Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Հարթաթաթություն
Հաշվի առնելով hարթաթաթության կամ տափակաթաթության տարածվածությունը, կարելի է այն համարել սոցիալական բնույթի հիվանդություն. երեխաների մեծ մասի մոտ հայտնաբերվում են հենաշարժական ապարատի էական շեղումներ, այդ թվում` նաև հարթաթաթություն: Ոտնաթաթի կառուցվածքի և ֆունկցիայի խանգարումը բացասաբար է անդրադառնում ընդհանուր առողջական վիճակի վրա` օրգանիզմի դիմադրողականությունն ընկնում է, աշխատունակությունը` նվազում, մեծանում է սկոլիոզի, կոշտուկների առաջացման վտանգը:
Հարթաթաթությունը հենաշարժական համակարգի հիվանդություն է, որն արտահայտվում է ոտնաթաթի կամարի կորության բացակայությամբ կամ ոտնաթաթի` դեպի դուրս որոշակի շեղումով: Այն լինում է երկայնական, լայնական և խառը տիպերի: Լայնական հարթաթաթության դեպքում ոտնաթաթի լայնական կամարը հարթված է, նրա առաջին բաժինը հենվում է նախագարշապարի բոլոր հինգ ոսկրերի գլխիկների վրա, այլ ոչ թե առաջինի և հինգերորդի, ինչպես լինում է բնականոն ոտնաթաթի դեպքում: Երկայնականի ժամանակ հարթված է ոտնաթաթի երկայնական կամարը, և ոտնաթաթը հենվում, ներբանը հատակին է հպվում ողջ մակերեսով:
Հարթաթաթությունն առաջանում է ժառանգական նախահակվածության, ոտնաթաթի ոսկրերի և կոճի վնասվածքների, ոտնաթաթերի գերծանրաբեռնվածության, ինչպես նաև սխալ ընտրված կոշիկի և ավելորդ քաշի պատճառով: Երբեմն հարթաթաթությունը, որպես «մասնագիտական հիվանդություն», առաջանում է կանգնած դիրքով երկարատև աշխատող մարդկանց մոտ` վարսավիրներ, վաճառողներ և այլն:
Հարթաթաթության առավել վաղ ախտանիշներն են ոտքերի արագ հոգնելը, ոտնաթաթի սրունքի և ազդրի մկանների, գոտկատեղի «մղկտացող» ցավերը: Երեկոյան կարող է ոտնաթաթի այրոց առաջանալ, իսկ գիշերը անհետանալ:
Արտահայտված հարթաթաթության ժամանակ ոտնաթաթը երկարում է, միջին մասում` լայնանում, սովորաբար մաշվում են կոշիկի ներբանի ներսային կողմն ու կրունկը:
Հարթաթաթության կանխարգելման ամենաարդյունավետ եղանակը նախադպրոցական տարիքի երեխաների շրջանում դրա վաղ հայտնաբերումն է զարգացման նախնական փուլում, և այնպիսի միջոցների ձեռնարկումը, որոնք կնպաստեն մկանների զարգացմանն ու ամրապնդմանը, նրանց ուժի, հոդային աճառների ու կապանների առաձգականությանը:
Երեխան քայլելու ժամանակ ոտքերը լայն է դնում, այդպիսով ավելացնելով հենման մակերեսը: Դա նորմալ է, բայց 2-3 տարեկան հասակում պետք է կազմավորվի ճիշտ քայլք, այսինքն` նա ոտնաթաթերը դնի զուգահեռ և իրարից որոշակի հեռավորության վրա: Եթե քայլքը ճիշտ է, ապա ոտնաթաթերի վրա ծանրաբեռնվածությունը հավասարաչափ է բաշխվում, հակառակ դեպքում կարող է հարթաթաթություն առաջանալ:
Երեխայի համար շատ օգտակար է բոկոտն քայլելը` դրսում հողի, ավազի և խոտի, տանը` գորգի վրա:
Զբոսանքի ժամանակ երեխայի շարժումները չպետք է սահմանափակել, սակայն եթե զբոսանքից կամ խաղից հետո նա գանգատվում է ոտնաթաթերի ցավերից, պետք է բժիշկ-օրթոպեդի դիմել: Ոտնաթաթերի ցավը, ինչպես նաև հոգնածությունը և թմրածությունը նպաստում են հիվանդության զարգացմանը: Ոտնաթաթում կառուցվածքային փոփոխություններ առաջանում են ժամանակի ընթացքում, ուստի անհրաժեշտ է, որ ծնողները ուշադիր լինեն և չանտեսեն երեխայի ոտնաթաթի մկանների թուլությունը և ներբանի կորության նկատելի փոփոխությունները:
Ներկայումս երեխաների մեծ մասի ֆիզիկական պատրաստականությունը, ցավոք սրտի, ցածր է: Նրանք հիմնականում շատ քիչ են շարժվում, պասիվ են, ժամերով նստում են հեռուստացույցի կամ համակարգչի առջև, իսկ մանկապարտեզում և դպրոցում ֆիզիկական դաստիարակության դրվածքը շատ թույլ է: Եթե երեխան քիչ է խաղում, վազում, ցատկոտում` արյան շրջանառությունը խանգարվում է, մկանները չեն սնվում, թուլանում են և ենթարկվում ատրոֆիայի` ապաճման: Երեխան աճում է, ավելանում է նրա քաշը և, բնականաբար, ծանրաբեռնվածությունը ոտնաթաթերի վրա: Այդ ամենի հետևանքով օրգանիզմի դիմադրողականությունն ընկնում է, ոսկրային համակարգը` թուլանում:
Երեխան պետք է շատ շարժվի, քանի որ ուժեղ և լավ զարգացած մկանները հարթաթաթության կանխարգելման հիմնական պայմաններն են:
Թեստի միջոցով կարելի է որոշել` հարթաթաթություն ունեք, թե ոչ: Դրա համար ոտնաթաթի ներբանը ներկեք որևե ներկանյութով և կանգնեք սպիտակ թղթի վրա: Բնականոն ոտնաթաթի դեպքում ներբանի կամարը չի դրոշմվում, իսկ եթե պատկերը այնպիսին է, որ կասկածի տեղիք է տալիս, ապա անմիջապես դիմեք բժիշկ-օրթոպեդի:
Հարթաթաթության կանխարգելման համար կարևոր նշանակություն ունի կոշիկի ճիշտ ընտրությունը: Հարմարավետ, ճիշտ ընտրված կոշիկը կարևոր է ոտնաթաթի նորմալ ձևավորման համար: Այն չպետք է նեղ կամ չափազանց ազատ լինի, կրունկի բարձրությունը` գերազանցի 3-4 սմ-ն: Այս չափանիշներին չհամապատասխանող կոշիկը վնասակար է ոտնաթաթի համար և կարող է որոշակի հիվանդությունների պատճառ դառնալ: Կանայք բարձրակրունկ կոշիկներ պետք է հագնեն օրվա ընթացքում 2 ժամից ոչ ավելի:
Կոշիկը ճիշտ ընտրելու համար անհրաժեշտ է ոտնաթաթի իրական չափսը որոշել կանգնած վիճակում, չմոռանալով, որ ծանրաբեռնվածության ժամանակ ավելանում է ոտնաթաթի թե երկարությունը, և թե լայնությունը: Կոշիկը հագնելուց հետո պետք է կարողանաք ազատ շարժել ոտքի մատները: Նոր կոշիկներն առաջին օրերին հագեք 1-1,5 ժամից ոչ ավելի` աստիճանաբար ավելացնելով ժամանակը:
Ցանկալի է գնել լայն, չափավոր բարձր թաթերով, կոշտ հետնամասով, բնական կաշվից կարված կոշիկներ, որոնք ունենան միջադիր-սուպինատորներ: Դրանք ճիշտ ընտրված, հարմարավետ կոշիկների անբաժանելի մասն են կազմում, սակայն ոչ բոլորի մեջ կան: Եթե չկան` գնեք: Սուպինատորների շնորհիվ քայլքը դառնում է հարմարավետ, պահպանվում է ոտնաթաթի կամարների բնականոն վիճակը, բարելավվում ոտնաթաթերում արյան շրջանառությունը, նվազում դրանց ծանրաբեռնվածությունը:
Կրկին հիշեցնենք, որ առողջ ոտքերը ամբողջ օրգանիզմի նորմալ աշխատանքի հիմնական պայմանն են, ուստի դրանց ճիշտ խնամքը կօգնի խուսափել տարբեր անցանկալի երևույթներից: Ամեն օր քնելուց առաջ ոտքերը գոլ ջրով և օճառով լվացեք, թեթևակի մերսեք, օգտավետ են նաև ծովի աղով կամ եղեսպակով լոգանքները: Այս բոլորը կօգնեն թոթափել ծանրաբեռնված օրվա հոգնածությունը և հանգստացնող ազդեցություն կունենան:
Մեդ-Պրակտիկ
13.02.2015
Բարև Ձեզ հարգելի Ա.,այո հնարավոր է ցավերը կապված են հարթաթաթության հետ: Ինչ վերաբերում է պարելուն, ապա այն չի կարող նպաստել դրա շատացմանը:
Ա.
30.01.2015
Կարդացեք նաև
Ի՞նչ է օստեոարթրոզը
Օստեոարթրոզը քրոնիկ հոդային հիվանդություն է, որի դեպքում քայաքայվում է հոդաճառը...
Ի՞նչ է արհեստական հոդը՝ էնդոպրոթեզը:
Արհեստական հոդը պատրաստված է տարբեր նյութերից, որը էնդոպրոթեզավորման միջամտությամբ...
Ի՞նչ է էնդոպրոթեզավորումը:
Էնդոպրոթեզավորումը հոդամակերեսների փոխարինումն է արհեստական հոդամակերեսներով...
Որքանո՞վ է հոդերի ՄՌՏ հետազոտությունն ախտորոշիչ հոդերի ախտաբանության ժամանակ։
ՄՌՏ հետազոտությունը հոդերի համար վերջնական ախտորոշիչ...
Մկանային սպազմը (մկանային ցնցում) մկանների լարվածության արդյունքում նրանց կծկումն է: Սպազմն ակամա է, կարող է լինել օրվա տարբեր ժամերին, ընդունակ է որոշ ժամանակ անշարժացնել մարդուն...
Մարդու ոտնաթաթը, որը միաժամանակ կատարում է հենման, հավասարակշռության և զսպանակային գործառույթ, ունի բավականին բարդ անատոմիական կազմություն: Նրա շարժունակությունը ապահովում են երեսուներեք հոդերի...
Պատկերացրեք Օստանկինո հեռուստաաշտարակը, որն ուղղահայաց դիրքում կանգուն է շնորհիվ իր հիմքից դեպի գագաթ ձգված լարային համակարգի...
Մեջքի ցավը նստակյաց կենսակերպ վարող մարդկանց հաճախ հանդիպող ուղեկիցն է։ Սակայն, եթե ժամանակին բժշկի չայցելեք, նույնիսկ սովորական սկոլիոզի պատճառով կարող են բարդություններ առաջանալ...
Սպոնդիլոլիսթեզը վիճակ է, երբ ողնաշարի մի ողը սահում է մյուսից հետ կամ առաջ: Դեպի առաջ սահելու դեպքում այն անվանվում է անտերոլիսթեզ, դեպի հետ՝ ռետրոլիսթեզ: Սպոնդիլոլիսթեզը կարող է...
Կոտրվածքները ոսկրերի մետաբոլիկ հիվանդությունների, չարորակ ուռուցքների և այլ ախտաբանությունների ժամանակ կոչվում են պաթոլոգիկ կոտրվածքներ: Կարող են հանդիպել ցանկացած տարիքային խմբում...
Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) նշանակությունը հոդերի ախտաբանության ախտորոշման մեջ բավականին նշանակալից է...
Առավոտյան ցավը կրունկում` արդեն շպորի առաջին ախտանշանն է: Երբեմն ցավը նշում են կրունկի ներսում` որպես ասեղի առկայության զգացողություն: Սկզբում դա արտահայտվում է, երբ բուժառուն առավոտյան ոտքի է կանգնում...
Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) նշանակությունը հոդերի ախտաբանության ախտորոշման մեջ բավականին նշանակալից է...
Մեջքի մակերեսը կարելի է սահմանազատել երկու ենթադրյալ գծերով՝ վերին, որն անցնում է յոթերորդ պարանոցային ողի փուշելունով, ստորին՝ կոնքոսկրերի մակարդակով: Մեջքն ընդգրկում է երկու անատոմիական շրջաններ...
Դաստակային (կարպալ) թունելի համախտանիշը տարածված խնդիր է, որն ազդում է դաստակի և նախադաստակի գործունեության վրա...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն