Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ինչո՞ւ կրել օրթոպեդիկ կոշիկներ և հողաթափեր. Սալուտեմ ամսագիր № 1
Բժշկական կոշիկի ընտրությունը պայմանավորված է աշխատանքային գործընթացի առանձնահատկություններով: Բժիշկն ամբողջ օրն անցկացնում է ոտքի վրա: Անհարմար սաբոները կարող են նկատելիորեն դժվարացնել կյանքը. բարձրակրունկները կամ չշնչող նյութերից պատրաստված կոշիկները ոտքերը շուտ են հոգնեցնում: Բժիշկների համար մասնագիտացված կոշիկները ճոխություն չեն, այլ առողջությունը պահպանելու անհրաժեշտություն: Դրանք օգնում են նվազեցնել ոտքերի և մեջքի մկանների ծանրաբեռնվածությունը, քայլելն ավելի թեթև դարձնել, իսկ հերթապահությունը՝ պակաս հոգնեցնող:
Նյութերը: Պետք է նախապատվությունը տալ որակյալ նյութերին: Դրանց շնորհիվ պահպանվում է ճիշտ օդա- և ջերմափոխանակությունը, ոտնաթաթի մաշկը շնչում է: Բուժաշխատողների համար կոշիկներն արտադրում են ժամանակակից սինթետիկ նյութերից (Croslite, ջերմապլաստիկ կաուչուկ և այլն) և բնական կաշվից: Օգտագործվում են նաև տեքստիլ նյութեր, որոնք օդաթափանց են: Գնելիս հարկ է ընտրել այնպիսի ապրանք, որ հնարավոր լինի հեշտությամբ ախտահանել և մաքրել:
Ձևը: Կլինիկայի անձնակազմի համար մասնագիտացված բժշկական կոշիկների ընտրությունը, սովորաբար, սահմանափակվում է լայն կլոր քթով մոդելներով, որոնք մատների վրա ճնշում չեն գործադրում, չեն նպաստում կոշտուկների առաջացմանը: Այդպիսի կոշիկները տևական ժամանակ հարմարավետ են:
Ներբանը: Նախապատվությունը հարկ է տալ թեթև, էլաստիկ արհեստական նյութերից պատրաստված ներբաններին: Ամենահարմարավետ տարբերակն առանց կրունկի կոշիկն է՝ ներբանի քիչ թեքությամբ (մինչև 4 սմ բարձրությամբ): Ներբանը պետք է լինի չսահող, ցանկալի է օժտված լինի հակաստատիկ հատկություններով:
Ներդիրը (միջատակ): Բուժաշխատողների համար կոշիկ պետք է ընտրել օրթոպեդիկ ներդիրով կամ սուպինատորով: Այն պաշտպանում է հարթաթաթությունից և քայլելու ընթացքում ծանրաբեռնվածությունը բաշխում է այնպես, որ ոտնաթաթը հնարավորին քիչ հոգնի:
Գույնը: Բժիշկների կոշիկները հաճախ բաց երանգի են՝ սպիտակ, մարմնագույն, բեժ, բաց մոխրագույն: Դրանք հեշտությամբ համադրվում են բաց գույնի բժշկական համազգեստի հետ և կեղտոտվածությունն անմիջապես երևում է, ինչը նշանակում է՝ ավելի հեշտ է պահպանել մաքրությունը:
Կանանց և տղամարդկանց համար բժշկական կոշիկների ընտրությունը գրեթե չի տարբերվում. ներկայացվում են նմանատիպ պահանջներ՝ ըստ հարմարավետության և նյութերի:
Ինչպիսի՞ն է բժշկական կոշիկը
Բժիշկների կոշիկների ամենատարածված տեսակներից է սաբոն: Դրանք հողաթափեր են հիշեցնում, սակայն ունեն փոքրիկ գոտի, որը հուսալիորեն ամրացնում է կոշիկը` ոտնաթաթին, և թույլ է տալիս կարգավորել չափսը: Սաբոն լինում է կաշվից և արհեստական նյութերից (օրինակ. Crocs)՝ հաստ և փափուկ պոլիուրեթանային ներբանով: Դրանք շատ թեթև են, պատրաստվում են այնպիսի նյութերից, որոնք ենթակա են մաքրման և վարակազերծման:
Ինչու՞ պետք է տանը օրթոպեդիկ հողաթափեր կրել
Ճիշտ կոշիկը հենաշարժիչ համակարգի առողջության գլխավոր գործոններից է: Ժամեր շարունակ այն մեր ոտքին է, և այդ ամբողջ ընթացքում ողնաշարն ու հոդերը ծանրաբեռնվածության տակ են: Հաճախ ընտրության չափանիշներ են նորաձևությունը, ապրանքի գեղեցկությունը և անձնական նախասիրությունները: Ոտքերի առողջությունն այս դեպքում գրեթե վերջին տեղում է: Սակայն վաղ թե ուշ գալիս է մի ժամանակ, երբ կոշիկի ընտրության գլխավոր գործոնը դառնում է հարմարավետությունը: Զգալի ուշադրություն դարձնելով ամենօրյա կոշիկի ընտրությանը՝ մեզ չի հետաքրքրում, թե ինչ ենք կրում տանը: Նույնիսկ ոտնաթաթի հիվանդությունների առկայության դեպքում, ինչպիսիք են` հարթաթաթությունը, ոսկրային կոշտուկները, մատների ձևախախտումը, մենք հաճախ մոռանում ենք, որ տանը նույնպիսի ծանր աշխատանք է սպասվում ոտքի վրա, անգամ` ավելի ծանր, քան օրինակ, աշխատավայրում:
Ուստի, օրթոպեդիկ կոշիկ կամ ներդիրներ կրելու դեպքում նույնքան տրամաբանական է տնային օրթոպեդիկ հողաթափերի ճիշտ ընտրությունը. չէ՞ որ ոտնաթաթի ձևախախտման բուժման համար նույնիսկ առավելագույն ջանքեր ներդնելը (հատուկ վարժություններ, օրթոպեդիկ կոշիկների կամ ներդիրների կրում, ոտնաթաթերի մերսում և այլն) ապարդյուն է, եթե տանը կրենք սովորական տնային հողաթափեր կամ բոբիկ քայլենք:
Տնային օրթոպեդիկ հողաթափերը գերազանց միջոց են` ծանր աշխատանքային օրվա վերջում առավելագույն հարմարավետություն ապահովելու և թուլանալու համար:
Ոտնաթաթերի մշտական ծանրաբեռնվածության, բարձրակրունկներ կամ ցանկացած այլ մոդելային կոշիկներ կրելու դեպքում, օրվա ընթացքում ոտքերը զգալիորեն հոգնում և այտուցվում են: Դրանից բացի, մեծանում է ծանրաբեռնվածությունը հենաշարժիչ համակարգի վրա, որն արտահայտվում է ցավով՝ ոտնաթաթերի, մեջքի (հատկապես գոտկասրբանային շրջանում), ոտքերի մկանների, ծնկային և կոնք-ազդրային հոդերի շրջաններում` աստիճանաբար հանգեցնելով տարբեր հիվանդությունների առաջացման, ինչպիսիք են` արթրիտը, արթրոզը, օստեոխոնդրոզը, վարիկոզը և այլն:
Օրթոպեդիկ հողաթափերի առավելությունները
Տնային օրթոպեդիկ կոշիկները գերազանց օգնություն են նրանց համար, ովքեր ունեն որոշ օրթոպեդիկ խնդիրներ և հոգ են տանում սեփական առողջության ու հարմարավետության մասին:
Ստորև ներկայացված են օրթոպեդիկ հողաթափերի հիմնական առավելությունները.
- ծանրաբեռնվածությունը համաչափ բաշխում են ոտնաթաթի վրա և ապահովում վերջինիս ճիշտ դիրքը ոտքի կամարի հատուկ օրթոպեդիկ ներդիրի շնորհիվ,
- կրունկը պահում են կայուն դիրքում՝ թույլ չտալով, որ այն շարժվի տարբեր ուղղություններով,
- ունեն հատուկ ծածկույթ, որը կանխում է սայթաքումը,
- երկարատև կրելու ժամանակ ապահովում են ոտնաթաթերի և սրունքի մկանների առավելագույն հարմարավետությունն ու թեթևությունը,
- նվազեցնում են մշտական ծանրաբեռնվածությունը հոդերի վրա (դա հատկապես կարևոր է ավելորդ քաշով մարդկանց, տարեցների, հղիների համար),
- հատուկ ծածկույթը ներծծում է քրտինքը:
https://www.lechikrasivo.ru
https://www.orto-line.com.ua
https://obuv.expert
https://www.salamat-med.ru
«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15
Կարդացեք նաև
Ի՞նչ է օստեոարթրոզը
Օստեոարթրոզը քրոնիկ հոդային հիվանդություն է, որի դեպքում քայաքայվում է հոդաճառը...
Ի՞նչ է արհեստական հոդը՝ էնդոպրոթեզը:
Արհեստական հոդը պատրաստված է տարբեր նյութերից, որը էնդոպրոթեզավորման միջամտությամբ...
Ի՞նչ է էնդոպրոթեզավորումը:
Էնդոպրոթեզավորումը հոդամակերեսների փոխարինումն է արհեստական հոդամակերեսներով...
Որքանո՞վ է հոդերի ՄՌՏ հետազոտությունն ախտորոշիչ հոդերի ախտաբանության ժամանակ։
ՄՌՏ հետազոտությունը հոդերի համար վերջնական ախտորոշիչ...
Մկանային սպազմը (մկանային ցնցում) մկանների լարվածության արդյունքում նրանց կծկումն է: Սպազմն ակամա է, կարող է լինել օրվա տարբեր ժամերին, ընդունակ է որոշ ժամանակ անշարժացնել մարդուն...
Մարդու ոտնաթաթը, որը միաժամանակ կատարում է հենման, հավասարակշռության և զսպանակային գործառույթ, ունի բավականին բարդ անատոմիական կազմություն: Նրա շարժունակությունը ապահովում են երեսուներեք հոդերի...
Պատկերացրեք Օստանկինո հեռուստաաշտարակը, որն ուղղահայաց դիրքում կանգուն է շնորհիվ իր հիմքից դեպի գագաթ ձգված լարային համակարգի...
Մեջքի ցավը նստակյաց կենսակերպ վարող մարդկանց հաճախ հանդիպող ուղեկիցն է։ Սակայն, եթե ժամանակին բժշկի չայցելեք, նույնիսկ սովորական սկոլիոզի պատճառով կարող են բարդություններ առաջանալ...
Սպոնդիլոլիսթեզը վիճակ է, երբ ողնաշարի մի ողը սահում է մյուսից հետ կամ առաջ: Դեպի առաջ սահելու դեպքում այն անվանվում է անտերոլիսթեզ, դեպի հետ՝ ռետրոլիսթեզ: Սպոնդիլոլիսթեզը կարող է...
Կոտրվածքները ոսկրերի մետաբոլիկ հիվանդությունների, չարորակ ուռուցքների և այլ ախտաբանությունների ժամանակ կոչվում են պաթոլոգիկ կոտրվածքներ: Կարող են հանդիպել ցանկացած տարիքային խմբում...
Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) նշանակությունը հոդերի ախտաբանության ախտորոշման մեջ բավականին նշանակալից է...
Առավոտյան ցավը կրունկում` արդեն շպորի առաջին ախտանշանն է: Երբեմն ցավը նշում են կրունկի ներսում` որպես ասեղի առկայության զգացողություն: Սկզբում դա արտահայտվում է, երբ բուժառուն առավոտյան ոտքի է կանգնում...
Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) նշանակությունը հոդերի ախտաբանության ախտորոշման մեջ բավականին նշանակալից է...
Մեջքի մակերեսը կարելի է սահմանազատել երկու ենթադրյալ գծերով՝ վերին, որն անցնում է յոթերորդ պարանոցային ողի փուշելունով, ստորին՝ կոնքոսկրերի մակարդակով: Մեջքն ընդգրկում է երկու անատոմիական շրջաններ...
Դաստակային (կարպալ) թունելի համախտանիշը տարածված խնդիր է, որն ազդում է դաստակի և նախադաստակի գործունեության վրա...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն