Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ստոմատոլոգիա

Պարօդոնտ, պարօդոնտոզ

Պարօդոնտ,  պարօդոնտոզ

Այս երկու հիվանդությունների դեպքում ախտահարման օջախը նույնն է` պարօդոնտը (լատ. par-հար և odontos-ատամ): Խոսքը վերաբերում է հիմնականում ատամի արմատին հարող լնդոսկրային շերտին, որը մտնում է ատամնաբնի (ալվեոլի) կազմության մեջ:

 

Պարօդոնտը (հարատամնաշերտ) չպետք է շփոթել պերիօդոնտի (շուրջատամնաշերտ) հետ: Վերջինս այլ կերպ անվանում են պերիցեմենտիտ (շուրջցեմենտաշերտ), որը շարակցական հյուսվածքի կոլագեն թելերից բաղկացած համակցություն է` ատամի ցեմենտային շերտի և նրան շրջապատող պարօդոնտի միջև:

 

Ստորև կանդրադառնանք պարօդոնտի երկու հիմնական հիվանդություններին: Նախ պետք է նշել, որ պարօդոնտի ախտահարումներին նպաստում են կամ ծագման անմիջական պատճառ են դառնում ներքին և արտաքին, տեղային և ընդհանուր բնույթի բազմաթիվ գործոններ. ատամների և հարատամնային հյուսվածքի գեր- կամ թերբեռնվածություն, այդ թվում կոպիտ, կամ, ընդհակառակն, տևականորեն օգտագործվող փափուկ սնունդ, սխալ պրոթեզավորում և ատամնալիցքավորում (պլոմբ), օրթօդոնտային օգնության ժամանակ ծագած արատներ, կծվածքի և ատամների անկանոն դասավորություն, ծամելու ակտի անբավարարություն, բերանի խոռոչի հիգիենայի կանոնների անտեսում, նյութափոխանակության, ներքին օրգանների, նյարդահոգեկան, ներզատական, իմունային, արյան և արյունաստեղծ օրգանների հիվանդություններ, վիտամինների պակաս և այլն: Նույնիսկ այնպիսի բնականոն իրավիճակներում, ինչպիսիք են հղիությունը և պատանեկան տարիքը, հաճախանում են հարատամնային հյուսվածքի ախտահարման դեպքերը` կապված հորմոնների և վիտամինների հաշվեկշռի խախտման հետ: Եվ քանի որ տարեցտարի ավելանում են մարդուն շրջապատող միջավայրի և ներքին ծագման բացասական գործոնների ազդեցությունն օրգանիզմի, բնականաբար նաև բերանի խոռոչի օրգանների վրա, ապա համապատասխանաբար աճում է նաև պարօդոնտի հյուսվածքների ախտահարումներով հիվանդների թիվը: Դրանից տուժում է ատամների ամրությունը, անոթավորումը, նյարդավորումը, զգալի չափով նաև ծնոտոսկրի վիճակը:

 

Ատամի կառուցվածքը (սխեմա):

1. Պսակ, 2. Արմատ, 3. Վզիկ, 4. Արծն, 5. Դենտին (ատամնոսկր), 6. Պուլպա (կակղան), 7. Լնդի միջատամնային պտկիկ, 8. Պերիդոնտ (շուրջատամնային հյուսվածք), 9. Ալվեոլային (ատամնաբնային) ելունի ոսկրային հյուսվածք, 10. Պարօդոնտ (հարատամնային հյուսվածք)

 

պարօդոնտիտ (հարատամնաբորբ)


Պարօդոնտիտն ատամի արմատը շրջապատող, ատամնաբնի կազմի մեջ մտնող հյուսվածքների բորբոքումն է` հարուցված գրամ-դրական մանրէներով, սպիրոխետներով, ակտինոմիցետներով, անաէրոբ կոկերով: Ըստ որում, այդ մանրէների մի մասը գրեթե մշտապես գտնվում է բերանի խոռոչի լորձաթաղանթի վրա, և միայն իրենց համար նպաստավոր պայմաններում (օրգանիզմի դիմադրողականության անկում, տեղային վնասվածքներ) դառնում են ախտածին: 

 

Կարող են բորբոքվել ոչ միայն մեկ, այլև մի քանի ատամների հարատամնային հյուսվածքները, եթե դրդող պատճառներն ունեն տեղային բնույթ` ատամնալիցքի միջատամնային տարածք ընկնելը, սեղանատամների վաղաժամ հեռացումը, ոչ ճիշտ կծվածքը, մեխանիկական վնասվածքները, ատամնաքարերը և այլն: Սակայն պարօդոնտիտը կարող է լինել նաև տարածուն, եթե ախտածին պատճառները պայմանավորված են օրգանիզմի ընդհանուր հիվանդագին վիճակով: Երկու դեպքում էլ պրոցեսը սովորաբար սկսվում է լնդերի միջատամնային պտկիկների և լնդերիզի բորբոքումով (կարմրություն, այտուց, հյուսվածքներում նրանց ոչ բնորոշ բջիջների ներթափանցում և կուտակում, քայքայում, թարախային արտադրություն): Բորբոքումը սկզբում կրում է սուր, ապա ենթասուր, հետո` քրոնիկական բնույթ, որը պարբերաբար սրանում է: Բորբոքման այդ առաջնային օջախներից մանրէները ներթափանցում են լինդ-ատամնային տարածք, որոնց արտադրած ֆերմենտների ազդեցությամբ քայքայվում են լնդի բջիջները, պարօդոնտի կոլագենային թելերը, հանգեցնելով գրպանիկների ձևավորման` նշված ախտանիշների խորացմամբ: 

 

Այսպիսով, բորբոքումների ժամանակ հյուսվածքը կարող է կազմափոխվել: Փոփոխության են ենթարկվում նաև թուքը և ատամի փառը: Ատամնալնդային գրպանիկներում թքի և ատամի փառի մեջ պարունակվող մանրէների նկատմամբ հյուսվածքը դառնում է գերզգայուն, որի պատճառով նույնպես տեղի է ունենում էպիթելային և ոսկրային բջիջների քայքայում: Դրա հետևանքով խոցեր և թարախակույտեր են գոյանում, ատամների արմատները մերկանում են, ատամները շարժվում և ընկնում:

 

Հատկապես ծամելու և խոսելու ժամանակ հիվանդները գանգատվում են տարբեր ուժգնության, երբեմն անտանելի ցավերից, բերանի տհաճ հոտից, լնդերի արյունահոսությունից: Ռենտգենյան հետազոտությամբ հայտնաբերվում է միջատամնային ոսկրային միջնապատերի քայքայում: Բորբոքային պրոցեսի տարածուն բնույթի և թարախի արտադրության դեպքում լինում են նաև ընդհանուր երևույթներ` մարմնի ջերմության բարձրացում, թուլություն, գլխացավեր և այլն: Չբուժվելու դեպքում կարող է ծնոտոսկրերի օստեոմիելիտ զարգանալ:

 

Պարօդոնտիտի ծանրության աստիճանը որոշվում է հարատամնային գրպանիկի խորությամբ, ոսկրային հյուսվածքի ներծծման աստիճանով և ատամների շարժունակությամբ: Այսպես, պարօդոնտիտի I աստիճանի ժամանակ ատամնալնդային գրպանիկի խորությունը կազմում է 3,5 մմ, որը որոշվում է զոնդով և ռենտգենյան հետազոտությամբ: Լինում են նաև միջատամնային միջնապատերի ոսկրային հյուսվածքի կազմալուծում, արտաճնշումից առաջացող արյունահոսություն: Հիվանդի ընդհանուր վիճակը սովորաբար չի տուժում: Բորբոքման միջին ծանրությանը բնորոշ են գրպանիկի խորության մեծացումը` մինչև 5 մմ, միջատամնային միջնապատերի ոսկրային հյուսվածքի ներծծումը 1/3-ից մինչև 1/2-ի չափ, ատամների I-II աստիճանի շարժունակությունը, միջատամնային ճեղքերի մեծացումը (նկ. 1):

 

Պարօդոնտիտի ծանր ընթացքին բնորոշ են գրպանիկի խորությունը` 5-6 մմ-ից ավելի, ատամների II-III աստիճանի շարժունակությունը, ոսկրային հյուսվածքի ներծծումը, երբեմն լրիվ վերացումը, ատամների ախտաբանական տեղաշարժը, ատամնաճեղքերի խիստ արտահայտվածությունը, ծնոտի ոսկրային թիթեղի և սպունգանման նյութի կազմափոխությունը, վերնոսկրի բորբոքումը, թարախակույտերի գոյացման հնարավորությունը (նկ. 2):

 

   

Նկ. 1. Պարօդոնտիտ`

միջին ծանրության:

Միջատամնային պտկիկների

և լնդային երիզի բորբոքում:

 

Նկ. 2. Պարօդոնտիտ` ծանր ձև:

Ատամների մի մասի բացակայություն:


 

Նկ. 3. Պարօդոնտոզ` միջին ծանրության:

Միջատամնային պտկիկների կրճատում,

լնդի հետքաշում, ատամների արմատների մասնակի մերկացում:

 

Պարօդոնտոզ


Համեմատաբար հազվադեպ է հանդիպում: Կարող է զուգորդվել պարոդոնտիտի հետ: պարօդոնտոզն ըստ էության ոչ թե բորբոքում է, այլ հյուսվածքի կազմափոխություն: Դրա հետևանքով գոյանում են ոչ թե ատամնալնդային գրպանիկներ և առաջանում դրա հետ կապված փոփոխություններ, այլ միջատամնային պտկիկները և լնդերը հետ են քաշվում, կրճատվում, որի հետևանքով ատամնավզիկները մերկանում են, դառնում գերզգայուն ջերմային, մեխանիկական և քիմիական գրգռիչների նկատմամբ: Հիվանդները հաճախ գանգատվում են լնդերի քորից:

 

Պարօդոնտոզի թեթև աստիճանի դեպքում ատամնավզիկները մերկանում են 1/3-ի չափով: Ռենտգենյան հետազոտությամբ հայտնաբերվում է, որ միջատամնային միջնապատի բարձրությունը պակասում է մինչև 1/3-ի չափով: Միջին աստիճանի դեպքում ատամի արմատը մերկանում է նրա կես բարձրության չափով: Նույն չափով էլ կրճատվում է միջատամնային միջնապատը (նկ. 3), որի դեպքում հիվանդների մի մասի մոտ կարող է նկատվել ատամների առաջին աստիճանի շարժունություն: Ծանրի դեպքում` ատամների արմատը գրեթե լրիվ մերկանում է և միջատամնային միջնապատերի բարձրությունը կիսով չափ կրճատվում:

 

Այսպիսով, պարօդոնտի հյուսվածքների ախտահարումները վտանգ են սպառնում ոչ միայն ատամների գոյությանը, այլև օրգանիզմի ընդհանուր վիճակին: Որքան շուտ հիվանդը բժշկի դիմի, այնքան հիվանդության ելքը բարենպաստ կլինի: Ինչ վերաբերում է բուժմանը, ապա թեթև ձևերի ժամանակ բավարար է լինում միայն պահպանողական, դեղորայքային բուժումը, իսկ բարդությունների դեպքում դիմում են վիրաբուժական միջամտության: Այնպես որ, ինչպես ասվում է` չպետք է թողնել, որ «դանակը ոսկորին հասնի»: 

Հեղինակ. Էդուարդ Ա. Դանիելյան «Հայբուսակ» համալսարանի բազային քոլեջի դասախոս-ստոմատոլոգ
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 2.2011 (291)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հոլիվուդյան ժպիտի (վինիրների) դրական և բացասական կողմերը. հարցազրույց Wellmed ստոմատոլոգիական կենտրոնի ստոմատոլոգ-վիրաբույժ Վարդան Ստեփանյանի հետ
Հոլիվուդյան ժպիտի (վինիրների) դրական և բացասական կողմերը. հարցազրույց Wellmed ստոմատոլոգիական կենտրոնի ստոմատոլոգ-վիրաբույժ Վարդան Ստեփանյանի հետ

Հոլիվուդյան ժպիտ ունենալու գաղտնիքները բացահայտելու համար զրուցել ենք վերաբացված Wellmed ստոմատոլոգիական կենտրոնի ստոմատոլոգ-վիրաբույժ Վարդան Ստեփանյանին հետ...

Օրթոգնատիկ վիրահատություններ. հարցազրույց դիմածնոտային վիրաբույժ Աննա Ստեփանյանի հետ. armeniamedicalcenter.am
Օրթոգնատիկ վիրահատություններ. հարցազրույց դիմածնոտային վիրաբույժ Աննա Ստեփանյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ նպատակով են կատարվում օրթոգնատիկ վիրահատությունները:

Օրթոգնատիկ վիրահատությունների նպատակն է դիմածնոտային շրջանում վերականգնել էսթետիկ...

Հղիությունը և ատամները. morevmankan.am
Հղիությունը և ատամները. morevmankan.am

Հղիության ժամանակ անխուսափելի է կալցիումի փոխանակության փոփոխությունը:  Ապագա փոքրիկի մոր կալցիումի պաշարն օգտագործվում է երեխայի ոսկրային համակարգի ձևավորման համար...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ատամների ախտահարումը և բուժումը հղիության ժամանակ. morevmankan.am
Ատամների ախտահարումը և բուժումը հղիության ժամանակ. morevmankan.am

Ինչո՞ւ հղիության ժամանակ հաճախ են ախտահարվում ատամները


Կնոջ առողջական վիճակից և ժառանգականությունից կախված, հղիության ընթացքում ատամները կարող են...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ատամները սպիտակեցնելու 10 միջոց. ankakh.com
Ատամները սպիտակեցնելու 10 միջոց. ankakh.com

Կոսմետիկ ատամնաբուժության լոնդոնյան կենտրոնից բժիշկ Մերվին Դրույանի կարծիքով՝ կարևոր է, որ ատամների սպիտակեցումը բնական լինի, այսինքն՝ իր գույնով այն համապատասխանի աչքերի սպիտակին: Բրիտանացի բժիշկները համոզված են...

Անձնական խնամք
Դիմածնոտային վիրաբույժը փրկում է՝ հեռացնելով քրոնիկ ինֆեկցիայի օջախ հանդիսացող ատամը
Դիմածնոտային վիրաբույժը փրկում է՝ հեռացնելով քրոնիկ ինֆեկցիայի օջախ հանդիսացող ատամը

Մարդիկ հաճախ հետաձգում են ստոմատոլոգին այցելությունը։ Դիմանում են, սպասում՝ մտածելով, թե ցավ է, կանցնի։ Բայց իրականում խնդիրը գնալով բարդանում է, ու կարող է բարդանալ այնքան, որ բուժմամբ զբաղվի ոչ թե ստոմատոլոգը...

Կարելի՞ է հղիության ժամանակ ատամ հեռացնել. tsnndatun.am
Կարելի՞ է հղիության ժամանակ ատամ հեռացնել. tsnndatun.am

Հաճախ հղիները խուսափում են ատամնաբույժին այցելել: Եվ` իզուր: Ապագա մայրը, մինչև երեխայի ծնունդը, պետք է ատամնաբույժի մոտ հետազոտվի 3 անգամից ոչ պակաս: Եթե խնդիր չկա՝ մասնագետը խորհուրդներ կտա հղիության ընթացքում բերանի...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Մեխակի փոշին և կոկոսի յուղը՝ ատամնացավի դեմ
Մեխակի փոշին և կոկոսի յուղը՝ ատամնացավի դեմ

Անպատեհ ի հայտ եկող ատամնացավը լուրջ անհանգստություն է, հատկապես  եթե սկսվում է հանգստյան օրերին կամ հատուկ իրադարձությունների նախօրեին, երբեմն էլ ստիպված ենք լինում օրերով...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Միջոց ատամնացավի դեմ. 168.am
Միջոց ատամնացավի դեմ. 168.am

Ժողովրդական բժշկությունն ունի բազմաթիվ բաղադրատոմսեր, որոնք օգնում են սաստիկ ատամնացավի դեպքում: takprosto կայքն առաջարկում է մի բաղադրատոմս, որը կօգնի ազատվել այդ տհաճ ցավից...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ինչպես ազատվել ատամի ցավից տնային պայմաններում. 168.am
Ինչպես ազատվել ատամի ցավից տնային պայմաններում. 168.am

Ատամի արմատի ցանկացած վնասվածք անտանելի ցավ է առաջացնում։ Fithacker.ru կայքը գրում է, որ նյարդի վնասման մի քանի պատճառներ կան...

Ցավ Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Միջոց ստոմատիտի դեմ. 168.am
Միջոց ստոմատիտի դեմ. 168.am

Ստոմատիտը բերանի խոռոչի հիվանդություն է, բավականին ցավոտ է, կարող է ի հայտ գալ բերանի խոռոչի լորձաթաղանթի տարբեր հատվածներում, լնդերի մոտ կամ լեզվի վերևի հատվածում...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Բերանի խոռոչը որպես Helicobacter pylori-ի ռեզերվուար
Բերանի խոռոչը որպես Helicobacter pylori-ի ռեզերվուար

Ստամոքսի և 12-մատնյա աղու խոցը ժամանակակից գաստրոէնտերոլոգիայի կարևորագույն խնդիրներից են։ Ամբողջ աշխարհում նկատվում է ստամոքսաղիքային տրակտի հիվանդությունների երիտասարդացում բացի դա տարեցների...

Պարօդոնտիտի դերը տարբեր օրգան-համակարգերի ախտահարումների էթիոպաթոգենեզում
Պարօդոնտիտի դերը տարբեր օրգան-համակարգերի ախտահարումների էթիոպաթոգենեզում

Բերանի խոռոչի օրգանների և հյուսվածքների տարբեր հիվանդությունների շարքում պարօդոնտի ախտահարումները մարդկային օրգանիզմի առավել հաճախ հանդիպող հիվանդություններն են։ Այս հիվանդություննները...

Սեռական հորմոնների դերը քրոնիկական գեներալիզացված պարօդոնտիտի պաթոգենեզում
Սեռական հորմոնների դերը քրոնիկական գեներալիզացված պարօդոնտիտի պաթոգենեզում

Հորմոններ են կոչվում ֆիզիոլոգիապես ակտիվ նյութերը, որոնք արտադրվում են հատուկ օրգաններով կամ մասնագիտացված բջիջների խմբերով, մտնում արյուն և ուրույն ազդեցություն են գործում առանձին օրգանների...

Ինչպես բուժել կարիեսը ընդամենը 4 բաղադրիչով. yourhit.ru
Ինչպես բուժել կարիեսը ընդամենը 4 բաղադրիչով. yourhit.ru

Ցանկալի արդյունքին հասնելու համար՝ պետք է մի փոքր փոփոխություն մտցնել սննդակարգում. շատացնել կաթնամթերքը, կանաչեղենը, ընկուզեղենը, ձուն, ծովամթերքը...

Անձնական խնամք

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ