Սեքսոլոգիա
Ինչո՞ւ են տղամարդիկ արթնանում էրեկցիայով Why Do Men Get Morning Erections. urolog.am
Առնանդամի առավոտյան էրեկցիան կամ գիշերային այտուցվածությունը ոչ միայն հետաքրքիր ֆիզիոլոգիական երևույթ է, այլ նաև բնութագրում է տղամարդու սեռական ֆունկցիան:
Առավոտյան էրեկցիան վերաբերվում է բոլոր տղամարդկանց, նույնիսկ ներաարգանդային կյանքին: Իսկ կանանց մոտ հայտնի է որպես գիշերային ծլիկային էրեկցիա: Առնանդամի էրեկցիան տեղի է ունենում առնանդամի արյունատար անոթների վրա նյարդային և էնդոկրին համակարգերի բարդ ազդեցության հետևանքով
Երբ տեղի է ունենում սեռական գրգռում, ուղեղից քիմիական գրգիռ է ուղարկվում դեպի առնանդամի արյունատար անոթների նյարդեր ՝ թույլատրելով արյան հոսքը, բերելով վերջինիս մեծացման և էրեկցիայի առաջացման:
Ուղեղի ռեակցիայի վրա որոշակիորեն ազդում են որոշ հորմոններ, ինչպիսին է տեստոստերոնը (հիմնական արական հորմոնը):
Այս մեխանիզմը կարող է գործել նաև առանց ուղեղի մասնակցության՝ ողնուղեղում տեղի ունեցող չվերահսկվող ռեֆլեկտոր ազդեցության հետևանքով: Սրանով է բացատրվում ողնուղեղի վնասմամբ մարդկանց մոտ դեռևս էրեկցիայի առաջացումը՝ առանց սեռական գրգռվածության:
Գիշերային էրեկցիայի պատճառները:
Առնանդամի գիշերային էրեկցիան տեղի է ունենում աչքերի արագ շարժումների փուլի (REM), այսինքն երազատեսության ժամանակ: Այն տեղի է ունենում ուղեղի որոշ հատվածների ակտիվացման հետևանքով և իր մեջ ներառում է վերջինիս այն հատվածները, որոնք պատասխանատու են պարասիմպատիկ նյարդերի խթանման, սիմպատիկ նյարդերի ընկճման և սերոտոնինի արտադրության համար:
Քունը կազմված է 2 հիմնական փուլերից՝ աչքերի արագ շարժումների (REM) և առանց աչքերի արագ շարժումների (non-REM): Քնի REM փուլի ժամանակ տեղի է ունենում ակտիվացված համակարգի փոխարինում՝ սիմպատիկից պարասիմպատիկի: Իսկ պարասիմպատիկ նյարդի գրգռման հետևանքով առաջանում է էրեկցիա: Այն սպոնտան է տեղի ունենում և արթուն լինել չի պահանջում: Անհայտ պատճառներով, որոշ տղամարդիկ (հատկապես տարեցներ) կարող են առնանդամի գիշերային այտուցվածություն զգալ քնի ոչ-REM փուլի ժամանակ:
Էրեկցիայով արթնանալու պատճառը կարող է պայմանավորված լինել այն փաստով, որ մենք հաճախ արթնանում ենք՝ դուրս գալով քնի REM փուլից:
Ապացուցված է, որ տեստոստերոնը ամենաբարձր մակարդակին է գտնվում առավոտյան ժամերին: Այս հորմոնը ավելացնում է գիշերային էրեկցիաների հաճախությունը: Հետաքրքիր է, որ տեստոստերոնը կարող է խթանվել տեսողական էրոտիկ ազդակներով կամ ինդուկցվել երևակայությամբ: Դրանք հիմնականում պայմանավորված են ուղեղի «պարգևատրման համակարգով», որը դոպամին է անջատում:
Քնի մեկ ցիկլը կազմված է REM և NREM փուլերի հերթագայումից, միջինում այն տևում է 90 րոպե և առողջ քնի պայմաններում մեկ գիշերվա ընթացքում կրկնվում է 4-6 անգամ, հետևաբար, տղաամարդկանց մոտ մեկ գիշերվա ընթացքում կարող են տեղի ունենալ՝ 4-6 էրեկցիաներ: Սակայն դա պայմանավորված է քնի որակով և այդ պատճառով կարող են ամեն օր չառաջանալ: Տարիքի հետ գիշերային էրեկցիաների քանակը և որակը աստիճանաբար նվազում է, ինչը կարող է վկայել սեռական մոտալուտ խնդիրների մասին:
Կանանց դեպքում այս երևույթը ավելի քիչ է ուսունասիրվել: Պարզվել է, որ քնի REM փուլի ժամանակ հեշտոցի մեջ արյան հոսքի իմպուլսներ են առաջանում բերելով հեշտոցային զգայնության ու խոնավության:
Ինչո՞ւ է կարևոր գիշերային էրեկցիան:
Ամենակարևոր տվյալը այն է, որ այդ գիշերային էրեկցիաների միջոցով, առնանդամը ստանում է թթվածին և խորշիկային մարմնի համար դա շատ կարևոր պայման է հետագայում՝ էրեկցիա առաջանալու առումով:
Ենթադրություններ կան, որ էրեկտիլ վիճակում առնանդամը առավոտյան տղամարդուն տեղեկացնում է միզապարկի լցվածության մասին: Հավանաբար առավոտյան էրեկցիայի պատճառն այն է, որ լցված միզապարկի անգիտակցական զգացողությունը խթանում է ողնաշար մտնող նյարդերը, որոնք անմիջապես արձագանքում են՝ առաջացնելով էրեկցիա (ողնուղեղային ռեակցիա): Դրանով է բացատրվում էրեկցիայի անհետացումը միզապարկի դատարկումից հետո:
Գիշերային էրեկցիայի բացակայությունը կարող է վկայել էրեկտիլ դիսֆունկցիայի մասին: Շաքարային դիաբետի ժամանակ կարող են բացակայել գիշերային էրեկցիաները, որը հիմնականում պայմանավորված է առնանդամի անոթավորման և նյարդավորման խանգարումներով: Այս դեպքում դիտվում է քնի ժամանակ գլխուղեղի գիշերային էրեկցիա առաջացնող գրգիռների վատ պատասխան:
Համարվում է, որ գիշերային էրեկցիաները կարող են կիրառվել որպես էրեկցիայի առաջացման ունակության անատոմիական մարկեր (ի նշան մարմնի հիմնական բնազդների գործունեության), քանի որ դա կախված չէ հոգեբանական գործոններից, որոնք կարող են ազդել էրեկցիայի վրա արթուն ժամանակ: Սակայն ուսումնասիրոթյունները ցույց են տալիս, որ հոգեկան առողջության խանգարումները (ծանր դեպրեսիա) կարող են ազդել գիշերային էրեկցիայի վրա: Հետևաբար նրա բացակայությունը հիվանդության կամ ցածր տեստոստերոնի պարտադիր ցուցանիշ չէ:
Այսպիսով, գիշերային էրեկցիայի առկայությունը լավ նշան է, սակայն կարևոր է հիշել սննդի, ապրելակերպի, վատ սովորությունների և ուղեկցող հիվանդությունների կանխարգելման մասին:
Կարդացեք նաև
- Բժիշկ, ես ամեն սեռական ակտից հետո փռշտում եմ 9 անգամ:
Տարիներ առաջ դիմեց մի տղամարդ` վերոնշյալ տարօրինակ գանգատով. պարտադիր փռշտոց...
Բոլոր հասարակությունների մեջ տարածված է այն թյուր կարծիքը, որ տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդիկ սեռական հաճույք չեն ստանում։ Իրականում ինտիմ կյանքը կարող է հրաշալի լինել նաև անվասայլակով տեղաշարժվող...
Էսթրոգենի մակարդակի նվազման հետ (հատկապես դաշտանադադարային տարիքում) առաջանում են հեշտոցային չորություն, որն անհարմար պատճառ է ներթափանցման և սեռական հարաբերության շարունակության համար...
Սեքսուալությունը ժամանակի ընթացքում փոփոխության ենթարկվելով, շեղվել է ավանդական ընկալումից և հասել նույնիսկ վտանգավոր դրսևորումների։ Նախկինում արգելված սեռական վարքագիծը ավելի է ընդունում...
Վերջին գիտական ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ մարիխուանայի (կանեփ, cannabis) օգտագործումը բարելավում է սեռական հարաբերությունները: Ներկայում կանեփի վերաբերյալ գրեթե բոլոր հետազոտություններն...
Գենոֆոբիան (Genophobia) սեռական հարաբերություն ունենալու վախն է։
Գենոֆոբիայի հետ կապված են նաև այլ ֆոբիաներ, ինչպիսին են...
Տիեզերական ուղևորությունները` օգուտներից զատ, ունեն նաև սոցիալական կողմեր: Այս խնդիրները կապված են անձնական հիգիենայի կամ սոցիալական մեկուսացվածության, ինչպես նաև սեռական կյանքի հետ։ Հետևաբար...
«Մտածիր և հարստացիր» անձնական զարգացման դասական գրքում Նապոլեոն Հիլն ասում է. «Սեռական ցանկությունը ամենաուժեղն է մարդկային ցանկություններից: Այս ցանկությունից դրդված` տղամարդիկ...
Սեռականությունը դա հակառակ սեռի նկատմամբ սեռական պահանջն է, իսկ սեռական գրավչությունն` այդ պահանջը բավարարելու միջոցը կամ ռազմավարությունն է։ Այդ «ռազմավարության» շնորհիվ մարդը...
Անշուշտ, երիտասարդ տարիքում հաճախ է հետաքրքրել, արդյո՞ք ձեր տատիկը և պապիկը սեքսով զբաղվում են, կամ գուցե ստիպե՞լ եք նրանց` ամաչելուց քրքջալ: Զարմանալի չէ, քանի որ ծեր տարիքում հնարավոր է...
Շատերին է հետաքրքրում՝ ինչպես բարձրացնել սեռական ակտիվությունը տղամարդկանց մոտ, հնարավո՞ր է դա իրականացնել տնային պայմաններում: Սակայն ի սկզբանե հասկանանք, թե ինչով է այն պայմանավորված և...
Շագանակագեղձի նյարդապահպան վիրահատական հեռացումից հետո պահպանվում են էրեկտիլ ֆունկցիայի համար պատասխանատու նյարդային խրձերը...
Եթե հղիությունն առանց բարդությունների է ընթանում, ապա ինտիմ հարաբերությունները շարունակելու որևէ խոչընդոտ չկա: Ավելին, ժամանակակից մանկաբարձ-գինեկոլոգները համարում են, որ հակացուցումների բացակայության...
Գիտնականները հաստատում են, որ սեռական գոհունակությունն ունի շատ կարևոր դեր` զույգերի առողջ փոխհարաբերության համար։ Հետևաբար, զուգընկերոջ սեռական ցանկության անկումը կարող է վտանգել այդ հարաբերությանը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն