Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Հարթաթաթություն. հարցազրույց Գուրգեն Բախտամյանի հետ. izmirlianmedicalcenter.com
Կա հարթաթաթության երկու տեսակ՝ պատանեկան և մեծահասակների (30-40 տարեկանից հետո): Հարթաթաթությունը, որպես կանոն, բնածին չի լինում, և մինչև 7-8 տարեկանը նման ախտորոշում ընդհանրապես չի դրվում, քանի որ երեխաների ոտնաթաթը դեռևս լիովին ձևավորված չէ, և ոտնաթաթերը հիմնականում հարթ են:
Հետագայում, աստիճանաբար, ոսկրային, մկանաջլային համակարգի հասունացման հետ համատեղ, ձևավորվում է ոտնաթաթի կամարը: 10-12 տարեկանն անց տարիքում կարելի է անհանգստանալ, երբ օրգանիզմի բուռն աճմանը զուգընթաց ոտնաթաթի կամարը անբավարար է ձևավորվում:
Որո՞նք են հարթաթաթության պատճառները և զարգացման մեխանիզմը:
Պատանեկան հարթաթաթության պատճառները 90 տոկոս դեպքերում անհայտ են: Բայց պատանեկան հարթաթաթության զգալի մասն առանձնապես խնդիր չի առաջացնում: Մնացած 10%-ի պատճառ կարող են լինել մնացորդային երևույթները`մկանների սպաստիկ վիճակի արդյունքում, կամ կարող է առաջ գալ այնպիսի վիճակ, երբ երեխայի զարգացման ընթացքում գարշապար կազմող ոսկրերը՝ կրնկոսկրը, խորանարդաձև ոսկրը և նավակաձև ոսկրը միմյանցից չեն անջատվում, և թաթը նորմալ չի ձևավորվում: Այդ ժամանակ ևս առաջանում է հարթաթաթություն:
Մեծահասակների հարթաթաթության ժամանակ խնդիրը հետին ոլոքային մկանի ջլի հետ է կապված՝ տարիների ընթացքում այդ շրջանի մկանների ու ջլերի ոչ արդյունավետ աշխատանքի: Արդյունքում ոտնաթաթի կամարն աստիճանաբար իջնում է`բերելով հարթաթաթության: Որոշ դեպքերում ջիլը կարող է վնասված լինել հարվածից, սուր առարկայից և այլն
Որո՞նք են հիվանդությանը նպաստող գործոնները: Սխալ կոշիկները որքանո՞վ են նպաստում հարթաթաթության առաջացմանը:
Պարզել են, որ այն երկրներում, որտեղ ոտաբոբիկ են քայլում, և որտեղ կոշիկներ են հագնում, հարթաթաթություն ունեն գրեթե նույն չափով: Օրինակ, եվրոպական երկրներում, Ամերիկայում և աֆրիկյան ցեղերի մոտ վիճակը գրեթե նույնն է:
Ճարպակալման դեպքում սեփական քաշի ֆիզիկական ծանրությունն է նպաստում հարթաթաթության առաջացմանը:
Բարձրակրունկ կոշիկները թեև հարթաթության պատճառ չեն, այնուամենայնիվ, նպաստում են կանանց մոտ ձեռքբերովի հարթաթաթությանը: Որևէ խնդիր լինելու դեպքում`բարձրակրունկ կոշիկը նպաստում է հարթաթաթության զարգացմանը, օրինակ, եթե այն պետք է ձևավորվեր 5 տարում, կարտահայտվի 2 տարում և այլն:
Հարթաթաթությանը նպաստում է նաև ապրելակերպը: Առավել հաճախ այն հանդիպում է գյուղատնտեսական աշխատանքով զբաղված կանանց և ծանրաբեռնված աշխատանքով զբաղվող մարդկանց մոտ:
Պատանեկանի դեպքում նախատրամադրող գործոն է հանդիսանում նաև արական սեռը՝ իսկ ձեռքբերովիի դեպքում՝ կանացին:
Որո՞նք են հարթաթաթության նշանները:
Հիվանդը նկատում է, որ ոտնաթաթի կամարն սկսել է հարթվել, լայնացել է թաթի առջևի հատվածը և ինքն ավելի շատ է հենվում ոտքի ներսային կողմին:
Երիտասարդ տղաները գանգատվում են ծնկից ներքև մկանների արագ հոգնելուց և դժվարանում են երկար կանգնել: Կանանց մոտ ցավեր են առաջանում պճեղի շրջանում, նրանք արդեն դժվարանում են կրել սովորական կոշիկներ: Երիտասարդ աղջիկների համար նման դեպքերում ոտքերի տգեղությունն արդեն առիթ է`դիմելու մասնագետի:
Պատանեկան հարթաթաթության դեպքում, մեծ մասամբ 22-23 տարեկանում`պրոցեսը ինչ-որ աստիճանի հասնելով, դադարում է զարգանալ:
Մեծահասակների մոտ վիճակը գնալով միայն վատանում է. Աստիճանաբար ոտնաթաթի ոսկրային առանցքները խախտվում են, խախտվում է նաև հոդերի աշխատանքը, արդյունքում հոդերի աճառներն սկսում են մաշվել, զարգանում է արթրոզ: Բնականաբար, գնալով սաստկանում են նաև ցավերը: Քանի որ մարդու քայլքն սկսվում է ոտնաթաթից, ուստի ոտնաթաթում ընթացող ցանկացած գործընթաց ազդում է ամբողջ հենաշարժական համակարգի վրա՝ ընդհուպ մինչև ողնաշար հետևյալ ընթացքով՝ շեղումներ և ցավ ծնկային, կոնք-ազդրային հոդերում, կոնքի շեղում և դրա հետևանքով՝ ողնաշարի ծռվածություններ: Որոշ դեպքերում ողնաշարը առաջինն է «զգում՛» հարթաթաթությունը:
Ծանրության աստիճանները
Ծանրության աստիճանը զուգահեռ չէ գանգատներին. Ոտնաթաթը կարող է շատ հարթ լինել, բայց գանգատները քիչ լինեն, և՝ հակառակը:
Ովքե՞ր են ավելի հակված հարթաթաթության՝ կանայք, թե՞ տղամարդիկ:
Պատանեկանի դեպքում ՝ տղաների մոտ հարթաթաթությունը մոտ 5 անգամ ավելի շատ է հանդիպում, քան աղջիկների մոտ:
Մեծ մասամբ ձեռքբերովի հարթաթաթությունը լինում է 30-40 տարեկանից մեծ կանանց մոտ: Կանանց մոտ՝ տղամարդկանց համեմատ, այն 10 անգամ շատ է հանդիպում:
Ինչպե՞ս ախտորոշել:
Առաջին հերթին կատարվում է զննում, ապա`ռենտգեն հետազոտություն, անհրաժեշտության դեպքում նաև համակագչային կամ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա:
Ինչպե՞ս բուժել:
Ընդհանուր առմամբ և՛պատանիների, և՛մեծահասակների դեպքում հարթաթաթության ոչ վիրահատական բուժում գոյություն չունի
Երեխաների կամ պատանիների մոտ կարևոր է հայտնաբերել, արդյոք առկա՞ է վերոհիշյալ հազվադեպ վիճակը, որը կապված է գարշապարի ոսկրերի իրարից չանջատման կամ սպաստիկ վիճակների հետ: Եվ պետք է վարել մանրամասն զրույց հիվանդի հետ, որպեսզի ճիշտ հասկացվի, թե իրականում, բացի տեսքից, ինչո՞վ է նեղություն պատճառում հարթաթաթությունը: Շատ կարևոր է զրույցը ծնողների և տատիկ-պապիկների հետ:
Հարթաթաթությունը շտկող ժամանակավոր միջոցներն են՝ սուպինատորները, օրթոպեդիկ ներդիրները:
Վիրահատական բուժման ցուցումները, բարդությունները
Երիտասարդների և մեծահասակների մոտ իրականացվող վիրահատական միջամտությունները տարբեր են: Վիրահատության հիմնական նպատակն է՝ ցավը դադարեցնելը, կոշիկ կրելու ունակությունը լավացնելը, իսկ մեծերի մոտ նաև կանխարգելելը ոտնաթաթի հոդերի արթրոզի զարգացումը
Կանխարգելումը
Հնարավոր չէ կանխագելել, բայց հնարավոր է նվազեցնել հարթաթաթության զարգացման ընթացքի արագությունը`հնարավորինս բացառելով նպաստող գործոնները:
Գուրգեն Բախտամյան,
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի բժիշկ օրթոպեդ-վնասվածքաբան, ոտնաթաթի և սրունք-թաթային հոդի վիրաբույժ
Կարդացեք նաև
Ի՞նչ է օստեոարթրոզը
Օստեոարթրոզը քրոնիկ հոդային հիվանդություն է, որի դեպքում քայաքայվում է հոդաճառը...
Ի՞նչ է արհեստական հոդը՝ էնդոպրոթեզը:
Արհեստական հոդը պատրաստված է տարբեր նյութերից, որը էնդոպրոթեզավորման միջամտությամբ...
Ի՞նչ է էնդոպրոթեզավորումը:
Էնդոպրոթեզավորումը հոդամակերեսների փոխարինումն է արհեստական հոդամակերեսներով...
Որքանո՞վ է հոդերի ՄՌՏ հետազոտությունն ախտորոշիչ հոդերի ախտաբանության ժամանակ։
ՄՌՏ հետազոտությունը հոդերի համար վերջնական ախտորոշիչ...
Մկանային սպազմը (մկանային ցնցում) մկանների լարվածության արդյունքում նրանց կծկումն է: Սպազմն ակամա է, կարող է լինել օրվա տարբեր ժամերին, ընդունակ է որոշ ժամանակ անշարժացնել մարդուն...
Մարդու ոտնաթաթը, որը միաժամանակ կատարում է հենման, հավասարակշռության և զսպանակային գործառույթ, ունի բավականին բարդ անատոմիական կազմություն: Նրա շարժունակությունը ապահովում են երեսուներեք հոդերի...
Պատկերացրեք Օստանկինո հեռուստաաշտարակը, որն ուղղահայաց դիրքում կանգուն է շնորհիվ իր հիմքից դեպի գագաթ ձգված լարային համակարգի...
Մեջքի ցավը նստակյաց կենսակերպ վարող մարդկանց հաճախ հանդիպող ուղեկիցն է։ Սակայն, եթե ժամանակին բժշկի չայցելեք, նույնիսկ սովորական սկոլիոզի պատճառով կարող են բարդություններ առաջանալ...
Սպոնդիլոլիսթեզը վիճակ է, երբ ողնաշարի մի ողը սահում է մյուսից հետ կամ առաջ: Դեպի առաջ սահելու դեպքում այն անվանվում է անտերոլիսթեզ, դեպի հետ՝ ռետրոլիսթեզ: Սպոնդիլոլիսթեզը կարող է...
Կոտրվածքները ոսկրերի մետաբոլիկ հիվանդությունների, չարորակ ուռուցքների և այլ ախտաբանությունների ժամանակ կոչվում են պաթոլոգիկ կոտրվածքներ: Կարող են հանդիպել ցանկացած տարիքային խմբում...
Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) նշանակությունը հոդերի ախտաբանության ախտորոշման մեջ բավականին նշանակալից է...
Առավոտյան ցավը կրունկում` արդեն շպորի առաջին ախտանշանն է: Երբեմն ցավը նշում են կրունկի ներսում` որպես ասեղի առկայության զգացողություն: Սկզբում դա արտահայտվում է, երբ բուժառուն առավոտյան ոտքի է կանգնում...
Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) նշանակությունը հոդերի ախտաբանության ախտորոշման մեջ բավականին նշանակալից է...
Մեջքի մակերեսը կարելի է սահմանազատել երկու ենթադրյալ գծերով՝ վերին, որն անցնում է յոթերորդ պարանոցային ողի փուշելունով, ստորին՝ կոնքոսկրերի մակարդակով: Մեջքն ընդգրկում է երկու անատոմիական շրջաններ...
Դաստակային (կարպալ) թունելի համախտանիշը տարածված խնդիր է, որն ազդում է դաստակի և նախադաստակի գործունեության վրա...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն