Սեքսոլոգիա
Սեռական ձեռնապահությունը` որպես առողջությունը պահպանելու մեթոդ
Վերջին ժամանակները շատ է խոսվում սեռական ձեռնապահության`ժուժկալության կամ աբստինենցիայի մասին: Շահարկվում է այն փաստը, որ այն կարող է վնաս հասցնել մարդու առողջությանը, սակայն շատերը տեղյակ չեն, որ սեռական աբստինենցիան նաև համարվում է ընտանիքի պլանավորման կամ, ավելի հասկանալի, անցանկալի հղիությունից պաշտպանվելու բնական մեթոդներից մեկը:
Բացի դրանից, այն ցուցված է որոշ ֆիզիոլոգիական և ախտաբանական վիճակների ժամանակ, քանի որ ուղղված է պահպանելու մարդու սեռական և այլ օրգան- համակարգերի առողջությունը:
Աբստինենցիայի ցուցումներն են`
1. Սեռական ճանապարհով փոխանցվող ենթադրյալ կամ գոյություն ունեցող հիվանդությունների : Պետք է հիշել, որ յուրաքանչյուր նոր չպաշտպանված սեռական կապ հղի է սեռավարակով: Դրանից հետո ժամանակավոր ձեռնպահ մնալը սեռական կապերից կանխում է վարակի փոխանցումը, մինչև տվյալ անձը կդիմի բժշկի, կհաստատվի կամ կհերքվի վարակի առկայությունը և կկատարվի համապատասխան բուժում:
2. Սեռական օրգանների վրա կատարվող վիրահատություններից ` վազէկտոմիայից, պերինեոպլաստիկայից, էպիզիոտոմիայից, արգանդի պարանոցի կոնիազացիայից հետո ընկած ժամանակահատված: Վիրահատական վերքի նորմալ սպիացման համար անհրաժեշտ է որոշակի ժամանակ, մոտովորապես 40 օր:
3. Փոքր կոնքի օրգանների, արտաքին սեռական օրգանների և միզային ուղիների բորբոքային հիվանդությունների ժամանակ: Այստեղ գործում է հիվանդ օրգանին հանգիստ է պետք օրենքը: Տվյալ վիճակների ժամանակ սեռական ակտը կսրացնի ցավային սինդրոմը ` ավելի խորացնելով բորբոքային պրոցեսը:
4. Դիսպարեունիայի` ցավոտ սեռական ակտի ժամանակ:Ամեն սեռական ակտ հոգեհուզական հիմք է ստեղծում հաջորդի համար ,եթե այն բացասական է ` հաճախ առաջանում է արատավոր օղակ: Եթե սեռական ակտը ցավոտ է կամ ուղեկցվում է դիսկոմֆորտի զգացողությամբ, պետք է դիմել սեքսոլոգի և գինեկոլոգի` պատճառը պարզելու և համապատասխան բուժում ստանալու համար:
5. Պոստկոիտալ արյունահոսություն – սեռական հարաբերությունից հետո դիտվող արյունային արտադրություն կամ արյունահոսություն: Այն կարող է լինել տարբեր ախտաբանական վիճակների միակ ախտանիշը, ուստի անհրաժեշտ է ևս դիմել մասնագետի` մինչ այդ օգտվելով աբստինենցիայի մեթոդից:
6. Կլիմակտերիկ շրջանի ատրոֆիկ վագինիտների ժամանակ: Դաշտանադադարի շրջանում սեռական օրգաններում դիտվում են ինվոլյուցիոն` հետաճի պրոսեցներ: Այս ամենը բերում է հեշտոցի լորձաթաղանթի ատրոֆիկ փոփոխությունների, և որպես հետևանք հեշտոցը դառնում է հեշտ խոցելի միկրովնասվածքների նկատմամբ, որոնք հաճախ են դիտվում սեռական հարաբերության ժամանակ: Միկրովնասվածքներով էլ մեծացնում են վարակի ներթափանցման հավանականությունը և վագինիտի առաջացումը: Այս ամենից խուսափելու համար կարելի է դիմել մասնագետի և լուծում գտնել նշանակված տեղային հատուկ կրեմների տեսքով:
7. Հղիության երրորդ եռամսյակի վերջին շրջանում, հետծննդյան և հղիության արհեստական կամ ինքնաբեր ընդհատմանը հաջորդող ժամանակահատվածներում: Առաջինի դեպքում կանխվում է վաղաժամ ծննդաբերության վտանգը, իսկ վերջին երկուսի դեպքում էլ որոշ ժամանակ է պետք, որպեսզի սեռական օրգանները վերականգնեն իրենց նախկին վիճակը, այս դեպքում սեռական ժուժկալությունը կանխարգելում է նաև վարակի ներթափանցումը :
8. Սրտամկանի ինֆարկտից հետո ընկած ժամանակաշրջան: Այպես կանխվում է ինֆարկտի կրկնվելու հավանականությունը:
9. Ենթադրվող կամ հաստատված ալերգիա` գերզգայունություն, սերմի նկատմամբ: Գոյություն ունի չբերության իմունոլոգիական ձև,որի ժամանակ կնոջ օրգանիզմում, ավելի կոնկրետ ` արգանդի պարանոցում հակամարմիններ են առաջանում տղամարդու սերմի նկատմամբ: Այս դեպքում բուժման ժամանակ կիրառվում է սեռական ձեռնպահության մեթոդը:
Կարդացեք նաև
- Բժիշկ, ես ամեն սեռական ակտից հետո փռշտում եմ 9 անգամ:
Տարիներ առաջ դիմեց մի տղամարդ` վերոնշյալ տարօրինակ գանգատով. պարտադիր փռշտոց...
Բոլոր հասարակությունների մեջ տարածված է այն թյուր կարծիքը, որ տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդիկ սեռական հաճույք չեն ստանում։ Իրականում ինտիմ կյանքը կարող է հրաշալի լինել նաև անվասայլակով տեղաշարժվող...
Էսթրոգենի մակարդակի նվազման հետ (հատկապես դաշտանադադարային տարիքում) առաջանում են հեշտոցային չորություն, որն անհարմար պատճառ է ներթափանցման և սեռական հարաբերության շարունակության համար...
Սեքսուալությունը ժամանակի ընթացքում փոփոխության ենթարկվելով, շեղվել է ավանդական ընկալումից և հասել նույնիսկ վտանգավոր դրսևորումների։ Նախկինում արգելված սեռական վարքագիծը ավելի է ընդունում...
Վերջին գիտական ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ մարիխուանայի (կանեփ, cannabis) օգտագործումը բարելավում է սեռական հարաբերությունները: Ներկայում կանեփի վերաբերյալ գրեթե բոլոր հետազոտություններն...
Գենոֆոբիան (Genophobia) սեռական հարաբերություն ունենալու վախն է։
Գենոֆոբիայի հետ կապված են նաև այլ ֆոբիաներ, ինչպիսին են...
Տիեզերական ուղևորությունները` օգուտներից զատ, ունեն նաև սոցիալական կողմեր: Այս խնդիրները կապված են անձնական հիգիենայի կամ սոցիալական մեկուսացվածության, ինչպես նաև սեռական կյանքի հետ։ Հետևաբար...
«Մտածիր և հարստացիր» անձնական զարգացման դասական գրքում Նապոլեոն Հիլն ասում է. «Սեռական ցանկությունը ամենաուժեղն է մարդկային ցանկություններից: Այս ցանկությունից դրդված` տղամարդիկ...
Սեռականությունը դա հակառակ սեռի նկատմամբ սեռական պահանջն է, իսկ սեռական գրավչությունն` այդ պահանջը բավարարելու միջոցը կամ ռազմավարությունն է։ Այդ «ռազմավարության» շնորհիվ մարդը...
Անշուշտ, երիտասարդ տարիքում հաճախ է հետաքրքրել, արդյո՞ք ձեր տատիկը և պապիկը սեքսով զբաղվում են, կամ գուցե ստիպե՞լ եք նրանց` ամաչելուց քրքջալ: Զարմանալի չէ, քանի որ ծեր տարիքում հնարավոր է...
Շատերին է հետաքրքրում՝ ինչպես բարձրացնել սեռական ակտիվությունը տղամարդկանց մոտ, հնարավո՞ր է դա իրականացնել տնային պայմաններում: Սակայն ի սկզբանե հասկանանք, թե ինչով է այն պայմանավորված և...
Շագանակագեղձի նյարդապահպան վիրահատական հեռացումից հետո պահպանվում են էրեկտիլ ֆունկցիայի համար պատասխանատու նյարդային խրձերը...
Եթե հղիությունն առանց բարդությունների է ընթանում, ապա ինտիմ հարաբերությունները շարունակելու որևէ խոչընդոտ չկա: Ավելին, ժամանակակից մանկաբարձ-գինեկոլոգները համարում են, որ հակացուցումների բացակայության...
Գիտնականները հաստատում են, որ սեռական գոհունակությունն ունի շատ կարևոր դեր` զույգերի առողջ փոխհարաբերության համար։ Հետևաբար, զուգընկերոջ սեռական ցանկության անկումը կարող է վտանգել այդ հարաբերությանը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն