Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Բեխտերևի հիվանդություն. դատավճի՞ռ է դա, թե՞ դեռ կա հույս
Ողնաշարի առողջությունը
Ողնաշարի առողջության համար հարկավոր է ամենօրյա մարզումներ կատարել, իսկ ձգումներ առաջարկվում է անել 20 տարեկանից հետո, բոլորին, քանի որ մոտավորապես այդ տարիքում են առաջանում միջողնային սկավառակների ձևախախտումները. դրանք սկսում են ծերանալ, մաշվել կամ քայքայվել: Բազում գործոններ (էկոլոգիա, վատ ջուր, անորակ սնունդ, մթերք ևն) նպաստում են այդ գործընթացին: Եվ վերահսկել, կառավարել վիճակը թերևս միշտ հնարավոր չլինի, սակայն հուսահատվել չարժե, դրա փոխարեն հարկավոր է ակտիվ գործունեություն ծավալել այդ բացասական գործոնների ազդեցությունը նվազեցնելու ուղղությամբ:
Տարիքի հետ մարդու բոյը նվազում է. 60-70 տարեկանում մադու հասակը 25-30 տարեկանի համեմատ 7-12 սմ-ով պակասում է: Մենք նույնիսկ օրվա ընթացքում ենք, առավոտվա համեմատ, «կարճանում»: Բոյի փոփոխությունները կատարվում են միջողնային սկավառակների ճնշման, ճզմման հետևանքով: Սակայն ցավն այն է, որ այդ փոփոխությունները միայն հասակի կարճանալով չեն սահմանափակվում: Դրա մասին չարժե անգամ մտածել. կյանքում կարճ բոյից շատ ավելի լուրջ խնդիրներ կան:
Ողները, մեկը մյուսին սեղմվելով, ճնշում են ողնուղեղը, ինչը հանգեցնում է լուրջ խնդիրների, որոնցից ամենացայտունը մեջքի ցավն է:
Ավելի լուրջ ու բացահայտ արտահայտություն է ողնաշարի նյարդարմատների ճնշումը, ինչն էլ հանգեցնում է ողնուղեղի տվյալ հատվածին համապատասխանող ներքին օրգանների հիվանդությունների: Ընդ որում, տվյալ օրգանների աշխատանքը վատանում է գրեթե 40-60%-ով: Օրինակ, եթե ճզմված են պարանոցի վերին հատվածի նյարդաթելիկները, ապա հավանական է, որ ուժեղ գլխացավեր առաջանան: Ընդ որում, չարժե հույսը դնել դեղի վրա, քանի դեռ չի վերականգնվել ողների ճիշտ դիրքը: Առաջին հերթին հարկավոր է ողնաշարի վիճակը բարելավելու համար «մեծացնել» միջողնային տարածությունը («ձգել» ողները): Դրա համար հարկավոր է ամեն օր վարժություններ կատարել. լավագույն ժամանակ է համարվում երեկոն:
Յուրաքանչյուրը, բժշկի հետ խորհրդակցելով, կընտրի իրեն հարմար վարժությունը, եթե չի կարող համալիր մարզանք կատարել: Կարևորը հանգստությունն է, անշտապությունը, շարժումների մեղմությունը: Կտրուկ շարժումների դեպքում հնարավոր է` ցավ առաջանա:
Ու մի հանգամանք էլ. մեզ բնորոշ է խնդրի առաջացման ժամանակ, իսկ երբեմն էլ շատ ավելի ուշ սկսել մարզվել, երբեմն էլ խիստ ժամանակավրեպ: Ուստի չպետք է սպասել, որ ողնաշարը սկսի խշրտալ կամ խնդիրն ինքն իրեն անցնի: Օրական մարզումները կօգնեն ոչ միայն ողնաշարին, այլև ներքին օրգանների աշխատանքին:
Ողնաշարային խնդիրները երբեմն հանգեցնում են այնպիսի հիվանդությունների, որոնք խիստ ազդում են կյանքի որակի վրա և անընդհատ ուղեկցում հիվանդին:
Սակայն անգամ Բեխտերևի հիվանդություն ախտորոշումը դատավճիռ չէ:
Նախ` հիվանդության մասին, որքանով է այն վտանգավոր, և հնարավո՞ր է այն բուժել:
Սա ռևմատիկ հիվանդություն է, որն ախտահարում է շարժողական համակարգը: Առաջին հերթին հարվածի տակ է հայտնվում ողնաշարը, որն ի վերջո լրիվ ոսկրանում է: Կարող են ախտահարվել նաև մյուս հոդերը (ինչպես և լինում է հիմնականում) և օրգանները: Սա հոդերի ու ողնաշարի քրոնիկական բորբոքային հիվանդություն է: Ի դեպ, այդ հիվանդությունից է մահացել Նիկոլայ Օստրովսկին («Ինչպես է կոփվում պողպատը»), այդ հիվանդությունից են տառապել շախմատիստ Վլադիմիր Կրամնիկը, միլիարդատեր Արիստոտել Օնասիսը, չեխ գրող Կարել Չապեկը:
Բեխտերևը չի հայտնաբերել հիվանդությունը: Բնականաբար, դրանով հիվանդացել են նաև հազարամյակներ առաջ: Հիվանդության նկարագրություններ կան փարավոնների կյանքի տարեգրություններում: Պարզապես Բեխտերևն առաջինն էր, որ կարողացավ ճշգրտորեն նկարագրել հիվանդությունն ու դրա առաջացման պատճառները: Իսկ թե ինչու է այդ հիվանդությունը ստացել տաղանդավոր ու հայտնի գիտնականի անունը, ճշգրիտ հայտնի չէ:
Սակայն կարևորը դա չէ: Ամեն դեպքում Բեխտերևն անգնահատելի ներդրում ունի այդ հիվանդության ուսումնասիրման գործում: Նա աշխատություն է հրապարակել հիվանդության ախտանշանների նկարագրությամբ: Այս հիվանդությունը սահմանափակումներ չունի, հիվանդանում է և՛ ահելը, և ՛ջահելը` անկախ կենսակերպից, ունեցվածքից և նույնիսկ առողջական վիճակից: Սակայն կա վիճակագրություն, որի համաձայն` Բեխտերևի հիվանդությունը տղամարդկանց մոտ ավելի հաճախ է պատահում: Գիտնականներն այդ հանգամանքը կապում են հատուկ գենի հետ, որը միայն արական սեռն է կրում: Այս հիվանդությունը հիմնականում ախտահարում է երիտասարդ օրգանիզմը. հիվանդների գերակշռող մեծամասնությունը 20-30 տարեկան է: Եվ ամենակարևորը` գենը փոխանցվում է ժառանգաբար, այսինքն` եթե ցեղում կա այդ հիվանդությունը, ապա մնացած բոլոր սերունդների տղամարդիկ պետք է զգուշանան:
Վատն այն է, որ հիվանդությունը սկզբնական փուլում հաճախ շփոթում են սովորական օսթեխոնդրոզի կամ էլ արթրիտի հետ: Պետք է հիշել, սակայն, տարբերակիչ ախտանշանների մասին. այս հիվանդությունը զգացվում է ողնաշարի ու հոդերի ցավով անգամ պառկած վիճակում , այսինքն` հիվանդը ցավ է զգում առավոտյան, քնից հետո կամ երկար պառկած հանգստից հետո:
Սակայն, եթե հիվանդությունը հայտնաբերվել է նախնական փուլում, ապա կարելի է բուժվել, միջոցներ ձեռնարկել վիճակը կայունացնելու համար: Եթե հիվանդությունը նոր-նոր է սկսվել, ապա մագնիս-ռեզոնանսային տոմոգրաֆիայով կարելի է 100%-ով ախտորոշել այն: Բայց ցավն այն է, որ այդ միջոցը մատչելիներից չէ, բացի այդ, ամեն ցավի ժամանակ չէ, որ վազում ենք հետազոտման:
Ողնաշարի ախտահարման ախտանշանները
Ամենակարևոր ախտանշանը ցավն ու ողնաշարի հատվածում կաշկանդվածության զգացումն է, որը շատ հաճախ առաջանում է գիշերը և ուժգնանում լուսադեմին, ինչը տևում է 2 ժամից ավելի ու նվազում ֆիզիկական ակտիվության հետ, տաք ցնցուղից: Օրվա ընթացքում ողնաշարի ցավն ու կաշկանդվածությունը կրկին զգացվում են հանգստի վիճակում, իսկ օրվա երկրորդ կեսին` երբեմն անհետանում: Ողնաշարի ախտահարումն այս հիվանդության դեպքում պարտադիր ախտանշան է:
Աստիճանաբար առաջանում է կիֆոզ (կուզ), որը երբեմն այնքան ընդգծված է լինում, որ նույնիսկ «հեռավորության» վրա կարելի է այն հիվանդի տեսքից ախտորոշել: Այս հիվանդությունը սովորաբար դանդաղընթաց է, բազմամյա, սրացումների ու վիճակի բարելավման հերթափուլերով:
Բեխտերևի հիվանդության կարևոր դրսևորում է սրբոսկրի բորբոքումը, ինչը հաճախ շփոթվում է ռադիկուլիտի, միջողնային սկավառակի ճողվածքի կամ նստանյարդի բորբոքման հետ:
Հիվանդությունը սովորաբար սկսվում է կյանքի երկրորդ տասնամյակի վերջին կամ երրորդ տասնամյակի սկզբին, սակայն մասնագետները վկայում են, որ վերջին ժամանակներս հիվանդանում են նաև դեռահասության տարիներին : Այդ տարիքում հիվանդությունն ուղեկցվում է մարմնի ջերմության թեթևակի բարձրացմամբ:
Ի դեպ, վիճակը չծանրացնելու համար հարկավոր է հիշել, որ քաշի ավելացումը հոդերի համար գերբեռնվածություն է ստեղծում, ուրեմն հարկավոր է ուշադրություն դարձնել քաշին:
Հիվանդության բուժմանը միտված միջոցներից են ֆիզիկական ակտիվությունը, դրա համար էլ գուցե պետք է ցավն անտեսելով կատարել ֆիզիկական վարժություններ ամեն օր: Ի դեպ, ընդմիջված պարապմունքների ընթացքում հնարավոր է, որ անցանկալի փոփոխություններ առաջանան:
Քրոնիկական հիվանդությունների նման այս հիվանդության դեպքում էլ պետք է սնունդը հավասարակշռված լինի: Այն երբեք չպետք է նպաստի քաշի ավելացմանը, ինչը կարող է վերջույթների համար վերածվել լուրջ ծանրաբեռնվածության: Սպիտակուցներ պետք է լինեն բավարար քանակով, ընդ որում, նախընտրելի են ձուկը, կաթնամթերքը:
Ախտահարման հաճախակի պատճառներից են`
քրոնիկական տոնզիլիտն ու ֆարինգիտը (նշագեղձերի ու կոկորդի լորձաթաղանթի բորբոքումը,
հարքթային խոռոչների բորբոքումը,
հերպեսը (պարբերաբար շուրթերին կամ սեռական օրգաններին ցանի առաջացումը),
աղիների դիսբակտերիոզը և աղիների մակաբույծները,
միզասեռական համակարգի ինֆեկցիաները (պրոստատիտ, ուրեթրիտ, ցիստիտ ևն),
ատամների արմատների մոտ կիստոզային բորբոքումները:
Իդեպ, սեզոնային վարակիչ հիվանդությունները ևս կարող են նպաստել արթրիտների սրացման:
Ինչն է օգտակար և ինչը` վնասակար այս հիվանդության դեպքում.
լողը (օգնում է աշխատեցնել ողնաշարն ու հոդերը),
ամենօրյա մարմնամարզությունը, սակայն` դանդաղ,
եթե սրացում չկա, ապա օգտակար են նաև մերսումները:
Վնասում են`
այն մարզաձևերըը, որոնք կարող են վնասվածքների պատճառ դառնալ (վազք, թռիչք, կտրուկ շարժումներ),
հակացուցված է սառեցումը, ուստի մարզումները պետք է անել հարմարավետ պայմաններում և նորմալ ջերմաստիճանում:
Ընդհանրապես ցանկացած տեսակի մերսում և պրոցեդուրա հակացուցված են սրացումների ժամանակ:
Կարդացեք նաև
Ի՞նչ է օստեոարթրոզը
Օստեոարթրոզը քրոնիկ հոդային հիվանդություն է, որի դեպքում քայաքայվում է հոդաճառը...
Ի՞նչ է արհեստական հոդը՝ էնդոպրոթեզը:
Արհեստական հոդը պատրաստված է տարբեր նյութերից, որը էնդոպրոթեզավորման միջամտությամբ...
Ի՞նչ է էնդոպրոթեզավորումը:
Էնդոպրոթեզավորումը հոդամակերեսների փոխարինումն է արհեստական հոդամակերեսներով...
Որքանո՞վ է հոդերի ՄՌՏ հետազոտությունն ախտորոշիչ հոդերի ախտաբանության ժամանակ։
ՄՌՏ հետազոտությունը հոդերի համար վերջնական ախտորոշիչ...
Մկանային սպազմը (մկանային ցնցում) մկանների լարվածության արդյունքում նրանց կծկումն է: Սպազմն ակամա է, կարող է լինել օրվա տարբեր ժամերին, ընդունակ է որոշ ժամանակ անշարժացնել մարդուն...
Մարդու ոտնաթաթը, որը միաժամանակ կատարում է հենման, հավասարակշռության և զսպանակային գործառույթ, ունի բավականին բարդ անատոմիական կազմություն: Նրա շարժունակությունը ապահովում են երեսուներեք հոդերի...
Պատկերացրեք Օստանկինո հեռուստաաշտարակը, որն ուղղահայաց դիրքում կանգուն է շնորհիվ իր հիմքից դեպի գագաթ ձգված լարային համակարգի...
Մեջքի ցավը նստակյաց կենսակերպ վարող մարդկանց հաճախ հանդիպող ուղեկիցն է։ Սակայն, եթե ժամանակին բժշկի չայցելեք, նույնիսկ սովորական սկոլիոզի պատճառով կարող են բարդություններ առաջանալ...
Սպոնդիլոլիսթեզը վիճակ է, երբ ողնաշարի մի ողը սահում է մյուսից հետ կամ առաջ: Դեպի առաջ սահելու դեպքում այն անվանվում է անտերոլիսթեզ, դեպի հետ՝ ռետրոլիսթեզ: Սպոնդիլոլիսթեզը կարող է...
Կոտրվածքները ոսկրերի մետաբոլիկ հիվանդությունների, չարորակ ուռուցքների և այլ ախտաբանությունների ժամանակ կոչվում են պաթոլոգիկ կոտրվածքներ: Կարող են հանդիպել ցանկացած տարիքային խմբում...
Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) նշանակությունը հոդերի ախտաբանության ախտորոշման մեջ բավականին նշանակալից է...
Առավոտյան ցավը կրունկում` արդեն շպորի առաջին ախտանշանն է: Երբեմն ցավը նշում են կրունկի ներսում` որպես ասեղի առկայության զգացողություն: Սկզբում դա արտահայտվում է, երբ բուժառուն առավոտյան ոտքի է կանգնում...
Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) նշանակությունը հոդերի ախտաբանության ախտորոշման մեջ բավականին նշանակալից է...
Մեջքի մակերեսը կարելի է սահմանազատել երկու ենթադրյալ գծերով՝ վերին, որն անցնում է յոթերորդ պարանոցային ողի փուշելունով, ստորին՝ կոնքոսկրերի մակարդակով: Մեջքն ընդգրկում է երկու անատոմիական շրջաններ...
Դաստակային (կարպալ) թունելի համախտանիշը տարածված խնդիր է, որն ազդում է դաստակի և նախադաստակի գործունեության վրա...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն