Համակարգային հիվանդություններ
Պոդագրա. հաճախ տրվող հարցերին պատասխանում է ռևմատոլոգ Զարուհի Սաֆարյանը. izmirlianmedicalcenter.com
Պոդագրան համակարգային տոֆուսային հիվանդություն է, որն ուղեկցվում է հոդերում և հարհոդային հյուսվածքներում նատրիումի մոնոուրատի բյուրեղների կուտակումով` առաջացնելով տեղային բորբոքում :
Որո՞նք են հիվանդության պատճառները
Հիվանդության պատճառները բազմաթիվ են: Դրանք են ՝ալկոհոլի, հատկապես` գարեջրի, չարաշահումը, պուրիններով հարուստ սննդակարգը (մսային ուտեստներ), վնասվածքները, որոշակի վիրահատական միջամտությունները, ցրտահարությունները, որոշ դեղերի ընդունումը և տարբեր հիվանդություններ:
Որո՞նք են հիվանդությանը նպաստող գործոնները
Բոլոր նյութափոխանակության խանգարման տանող հիվանդությունները նպաստում են պոդագրայի առաջացմանը՝ ճարպակալումը, ինսուլինի նկատմամբ ռեզիստենտության բարձրացումը և այլն:
Հիպերուրիկեմիա կարող են առաջացնել նաև որոշ դիազիդային դիուրետիկներ՝ միզամուղներ, որոնք օգտագործում են գերճնշումով պացիենտները: Կարող են առաջացնել տուբերկուլոզի ժամանակ օգտագործվող հակաբիոտիկաթերապիան, փոխպատվաստումները, ասպիրինը, քիմիաթերապիան:
Ի՞նչ դեր ունի սնունդը հիվանդության առաջացման մեջ
Սննդի դերը շատ կարևոր է հիվանդության առաջացման մեջ, որովհետև կան պուրիններով հարուստ մթերքներ, որոնք առաջացնում են արյան մեջ միզաթթվի ավելցուկ՝ միսը, ձկնեղենը, ծովամթերքը, լոբազգիները, ալկոհոլը (գարեջուրը), բարձր յուղայնությամբ կաթնամթերքը: Մետաբոլիկ համախտանիշի առկայության դեպքում պոդագրայի առաջացմանը նպաստում է նաև ճարպային սնունդը:
Ի՞նչ դեր ունի ժառանգականությունը
Հիվանդության զարգացման գործընթացում ժառանգականության դերը մեծ է: Այն փոխանցվում է հորից որդուն, և այդ ճանապարհով առաջացած նյութափոխանակության խանգարումը հիմնականում արտահայտվում է միզաթթվի օրգանիզմից դուրս բերման խափանումով:
Ի՞նչ առանձնահատկություններով է դրսևորվում կանանց և տղամարդկանց մոտ և ինչո՞ւ է այն ավելի բնորոշ մեծ տարիքով մարդկանց
Ավելի շատ նկատվում է տղամարդկանց մոտ. հարաբերակցությունը կանանց հետ կազմում է 5:1, մինչև 9:1-ի: Նկատվում է 40-50 տարեկանն անց անձանց մոտ, որը պայմանավորված է տարբեր գործոններով: Կանանց մոտ այն ավելի արտահայտվում է դաշտանադադարից հետո` հորմոնալ ֆոնի փոփոխության հետ կապված, նաև՝ սննդային չարաշահումների:
Ո՞րն է հիվանդության զարգացման մեխանիզմը
Երբ արյան մեջ առկա է միզաթթվի բարձր պարունակություն` ավելի քան 0,42 միլիմոլ/լիտրում, 37°C պայմաններում առաջացնում է ուրատների բյուրեղացում: Կենտրոնական դեր են խաղում նեյտրոֆիլները, որոնք ֆագոցիտում են այդ բյուրեղիկները՝ քայքայելով բջջի պատյանն ու առաջացնելով պրոտեոլիտիկ ֆերմենտների և բորբոոքային բջիջների դուրսբերում: Դա իր հերթին բերում է որոշ ցիտոկինների առաջացման՝ ինտերլեյկին 1, 6, 8 ուռուցքի նեկրոզ-գործոն: Արդյունքում նեյտրոֆիլները՝ թափանցելով հոդի խոռոչ, առաջացնում են հոդի տեղային բորբոքում՝ տենդ և ընդհանուր բորբոքային ռեակցիա: Նորմայում նեյտրոֆիլները հոդի խոռոչում առկա չեն, կարելի է երբեմն հայտնաբերել որոշ ուրատների բյուրեղիկներ:
Որո՞նք են հիվանդության ախտանիշները
Պոդագրան դրսևորվում է սուր և քրոնիկ (նոպաներ և միջնոպային շրջան) ընթացքով: Սովորաբար, պոդագրան սկսվում է սուր, դասական տարբերակով` ախտահարելով առաջին նախագարշապար-ֆալանգային հոդը՝ ոտքի բութ մատը: Կարող են լինել նաև խոշոր հոդերի ախտահարումներ՝ սրունք-թաթային, արմնկային, ծնկան, կոնք-ազդրային հոդերի:
Առաջանում է տեղային հոդի կարմրություն, այտուցվածություն, սաստիկ ցավ, որն անվանում են «անկողնային՝ սավանի ցավ», երբ սավանի հպումն անգամ անտանելի ցավ է առաջացնում: Սովորաբար, նոպան տևում է 1-10 օր: Նկատվում է նաև խոշոր հոդերի ախտահարում: Թե՛ խոշոր, և թե՛ մանր հոդերի ախտահարումները հիմնականում ասիմետրիկ են, արտահայտվում են 1 կամ 2 հոդերի ախտահարմամբ՝ օլիգո կամ մոնո արթրիտով: Այդ հոդերում ի հայտ է գալիս շարժումների սահմանափակում. հիվանդը չի կարողանում քայլել, անգամ ոտքը հպել հատակին: Լինում են նաև դեֆորմացիաներ՝ հիվանդության սկզբից մոտավորապես 6-7 տարի հետո:
Առաջին փուլում ի հայտ են գալիս պարզապես հոդաճեղքի նեղացում, որոշ դեստրուկտիվ, դեգեներատիվ փոփոխություններ: Տարիներ անց կարող է առաջանալ շատ սպեցիֆիկ ախտանիշ, այսպես կոչված` «պրոբոյնիկի» ախտանիշ: Դա ոսկրի ներսում տոֆուսների առաջացումն է:
Ինչ է նշանակում տոֆուս:
Տոֆուսը միզաթթվի բյուրեղների հանգույցների տեսքով օջախային կուտակում է, որը տեղային բորբոքում չի առաջացնում: Տոֆուսները լինում են ոսպից մինչև խոշոր ընկույզի չափի: Սովորաբար, ունենում են սպիտակ գույնի կաթնաշոռային զանգվածի տեսք: Տոֆուսները հիմնականում կուտակվում են հոդերում, հարհոդային հյուսվածքներում, ավելի հաճախ` դաստակների և ոտնաթաթերի մանր հոդերի, խոշոր հոդերից՝ արմնկային, ծնկան հոդի շուրջը: Շատ հաճախ դրանք լինում են նաև ականջի խեցիների վրա:
Նոպաները հաճախակի կրկնվելու դեպքում, հատկապես, երբ պացիենտը ստանում է ոչ համապատասխան բուժում, կամ ոչ հետևողական սննդակարգ, հիվանդությունը ձեռք է բերում քրոնիկ ընթացք: Այս դեպքում նշանակվում է խիստ սննդակարգ, երկարատև դեղորայքի ընդունում:
Հիվանդությունն ի՞նչ բարդություններով է հղի և ե՞րբ են զարգանում դեֆորմացիաները
Երբ հիվանդությունը քրոնիկական ընթացք է ստանում տոֆուսներ են առաջանում` հատկապես ներքին օրգաններում, սրտի խոռոչում՝ (զարկերակային ճնշման տատանումներ և այլն), երիկամներում առաջանում է պոդագրիկ նեֆրոպաթիա` բերելով երիկամային անբավարարության և այլն:
Ինչպե՞ս է ախտորոշվում հիվանդությունը:
Կլինիկական պատկերն արտահայտվում է ցայտուն հոդային ախտանիշներով` պոդագրիկ արթրիտ, ինչն ախտորոշման համար կարևոր գործոն է: Հետազոտվում է արյան մեջ միզաթթվի քանակը, և օրվա մեզի մեջ միզաթթվի դուրս բերման քանակը: Հոդերի սպեցիֆիկ փոփոխությունների դեպքում կատարվում է ռենտգեն հետազոտություն: Եթե հոդն այտուցված է և առկա է հեղուկ, վերցվում է պունկտատ և պոլյարիզացիոն խոշորացույցի միջոցով այդ բորբոքված հեղուկի մեջ որոշվում միզաթթվի բյուրեղիկների առկայությունը. ինչն ամենաստույգ ախտորոշման մեթոդներից է: Եթե ներքին օրգաններում (երիկամներում, սրտում) կասկածվում է տոֆուսների առաջացում, որը հազվադեպ երևույթ է, իրականացվում է համակարգչային տոմոգրաֆիա, էխո-կարդիոգրաֆիա:
Բուժման ի՞նչ մեթոդներ կա և որքանո՞վ են դրանք արդյունավետ:
Պոդագրան դեղերի ազդեցությամբ ենթարկվում է բուժման: Բուժման նպատակներից է, նախ, հանել ցավային համախտանիշը, կանխել հետագա սրացումները և միզաթթվի կուտակումը:
Դեղորայքներից տրվում են ցավազրկողներ, կոլխիցին՝ օրը մինչև 1- 2 գրամ: Եթե հոդը շատ այտուցված է և դժվար է ենթարկվում ոչ ստերոիդային հակաբորբոքային միջոցների ազդեցությանը, նշանակվում են նաև ստերոիդային հակաբորբոքային դեղեր` երբեմն հենց ներարկելով հոդի մեջ: Նշանակվում է հիպերուրիկեմիկ դեղորայք, որն իջեցնում է միզաթթվի մակարդակն արյան մեջ՝ ալոպուրինոլ, որը նշանակվում է երկարատև` միզաթթվի քանակն արյան մեջ վերահսկելով:
Սուր վիճակում ֆիզիոթերապիան հակացուցված է, իսկ քրոնիկ դեպքերում արդյունավետությունն ապացուցված չէ:
Արդյունավետ է մեծ քանակությամբ հեղուկների օգտագործումը, որը նպաստում է աղերի դուրսբերմանը:
Հնարավո՞ր է կանխարգելել պոդագրան
Սպեցիֆիկ կանխարգելում գոյություն չունի: Քիմիաթերապիա ստացող ուռուցքով հիվանդների մոտ հաճախ նկատվում է արյան մեջ միզաթթվի քանակի բարձրացում, այդ ժամանակ նշանակվում է ալոպուրին, որպեսզի կանխվի պոդագրայի առաջացումը:
Եթե կա ժառանգական նախատրամադրվածություն, ուրեմն պետք է ապրել՝ չչարաշահելով սննդակարգը. չափավոր օգտագործել ալկոհոլը, մսեղենը և այլն: Նաև պետք է վերահսկել մարմնի քաշը:
Կարդացեք նաև
Աուտոիմուն հիվանդությունները իմունային համակարգի գործունեության խանգարման հետևանք են: Ախտաբանության հիմքում իմունիտետի չափազանց մեծ ակտիվությունն է, որը օրգանիզմի բջիջներն ընդունում է որպես օտար...
Ի՞նչ է համակարգային հիվանդությունը:
Համակարգային հիվանդությունների շարքին են դասվում այն ախտահարումները, երբ ախտաբանական գործընթացը կարող է...
Ռևմատոլոգիական ծառայությունն Արմենիա բժշկական կենտրոնում գործում է արդեն 7 տարի և հիմնականում իրականացնում է ամբուլատոր ծառայություններ, իսկ ստացիոնար բուժվող հիվանդներին, անհրաժեշտության դեպքում...
Եթե մարդն առավոտյան արթնանում է բռնված մկաններով, դժվարանում է շարժվել մեկ ժամից ավելի, և այդ նշանները պարբերաբար կրկնվում են, սա վկայում է առավոտյան մկանային կարկամածության մասին, որը ռևմատոլոգիական հիվանդությունների...
Արթրիտը հոդի բորբոքումն է, օստեոարթրոզը` հոդի մաշվածությունը: Արթրիտների ժամանակ կա այտուցվածություն, տեղային ջերմության բարձրացում, հիպերէմիա, շարժումների սահմանափակում, շոշափելիս ցավ...
Ի՞նչ հիվանդություն է ռևմատոիդ արթրիտը:
Ռևմատոիդ արթրիտը աուտոիմուն ռևմատիկ հիվանդություն է, որը դրսևորվում է սիմետրիկ էրոզիվ արթրիտով...
Պարբերական հիվանդությանը (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...
Ի՞նչ է պսորիազը:
Պսորիազը մաշկային հիվանդություն է, որն արտահայտվում է մաշկային ծածկույթի ցանավորմամբ և թեփոտմամբ...
«Արմենիա» ԲԿ բժիշկ-ռեւմատոլոգ Գոհար Հակոբյանը ռեւմատոլոգիական հիվանդությունների մասին իր մասնագիտական խորհուրդներն է ներկայացնում: Բժշկուհու խոսքին անհրաժեշտ է հետեւեն ո՛չ միայն հիվանդները, այլ նաեւ մարդիկ, ովքեր չեն բախվել խնդրին...
1. Ի՞նչ հիվանդություններ է բուժում ռևմատոլոգը:
Դրանք բավականին մեծ խումբ կազմող հիվանդություններ են, որոնք ուղեկցվում են հենաշարժական ապարատի և շարակցական...
Ժամակակից կյանքում տարածված ռեւմատոլոգիական հիվանդությունները բազմապատճառային են: Ինչպե՞ս խուսափել հիվանդությունից եւ որո՞նք են խնդրի առաջացման պատճառները. այս հարցերին պատասխանում է «Արմենիա»...
Ռևմատոիդ արթրիտը շարակցական հյուսվածքի բորբոքային հիվանդություն է: Այն դրսևորվում է հոդերի պրոգրեսիվող քրոնիկական ախտահարումով: Աստիճանաբար քայքայվում են հոդի բոլոր տարրերը, և զարգանում են կոնտրակտուրաներ...
Ի՞նչ է ընտանեկան միջերկրածովյան տենդ կամ պարբերական հիվանդությունը: Ընտանեկան միջերկրածովյան տենդը, կամ պարբերական հիվանդությունը (ՊՀ) ժառանգական հիվանդություն է, որը տարածված է միջերկրածովյան...
Պարբերական հիվանդությունը (ՊՀ) աուտոբորբոքային բնույթի ժառանգական հիվանդություն է, բնորոշվում է պարբերաբար առաջացող նոպաներով, որոնք ուղեկցվում են բարձր ջերմությումբ/տենդով...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն