Հոգեկան և վարքի խանգարումներ
«Ուզում եմ՝ չեմ կարող» կամ «չեմ ուզում՝ պարտավոր եմ» մտքերը նևրոզի «թշնամիներն են». armeniamedicalcenter.am
Շրջապատում հաճախ լսում ենք` «նևրոզ ունեմ» և շատ դեպքերում, մարդիկ չկարևորելով հիվանդության լրջությունն ու չգնահատելով ռիսկերը, շրջանցում են այն, իսկ արդյունքում բախվում լուրջ խնդիրների: Մարդիկ անլուրջ են վերաբերվում երևույթին՝ մտածելով, որ ժամանակակից կյանքի ռիթմը սթրեսներով լի է և կարիք չկա ժամանակ տրամադրել հիվանդության բուժման համար: Մինչդեռ անհրաժեշտ է գիտակցել, որ նևրոզը լուրջ հիվանդություն է, իսկ բուժող բժիշկը հոգեբույժն է:
«Արմենիա» ԲԿ փսիխոսոմատիկայի բաժնի վարիչ, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետ Գայանե Մարգարյանը ներկայացնում է նևրոզի առաջացման պատճառները, վտանգներն ու հոգեբույժի անհրաժեշտ միջամտությունը հիվանդության բուժման գործընթացին:
– Ի՞նչ է նևրոզը:
– Նևրոզը ժամանակակից կյանքի ամենատարածված հիվանդություններից է, որն անվանում են քաղաքակրթության թերություն: Նևրոզը նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումն է, որը զարգանում է ոչ թե գերհոգնածությունից կամ գերլարվածությունից, ինչը ենթադրում են շատերը, այլ զարգանում է մարդու մեջ տևական ժամանակ առկա իրարամերժ ցանկությունների գոյության արդյունքում «ուզում եմ՝ չեմ կարող» կամ «չեմ ուզում՝ պարտավոր եմ»: Երբեմն հիվանդությունը զարգանում է այն ժամանակ, երբ պետք է ընտրություն կատարել երկու անցանկալի կամ ցանկալի երևույթների միջև: Նման իրարամերժ ցանկությունների պարագայում, երբ մարդը չի կարողանում իր համար ընտրություն կատարել, զարգանում է նևրոզ:
– Ո՞վ է բուժում նևրոզը:
– Այս հիվանդությունն, անկասկած, բուժում է հոգեբույժը, թեև պրակտիկայում տարածված է, որ նյարդաբաններն ու թերապևտները նույնպես զբաղվում են հիվանդության բուժմամբ: Ժամանակին սրտի նևրոզի բուժումն իրականացնում էին սրտաբանները, աղեստամոքսային տրակտի համակարգի նևրոզի դեպքում՝ թերապևտները: Միայն հոգեբույժը կարող է մասնագիտերոն ճիշտ ախտորոշմամբ գնահատել` կա՞ նևրոզ է, թե՝ ոչ: Նևրոզի հիմանական ախտանիշը տրամադրության անկումն է և միայն հոգեբույժը կարող է գնահատել հիվանդության տիպիկ տրամադրության անկումը:
– Որո՞նք են նևրոզի առաջացմանը նպաստող գործոնները:
– Գերլարվածությունը, անքնությունը, կրած հիվանդությունները, անկանոն սնվելը, սոմատիկ այլ հիվանդություններ:
– Հիվանդության առաջացման համար ի՞նչ դեր ունեն հոգեկան տրավմաները:
– Հոգեկան տրավմաների ազդեցությունը բազմաթիվ հիվանդությունների զարգացման գործընթացում չափազանց մեծ է՝ այդ թվում նաև նևրոզի:
– Անորեքսիայի և նևրոզի առաջացման միջև ի՞նչ կապ գոյություն ունի:
– Անորեքսիան շատ լուրջ հիվանդություն է: Պետք է տարբերել անորեքսիայի և շիզոֆրենիայի, ինչպես նաև անորեքսիայի և նևրոզների սահմանները: Խնդրի գնահատումը նույնպես հոգեբույժի աշխատանքն և պետք է նրա կողմից ախտորոշվի հոգեբանական գործոնների ազդեցությունները հիվանդության զարգացման գործընթացում: Այն կարող է զարգանալ սկսած վաղ մանկական տարիքից` դժգոհությունների, խանդի զգացումի, անհաջողությունների և այլ պատճառների արդյունքում: Անորեքսիան դեղորայքով չի բուժվում, անհրաժեշտ է խորը և ծավալուն փսիխոթերապիա և փսիխոանալիզ իրականացնել:
– Կա՞, արդյոք, կապ մարդու բնավորության ու նևրոզի միջև:
– Կապն անմիջական է: Բնավորության գծերից կախված են մարդու հիվանդությունները: Եթե մարդը չի կարողանում ճիշտ ընտրություն կատարել, անշուշտ, դա բնավորության խնդիր է: Իսկ նևրոզ առաջանում է ներքին լարվածության և երկակի մտքերի պատճառով, որի հետևանքով մարդը չի կարողանում ճիշտ ընտրություն կատարել:
– Ժառանգական գործոնն ու նևրոզի առաջացումը նույնպե՞ս կապ ունեն:
– Ժառանգական գործոնի ու նևրոզի առաջացման միջև անմիջական կապ գոյություն չունի: Ինչպես մի շարք այլ հիվանդությունների, այնպես էլ այս պարագայում, որոշակի նշանակություն է ձեռք բերում ժառանգական նախատրամադրվածությունը:
– Որո՞նք են նևրոզի տեսակները:
– Գոյություն ունի նևրոզի թեթև տեսակ, որը դրսևորվում է թույլ գլխացավով, քնի ոչ խորը խանգարումով, անաշխատունակությամբ և այլն: Այս պարագայում նախանշանները թույլ են արտահայտվում և խորհուրդ է տրվում իրականացնել կազդուրիչ բուժում, որի համար օգտակար է շրջագայությունը, հանգիստը:
Նևրոզի հաջորդ տեսակն անվանում են կպչուն նևրոզ, որն ընթանում է կպչուն մտքերի ու վախերի արտահայտմամբ:
Հիվանդության մյուս տեսակը հիստերիկ նևրոզն է, որն անմիջականորեն կապ ունի մարդու բնավորության հետ: Հուզական ոչ կայուն մարդկանց է բնորոշ այս տեսակը: Նման պարագայում հիվանդությունը կարող է դրսևորվել կեղծ կուրությամբ, կեղծ համրությամբ, կեղծ լսողությամբ և այլն: Շատ դեպքերում մարդիկ` չկարողանալով գնահատել իրավիճակը` սայլյակին գամված և ծանր վիճակում դիմում են բժշկի օգնությանը: Առհասարակ, նևրոզի ժամանակ դրսևորվում են բոլոր սոմատիկ խանգարումները: Նևրոզով տառապող մարդիկ տագնապային, անիքնավստահ մարդիկ են, ովքեր կորցնում են սոցիալական կապերը, խուսափում են շրջապատի հետ շփումից, ֆիքսվում են սեփական անձի վրա կամ` ընդակառակը, մարդկանց մոտ մշտապես խոսում են սեփական խնդիրների մասին ու շրջապատի համար դառնում ձանձրալի աձնավորություն:
Նևրոզի հետևանքով լուրջ հոգեբանական խնդիրներ կարող են զարգանալ:
– Հնարավո՞ր է նևրոզն ինքնուրույն անցնի:
– Նևրոզը հիվանդություն է և միայն բժշկի միջամտությամբ է բուժվում: Գոյություն ունի նևրոզանման վիճակ, նման պարագայում այն անցնում է ինքնուրույն:
– Եթե նևրոզը չբուժվի ի՞նչ բարդություններ կարող են առաջանալ:
– Նևրոզով հեշտ է հիվանդանալ, սակայն դժվար է բուժվել: Սա դարի հիվանդություններից է: Բուժումը երկարատև է և, առաջին հերթին, անցէ կացվում փսիխոանալիզ, որից հետո՝ դեղորայքային բուժում: Բուժման համար անհրաժեշտ է հոգեբանի և հոգեբույժի համատեղ միջամտությունը, բայց ոչ երբեք` նյարդաբանի: Նևրոզը չբուժվելու դեպքում տարիների ընթացքում անձի մոտ կարող է ձևավորվել հաշմանդամություն, ով ֆիզիկապես առողջ է, սակայն հոգեպես` տկար:
– Մարդը ե՞րբ պետք է դիմի բժշկի, ինչպե՞ս պետք է հասկանա, որ նևրոզի նախանշաններ են զարգանում:
– Երբ երկարատև է տրամադրության անկումը, կպչուն մտքերը, անհիմն մարմնական ցավերը և այլ գանգատները, պետք է դիմել բժշկի: Մարդիկ չպետք է խուսափեն հոգեբույժի մոտ այցելելուց և անհրաժեշտ է կոտրել այն կարծրատիպը, թե հոգեբույժը հոգեկան հիվանդների բժիշկ է: Պետք է հիշել, հոգեբույժը պարտավոր է լինել հոգեբան և հոգեբույժ, իսկ հոգեբանը չի կարող լինել հոգեբույժ:
– Նևրոզի ժամանակ բուժումն ի՞նչ պայմաններում է իրականացվում` ամբուլատո՞ր, թե՞ ստացիոնար:
– Արտերկրում հիվանդությունը բուժում են ամբուլատոր պայմաններում, քանի որ այնտեղ պայմաններն այլ են: Մեզ մոտ բուժումը ստացիոնար պայմաններում է կազմակերպվում:
– Որո՞նք են հիվանդության ժամանակակից բուժման մեթոդները:
– Փսիխոթերապիան և դեղորայքային բուժումը:
– Որքա՞ն բուժման տևողությունը:
– Խիստ անհատական է` կարող է տևել տաս օր, կարող են տևել տարիներ:
– Առանց դեղահաբերի հնարավո՞ր է բուժել:
– Եթե խորացած նևրոզ չէ, հնարավոր է:
– Ժողովրդական բժշկական մեթոդներով բուժում գոյություն ունի՞:
– Ո՛չ, գոյություն չունի:
– Նևրոզը լիարժեք բուժվո՞ւմ է:
– Շատ կարևոր է մարդու ինտելեկտն ու ընկալունակութունը: Եթե մարդը կարողանում է ներդաշնակ ընկալել խնդիրը, մեծ հաշվով, լիարժեք բուժումն ապահովված է:
– Ֆիզիկական ակտիվությունը նևրոզի բուժման պարագայում ի՞նչ դեր ունի:
– Առհասարակ, ֆիզիկական ակտիվությունը հակադեպրեսանտ ազդեցություն ունի: Շատ օգտակար է նաև քայլելը:
– Ինչպե՞ս կանխարգելել նևրոզը:
– Եթե հոգեբանական ֆոնի վրա է զարգանում հիվանդությունը, հարկավոր է երևույթների նկատմամբ դրսևորել խոհեմություն, որպեսզի կարողանալ իրավիճակն օբյեկտիվ գնահատել՝ խուսափելով ավելորդ սթրեսներից: Անհրաժեշտ է զերծ մնալ ավելորդ հուզական դրսևորումներից:
Կարդացեք նաև
Անաշխատունակ
Անաշխատունակությունն աշխատանք կատարելու ընդունակության կորուստն է, երբ կյանքի ընթացքում...
ՄԱԿ-ի կողմից ապրիլն ավանդաբար նշվում է որպես «Աուտիզմի իրազեկման ամիս»: Ամբողջ աշխարհում գիտնականների ուշադրության կենտրոնում են աուտիզմի սպեկտրի խանգարումները՝ կապված վերջին տասնամյակում...
Զսպված Էմոցիաները, երբեք չեն անհետանում: Դրանք կենդանի թաղված են և կարող են ի հայտ գալ ապագայում` լիովին այլ կերպարանքով :
Զիգմունդ Ֆրեյդ...
Վերջին օրերին Հայաստանում մարդկանց տրամադրության վրա բացասական ազդեցություն ունեցող եւ շատերի համար լուրջ սթրեսի պատճառ դարձած բազմաթիվ իրադարձություններ են տեղի ունեցել: NEWS.am Medicine-ի խմբագրությունը...
Սույն թվականի ապրիլի 9-ին ՀՊՄՀ հիմնական դպրոցում աուտիզմի իրազեկման օրվա շրջանակում (ապրիլի 2-ը աուտիզմի մասին տեղեկատվության տարածման համաշխարհային օրն էր) տեղի ունեցավ դպրոցի լոգոպեդի զեկույցը...
Մեզնից յուրաքանչյուրը յուրովի է լուծում իր կյանքի խնդիրները: Ոմանք փորձում են ինքնուրույն հաղթահարել դրանք, ոմանք էլ դիմում են բարեկամների կամ ընկերների օգնությանը...
Բուրունդանգան ճանաչվել է առավել արտառոց թմրանյութը:
Բրիտանական «Wired" ամսագրի հեղինակները մանրակրկիտ ուսումնասիրել են թմրամիջոցը: Բուրունդանգան առաջին հերթին հայտնի է այն...
Ափիոնային թմրամոլությունը (F11) բավականին տարածված է ամբողջ աշխարհում։ Ափիոնի խմբի հիմնական գործածվող ներկայացուցիչներն են բնական ափիոնը, մորֆինը, կոդեինը, հերոինը, հիդրոմորֆինը, օքսիմորֆինը...
Ալկոհոլիզմը (խրոնիկական ալկոհոլիզմ, քրոնիկական ալկոհոլային ինտոքսիկացիա, ալկոհոլային կախվածություն, էթիլիզմ) հարաճուն քրոնիկական ռեմիսիաներով և ռեցեդիվներով ընթացող հիվանդություն է, որի հիմնական ախտանիշն է...
«Երբեմն որոշ հոգեկան հիվանդություններ, որոնք ունեն գաղտնի ընթացք, անհատի մոտ արտահայտվում են սեքսուալ խանգարումներով...
Մարդու հոգեկան հավասարակշռությունը կարելի է համեմատել մթնոլորտի օզոնային շերտի հետ. տիեզերքից այն ենթարկվում է արեգակի ճառագայթման ու երկնաքարերի մշտական ազդեցության, իսկ ներսից մաշվում է արդյունաբերական ձեռնարկությունների, ու բազում այլ...
Լուսնոտության 65% դեպքերը մանկական նևրոզի հետևանք են: Մարդն իրեն տարօրինակ է պահում քնած ժամանակ: Այս երևույթն արդեն մի քանի հազարամյակ է, ինչ գոյություն ունի: Միջին դարերում այն կապում էին լուսնի ազդեցության հետ և կարծում էին...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն