Ստոմատոլոգիա
Դեղաբուժման հիմնավորումը հղիների ու սնուցող մայրերի ստոմատոլոգիական հիվանդությունների բուժման ժամանակ
Ցանկացած մասնագիտության բժիշկ հղիների ու սնուցող մայրերի բուժման ժամանակ բախվում է անվտանգ դեղաբուժում ընտրելու խնդրին:
Վիճակագրական տվյալներով, բոլոր բնածին արատների ոչ պակաս, քան 5%-ը պայմանավորված է դեղակիրառմամբ: Ընկերքով դեղերի թափանցումը կախված է դրանց ֆիզիկաքիմիական հատկություններից, ընկերքի վիճակից ու ընկերքային արյունահոսքից: Այս առնչությամբ դեղակիրառման անհրաժեշտություն ծագելիս, պետք է հաշվի առնել, որ դեղերի մեծամասնությունը թափանցում է ընկերքային պատնեշով, իսկ սաղմի ու պտղի օրգանիզմում դրանց ակտիվազերծման ու դուրսբերման արագությունն անբավարար է, ինչը գերազանցում է պտղի վրա դրանց անբարենպաստ ազդեցության վտանգը (Վ.Կուկես, 1999):
Ստոմատոլոգիական օգնություն ցուցաբերելիս, հղիության ընթացքի և պտղի զարգացման վրա ազդող հիմնական անբարենպաստ գործոն կարող է լինել, հատկապես, համակարգային ազդեցության դեղերի (ոչ ստերոիդային հակաբորբոքային, հակամանրէային, հակահիստամինային դեղեր, անդորրաբերներ, տեղային անզգայացնողներ և այլն) անցանկալի ներգործությունը: Հղիության ժամանակ մեծանում է շրջանառվող արյան ու կծիկային ֆիլտրման ծավալը, խթանվում է լյարդային ֆերմենտների ակտիվությունը, ինչը կարող է ազդել դեղաբաշխման ծավալի, դեղերի նյութափոխանակության ու դուրսբերման, այսինքն, դեղակինետիկայի վրա, որն իր հերթին, ունակ է փոփոխել դրանց ակտիվությունն ու թունայնությունը: Նշվել է հղիության ժամանակ պլազմայի սպիտակուցների հետ դեղերի կապի փոքրացում, արդյունքում դրանց` արյան մեջ շրջաբերվող ֆրակցիայի խտությունը մեծանում է, ազդելով «հղի-պտուղ» համակարգում դեղաբաշխման վրա: Պտղի օրգանիզմում պլազմայի սպիտակուցների ավելի փոքր խտությունը թուլացնում է դրանց հյուսվածքների` դեղեր կապելու ունակությունը, բարձրանում է դրանց ազատ ֆրակցիաների պարունակությունը, աճում պտղի ախտահարման վտանգը:
Դեղերը կարող են հրահրել սաղմնաթունային, սաղմնակործան, արատածին և պտղաթունային ազդեցություններ (աղ.1):
Աղյուսակ 1
Պտղի զարգացման ու կենսունակության վրա դրանց ներգործության ծավալն ու լրջությունը հիմնականում որոշվում են հետևյալ գործոններով` պտղի գեստացիոն տարիքով, դեղի ակտիվությամբ և ընդունված դեղաչափով, պտղի համար դեղի վտանգավորության աստիճանով (աղ.2), ինչպես նաև նախատրամադրող գործոնների առկությամբ:
Ընդունված է առանձնացնել սաղմնածագման կրիտիկական փուլեր, որոնց դեպքում արտաքին անբարենպաստ գործոնի ազդեցությունն առավել վտանգավոր է:
Աղյուսակ 2
1-ին կրիտիկական փուլ (առաջին 3 շաբաթ)-սաղմնածագման նախաներխուժային փուլ, երբ գործում է «ամեն ինչ կամ ոչինչ» օրենքը, ուստի այս փուլում դեղերի կիրառումը կարող է հանգեցնել կամ սաղմի կործանմանն ու հղիության ընդհատմանը, կամ բարձր վերականգնողական ունակության շնորհիվ սաղմը կարող է ավարտվել ծանր, հաճախ բազմակի արատներով երեխայի ծնվելով: Սաղմնաթունային ազդեցությունները հնարավոր են հղիի կողմից սալիցիլատներ, հակաբիոտիկներ, սուլֆանիլամիդներ և այլ դեղեր ընդունելիս:
2-րդ կրիտիկական փուլ (ներարգանդային կյանքի 3-ից մինչև 12-16 շաբաթ)-հղիության 3-րդ և 8-րդ շաբաթների միջև առավել վտանգավոր ժամկետն է, բնորոշվում է սաղմի հյուսվածքիների ինտենսիվ տարբերակմամբ: Այս փուլում հղիի բուժման համար կիրառվող դեղը կարող է.
- պտղի վրա ակներև կերպով չազդել,
- հրահրել ինքնաբերական վիժում,
- առաջացնել այն օրգանի զարգացման կոպիտ ենթամահացու շեղում, որն առավել ինտենսիվ է զարգացել մոր կողմից դեղն ընդունելու պահին (իրական արատածին ազդեցություն),
- դառնալ ոչ այնքան զգալի, սակայն անդարձելի փոխանակային կամ ֆունկցիոնալ շեղման (քողարկված էմբրիոպաթիա) պատճառ, որը կարող է ի հայտ գալ հետագա կյանքի ընթացքում:
Արատածին ազդեցությունը կարող է պայմանավորված լինել ոչ միայն սաղմի օրգանիզմ ներթափանցած դեղի ուղղակի ազդեցությամբ, այլ նաև արգանդի նյութափոխանակության և արյունամատակարարման այն խանգարումներով, որոնք այդ դեղը հրահրել է մոր օրգամիզմում (Ի.Մարկովա, Վ.Կալինիչևա, 1987):
3-րդ կլինիկական փուլ (հղիության 18-րդ և 22-րդ շաբաթների միջև)-ընկերքի վերջնական ձևավորման փուլն է, երբ դեղերի կիրառումը կարող է վնասել օրգանները, բայց զարգացման արատներ չառաջացնել: Պտղաթունային ազդեցությունը հասուն պտղի վրա դեղերի ներգործությունն է, որն ազդում է ոչ միայն պտղի, այլ նաև նորածնի կենսունակության վրա:
Հղիության 1-ին եռամսյակում պետք է խուսափել ցանկացած դեղերի ու պատվաստանյութերի կիրառումից, եթե միայն դրանց նշանակումը կարևոր չէ մոր առողջության ու կյանքի պահպանման համար:
Հղիության ժամանակ պտղի վրա մոր կողմից ընդունված դեղերի անբարենպաստ ազդեցության մեխանիզմները (Ռ.Բերկոու, 1997).
- սաղմի վրա ուղղակիորեն ազդող մահացու թունային կամ արատածին ազդեցություններ,
- մոր և պտղի միջև գազափոխանակության կամ սննդանյութերի փոխանակության խանգարմամբ ընկերքի ֆունկցիոնալ ակտիվության փոփոխություն (անոթների նեղացում),
- մոր օրգանիզմում կենսաքիմիական պրոցեսների շարժի` պտղի ֆիզիոլոգիական վիճակի վրա անուղղակիորեն ազդող խանգարում,
- հղի կնոջ օրգանիզմում հորմոնային, վիտամինային, ածխաջրային և հանքային հաշվեկշիռների` պտղի վրա բացասաբար ազդող խանգարում:
Մոր, պտղի, նորածնի վրա անցանկալի ազդեցությունների զարգացման վտանգին նախատրամադրող գործոնները հղի կամ սնուցող կնոջ ստոմատոլոգիական բուժման ժամանակ.
- հղիության 1-ին եռամսյակ,
- կրկնվող հղիություն, հատկապես, բազմածին կանանց,
- հղի կնոջ տարիքը (25-ից բարձր),
- ծանրաբեռնված մանկաբարձագինեկոլոգիական անամնեզ,
- հատկապես, դուրսբերման օրգանների (լյարդ, երիկամներ, աղիներ) ծանրաբեռնված անամնեզ,
- թունային հղիություն (տոքսիկոզ),
- ընկերքային պատնեշով և կրծքի կաթի մեջ թափանցող դեղերի կիրառում,
- դեղի զգալի դեղաչափ,
- բուժվողի նյարդահոգեկան վիճակի առանձնահատկություններն ու հղիության ու սպասվելիք ծննդաբերության նկատմամբ նրա բացասական վերաբերմունքը:
Դեղընտրության հարցում զգույշ պետք է լինել նաև կրծքով կերակրելիս: Մոր արյան մեջ շրջանառվող դեղերի` կրծքի կաթի մեջ տեղափոխվելը հիմնականում կախված է դրանց ֆիզիկաքիմիական հատկություններից ու դեղակինետիկայից: Թույլ հիմքերը, օրինակ, էրիթրոմիցինը, տեղային անզգայացնողներն ու այլք, սովորաբար վատ են թափանցում մայրական կաթի մեջ, իսկ օրգանական թթուները (պենիցիլին, սուլֆանիլամիդներ և այլն)` հեշտությամբ, ինչի արդյունքում սնուցող մոր կողմից դրանց կիրառումը կարող է երեխայի օրգանիզմում կողմնակի ազդեցությունների ծագման պատճառ դառնալ:
«Դեղեր և բժշկություն» 2012 (շարունակելի)
Կարդացեք նաև
Հոլիվուդյան ժպիտ ունենալու գաղտնիքները բացահայտելու համար զրուցել ենք վերաբացված Wellmed ստոմատոլոգիական կենտրոնի ստոմատոլոգ-վիրաբույժ Վարդան Ստեփանյանին հետ...
Ի՞նչ նպատակով են կատարվում օրթոգնատիկ վիրահատությունները:
Օրթոգնատիկ վիրահատությունների նպատակն է դիմածնոտային շրջանում վերականգնել էսթետիկ...
Կոսմետիկ ատամնաբուժության լոնդոնյան կենտրոնից բժիշկ Մերվին Դրույանի կարծիքով՝ կարևոր է, որ ատամների սպիտակեցումը բնական լինի, այսինքն՝ իր գույնով այն համապատասխանի աչքերի սպիտակին: Բրիտանացի բժիշկները համոզված են...
Մարդիկ հաճախ հետաձգում են ստոմատոլոգին այցելությունը։ Դիմանում են, սպասում՝ մտածելով, թե ցավ է, կանցնի։ Բայց իրականում խնդիրը գնալով բարդանում է, ու կարող է բարդանալ այնքան, որ բուժմամբ զբաղվի ոչ թե ստոմատոլոգը...
Անպատեհ ի հայտ եկող ատամնացավը լուրջ անհանգստություն է, հատկապես եթե սկսվում է հանգստյան օրերին կամ հատուկ իրադարձությունների նախօրեին, երբեմն էլ ստիպված ենք լինում օրերով...
Ժողովրդական բժշկությունն ունի բազմաթիվ բաղադրատոմսեր, որոնք օգնում են սաստիկ ատամնացավի դեպքում: takprosto կայքն առաջարկում է մի բաղադրատոմս, որը կօգնի ազատվել այդ տհաճ ցավից...
Ատամի արմատի ցանկացած վնասվածք անտանելի ցավ է առաջացնում։ Fithacker.ru կայքը գրում է, որ նյարդի վնասման մի քանի պատճառներ կան...
Ստոմատիտը բերանի խոռոչի հիվանդություն է, բավականին ցավոտ է, կարող է ի հայտ գալ բերանի խոռոչի լորձաթաղանթի տարբեր հատվածներում, լնդերի մոտ կամ լեզվի վերևի հատվածում...
Ստամոքսի և 12-մատնյա աղու խոցը ժամանակակից գաստրոէնտերոլոգիայի կարևորագույն խնդիրներից են։ Ամբողջ աշխարհում նկատվում է ստամոքսաղիքային տրակտի հիվանդությունների երիտասարդացում բացի դա տարեցների...
Բերանի խոռոչի օրգանների և հյուսվածքների տարբեր հիվանդությունների շարքում պարօդոնտի ախտահարումները մարդկային օրգանիզմի առավել հաճախ հանդիպող հիվանդություններն են։ Այս հիվանդություննները...
Հորմոններ են կոչվում ֆիզիոլոգիապես ակտիվ նյութերը, որոնք արտադրվում են հատուկ օրգաններով կամ մասնագիտացված բջիջների խմբերով, մտնում արյուն և ուրույն ազդեցություն են գործում առանձին օրգանների...
Ցանկալի արդյունքին հասնելու համար՝ պետք է մի փոքր փոփոխություն մտցնել սննդակարգում. շատացնել կաթնամթերքը, կանաչեղենը, ընկուզեղենը, ձուն, ծովամթերքը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն