Սեքսոլոգիա
Արական եւ իգական բջիջները մշտական պաշտպանության կարիք ունեն. med.news.am
Ինչու՞ եմ ես աղջիկ, իսկ ինչու՞ ես դու՝ տղա։ Որն է մեր գենդերային դերի կենսաբանական խթանը, եւ ինչպես է այն ազդում մեր կյանքի վրա։ Մինեսոթայի համալսարանի աշխատակիցները փորձել են հասկանալ կենդանիների արու եւ էգ դառնալու մեխանիզմը, բայց դրա փոխարեն բացահայտել են մեր բոլորի ներսում առկա մշտական պայքարը։
Ըստ Developmental Cell ամսագրում վերջերս հրապարակված հետազոտության՝ սեռը որոշող բջիջները շարունակում են իրենց աշխատանքը մարդու ողջ կյանքի ընթացքում՝ պահպանելով նրա սեռական կողմնորոշումը եւ պաշտպանելով տվյալ մարդու սեռը այն բջիջներից, որոնք փորձում են վերածրագրավորել նրա սեռական կողմնորոշումը, հաղորդում է Medical Daily-ն։
«Ամորձիներում DMRT1 եւ ձվարաններում FOXL2 գեները համարվել են վերծանման հիմնական գործոններ, որոնք պատասխանատու են սեռական տարբերակման պահպանման համար։ Տվյալ հետազոտության մեջ մենք փորձել ենք ուսումնասիրել, թե ինչպես են բջիջները պահպանում սեռական տարբերակումները եւ ինչու է սեռի պահպանությունը պահաջում շարունակական պաշտպանություն»,- ասել է Մինեսոթայի համալսարանի Զարգացման կենսաբանության կենտրոնի տնօրեն, հետազոտության գլխավոր հեղինակ Դեյվիդ Զարկովերը մամլո հաղորդագրության մեջ։
Սեռական կոմնորոշման հասկացողության մեջ առաջին բեկումնային առաջընթացը տեղի է ունեցել 1900 ականներին՝ սեռական քրոմոսոմների բացահայտմամբ։ Մինչ այդ կարծում էին, որ կինն է որոշում իր ժառանգի սեռը, այդ պատճառով Հենրի VIII թագավորը անհրաժեշտ է համարել ամուսնանալ վեց անգամ՝ իրեն արու զավակ պարգեւող կին գտնելու համար։
Կանանց մոտ երկու X քրոմոսոմ է, իսկ տղամարդկանց մոտ՝ X եւ Y։ Y քրոմոսի առկայությունը կամ բացակայությունն է որոշում երեխայի սեռը։
Կարծիք կար, որ գենդերային պայքարը դադարում է ձվարանում բեղմնավորումից հետո, բայց մկների վրա փորձարկումից հետո, հետազոտողները պարզել են, որ ձվարաններն ու ամորձիները մշտական պաշտպանության կարիք ունեն. դրանով էլ բացատրվում են գենդերային վերափոխումները։
Մկների վրա DMRT1-ի վերծանումը լավ ուսումնասիրելուց հետո հետազոտողների խումբը համարել է այն «օգնական» տղամարդու Sox9 գենի համար, որը որոշում է սեռը ծնունդից հետո։ Այս աշխատանաքի մյուս հատվածում գիտնականները փորձարկման համար «խլացրել» են այս գեները՝ պտղի ձեւավորման գործընթացը արականից տեղափոխելով իգական տեսակի։ Իրենց այս բացահայտմամբ գիտնականները ցույց են տվել, որ արգանդում ներդրված սեռի հատկանիշների պահպանման գործընթացը մշտական պաշտպանության կարիք ունի ողջ կյանքի ընթացքում։
Հետազոտության մյուս կարեւոր բացահայտումը DMRT1՝ ռետինային թթվի (ՌԿ) ազդանշանային համակարգի արգելակման ունակությունն է, որով այն կանխում է կանանց սեռական օրգանների զարգացման գործում ներգրավված գեների ակտիվացումը։
«Բջիջների միջեւ ՌԿ ազդանշանների փոխանցումը միանգամայն անհրաժեշտ է սերմի արտադրության եւ տղամարդկանց պտղաբերության համար։ Միեւնույն ժամանակ մենք բացահայտել ենք, որ DMRT1-ի բացակայության դեպքում ՌԿ կարող է ակտիվացնել այնպիսի գեները, որոնք կարող են հանգեցնել արականից իգական տեսակի փոխակերպմանը»,-եզրափակել է Զարկովերը։
Կարդացեք նաև
- Բժիշկ, ես ամեն սեռական ակտից հետո փռշտում եմ 9 անգամ:
Տարիներ առաջ դիմեց մի տղամարդ` վերոնշյալ տարօրինակ գանգատով. պարտադիր փռշտոց...
Բոլոր հասարակությունների մեջ տարածված է այն թյուր կարծիքը, որ տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդիկ սեռական հաճույք չեն ստանում։ Իրականում ինտիմ կյանքը կարող է հրաշալի լինել նաև անվասայլակով տեղաշարժվող...
Էսթրոգենի մակարդակի նվազման հետ (հատկապես դաշտանադադարային տարիքում) առաջանում են հեշտոցային չորություն, որն անհարմար պատճառ է ներթափանցման և սեռական հարաբերության շարունակության համար...
Սեքսուալությունը ժամանակի ընթացքում փոփոխության ենթարկվելով, շեղվել է ավանդական ընկալումից և հասել նույնիսկ վտանգավոր դրսևորումների։ Նախկինում արգելված սեռական վարքագիծը ավելի է ընդունում...
Վերջին գիտական ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ մարիխուանայի (կանեփ, cannabis) օգտագործումը բարելավում է սեռական հարաբերությունները: Ներկայում կանեփի վերաբերյալ գրեթե բոլոր հետազոտություններն...
Գենոֆոբիան (Genophobia) սեռական հարաբերություն ունենալու վախն է։
Գենոֆոբիայի հետ կապված են նաև այլ ֆոբիաներ, ինչպիսին են...
Տիեզերական ուղևորությունները` օգուտներից զատ, ունեն նաև սոցիալական կողմեր: Այս խնդիրները կապված են անձնական հիգիենայի կամ սոցիալական մեկուսացվածության, ինչպես նաև սեռական կյանքի հետ։ Հետևաբար...
«Մտածիր և հարստացիր» անձնական զարգացման դասական գրքում Նապոլեոն Հիլն ասում է. «Սեռական ցանկությունը ամենաուժեղն է մարդկային ցանկություններից: Այս ցանկությունից դրդված` տղամարդիկ...
Սեռականությունը դա հակառակ սեռի նկատմամբ սեռական պահանջն է, իսկ սեռական գրավչությունն` այդ պահանջը բավարարելու միջոցը կամ ռազմավարությունն է։ Այդ «ռազմավարության» շնորհիվ մարդը...
Անշուշտ, երիտասարդ տարիքում հաճախ է հետաքրքրել, արդյո՞ք ձեր տատիկը և պապիկը սեքսով զբաղվում են, կամ գուցե ստիպե՞լ եք նրանց` ամաչելուց քրքջալ: Զարմանալի չէ, քանի որ ծեր տարիքում հնարավոր է...
Շատերին է հետաքրքրում՝ ինչպես բարձրացնել սեռական ակտիվությունը տղամարդկանց մոտ, հնարավո՞ր է դա իրականացնել տնային պայմաններում: Սակայն ի սկզբանե հասկանանք, թե ինչով է այն պայմանավորված և...
Շագանակագեղձի նյարդապահպան վիրահատական հեռացումից հետո պահպանվում են էրեկտիլ ֆունկցիայի համար պատասխանատու նյարդային խրձերը...
Եթե հղիությունն առանց բարդությունների է ընթանում, ապա ինտիմ հարաբերությունները շարունակելու որևէ խոչընդոտ չկա: Ավելին, ժամանակակից մանկաբարձ-գինեկոլոգները համարում են, որ հակացուցումների բացակայության...
Գիտնականները հաստատում են, որ սեռական գոհունակությունն ունի շատ կարևոր դեր` զույգերի առողջ փոխհարաբերության համար։ Հետևաբար, զուգընկերոջ սեռական ցանկության անկումը կարող է վտանգել այդ հարաբերությանը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն