Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ամենատարածված հիվանդությունները. ողնաշարային խնդիրներ
Ամենատարածված հիվանդությունները, որոնցից հաճախ են բողոքում ողջ աշխարհում, գլխացավն է, անքնությունն ու մեջքի ցավը: Հիվանդները հիմնականում ընտրում են ցավից ազատվելու ամենաարագ միջոցը` առանց բժշկի հատուկ բաղադրատոմսի և մատչելի դեղերը:
Դրանով է բացատրվում այն փաստը, որ առանց դեղատոմսի վաճառվող դեղորայքից ամենաշատ պահանջարկ ունեն ցավազրկող դեղամիջոցները:
Աշխարհում ամենատարածվածը գլխացավն է, երկրորդ տեղում մրսածությունն է, իսկ երրորդ հորիզոնականում մեջքի ցավն է, ներառյալ ողնաշարային հիվանդությունները: Այդ շարքում էլ առաջատար են օսթեոխոնդրոզն ու ռադիկուլիտը: Իսկ վերջին տարիներին այս ցանկը համալրում է նորաձև դարձած ողնաշարային ճողվածքը: Հաճախ ավանդական բժշկությունը ողնաշարային ճողվածքի հետ շփոթում է նաև խորացած ռադիկուլիտը:
Ինչ վերաբերում է ողնաշարային ճողվածքին, ապա այն առաջանում է ողնաշարի լուրջ վնասվածքի ժամանակ, երբ ողներն իրարից բավականաչափ հեռանում են: Հիվանդության ախտանշաններն անհնար է մեկ այլ բանի հետ շփոթել:
Ողնաշարային ճողվածքի ախտանշաններն ու առանձնահատկությունները
Առաջին հերթին դա սուր, կրակոցի նմանվող ցավեր են, որոնց աղբյուրը գտնվում է իրարից հեռացած ողների արանքում: Ցավն առաջանում է ցանկացած, նույնիսկ աննշան շարժման ժամանակ: Նույնիսկ ձեռքի մատների շարժումից հիվանդը կարող է ուժեղ կրակոցի նման ցավեր զգալ գլխում, ասես ողնաշարին էլեկտրական հոսանք մոտեցրած լինեն: Ողնաշարային ճողվածքի դեպքում հիվանդն ի վիճակի չէ ինքնուրույն շարժվել: Իսկ խորացած հիվանդության դեպքում ոչ մի ցավազրկող չի կարող ազատել ցավից: Խնդիրը լուծվում է վիրաբուժական եղանակով, այն էլ` ոչ միշտ ու լրիվ: Նույնիսկ վիրահատությունից հետո էլ տևական վերականգնողական փուլում ցավը չի անհետանում:
Գոտկատեղի ռադիկուլիտ
Արևելյան բժշկության մեջ տարբերում են հիվանդության 3 տեսակ կամ հիվանդության զարգացման 3 փուլ: Սկզբում հիվանդը հարվածող ցավեր է զգում գոտկատեղի հատվածում: Դա սովորական ռադիկուլիտ է կամ նստանյարդի նևրալգիա: Հաջորդ փուլի կամ տարատեսակի դեպքում սուր ցավն աճուկային մասով տարածվում է ոտքի առջևի մասով մինչև մեծ մատի հիմքը: Սկզբում ցավն առաջանում է պարբերաբար: Սակայն, հիվանդության զարգացման հետ այն ավելի է սրվում ու ավելի ու ավելի հաճախ է դրսևորվում:
Երբեմն հիվանդին թվում է, թե ցավի աղբյուրը գտնվում է աճուկային ծալքում, ընդ որում կարող են լինել նաև ցնցումներ: Սովորաբար, կանանց մոտ այդ ժամանակ սրվում են գինեկոլոգիական հիվանդությունները, հաճախ բարձրանում է մարմնի ջերմաստիճանը: Այլ խոսքով` հիվանդության հիմնական ախտանշանները բորբոքային բնույթ են կրում:
Հիվանդության երրորդ փուլն արմատապես տարբերվում է նախորդներից: Սա այլևս սուր ցավ չէ, հիմնականում` նվացող, տնքացող, որը գոտկատեղից փոխանցվում է կոնքազդրային հոդին, ապա ոտքի կողային մասով իջնում թաթի հատված: Այս փուլում հնարավոր են այտուցներ, ծանրության զգացում ոտքերում: Հիվանդը դժվարությամբ է ոտքը տեղից պոկում ու տեղաշարժվում: Հոդերը հաճախակի են «կոտրտվում» և նվում, այդ զգացումները հատկապես սուր են եղանակի փոփոխության ժամանակ: Հիվանդը ծանրության զգացում է ունենում ողջ մարմնում, շուտ է հոգնում: Գիշերվա մոտ հոդերի նվոցն ասես ուժգնանում է, ու հաճախ առանց ցավազրկող դեղորայքի անհնար է հանգստանալ: Իսկ ցավազրկող դեղորայքը հիվանդության զարգացման հետ կորցնում է ազդեցությունը: Տղամարդկանց դեպքում այս հիվանդությունն այն հիմքն է, պարարտ հողը, որի վրա էլ զարգանում է շագանակագեղձի բորբոքումը:
Հնարավո՞ր է արդյոք բուժել հիվանդության այս տարատեսակը
Այո: Ռադիկուլիտի առաջին փուլը կամ տեսակը բուժվում է բավականաչափ արագ ու հեշտ: Նույնիսկ մերսումը բավարար է դրա համար: Մերսման մեկ սեանսից հետո հիվանդը զգալի թեթևացում է ունենում: Ռադիկուլիտի երկրորդ տեսակի դեպքում բուժման համար մի քիչ ավելի երկար ժամանակ է պահանջվում, ու կրկին կարելի է վիճակը թեթևացնել մերսման սեանսներով: Երրորդ տեսակը բարդ է բուժման ու միջոցների առումով: Երբեմն այս հիվանդությունը զուգակցվում է սուր օսթեխոնդրոզի, թրոմբոֆլեբիտի, թութքի, արթրիտի կամ շագանակագեղձի հիվանդությունների հետ: Այնպես որ հարկավոր է բուժել միաժամանակ մի քանի հիվանդություն: Արևելյան բժշկությունը երբեք չի սահմանափակվում մեկ կոնկրետ հիվանդության բուժմամբ: Այն հիմնված է օրգանիզմի համալիր բուժման մեթոդիկայի վրա:
Իսկ ի՞նչ կարելի է ասել օսթեոխոնդրոզի մասին
Սա այն հիվանդությունն է, որով հիվանդանում է երկրի հասուն բնակչության գրեթե 90%-ը: Այն երբեք «միայնակ» չի հայտնվում. միշտ էլ իր հետ բերում է ցավերի մի փունջ, ինչպիսիք են գլխացավը, արյան բարձր ճնումը, տեսողության խանգարումը, աղմուկն ականջներում, վերջույթների թմրումը, հոդացավը և այլն: Տարեցտարի օսթեոխոնդրոզն ավելի ու ավելի է երիտասարդանում: Եթե առաջներում այն հանդիպում էր հիմնականում 40-ն անց տարիքի մարդկանց մոտ, ապա այսօր դրանից տառապում են 20-ն անց երիտասարդները: Այն հիմնականում ի հայտ է գալիս և՛ այն մարդկանց մոտ, որոնք հարաբերականորեն քիչ են շարժվում, սակավաշարժ են, և՛ նրանց մոտ, ովքեր շարժուն կենսակեպ ունեն: Եվ պատճառն այն է, որ ողնաշարի հիվանդությունը հաճախ առաջանում է երիկամների ու լյարդի հիվանդությունների դեպքում: Հետաքրքրականն այն է, որ հիվանդը նշված օրգաններում ցավեր ու գանգատներ կարող է երբեք էլ չունենալ ու չիմանալ խնդրի հիմնական պատճառի մասին:
Արևելյան բժշկության մեջ երիկամներն ու լյարդը համարվում են կարևորագույն օրգաններ, եթե չասենք` ամենակարևորը մարդու օրգանիզմում: Լյարդը, ամենից բացի, նաև օրգանիզմի կարևորագույն զտիչն է, որը կոչված է արյունը մաքրելու խարամներից ու թույներից: Իսկ երիկամներում ծնվում է մարդու ներքին էներգիան, որի հաշվին էլ աշխատում է ողջ օրգանիզմը: Իսկ եթե ինչ-ինչ պատճառներով այդ օրգանները սկսում են դանդաղ աշխատել, բնականաբար, իրենց առաջադրանքները չեն կարող լիարժեք կատարել: Այդ խանգարումների հետևանքներն անմիջապես չեն դրսևորվում: Երբեմն տարիներ են պետք, որ մարդը զգա, որ իր օրգանիզմում ինչ որ բան այնպես չէ: Ու երբ օրգանզիմում նման խանգարումներ են առաջանում, լյարդը արյունը լիարժեք չի մաքրում, իսկ դա նշանակում է, որ խարամները կուտակվում են անոթներում, ինչի հետևանքով էլ խանգարվում է արյան շրջանառությունն ու նյութափոխանակությունը: Իսկ երիկամներն անբավարար քանակով են էներգիա մշակում, դրա հետևանքով էլ մարդը հաճախակի գլխացավեր է ունենում (հիմնականում ծոծրակային մասում), թուլություն, շուտ է հոգնում: Թուլանում է իմունիտետը, և առաջանում է պարանոցային, իսկ հետագայում նաև կրծքավանդակային օսթեոխոնդրոզ:
Օսթեոխոնդրոզի մասին Ժողովրդի մեջ գոյություն ունի կարծրացած համոզմունք, որ ողնաշարում աղեր են կուտակվում: Սակայն այնտեղ աղ չի կուտակվում, առհասարակ աղը որևէ առնչություն չունի ողնաշարի ցավերի հետ: Տեսականորեն, խոհանոցային սովորական աղը ոչ մի կերպ ողնաշար ընկնել չի կարող: Շատերը չգիտեն, որ օսթեոխոնդրոզի դեպքում առաջանում են օսթեոֆիտներ, որոնք շատ ավելի վատ են, քան աղը: Դրանք ոսկրային գերաճած մասեր են, որոնք առաջանում են ողնաշարի վրա ու կարող են ճնշել ներվաթելիկները, նվազեցնել ողնաշարի շարժունակությունն ու ամենակարևորը` կայունացնել միջողնային դուրս թռած սկավառակի դիրքը:
Կարդացեք նաև
Ի՞նչ է օստեոարթրոզը
Օստեոարթրոզը քրոնիկ հոդային հիվանդություն է, որի դեպքում քայաքայվում է հոդաճառը...
Ի՞նչ է արհեստական հոդը՝ էնդոպրոթեզը:
Արհեստական հոդը պատրաստված է տարբեր նյութերից, որը էնդոպրոթեզավորման միջամտությամբ...
Ի՞նչ է էնդոպրոթեզավորումը:
Էնդոպրոթեզավորումը հոդամակերեսների փոխարինումն է արհեստական հոդամակերեսներով...
Որքանո՞վ է հոդերի ՄՌՏ հետազոտությունն ախտորոշիչ հոդերի ախտաբանության ժամանակ։
ՄՌՏ հետազոտությունը հոդերի համար վերջնական ախտորոշիչ...
Մկանային սպազմը (մկանային ցնցում) մկանների լարվածության արդյունքում նրանց կծկումն է: Սպազմն ակամա է, կարող է լինել օրվա տարբեր ժամերին, ընդունակ է որոշ ժամանակ անշարժացնել մարդուն...
Մարդու ոտնաթաթը, որը միաժամանակ կատարում է հենման, հավասարակշռության և զսպանակային գործառույթ, ունի բավականին բարդ անատոմիական կազմություն: Նրա շարժունակությունը ապահովում են երեսուներեք հոդերի...
Պատկերացրեք Օստանկինո հեռուստաաշտարակը, որն ուղղահայաց դիրքում կանգուն է շնորհիվ իր հիմքից դեպի գագաթ ձգված լարային համակարգի...
Մեջքի ցավը նստակյաց կենսակերպ վարող մարդկանց հաճախ հանդիպող ուղեկիցն է։ Սակայն, եթե ժամանակին բժշկի չայցելեք, նույնիսկ սովորական սկոլիոզի պատճառով կարող են բարդություններ առաջանալ...
Սպոնդիլոլիսթեզը վիճակ է, երբ ողնաշարի մի ողը սահում է մյուսից հետ կամ առաջ: Դեպի առաջ սահելու դեպքում այն անվանվում է անտերոլիսթեզ, դեպի հետ՝ ռետրոլիսթեզ: Սպոնդիլոլիսթեզը կարող է...
Կոտրվածքները ոսկրերի մետաբոլիկ հիվանդությունների, չարորակ ուռուցքների և այլ ախտաբանությունների ժամանակ կոչվում են պաթոլոգիկ կոտրվածքներ: Կարող են հանդիպել ցանկացած տարիքային խմբում...
Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) նշանակությունը հոդերի ախտաբանության ախտորոշման մեջ բավականին նշանակալից է...
Առավոտյան ցավը կրունկում` արդեն շպորի առաջին ախտանշանն է: Երբեմն ցավը նշում են կրունկի ներսում` որպես ասեղի առկայության զգացողություն: Սկզբում դա արտահայտվում է, երբ բուժառուն առավոտյան ոտքի է կանգնում...
Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) նշանակությունը հոդերի ախտաբանության ախտորոշման մեջ բավականին նշանակալից է...
Մեջքի մակերեսը կարելի է սահմանազատել երկու ենթադրյալ գծերով՝ վերին, որն անցնում է յոթերորդ պարանոցային ողի փուշելունով, ստորին՝ կոնքոսկրերի մակարդակով: Մեջքն ընդգրկում է երկու անատոմիական շրջաններ...
Դաստակային (կարպալ) թունելի համախտանիշը տարածված խնդիր է, որն ազդում է դաստակի և նախադաստակի գործունեության վրա...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն