրահատկություն տվող խանգարումներից են։ Մասնավորապես, Ալցհեյմերի թուլամտության 33-50% դեպքերում նման խանգարումները կարող են երևան գալ հիվանդության որևէ փուլում։ Դրանք են զառանցանքները, ցնորքները, կեղծ ճանաչումները, աֆեկտիվ խանգարումները (երբեմն, նույնիսկ, մանիան), վարքային խանգարումները (ագրեսիվություն, սեռական ապարգելակում և այլն)։


5.    Աֆազիան, ապրաքսիան, ագնոզիան և այլ օջախային խանգարումներն արտացոլում են գլխուղեղի ախտահարմամբ պայմանավորված հոգեկան ֆունկցիաների շեղումը։ Աֆազիան խոսքը հասկանալու ունակության կորստի (սենսոր աֆազիայի) զուգակցումն է բանավոր խոսքի, գրելու և կարդալու խանգարումների (մոտոր աֆազիայի) հետ։ Այն արտահայտվում է անվանելու ունակության կորստով (ամնեստիկ աֆազիա)։ Ապրաքսիան շարժողական և զգացողական ֆունկցիաների պահպանման պայմաններում որևէ գործողություն կատարելու անընդունակությունն է։ Հիվանդն ապրաքսիայի դեպքում չի կարողանում, օրինակ, հագնվել, օգտվել պատառաքաղից, կոճկվել։ Ագնոզիան մտերիմներին, առարկաները ճանաչելու ունակության կորուստն է (օրինակ, հիվանդը չի ճանաչում ընկերոջը, հարազատին)։


Թուլամիտ հիվանդների վարքը, հիմնականում, իրավիճակին անհամապատասխան է, նրանք պասիվ են, աննախաձեռնող, անկայուն, անհանգիստ, հեշտությամբ են շեղվում տարբեր գրգիռների ազդեցությամբ։ Անձի փոփոխությունների արդյունքում ցուցաբերում են ասոցիալական վարք՝ հակված են սեռական սանձարձակության, գողության։ Բնորոշ են աշխարհայացքային սահմանափակվածությունը, հաստատված ռեժիմին բծախնդրորեն հետևելը և սովորական իրավիճակի փոփոխման դեպքում կամ հանձնարարությունների դժվարության տակ բուռն ցասումի և զայրույթի դրսևորումները (այսպես կոչված, կատաստրոֆիկ ռեակցիաներ)։


Պատճառագիտությունը։
Բազմաթիվ պատճառներ կարող են առաջացնել թուլամտություն, չնայած, մեծ մասամբ, բացակայում են տվյալները սպեցիֆիկ գործոնների վերաբերյալ։ Ամենատարածված պատճառն առաջնային դեգեներացիան է, որն ընկած է Ալցհեյմերի հիվանդության առաջացման հիմքում (դեպքերի շուրջ 65%-ը)։ Իր հաճախականությամբ հաջորդ պատճառն է համարվում գլխուղեղի ատրոֆիան (1%)։ Թուլամտությունների շուրջ 15%-ը համարվում է դարձելի, եթե բուժումը ժամանակին է սկսվել։


Թուլամտության պատճառներն են՝


1.    դեգեներատիվ պրոցեսները (Ալցհեյմերի հիվանդություն, Պիկի հիվանդություն, ծերունական թուլամտություն և այլն),


2.    տրավմատիկ ախտահարումները (բռնցքամարտիկների տրավմատիկ էնցեֆալոպաթիա),


3.    նորագոյացությունները (գլխուղեղի ուռուցքներ, սուբդուրալ հեմատոմա և այլն),


4.    ինֆեկցիոն հիվանդությունները (պրոգրեսիվ պարալիչ, էնցեֆալիտներ),


5.    անօքսիաները (անեմիա, սրտային կամ թոքային անբավարարություն),


6.    նյութափոխանակության խանգարումները (լյարդի անբավարարություն, ուրեմիա),


7.    էնդոկրին հիվանդությունները (միքսեդեմա, Ադիսոնի հիվանդություն, հիպոգլիկեմիա և այլն),


8.    տոքսիկ ազդեցությունները (ալկոհոլային ծագման գլխուղեղի ատրոֆիա, բարբիտուրատների, բրոմիդների ներգործություն),


9.    վիտամինային անբավարարությունը (B12 վիտամինի անբավարարություն, նիկոտինաթթվի անբավարարություն և այլն)։

 

Հարկ է նշել, որ թվարկված պատճառներից առաջացած թուլամտությունների մեծ մասը սկզբունքորեն ենթակա են բուժման, եթե այն ժամանակին և ճիշտ կազմակերպվի (վիտամինային անբավարարությունները, բարբիտուրատների և բրոմիդների ներգործության հետևանքները, միքսեդեման և Ադիսոնի հիվանդությունը, սրտի և լյարդի անբավարարությունը, ուռուցքները և այլն)։

Հեղինակ. Ս.Հ. Սուքիասյան, Ս.Պ. Մարգարյան
Աղբյուր. Հոգեբուժություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

11.10.2014

Հարգելի Արտակ Հարությունյան, դա գլխուղեղի սուր արյան շրջանառության խանգարման հետևանքով է: Զարգացած ինսուլտից հետո նման երևույթներ ի հայտ գալիս  են: Այստեղ առանձնապես լուրջ անելիքներ չկան: Դիմեք նյարդաբանի՝ հանգստացնող դեղամիջոցների նշանակման համար:  

Արտակ Հարությունյան

08.09.2014

Բարև Ձեզ, մայրս արդեն 3 ամիս է ինչ ստացել է գլխուղեղի լայն ինսուլտ: Այժմ նրա վարքն աննկարագրելի և անկառավարելի է դարձել: Մայրս դարձել է էգոիստ, չարացած, մոռացկոտ, կենտրոնացված աղեստամոքսային ֆունկցիաների վրա, սուտասան և այլն: Ես չգիտեմ ինչ անել:

Կարդացեք նաև

Անաշխատունակ-անգործունակ. ո՞րն է տարբերությունը Աննա Չիլինգարյան. hapak.am
Անաշխատունակ-անգործունակ. ո՞րն է տարբերությունը Աննա Չիլինգարյան. hapak.am

Անաշխատունակ

Անաշխատունակությունն աշխատանք կատարելու ընդունակության կորուստն է, երբ կյանքի ընթացքում...

ԵՊԲՀ. Գիտական թիրախը`աուտիզմ
ԵՊԲՀ. Գիտական թիրախը`աուտիզմ

ՄԱԿ-ի կողմից ապրիլն ավանդաբար նշվում է որպես «Աուտիզմի իրազեկման ամիս»: Ամբողջ աշխարհում գիտնականների ուշադրության կենտրոնում են աուտիզմի սպեկտրի խանգարումները՝  կապված վերջին տասնամյակում...

Հոգեկան առողջություն
Պարանոյա
Պարանոյա

Զսպված Էմոցիաները, երբեք չեն անհետանում: Դրանք կենդանի թաղված են և կարող են ի հայտ  գալ ապագայում` լիովին այլ կերպարանքով :

 

Զիգմունդ Ֆրեյդ...

«Ուզում եմ՝ չեմ կարող» կամ «չեմ ուզում՝ պարտավոր եմ» մտքերը նևրոզի «թշնամիներն են». armeniamedicalcenter.am
«Ուզում եմ՝ չեմ կարող» կամ «չեմ ուզում՝ պարտավոր եմ» մտքերը նևրոզի «թշնամիներն են». armeniamedicalcenter.am

Շրջապատում հաճախ լսում ենք` «նևրոզ ունեմ» և շատ դեպքերում, մարդիկ չկարևորելով հիվանդության լրջությունն ու չգնահատելով ռիսկերը, շրջանցում են այն, իսկ արդյունքում բախվում լուրջ խնդիրների: Մարդիկ անլուրջ են վերաբերվում երևույթին՝ մտածելով...

Հոգեկան առողջություն Բժշկի ընդունարանում
Ալցհեյմերի հիվանդության զարգացման հավանականությունը գնահատող 6 հարց. news.am
Ալցհեյմերի հիվանդության զարգացման հավանականությունը գնահատող 6 հարց. news.am

Ապրելակերպը, սովորությունները եւ սննդակարգը որոշակի դեր են խաղում Ալցհեյմերի հիվանդության զարգացման կամ էլ, ընդհակառակը, կանխարգելման հարցում...

Ծերություև և երկարակեցություն Նյարդաբանություն Հիշողություն, հիշողության խանգարումներ
5 սննդամթերք սթրեսի դեմ պայքարելու համար. news.am
5 սննդամթերք սթրեսի դեմ պայքարելու համար. news.am

Վերջին օրերին Հայաստանում մարդկանց տրամադրության վրա բացասական ազդեցություն ունեցող եւ շատերի համար լուրջ սթրեսի պատճառ դարձած բազմաթիվ իրադարձություններ են տեղի ունեցել: NEWS.am Medicine-ի խմբագրությունը...

Հոգեկան առողջություն Սնունդը և առողջությունը
Զեկույց «Աուտիզմ» թեմայով
Զեկույց «Աուտիզմ» թեմայով

Սույն թվականի ապրիլի 9-ին ՀՊՄՀ հիմնական դպրոցում աուտիզմի իրազեկման օրվա շրջանակում (ապրիլի 2-ը աուտիզմի մասին տեղեկատվության տարածման համաշխարհային օրն էր) տեղի ունեցավ դպրոցի լոգոպեդի զեկույցը...

Հոգեկան առողջություն
Ի՞նչ է հոգեթերապիան
Ի՞նչ է հոգեթերապիան

Մեզնից յուրաքանչյուրը յուրովի է լուծում իր  կյանքի խնդիրները: Ոմանք փորձում են ինքնուրույն հաղթահարել դրանք, ոմանք էլ  դիմում են բարեկամների կամ ընկերների օգնությանը...

Բուժում Հոգեկան առողջություն
Ամենահանելուկային թմրանյութը
Ամենահանելուկային թմրանյութը

Բուրունդանգան ճանաչվել է առավել արտառոց թմրանյութը:

Բրիտանական «Wired" ամսագրի հեղինակները մանրակրկիտ ուսումնասիրել են թմրամիջոցը: Բուրունդանգան առաջին հերթին հայտնի է այն...

Դեղամիջոցներ
Ափիոնային թմրամոլություն
Ափիոնային թմրամոլություն

Ափիոնային թմրամոլությունը (F11) բավականին տարածված է ամբողջ աշխարհում։ Ափիոնի խմբի հիմնական գործածվող ներկայացուցիչներն են բնական ափիոնը, մորֆինը, կոդեինը, հերոինը, հիդրոմորֆինը, օքսիմորֆինը...

Ալկոհոլային կախվածություն (ալկոհոլիզմ)
Ալկոհոլային կախվածություն (ալկոհոլիզմ)

Ալկոհոլիզմը (խրոնիկական ալկոհոլիզմ, քրոնիկական ալկոհոլային ինտոքսիկացիա, ալկոհոլային կախվածություն, էթիլիզմ) հարաճուն քրոնիկական ռեմիսիաներով և ռեցեդիվներով ընթացող հիվանդություն է, որի հիմնական ախտանիշն է...

Շիզոֆրենիան երբեմն դրսևորվում է սեքսուալ գանգատներով. սեքսապաթոլոգ
Շիզոֆրենիան երբեմն դրսևորվում է սեքսուալ գանգատներով. սեքսապաթոլոգ

«Երբեմն որոշ հոգեկան հիվանդություններ, որոնք ունեն գաղտնի ընթացք, անհատի մոտ արտահայտվում են սեքսուալ խանգարումներով...

Ինչպե՞ս են առաջանում հոգեկան հիվանդությունները
Ինչպե՞ս են առաջանում հոգեկան հիվանդությունները

Մարդու հոգեկան հավասարակշռությունը կարելի է համեմատել մթնոլորտի օզոնային շերտի հետ. տիեզերքից այն ենթարկվում է  արեգակի ճառագայթման ու երկնաքարերի մշտական ազդեցության, իսկ ներսից  մաշվում է  արդյունաբերական ձեռնարկությունների, ու բազում այլ...

Լուսնի հակառակ կողմը
Լուսնի հակառակ կողմը

Լուսնոտության 65% դեպքերը մանկական նևրոզի հետևանք են: Մարդն իրեն տարօրինակ է պահում քնած ժամանակ: Այս երևույթն արդեն մի քանի հազարամյակ է, ինչ գոյություն ունի: Միջին դարերում այն կապում էին լուսնի ազդեցության հետ և կարծում էին...

Առողջապահության լրատու 12-13.2012
Դեպրեսիա. հոգեվիճա՞կ, թե՞ հիվանդություն
Դեպրեսիա. հոգեվիճա՞կ, թե՞ հիվանդություն

Տարեցտարի ավելանում է ան կանանց թիվը, ովքեր տառապում են դեպրեսիայով: Իսկ իրականում քանիսն են, ոչ ոքի հայտնի չէ: Մեզանից շատերն աշխատում են ուշադրություն չդարձնել սեփական ճնշված վիճակին...

Հոգեկան առողջություն Առողջապահության լրատու 12-13.2012

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ