Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Առաջին օգնությունը կոտրվածքների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com
Կոտրվածքը ոսկրի ամբողջության խախտումն է: Ելնելով քաղաքակրթության ընթացքից, կոտրվածքների առաջացման մեխանիզմները փոխվել են: Հիմա մենք գործ ունենք ավելի մեծ էնեգիայով հարուստ վնասվածք առաջացնող մեխանիզմների հետ, քան եղել է 20-30 տարի առաջ: Ավտոճանապարհային պատահարների ժամանակ, ավելի մեծ արագություն ունեցող մեքենաները, բնականաբար ավելի լուրջ վնասվածքների պատճառ են դառնում:
Կոտրվածքների տեսակները
Կոտրվածքները լինում են ախտաբանական, վնասվածքային:
Ախտաբանական կոտրվածքը՝ ոսկրի ախտահարման հետևանքով առաջացած կոտրվածք է, օրինակ` ոսկրերի ինֆեկցիոն ախտահարման (օստեոմիելիտ և այլն), օստեոպորոզի, ուռուցքային հիվանդությունների արդյունքում:
Տրավմատիկ վնասվածքները առաջանում են արտաքին ազդակի հետևանքով և բաժանվում են երկու խմբի` կենցաղային և ոչ կենցաղային: Նրանք միմյանցից խիստ տարբերվում են էներգետիկության մակարդակով: Դրանց բուժման ընթացակարգին և վերականգնողական շրջաններին վերաբերող որոշումները և հերթականությունները տարբեր են:
Տարվա ո՞ր եղանակներին, ի՞նչ իրավիճակներում են դրանք ավելի հաճախ պատահում:
Կոտրվածքները գրեթե հավասարապես լինում են և՛ ձմռանը, և՛ այլ եղանակներին: Կա, այսպես կոչված, հանգստյան սեզոն և ձմեռային սեզոն, պարզապես դրանց պատճառները և ստացած կոտրվածքների բնույթն են տարբեր: Կոտրվածքներն առավել հաճախ հանդիպում են մեծահասակների մոտ: Ձմռանը, սառույցի առկայությունից զատ, կոտրվածքների հակված են հատկապես օստեոպորոզով տառապող հիվանդները:
Ո՞ր դեպքերում ի՞նչ տիպի կոտրվածքներ են բնորոշ:
Ճանապարհա-տրանսպորտային պատահարների և բարձրությունից ընկնելու արդյունքում առաջացած վնասվածքներն ավելի ծանր են, դրա պատճառն է վնասվածքն ստանալու բարձր էներգիան: Կանգնած տեղից ընկնելիս, ստացած կոտրվածքն համեմատաբար ավելի թեթև է, և՛ վնասված հյուսվածքների վիճակի, և՛ վերականգնման տեսակետից:
Ի՞նչ ախտանշաններ են հատուկ կոտրվածքներին:
Կոտրվածքի ախտորոշման համար կան հարաբերական և բացարձակ ախտանիշներ: Հարաբերական ախտանիշներն են`ցավ, այտուց, հեմատոմա, վերջույթի հենաշարժական ֆունկցիայի խանգարում: Բացարձակ ախտանիշներն են` տվյալ շրջանի ախտաբանական շարժունակությունը, ոսկրաբեկորների իրար քսվելու աղմուկը (կրեպիտացիա), վերջույթի տձևությունը:
Ո՞ր կոտրվածքներն են առավել վտանգավոր:
Չկան ոչ վտանգավոր կոտրվածքներ. անգամ մատի կոտրվածքը կարող է կոնկրետ պացիենտի դեպքում հետագա բարդություններ առաջացնել: Կոտրվածքների ժամանակ կարող են առաջանալ լուրջ բարդություններ, ինչպես, օրինակ` ցավային և առատ արյունահոսության հետևանքով առաջացած շոկը, թրոմբո կամ ճարպային էմբոլիան:
Ո՞րն է կոտրվածքի և հոդախախտի տարբերությունը:
Կոտրվածքը հոդախախտից տարբերակելու համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան մասնագիտական կրթություն: Առավել հաճախ հանդիպում են ուսահոդի և արմնկահոդի հոդախախտերը: Հոդախախտը կոտրվածքից տարբերակելու բարդության պատճառը նրա ժամանակ ի հայտ եկող տարաբնույթ ախտանշաններն են: Օրինակ, ուսահոդի հոդախախտի ժամանակ առաջանում է զսպանակաձև դիմադրողականություն՝ կապված մկանային համակարգի հետ, որն էլ դժվարացնում է տարբերակումը: Կոտրվածքը հոդախախտից լիարժեք տարբերակելու համար իրականացվում են ռենտգեն հետազոտություն, անհրաժեշտության դեպքում նաև համակարգչային տոմոգրաֆիա: Խորհուրդ չի տրվում որևէ միջամտություն իրականացնել հոդի շրջանում` լրացուցիչ վնասումներից խուսափելու համար: Եթե առկա է հոդախախտ, ապա ոչ մասնագետի կողմից այն ուղղելու փորձը կարող է բերել ավելի լուրջ բարդության՝ հոդախախտով կոտրվածքի:
Առաջին օգնությունը փակ կոտրվածքի ժամանակ
Ոչ մասնագիտացված, նախաբժշկական առաջին բուժօգնությունն այս դեպքում անշարժացումն է և սառույցի տեղադրումը:
Փակ կոտրվածքի ժամանակ վերջույթն ուղղվում, բերվում է հնարավորինս նորմալ ֆիզիոլոգիական դիրքի և այդ դիրքում անշարժացվում, որպեսզի պացիենտի մոտ լրացուցիչ մկանային գերլարում չառաջանա, չզարգանա ախտաբանական օղակ` կոտրվածք - ցավային համախտանիշ - մկանային կծկում - ցավային համախտանիշի ակտիվացում: Անշարժացումը կանխում է նաև լրացուցիչ վնասումներն արդեն կոտրվածքից հետո, երբ կոտրված ոսկրի բեկորը շարժվելիս կարող է վնասել մագիստրալ նյարդաանոթային խուրձը, փափուկ հյուսվածքները և այլն:
Անշարժացումը կարելի է կատարել ցանկացած ձևով. ստորին վերջույթի վնասման ժամանակ վնասված վերջույթը կարելի է ֆիքսել մյուս ոտքին, կամ ձեռքի տակ եղած ցանկացած փայտով: Վերին վերջույթի կոտրվածքի ժամանակ՝ վերջույթը ֆիքսում են մարմնին: Ֆիքսումից հետո անհրաժեշտ է վնասված հատվածում սառույց տեղադրել:
Վերջույթների անշարժացման ժամանակ հիմնականում մեկ փայտ օգտագործելը բավական է, հատկապես վերին վերջույթի ժամանակ: Բժշկության մեջ օգտագործում են էլաստիկ մետաղալարային սանդղաձև Կրամերի բեգակալը, որը հեշտությամբ ծռելով ցանկացած դիրք կարելի է տալ՝ վերջույթին համապատասխան:
Կարծում եմ, անհրաժեշտ է, որ առաջին օգնության ուսուցում անցկացվի դպրոցներում, բարձրագույն ուսումնական հաստատություններում, որովհետև մենք պատերազմական և սեյսմիկ գոտում ենք գտնվում:
Առաջին օգնությունը բաց կոտրվածքի ժամանակ
Առաջին հերթին, պետք է տարբերակել բաց և փակ կոտրվածքները, որը ոչ միշտ է հեշտ: Եթե ճիշտ չանշարժացվի փակ կոտրվածքը, այն կարող է վերածվել բացի:
Բաց կոտրվածքի դեպքում անշարժացումը կատարվում է այն դիրքում, որում գտնվում է վերջույթը: Այսինքն, ոսկրերի բաց հատվածները, որոնք դուրս են եկել մաշկից, ներուղղել չի կարելի: Դրվում է հնարավորինս մաքուր վիրակապ, և վերջույթը նույն դիրքով անշարժացվում է: Առաջացած վերքում արդեն առաջնային ինֆեկցիայի վտանգ կա, և ոսկրաբեկորները վերքի մեջ տանելու դեպքում ստեղծվում է լրացուցիչ վարակման հավանականություն:
Բաց կոտրվածքների առաջին օգնությունը հիմնականում մասնագիտական է:
Առաջին օգնությունը գլխի ոսկրերի և պարանոցի վնասվածքների ժամանակ
Գանգոսկրի կոտրվածքն ավելի նեղ մասնագիտական խնդիր է: Պարանոցի վնասվածքների ժամանակ ևս մասնագիտական մոտեցում է պետք: Եթե կասկած կա գանգոսկրի կամ պարանոցի վնասվածքի, այդ դեպքում ոչ մասնագիտական օգնություն խորհուրդ պետք չէ ցուցաբերել: Այլապես հնարավոր է սխալ օգնության արդյունքում վնասվի ողնուղեղը և արդյունքում ստորին վերջույթները նույնպես տուժեն:
Օրինակ ՃՏՊ-ի ժամանակ, եթե չկա լուրջ մագիստրալ անոթի վնասում, ցանկալի է վնասվածքի ժամանակ ոչ մասնագիտական առաջին օգնությունը ցուցաբերել անգամ առանց տուժածին մեքենայից հանելու, որպեսզի այդ ընթացքում կյանքին սպառնացող շարժումներ չկատարվեն:
Առաջին օգնությունը տրավմատիկ շոկի ժամանակ
Միայն մասնագիտացված օգնություն է պետք ցուցաբերել. առաջին հերթին ցավային շոկն է անհրաժեշտ հանել, ապա ներերակային ներարկումներ կատարել:
Ի՞նչ բարդություններ կարող են լինել ժամանակին առաջին օգնություն չցուցաբերելու դեպքում:
Հիմնական բարդությունները կոտրվածքների ժամանակ՝ արյունահոսությունն է, հետվնասվածքային շոկը, թրոմբո կամ ճարպային էմբոլիան:
Ալեքսանդր Արզումանյան,
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի օրթոպեդ-վնասվածքաբան, Բժշկական համալսարանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ավագ դասախոս
Կարդացեք նաև
Ի՞նչ է օստեոարթրոզը
Օստեոարթրոզը քրոնիկ հոդային հիվանդություն է, որի դեպքում քայաքայվում է հոդաճառը...
Ի՞նչ է արհեստական հոդը՝ էնդոպրոթեզը:
Արհեստական հոդը պատրաստված է տարբեր նյութերից, որը էնդոպրոթեզավորման միջամտությամբ...
Ի՞նչ է էնդոպրոթեզավորումը:
Էնդոպրոթեզավորումը հոդամակերեսների փոխարինումն է արհեստական հոդամակերեսներով...
Որքանո՞վ է հոդերի ՄՌՏ հետազոտությունն ախտորոշիչ հոդերի ախտաբանության ժամանակ։
ՄՌՏ հետազոտությունը հոդերի համար վերջնական ախտորոշիչ...
Մկանային սպազմը (մկանային ցնցում) մկանների լարվածության արդյունքում նրանց կծկումն է: Սպազմն ակամա է, կարող է լինել օրվա տարբեր ժամերին, ընդունակ է որոշ ժամանակ անշարժացնել մարդուն...
Մարդու ոտնաթաթը, որը միաժամանակ կատարում է հենման, հավասարակշռության և զսպանակային գործառույթ, ունի բավականին բարդ անատոմիական կազմություն: Նրա շարժունակությունը ապահովում են երեսուներեք հոդերի...
Պատկերացրեք Օստանկինո հեռուստաաշտարակը, որն ուղղահայաց դիրքում կանգուն է շնորհիվ իր հիմքից դեպի գագաթ ձգված լարային համակարգի...
Մեջքի ցավը նստակյաց կենսակերպ վարող մարդկանց հաճախ հանդիպող ուղեկիցն է։ Սակայն, եթե ժամանակին բժշկի չայցելեք, նույնիսկ սովորական սկոլիոզի պատճառով կարող են բարդություններ առաջանալ...
Սպոնդիլոլիսթեզը վիճակ է, երբ ողնաշարի մի ողը սահում է մյուսից հետ կամ առաջ: Դեպի առաջ սահելու դեպքում այն անվանվում է անտերոլիսթեզ, դեպի հետ՝ ռետրոլիսթեզ: Սպոնդիլոլիսթեզը կարող է...
Կոտրվածքները ոսկրերի մետաբոլիկ հիվանդությունների, չարորակ ուռուցքների և այլ ախտաբանությունների ժամանակ կոչվում են պաթոլոգիկ կոտրվածքներ: Կարող են հանդիպել ցանկացած տարիքային խմբում...
Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) նշանակությունը հոդերի ախտաբանության ախտորոշման մեջ բավականին նշանակալից է...
Առավոտյան ցավը կրունկում` արդեն շպորի առաջին ախտանշանն է: Երբեմն ցավը նշում են կրունկի ներսում` որպես ասեղի առկայության զգացողություն: Սկզբում դա արտահայտվում է, երբ բուժառուն առավոտյան ոտքի է կանգնում...
Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) նշանակությունը հոդերի ախտաբանության ախտորոշման մեջ բավականին նշանակալից է...
Մեջքի մակերեսը կարելի է սահմանազատել երկու ենթադրյալ գծերով՝ վերին, որն անցնում է յոթերորդ պարանոցային ողի փուշելունով, ստորին՝ կոնքոսկրերի մակարդակով: Մեջքն ընդգրկում է երկու անատոմիական շրջաններ...
Դաստակային (կարպալ) թունելի համախտանիշը տարածված խնդիր է, որն ազդում է դաստակի և նախադաստակի գործունեության վրա...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն