Ախտանիշներ Մտածողություն և ինտելեկտ
Տարբեր զգացողությունների, ընկալումների, պատկերացումների, ինչպես նաև՝ սրանցից բխող հիշողությունում «պահեստավորած» պատկերների հիման վրա սկիզբ է առնում մտածողության ֆունկցիան։ Մտածողությունն արտաքին աշխարհի զգացողական ընկալումները վերափոխում է գիտելիքների մի համակարգի՝ ընկալումների հատկությունների և փոխհարաբերությունների վերաբերյալ։
Մտածողությունը կարելի է սահմանել որպես հոգեկան ֆունկցիա, որն իրականացնում է արտաքին աշխարհի երևույթների (առարկաների) էական և թաքնված կապերի միջնորդավորված և ընդհանրացված ճանաչումը, ինչպես նաև՝ նրանց ներքին փոխկապակցվածությունը։ Մտածողությունը անհնար է դրսևորել առանց խոսքի և ունի իր տրամաբանական ձևերը, որոնք կներկայացնենք հետագայում։ Մտածողության միջոցով մարդը դուրս է գալիս զգացողական ճանաչողության սահմաններից և ձեռք բերում իր գործունեությունը ծրագրելու և կանխատեսելու ունակություն։
Մտածել, նշանակում է բացահայտել այն օրինաչափություններն ու հատկանիշները, որոնք ակնհայտ չեն, այլ «թաքնված են» երևույթների կամ առարկաների խորքային հարաբերություններում։
Մտածել՝ նշանակում է ոչ թե արտացոլել կամ արձագանքել արտաքինի ազդեցությանը, այլ հիմնվելով նախկին փորձի, զգացողական ճանաչողության արդի փորձի վրա «ստեղծել» նոր տրամաբանական ձևեր՝ հասկացողություններ, դատողություններ և եզրահանգումներ (ինդուկտիվ և դեդուկտիվ բնույթի)։ Այս պրոցեսը, որը կոչվում է ասոցիատիվ, կատարվում է մի շարք փուլերով՝ համադրում, համեմատում, անալիզ, սինթեզ, ընդհանրացում, կոնկրետացում, վերացարկում, որոնց արդյունքում էլ ձևավորվում են վերը նշված տրամաբանական կամ մտածողական ձևերը (հասկացողություն, դատողություն, եզրահանգում)։
Ասոցիատիվ պրոցեսը ներկայացնում է իրենից մի գործընթաց, որի հիմքում ընկած են ասոցիացիաներ, այսինքն՝ տարբեր մտքերի կամ զգացմունքների միջև ստեղծված կապերը, որոնք ակտիվանում են այդ կապերի յուրաքանչյուր տարրի դրդման արդյունքում։ Ուղեղի ասոցիատիվ գործունեության հիմքը պայմանական ռեֆլեքսն է։
Այդ գործընթացում կատարվում է երկու կամ ավելի առարկաների կամ երևույթների ամենապարզ համադրումը և համեմատումը։ Այն է՝ համանման առարկաների (երևույթների) համեմատում և նրանց միջև հայտնաբերված նմանության կամ տարբերության հաստատում։ Այնուհետև կատարվում է անալիզ՝ ամբողջը մասնատվում է առանձին մասերի կամ հատկանիշների առարկայի (երևույթի) ներքին, թաքնված կառուցվածքը ճանաչելու նպատակով։ Մտածողության գործընթացի հաջորդ փուլում կատարվում է սինթեզ, որի իմաստն ու նպատակը մասնատված ամբողջության վերականգնումն է։ Այս ընթացքում երևույթի մասին ձեռք է բերվում նոր գիտելիք, որը նախկինում թաքնված էր։ Սինթեզի միջոցով ձեռք բերված ընդհանուր հասկացողությունները տարածվում են ավելի լայն սահմանների երևույթների և առարկաների վրա, որոնց համար այդ հատկանիշները բնութագրական են։ Այլ կերպ ասած, ընդհանրացման փուլի խնդիրն է ավելի փոքր ընդհանրություններից դեպի ավելի լայն ընդհանրացում, օրինակ՝ զառանցանք — մտածողության խանգարում — հոգեկան ֆունկցիայի ախտահարում — հոգեկան հիվանդություն։ Կոնկրետացումը նախորդ գործողության հակառակ ընթացքն է՝ ավելի լայն ընդհանրացումից դեպի ավելի փոքրը, սահմանափակը։ Վերջապես, մտածողության վերջին փուլի՝ վերացարկման, էությունն այն է, որ մարդը, առանձնացնելով էականն ու գլխավորը, շեղվում է առանձին կոնկրետ պատկերավոր հատկություններից։ Վերը նշված ասոցիատիվ պրոցեսները կազմում են մտածողության հիմքը, հասկացողությունների ձևավորման ուղին։
Ընդունված է առանձնացնել մտածողության հետևյալ ձևերը՝
- ակնառու-գործնական,
- ակնառու-պատկերավոր,
- տրամաբանական կամ վերացական,
- էվրիստիկ (ստեղծագործական),
- ինտուիտիվ։
Մարդու ստեղծագործական գործունեության ոլորտում կարևոր է երևակայությունը՝ վերջնական արդյունքի կերպարային պատկերացման հնարավորությունն ու պրոբլեմային իրավիճակի լուծման ծրագրավորումը։ Մտածողությունն իրականացվում է ֆորմալ տրամաբանության օրենքներով՝ նմանակում, երրորդն ավելորդ է, բավարար հիմքեր։
- Մարդու պրակտիկ գործունեության մեջ անմիջականորեն ներգրավված երևույթների և առարկաների կապերի և հարաբերությունների արտացոլում (ճանաչում)։ Այն օգտագործվում է պրակտիկ գործունեության ընթացքում առաջացող խնդիրների լուծման ընթացքում։
- Հիշողությունում պահպանված զանազան երևույթների և առարկաների պատկերների հարաբերությունների և կապերի ճանաչում (արտացոլում)։
- Հասկացողություններն օգտագործելու միջոցով ճանաչել առարկաների և երևույթների միջև եղած կապերն ու առնչությունները։ Մտածողության այս ձևի միջոցով բացահայտվում են այնպիսի երևույթներ, օրինաչափություններ, պատճառահետևանքային կապեր, որոնք չեն ենթարկվում զգացողական, ակնառու-գործնական և պատկերային ճանաչողությանը։ Մտածողության հենց այս ձևն է, որ թույլ է տալիս մարդուն ճանաչել բնության և հասարակության ամենախորքային և թաքնված կապերն ու հարաբերությունները։ Այդ իսկ պատճառով մտածողության այս ձևն անվանում են նաև տեսական։
Հասկացությունները մտածողության ձևերի հիերարխիկ շարքում առաջինն են։ Դրանք արտացոլում են երևույթների կամ առարկաների ամենակարևոր և էական հատկությունները։ Տարբերում ենք հասկացության երկու ձև՝ վերացական և կոնկրետ։
Վերացական հասկացությունն արտահայտում է առարկայի, երևույթի, գործողության վիճակը, որակներն ու հատկությունները։ Սրանք առաջանում են իրականությունից վերացարկվելու պայմաններում՝ էական հատկություններն առանձնացնելու նպատակով։ Այս շարքի հասկացություններից են «հիվանդությունը», «երջանկությունը», «արատը» և այլն։
Կոնկրետ հասկացությունների շարքին են դասվում բուն առարկաների կամ երևույթների հասկացությունները, օրինակ, «հիվանդ», «գրիչ» և այլն։
Դատողությունները մտածողության ձևերից հաջորդն են հիերարխիկ շարքում։ Առաջինները, եթե արտացոլում են առարկաների կամ երևույթների էական հատկանիշներն ու նրանց ընդհանրությունը, ապա դատողություններն արտացոլում են այդ հատկությունների կապերն ու հարաբերությունները։ Այլ կերպ ասած, դատողությունները մտածողության այն ձևն են, որոնք ձևավորվում են հասկացությունների հիման վրա՝ վերջիններիս ժխտմամբ կամ հաստատմամբ։ Մեկից ավելի դատողություններից ձևավորվող նոր դատողությունը կոչվում է եզրահանգում։
Մարդկային միտքը՝ լինելով իրականության ընդհանրացված ճանաչման ձև, իրականանում և արտահայտվում է խոսքի միջոցով։ Մտածողությունն անհնար է առանց լեզվի և խոսքի։
Մտածողությունը դիտվում է որպես ինտելեկտի հիմնական բաղադրիչ։ Ինտելեկտի վերաբերյալ առկա են զանազան մոտեցումներ, որոնք կարելի է միավորել հետևյալ կերպ՝
- Ինտելեկտը մտածողության ֆունկցիաների համատեղությունն է իր նախադրյալներով և «հոգեկան գույքով»։ Ինտելեկտի նախադրյալ են համարվում ուշադրությունը, հիշողությունը, գիտակցությունը, խոսքը և այլն։ Իսկ որպես «գույք»՝ անհատի գիտելիքներն ու հմտությունները։
- Ինտելեկտն անհատի մտավոր ունակությունների հարաբերական կայուն կառուցվածքն է, այն է՝ ռացիոնալ ճանաչողության, մտածողության, կողմնորոշման, քննադատության նոր իրավիճակում հարմարվածողության ունակություն։
- Ինտելեկտը հասկանալու, վերարտադրելու, ձեռք բերած գիտելիքները մոբիլիզացնելու և նոր իրավիճակներում կառուցողականորեն վերամշակելու հնարավորությունն է։
- Ինտելեկտը մարդու խելքի աստիճանն է և մտածողության մեխանիզմների կիրառման ունակությունը։
- Ինտելեկտը բարդ համալիր հասկացություն է, որը միավորում է դատողություններ և եզրահանգումներ կատարելու անհատի ունակությունը, գլխավորն առանձնացնելու, նոր իրավիճակում հարմարվելու, գիտելիքներ կուտակելու և գործնականում դրանք կիրառելու, ստեղծագործելու հնարավորությունները։
Հոգեբուժություն
Ս.Հ. Սուքիասյան, Ս.Պ. Մարգարյան
Տեղեկատվություն: med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն